Ինֆորմացիան մեզ շրջապատող աշխարհի բազմազան աղբյուրներից ստացած գիտելիքներն ու տեղեկույթներն են:Այն կարևոր գործոն է մարդու աշխարհայացքի ձևավորման հարցում:
Ինֆորմացիան մեզ շրջապատող աշխարհի բազմազան աղբյուրներից ստացած գիտելիքներն ու տեղեկույթներն են:Այն կարևոր գործոն է մարդու աշխարհայացքի ձևավորման հարցում:
Heghin (02.09.2018), Narine_Navasardyan (23.02.2018), Ալոյան Գոհար (04.02.2019), Ալվարդ_Մ (25.06.2018), Էմմա Խաչատրյան (22.02.2018)
Հարգելի Անահիտ, շնորհակալություն արձագանքի համար: Ճիշտ է ինֆորմացիան կարևոր գործոն է մարդու /երեխայի/ աշխարհայացքի ձևավորման հարցում: Փաստ է, անընդհատ տեղի ունեցող փոփոխությունները սոցիալ-մշակութային միջավայրում, աշխարհայացքային գաղափարական համակարգում, հասարակությունը դարձել է գերզգայուն և փոփոխական… չեն կարող մարդու վրա շատ մեծ ազդեցություններ չունենալ /լավ կամ վատ/:
Heghin (02.09.2018), Ալոյան Գոհար (04.02.2019)
Սխալված չեմ լինի ,եթե ասեմ. թավշյա հեղափոխությունից հետո ստացած ինֆորմացիայի հեղեղ ունեցանք, որի արդյունքում /խաբված/ հասարակությունը ծանր սթրես տարավ …
Ալոյան Գոհար (04.02.2019)
Իմ մանկության ամենասիրելի գրող Մ․ Տվենն ասել է` կատվի պոչը մեկ անգամ քաշած մարդը կատուների մասին շատ ավելին գիտի, քան նա ով միայն կարդացել է դրանց մասին, բայց երբեք չի տեսել:
Կրթությունը դրսում սովորողին հնարավորություն է տալիս յուրաքնաչյուր սովորած բառ ու տառ ապրելու, զգալու, շոշափելու, ինքնուրույն հարցի պատասխան և լուծում գտնելու, յուրացնելու։ Սովորողներն ավելի հեշտ են սովորում այն, ինչ իրենց ուրախություն է պատճառում, իսկ կրթությունը դրսում հաստատ շատ ուրախ է անցնում։
Heghin (02.09.2018), Ալոյան Գոհար (04.02.2019), Ալվարդ_Մ (03.09.2018)
Anahit_87 (05.09.2018), Ալոյան Գոհար (04.02.2019), Մարգարյան Նաիրա (07.09.2018)
Մարդը իր ամենօրյա գործընթացում այս կամ այլ կերպ կապված է ինֆորմացիայի հետ, լինի դա գիրք կարդալ, նամակ գրել, հեռուստացույց նայել, թե խնդիր լուծել, միևնույնն է մի դեպքում ինֆորմացիան ստանում է և պահպանում, մեկ այլ դեպքում վերամշակում: Ինֆորմացիայի գաղափարը ընդհանուր և խոր հասկացություն է , հնարավոր չէ տալ նրա ստույգ սահմանումը, ուստի օգտվելու ենք այդ գաղափարի մասին մեր ունեցած ինտուիտիվ պատկերացումից: Ինֆորմացիայի հետ կապված հիմնական երևույթները. դա ինֆորմացիայի հաղորդումը, պահպանումն ու վերամշակումն է : Ինֆորմացիան հաղորդելու և պահպանելու անհրաժեշտությունը հանգեցրել է գրավոր և բանավոր խոսքի զարգացմանը: Հետագայում՝ հաղորդվել ու տարածվել լրատվական այնպիսի միջոցների օգնությամբ , ինչպիսիք են գրքի տպագրությունն ու փոստային կապը : Հեռագրի , հեռախոսի, ռադիոյի և հեռուստատեսության հայտնագործումը հնարավորություն է տվել լուծել արագությամբ հաղորդելու պատկերների և տեքստային ինֆորմացիայի հսկայական հոսքեր: Ինֆորմացիայից օգտվելու ամենակարևոր պայմանը նրա վրամշակումն է , որը մինչև վերջին ժամանակները մարդկության համար եղել է դժվարին խնդիր: Սակայն 20-րդ դարի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների հայտնագործությունից հետո հնարավոր եղավ անցնել ինֆորմացիայի ավտոմատ վերամշակմանը և օգտագործելուն, որը թույլ է տալիս իմֆորմացիայի մեծ մասը դնել այնպիսի սարքավորումների վրա , որոնք ունակ են առանց մարդու միջնորդոթյան աշխատելու բավականաչափ երկար ժամանակ և այնպիսի արագությամբ , որ մի քանի մլն անգամ գերազանցում է մարդու կողմից ինֆորմացիայի մշակման արագությանը:
Մարիամ Սարգսյան. (04.02.2019)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ