Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Ինչ է ինֆորմացիան ...

  1. #21
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Ժողովուրդն ասում է՝ մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա: Յուրաքանչյուր մարդու համար իր անունն ու հեղինակությունը շատ թանկ են: Այս մասին գիտեն շատերը, բայց դա ոչ ոքի չի խանգարում ընկերուհու, հարեւանի, բարեկամի ետեւից բամբասել, չարախոսել…
    Ինչո՞ւ են մարդիկ բամբասում, ի՞նչ է բամբասանքը եւ ի՞նչ հոգեբանական ապրումների մեջ կարող է այն մարդուն գցել:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2009/06/25/361147/
    © 1998 - 2017 Առավոտ – Լուրեր Հայաստանից

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    35
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    143
    Ինֆորմացիան՝ տեղեկատվությունը, մարդու համար անհրաժեշտ գործոն է․ այն մարդուն սովորեցնում է, կրթում, ի վերջո, տեղեկացված մարդը հասարակության մեջ հետաքրքիր է՝ անկախ մասնագիտությունից, սակայն ավելորդ ինֆորմացիան շատ հաճախ բացասաբար է ազդում․ մարդն ինքն է որոշում ՝ ինչն է իրեն պետք, ինչն է իր համար ավելորդ։ Օրինակ՝ ես երբեք չեմ հետաքրքրվում ուրիշների հաջողություններով ու անհաջողություններով, այլ մտածում եմ ՝ ինչպես ինքնս հասնեմ հաջողությունների և չունենամ անհաջողություններ։ Իսկ բամբասանքը առաջանում է այն դեպքում, երբ համեմատում ես քո ապրած կյանքն ուրիշի ապրածի, ունեցածդ՝ ուրիշի ունեցածի, և սկսվում է անառողջ մրցակցություն, որը հոգեբանորեն ճնշում է և հասցնում ընկճախտի։

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    263
    Հարգելի Ալվարդ և Իրինա, ինֆորմացիան երբևիցե չեմ համարել բամբասանք: Չարախոսել կարող են միայն այն մարդիկ , ովքեր էապես թույլ են և մակարդակով ցածր: Չէ որ բամբասանքից հետո հետևում է քննադատությունը.մեջբերեմ աստվածաշնչից՝ << մի դատիր , որ չդատվես>>:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (04.02.2019), Ալվարդ_Մ (19.06.2017)

  7. #24
    Ավագ մասնակից Իրինա Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Հասցե
    Աբովյան
    Տարիք
    35
    Գրառումներ
    281
    Հեղինակության աստիճան
    143
    Ի դեպ չարախոսության մասին մի երիտասարդ գրողի ստեղծագործությունից մեջբերեմ հետաքրքիր հատված․ <<Ցանկացած հաջողություն մութ կողմ ունի։ Անձնական կյանքում լինի, աշխատանքում լինի, որտեղ էլ լինի։ Հայտնի դառնաս, երջանիկ դառնաս, ինչ էլ դառնաս։ Կա գին, որը վճարում են, դրա համար երբ մեկի մասին ասում եք՝ ինչի՞ դրա տեղը ես չեմ, իմացեք, որ «դրա» տարածը չեք տարել, չեք տեսել, չեք ապրել։ Թե չէ դուք էլ կունենայիք, անհնար բան չի։ Ոչ մի երկարաժամկետ ու հաստատուն հաջողություն հեշտ չի տրվում։ Բայց հեշտ ա տրվում սերը ու հավատը տվյալ գործին, որն էլ ստիպում ա առաջ գնալ՝ անկախ ամեն ինչից։
    Մեկին երբ սևացնում եք, նախ համոզվեք, որ հաստատ գիտեք՝ ինչ գին ա վճարում կամ վճարել էդ մարդը էսինչ-էսինչ բանի համար ու հետո հարցրեք ձեզ՝ կարող էի՞ք իր փոխարեն էդքանը տանել, վճարել նույն գինը:
    Էլ չէիք չարախոսի >>։

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալոյան Գոհար (04.02.2019), Ալվարդ_Մ (19.06.2017), Թեհմինե Սահակյան (15.06.2017)

  9. #25
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Ինֆորմացիայի այն տեսակով պիտի հետքրքրվել, որը քո հետաքրքրությունների շրջանակից է: Այսինքը մարդը պետք է ուղղակի չհարաբերվի այնպիսի ինֆորմացիայի աղբյուրի հետ , որը բնավ իրեն չի հետքրքրում:
    Եթե չեմ սխալվում սատանային <<դև>> են, ասում ըստ Նոր Կտակարանի, որը հունարեն նշանակում է <<բանսարկու>>: Այսինքն բամբասողները թող իմանան, որ նրանք ծառայում են սատանային ու հավասարապես եւ բամբասողը, եւ այն լսողը մեղք են գործում: Այնպես որ պետք է կարողանալ մաքուր պահել մարմինն ու հոգին: <<Գաղտնիքը հայտնում է բանսարկությամբ ման եկողը, ուրեմն շրթունքը լայն բացողի հետ մի հաղորդակցվիր>>: /Առակաց գրքից/

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալոյան Գոհար (04.02.2019)

  11. #26
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Հետաքրքիր է, հարգելի ֆորումցիներ, ինչպես եք վերաբերվում կանխագուշակումներին, պայծառատեսությանը, մոգությանը…

  12. #27
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    221
    Հեղինակության աստիճան
    83
    Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (29.06.2017)

  14. #28
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Բյուրեղավան
    Տարիք
    29
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    15
    Այն, որ արատավոր երևույթները ավելի սրընթաց են ներխուժում մեր կենցաղ, քան ոչ արատավոր ու դրականա երևույթները, փաստ է: Դրանք համաճարակի պես` սուր ու վտանգավոր, վարակում են առանց այդ էլ «իմունային համակարգից» զուրկ մեր հասարակության մարմիններն ու հոգիները և արդյունքում դառնում են սովորական, առօրյա, ընդունելի և ոչ արտառոց... Եվ սա, որքան էլ ցավոտ, այնքան էլ հասկանալի է. արատավորի քարոզչությանը լծված են կոմունիկացիոն բոլոր ոլորտները` ինտերնետ, հեռուստատեսություն, ռադիո, ամսագրեր և թերթեր:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ալվարդ_Մ (29.06.2017)

  16. #29
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Լիովին համամիտ եմ Ձեզ հետ, հարգելի Rosi:
    Ինֆորմացիան որպեսզի արժեվորեն այն պետք է նեղ շրջանակից դուրս գա, ներկայացվի ավելի ազդեցիկ աղբյուրների միջոցով՝ հեռուստատեսություն, ռադիո, համացանց: Այո, այն պետք է վերահսկվի, հնարավոր անթույլատրելի ինֆորմացիայի տարածումը կանխելու համար: Այսօր համացանցը հնարավորություն է տալիս ցանկացած մեկի մտքով անցած ամենահիմար /աղբ/ ինֆորմացիան դարձնի հանրային, /սեւ շուկա/ դա էլ իր ունկնդիրն ու ընթեցողն ունի, լավ կլիներ մեր բլոգերները օգտագործեին համացանցի զտման հնարավորությունը եւ նման նյութերը համակարգը ուղղակի ջնջեր: Ինֆորմացիայի առաքման հենց այդ ազատությունը բերեում է նրան ինչ ունենք…

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rosi (01.07.2017)

  18. #30
    Ավագ մասնակից Ալվարդ_Մ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2017
    Հասցե
    Մարգահովիտ
    Գրառումներ
    355
    Հեղինակության աստիճան
    1992
    Մեջբերում gaya71-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենք ապրում ենք տեղեկույթի դարաշրջանում, առանց որի հնարավոր չե պատկերացնել մեր կյանքը: Այն մեծ ազդեցություն է գործում մեզ վրա թե լավ ,թե վատ:Այն կարող է ճակատագրեր կերտել և փոխել:
    Երանի ունենայինք այնպիսի հասարակություն, որ նրա ցանկացած անդամի մոտ ուժեղ լիներ անձնական տագնապայնությունը /զգուշավորությունը/: Այս առումով խոցելի են սոցիալական լարվածության մեջ գտնվող մարդիկ:

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հռիփսիմե Հարությունյան (08.06.2019), Rosi (01.07.2017)

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •