+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 76 հատից

Թեմա: Համագործակցային ուսուցում,խմբային գործնական աշխատանք

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1

    Համագործակցային ուսուցում,խմբային գործնական աշխատանք

    Համագործակցային ուսուցում, խմբային աշխատանք
    խմբային աշխատանքն ուսւոցման մի ձև է, որտեղ դրսևորվում են խմբի անդամների անհատական առանձնահատկությունները, միաժամանակ ձևավորվում են խմբի անդամին հատուկ կարողություններ՝ համագործակցելու, դիմացինին լսելու և հարգելու:

    ԳԼԽԱՎՈՐ ՆՊԱՏԱԿԸ՝ ՍՈՎՈՐԵԼ ՍՈՎՈՐԵՑՆԵԼ

    Ինչ կարծիքի եք խմբային ուսուցման, համագործակցային ուսուցման մասին:
    Հարգելի գործընկերներ ակնկալում եմ ձեր ակտիվ քննարկումը:
    Վերջին խմբագրող՝ kara1969: 28.06.2017, 17:01:

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (25.05.2017), Lilit Sahakyan (25.05.2017), Mariamsargsyan (25.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Բելա Ջիվանշիրյան (01.06.2017), Գայանե Սիմոնյան (25.05.2017), Դիանա Աղասարյան (18.10.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), ԼուսՄան (03.07.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Նունե Մարգարյան (11.06.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  3. #2
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Գործնական աշխատանքը աշակերտի ինքնուրույն գործնեության տեսակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ինքնուրույն ճանաչողական մտածողությունը: Կրթության գլխավոր նպատակը ոչ միայն գիտելիքներ տալն է, այլ նաև դրանք գործնականում կիրառել կարողանալը;Աշակերտը պետք է կարողանա կատարել իրեն տրված առաջադրանքը, դնի կոնկրետ նպատակ , գտնի դրանք լուծելու ճանապարհ, պլանավորի իր անելիքը, ստանա արդյունք և կատարի եզրահանգում:

  4. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (23.07.2017), gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (25.05.2017), Mariamsargsyan (25.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Բելա Ջիվանշիրյան (16.09.2017), Գայանե Սիմոնյան (27.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (18.07.2017), Նունե Մարգարյան (11.06.2017)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    հարգելի գործընկերներ ինչպես եք անցկացնում գործնական աշխատանքները , մասնավորապես մաթեմատիկայի դասերին

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (28.06.2017), Gayane Lachinyan (25.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Նունե Մարգարյան (11.06.2017)

  7. #4
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    289
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում kara1969-ի խոսքերից Նայել գրառումը
    Գործնական աշխատանքը աշակերտի ինքնուրույն գործնեության տեսակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ինքնուրույն ճանաչողական մտածողությունը: Կրթության գլխավոր նպատակը ոչ միայն գիտելիքներ տալն է, այլ նաև դրանք գործնականում կիրառել կարողանալը;Աշակերտը պետք է կարողանա կատարել իրեն տրված առաջադրանքը, դնի կոնկրետ նպատակ , գտնի դրանք լուծելու ճանապարհ, պլանավորի իր անելիքը, ստանա արդյունք և կատարի եզրահանգում:
    Գործնական աշխատանքների ժամանակ աշակերտը պետք է ընտրության հնարավորություն ունենա, կարողանա ինքնուրույն առաջադրանքներ կատարի ,որը խթանում է աշակերտի ստողծագործական մտածողությունը, հմտությունը, երեւակայությունը, իմացական հետաքրքրությունը:
    Իսկ ինչ կարծիքի եք խմբային գործնական աշխատանքների մասին...

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (31.05.2017), kara1969 (27.05.2017), Lilit Sahakyan (27.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Նունե Մարգարյան (11.06.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Խմբային գործնական աշխատանքն ավելի արդյունավետ է դարձնում ուսուցման գործընթացը՝ նպաստելով սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը: Խմբային գործնական աշխատանքները աշակերտի մոտ զարգացնում են կարևոր մարդկային հատականիշներ՝ համագործակցել, լսել և հարգել դիմացինի կարծիքը, պատասխանատվություն կրել խմբի համար: Նման գործնական աշխատանքների մասին կարծիքս դրական է: Նույնիսկ ամենաթույլ աշակերտը թեկուզ փոքր, բայց որոշակի ներդրում կունենա տրված առաջադրանքը կատարելու համար:

  10. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.07.2017), gaya71 (28.06.2017), Gayane Lachinyan (31.05.2017), Lilit Sahakyan (27.05.2017), Mariamsargsyan (29.05.2017), Բելա Ջիվանշիրյան (16.09.2017), Գայանե Սիմոնյան (29.05.2017), Իրինա Մարգարյան (29.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Նունե Մարգարյան (11.06.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Համագործակցային ուսուցման տարրերը ըստ Ջոնսոնների հինգն են՝

    1. Դրական փոխկախվածություն.Խմբում ձևավորվում է միմյանց օգնելու, խրախուսելու, աջացելու մթնոլորտ։Սովորողի ջանքերն ուղղվում են ընդհանուր նպատակին համատեղ հասնելուն։Այն նպաստում է հանդուրժողականության և վստահության ձևավորմանը։Քննարկումներն ու ձգտումներն օգնում են խմբի անդամների փոխհարաբերություններին։

    2. Դեմ առ դեմ, խթանող փոխազդեցություն.Խմբի անդամները համգործակցում են, փոխանակում են տեղեկություններ, կարծիքներ և ռեսուրսներ, մշակում և վերլուծում են տեղեկությունը, ապահովում են հետադարձ կապ, քաջալերում և աջակցում են միմյանց՝ ընդհանուր նպատակին հասնելու համար։

    3. Անհատական հաշվետվություն և պատասխանատվություն.Խմբի յուրաքանչյուր անդամ պատրաստ է պատասխանելու և մտքեր փոխանակելու, կրում է պատասխանատվություն ուսուցման արդյունքների համար, խմբի մաս է, գաղափարներով և մտքերով կիսվում է մյուս անդամների հետ, պատրաստ է ներկայացնելու խմբի աշխատանքի արդյունքը։

    4. Սոցիալական հմտություններ.Խմբի անդամների միջև ձևավորվում են վարքագծային նորմեր՝ անաղմուկ աշխատանք, ներկայություն մինչև աշխատանքի ավարտը, խոսողին հետևելը, առաջադրանքը կատարելիս ներդում ունենալը։

    5. Խմբային գործընթաց.Խմբի անդամների հոջողությունների, փոխհարաբերությունների, համագործակցության բարելավման հետ կապված խնդիրների քննարկման փուլ է։ Դրանք զարգացնում են սոցիալական հմտությունները, ապահովում են խմբի անդամների գործողությունների և մասնակցության հետադարձ կապը։
    Վերջին խմբագրող՝ manush: 14.06.2017, 18:07:

  12. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Բելա Ջիվանշիրյան (06.09.2017), Գայանե Սիմոնյան (27.05.2017), Իրինա Մարգարյան (27.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Միքայելյան Անժելա (24.10.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  13. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1

  14. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Գայանե Սիմոնյան (27.05.2017), Իրինա Մարգարյան (27.05.2017), Լուսինէ Ավագյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  15. #8
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Կարինե, շատ լավ քննարկում կարելի է ծավալել այս թեմայի, և ավելի լայն՝ համագործակցային ուսուցման շուրջ:
    Միանշանակ ընդունում եմ համագործակցային ուսուցման առավելությունը գործող՝ մրցակցային ուսուցման նկատմամբ (կարող եմ նաև տալ իմ դիրքորոշման հիմնավորումները):
    Խնդրում եմ կիսել ձեր փորձը. ինչպես եք գնահատում սովորողներին խմբային աշխատանք կատարելու դեպքում:
    Լուսինե Ավագյան

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.07.2017), gaya71 (21.06.2017), Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    1920 թ․ Կուզինեն մի շարք ուսուցիչ կամավորների հետ մշակեց ազատ խմբային աշխատանքի մեթոդը, որի էությունը աշակերտների ամբողջական ազատությունն էր և ճանաչողական գործունեությունը: Ըստ այդմ, աշակերտները դասարանում բաժանվում են խմբերի և ընտրում նախապես հայտնի զբաղմունքներից կամ ուսումնական թեմաներից որևէ մեկը, իսկ ուսուցիչը միայն հետևում է խմբի աշխատանքին, անհրաժեշտության դեպքում խորհուրդներ տալիս և ստուգում նրանց աշխատանքի արդյունքները։ Կուզինեն տարբերակում էր դասավանդումը և ուսուցումը: Նրա մեթոդը թույլ էր տալիս երեխաներին ապրել, շփվել, աշխատել խմբում, զարգացնել նպատակասլացություն, համբերություն և նախաձեռնողականություն։

    Խմբային աշխատանքի մեթոդը ներառում էր հետևյալ տարրերը․

    Առարկաների հետազոտում, նյութերի ուսումնասիրություն և ստացված արդյունքների գրանցում խմբի գրատախտակի վրա:

    Աշխատանքի արդյունքը ցույց է տրվում ուսուցչին: Ստուգելով աշխատանքը՝ նա առաջնորդվում է հետևյալ քայլերի հաջորդականությամբ՝ սկզբում ասում է, որ տեքստում կան ուղղագրական (կամ այլ քերականական) սխալներ, հանձնարարում ինքնուրույն գտնել և ուղղել դրանք, ապա անհրաժեշտության դեպքում կրկին ստուգում է տեքստը՝ այս անգամ ընդգծելով քերականական սխալները, այնուհետև, դարձյալ անհրաժեշտության դեպքում, հենց ինքն է սխալներն ուղղում առանց բացատրություն տալու (եթե, իհարկե, երեխաներն իրենք չխնդրեն):

    Աշխատանքը արտագրում են խմբի տետրի մեջ, և եթե կարիքը կա, կրկին ցույց տալիս ուսուցչին:

    Կատարված աշխատանքը դասակարգվում է հատուկ քարտերի վրա:


    «Իմ մեթոդը թույլ է տալիս երեխաներին սովորել բառիս բուն իմաստով, այլ ոչ թե լինել սովորեցվողի դերում»։

    Ռ. Կուզինե

    Աղբյուրը՝ http://hy.armscoop.com/2016/09/5-fam...tional-system/
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 28.05.2017, 01:14:
    Լուսինե Ավագյան

  18. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (28.06.2017), Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Mariamsargsyan (24.06.2017), Արփինե Մ (18.10.2017), Բելա Ջիվանշիրյան (16.11.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Միքայելյան Անժելա (24.10.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

  19. #10
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Ռոժե Կուզինեն (Roger Cousinet) ֆրանսիացի մանկավարժ է, Ֆրանսիայում առաջադիմական մանկավարժության (Նոր մանկավարժություն) ուղղության վառ ներկայացուցիչներից։
    Ըստ Կուզինեի՝ երեխան համառորեն պաշտպանում է սոցիալական զարգացման իր ուղին. նա «հուշում է», «արտագրում է», «խոսում է», իսկ ուսուցիչն ավելի շատ ժամանակ է վատնում դասարանում կարգապահություն հաստատելու համար, քան դասը բացատրելու: Անկախ ամեն ինչից երեխաներն ապրում են իրենց կյանքով. խմբերում կան առաջնորդներ, քավության նոխազներ, և անընդհատ ամենատարբեր դրսևորումներով պայքար կա աշակերտների և ուսուցիչների միջև: Ավելին, ինչպես նշում էր Կուզինեն, ավանդական դասավանդման գործընթացը հիմնված է կեղծ կատեգորիաների վրա՝ ծրագրեր, որոնք կապ չունեն կամ քիչ կապ ունեն երեխայի հետաքրքրության հետ, քննություններ, ստուգողական աշխատանքներ և դատավորի դերում հանդես եկող ուսուցիչ:

    Վերը նշված խնդիրները հաղթահարելու նպատակով նա մշակեց խմբային մեթոդը:
    Լուսինե Ավագյան

  20. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (27.05.2017), gayane0803 (28.05.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (28.05.2017), Mariamsargsyan (24.06.2017), Աստղիկ Մարկոսյան (03.07.2017), Գայանե Սիմոնյան (28.05.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Իրինա Մարգարյան (27.05.2017), Կարինե Մարգարյան (04.07.2017), Նաիրա Մելիքսեթյան (28.05.2017), Հակոբյան Շուշան (12.07.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 8-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •