+ Կատարել գրառում
Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 40 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

  1. #31
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Հայոց պատմության դասն ավելի արդյունավետ դարձնելու և աշակերտներին դասապրոցեսին ներգրավվելու համար նպատակահարմար է կիրառել հետևյալ մեթոդները՝ <<մտագրոհ>>,<<մտքերի քարտեզագրում>>,<<դիմերես-դարձերես>>,<<պրիզմա>>,<<վենի դիագրամ>> և այլն:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 01.07.2017, 01:55:

  2. #32
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Վերապատրաստումների ընթացքում կատարվեց փորձի փոխանակում,ինչը մեծ նշանակություն ունեցավ ինձ համար.ուսուցիչները առաջարկեցին մեթոդներ,որոնք իրենք ստեղծել էին աշխատանքային պրոցեսի ընթացքում, ինձ հատկապես դուր եկավ <<դիմերես-դարձերես>> մեթոդը:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #33
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2017
    Գրառումներ
    175
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Սիրանուշ, կարելի է կիրառել Մտավոր քարտեզ մեթոդը, որը թույլ է տալիս աշակերտներին ձեւավորել եւ կազմակերպել սեփական մտքերը , ինչպես նաեւ վերլուծել որոշակի հասկացություններ կամ հարցեր ։Այն նաեւ թույլ է տալիս աշակերտներին արագ ձեւավորել սեփական կարծիքն ու վերաբերմունքը։ Փոխկապակցված առանձին հասկացությունների համոզիչ եւ պարզ ներկայացումն ի հայտ է բերում խնդրի ողջ բարդությունը ։Դրանից բացի՝ մտավոր քարտեզը ծառայում է որպես հետագա գործողությունների եւ տվյալ թեմայով նոր տեղեկություններ ստանալու շարժառիթ։ Վերջին հաշվով կարող են լինել այնպիսի հարցեր , որոնց պատասխանները դասարանը չի ունենա։Սա կարող է որոշակի թեմայի շուրջ քննարկման հիմք ծառայել։Այս մեթոդը կարելի է համադրել խմբային աշխատանքի հետ։
    Որպես օրինակ մենք կարող ենք գրատախտակի վրա գծել քարտեզի կենտրոնական մասը, ասել է թե ՝ այն հասկացությունը , որը քննարկվելու է (օրինակ՝ կոնֆլիկտներ)։Այս կենտրոնական մասին մենք գումարում ենք նոր հասկացություններ, գաղափարներ կամ հարցեր՝ ըստ աշակերտների ձեւակերպումներ իր (օրինակ՝Ի՞նչ տեսակ կոնֆլիկտներ են մեզ հայտնի։Որո՞նք են դրանց հարթման որոշ եղանակները։Որո՞նք են կոնֆլիկտների պատճառները։)
    Վերջին խմբագրող՝ Թեհմինե Սահակյան: 08.07.2017, 00:07:

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (31.07.2017), Սիրանուշ Մուրադյան (07.10.2017)

  6. #34
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Թեհմինե Սահակյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Սիրանուշ, կարելի է կիրառել Մտավոր քարտեզ մեթոդը, որը թույլ է տալիս աշակերտներին ձեւավորել եւ կազմակերպել սեփական մտքերը , ինչպես նաեւ վերլուծել որոշակի հասկացություններ կամ հարցեր ։Այն նաեւ թույլ է տալիս աշակերտներին արագ ձեւավորել սեփական կարծիքն ու վերաբերմունքը։ Փոխկապակցված առանձին հասկացությունների համոզիչ եւ պարզ ներկայացումն ի հայտ է բերում խնդրի ողջ բարդությունը ։Դրանից բացի՝ մտավոր քարտեզը ծառայում է որպես հետագա գործողությունների եւ տվյալ թեմայով նոր տեղեկություններ ստանալու շարժառիթ։ Վերջին հաշվով կարող են լինել այնպիսի հարցեր , որոնց պատասխանները դասարանը չի ունենա։Սա կարող է որոշակի թեմայի շուրջ քննարկման հիմք ծառայել։Այս մեթոդը կարելի է համադրել խմբային աշխատանքի հետ։
    Որպես օրինակ մենք կարող ենք գրատախտակի վրա գծել քարտեզի կենտրոնական մասը, ասել է թե ՝ այն հասկացությունը , որը քննարկվելու է (օրինակ՝ կոնֆլիկտներ)։Այս կենտրոնական մասին մենք գումարում ենք նոր հասկացություններ, գաղափարներ կամ հարցեր՝ ըստ աշակերտների ձեւակերպումներ իր (օրինակ՝Ի՞նչ տեսակ կոնֆլիկտներ են մեզ հայտնի։Որո՞նք են դրանց հարթման որոշ եղանակները։Որո՞նք են կոնֆլիկտների պատճառները։)
    Այս մեթոդը հաճախ եմ կիրառում հարգելի՛ Թեհմինե,այն ծառայում է իր նպատակին:Ուրախ եմ,որ մեկս մյուսին խորհուրդներ տալով կարող ենք օգտակար լինել:8-րդ դասարանում <<Հասարակագիտություն>> առարկայից անցնում ենք <<Կոֆլիկտներ, դրա հաղթահարման ուղիները,բացասական և դրական կոնֆլիկտներ>> թեման:Դասի ժամանակ հատկապես արդյունավետ է դերային խաղի կազմակերպումը,ինչպես նաև կոնֆլիկտային իրավիճակների իրականացումը՝ դասարանը բաժանելով խմբերի,սովորողները ներկայացնում են կոնֆլիկտային որոշ իրավիճակներ և առաջարկում են հաղթահարման իրենց տարբերակները:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 17.11.2017, 20:58:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (31.07.2017), Parandzem (27.07.2017)

  8. #35
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1

    Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

    Հայոց պատմության դասն ավելի հետաքրքիր դարձնելու համար հաճախ կիրառում եմ նաև <<թվականական խաղ>> մեթոդը կամ սովորողներին պատմական բարդ անունները հեշտ հիշելու համար առաջարկում եմ կազմել ակրոստիկոս :Ես ինքն մեկը կազմում եմ հետաքրքրություն առաջացնելով,իսկ մնացածը հանձնարարում եմ շարունակել տանը:Օրինակ հեշտ հիշելու համար կազմել եմ հետևյալ ակրոստիկոսները՝ <<ԹԱՍՕ>> Թովմա Արծրունի և Ստեփանոս Օրբելյան ,<<ՍՏՎԱՐ>> Ստեփանոս Տարոնեցի և Վարդան Արևելցի, <<ԿԷՍ>>Կարս-Էրզրում-Սեբաստիա և այլն:
    Հետաքրքիր թվականական խաղ կազմել եմ Բագրատունյաց Հայաստանի վերաբերյալ
    855թվ.՝ Աշոտ Բագրատունին ճանաչվում է Հայոց իշխան:
    855+7=862 Աշոտ Բագրատունին հայտարարվում է իշխանաց իշխան
    862+7=869 հայոց կաթողիկոս Զաքարիա Ձագեցին գումարում է ժողով, որի ժամանակ որոշվում է Աշոտ Բագրատունուն օծել հայոց թագավոր
    862+7=876 Բյուզանդիայում գահ բարձրացած Վասիլ I կայսրը թագ է ուղարկում Աշոտ Բագրատունուն
    876+9=885 մոտ կեսհազարամյա դադարից հետո, վերականգնեց Հայաստանի կորսված անկախությունը և Գևորգ Գառնեցի կաթողիկոսը Բագարանում Աշոտին օծեց հայոց թագավոր:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 26.10.2017, 14:31:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (31.07.2017), Թեհմինե Սահակյան (25.07.2017)

  10. #36
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    <<Հայոց պատմության >> դասաժամերին սովորողները մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ են դիտում պատմական ֆիլմերը,դրանք իրենց մեջ և՛ հայրենասիրություն,և՛ ազգասիրություն են պարունակում:Սովորողները ինքնուրույն կարողանում են եզրահանգումներ կատարել:

  11. #37
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Սովորաբար ընտրում եմ միջին տևողության տեսաֆիլմ, 10-15 րոպե, դրան նախորդում է իմ խոսքը, հակիրճ ներկայացնելը, ասելը, թե հատկապես ինչին պիտի ուշադրություն դարձնել: Ֆիլմի դիտումից հետո նախապես պատրաստած հարցեր եմ տալիս առանձին խմբերի: Այդ հարցերը մի քանի տեսակ են լինում. կարճ պատասխան պահանջող, ընդարձակ և հարց, որ պահանջում է քննարկում, վերլուծություն, զրույց, բանավեճ: Ի դեպ, վերջերս սովորեցի նաև այդ հարցերը հենց տեղադրել տեսանյութի վրա, playposit-ով, ֆիլմը դիտելու ընթացքում կադրը կանգ է առնում, երևում է հարցը, աշակերտը պատասխանը գրում է հենց տեսաֆիլմի վրա, ստուգում, որից հետո այն շարունակվում է: Շատ հավանեցի դա, եթե հետաքրքրեց, կարող եմ հղում տալ և սովորեցնել, թե ինչպես ստեղծել վիդեոկապսուլաներ:
    Աննա Անանյան

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (17.07.2017), Սարգսյան Ծովինար (19.07.2017)

  13. #38
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Աննա, հետաքրքիր միտք եք առաջարկում , ուղարկեք հղումը կփորձեմ կիրառել:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աննա Անանյան (18.07.2017)

  15. #39
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Աննա Անանյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սովորաբար ընտրում եմ միջին տևողության տեսաֆիլմ, 10-15 րոպե, դրան նախորդում է իմ խոսքը, հակիրճ ներկայացնելը, ասելը, թե հատկապես ինչին պիտի ուշադրություն դարձնել: Ֆիլմի դիտումից հետո նախապես պատրաստած հարցեր եմ տալիս առանձին խմբերի: Այդ հարցերը մի քանի տեսակ են լինում. կարճ պատասխան պահանջող, ընդարձակ և հարց, որ պահանջում է քննարկում, վերլուծություն, զրույց, բանավեճ: Ի դեպ, վերջերս սովորեցի նաև այդ հարցերը հենց տեղադրել տեսանյութի վրա, playposit-ով, ֆիլմը դիտելու ընթացքում կադրը կանգ է առնում, երևում է հարցը, աշակերտը պատասխանը գրում է հենց տեսաֆիլմի վրա, ստուգում, որից հետո այն շարունակվում է: Շատ հավանեցի դա, եթե հետաքրքրեց, կարող եմ հղում տալ և սովորեցնել, թե ինչպես ստեղծել վիդեոկապսուլաներ:
    Հարգելի՛ Աննա,շատ հետաքրքիր մեթոդ եք առաջարկել,ուղարկեք հղումը,եթե հնարավոր է :Շատ կարևոր է փորձի փոխանակումը:Շնորհակալություն:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gaya71 (21.07.2017), Աննա Անանյան (18.07.2017)

  17. #40
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    https://www.playposit.com/dash# սա հղումն է, գրանցվեք, հարցեր լինեն, սիրով կօգնեմ
    Աննա Անանյան

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gaya71 (21.07.2017)

+ Կատարել գրառում
Էջ 4 11-ից ԱռաջինԱռաջին ... 23456 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •