+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 104 հատից

Թեմա: Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

  1. #1
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1

    Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

    Տեսաֆիլմերի կիրառումը պատմության դասաժամերին

    Պատմության դասաժամերին օգտագործվող մեթոդները խթանում են դասի ակտիվ անցկացմանը և աշակերտների ներգրավմանը դասին:Շատ կարևոր նշանակություն ունի մաև տեսաֆիլմերի կամ տեսանյութերի ցուցադրումը/օրինակ՝ Սումգայիթյան ողբերգության,Մխիթարյան Միաբանության,Մեծ Եղեռնի,Արցախյան կռիվների մասին տեսաֆիլմեր/:Նպատակն է ավելի ընդլայնել աշակերտների մտահորիզոնը:Իմ կարծիքով կարևոր է նաև,որ իրենք՝ աշակերտները, կարողանան օգտվել համացանցից կամ հանրագիտարաններից կազմել թեմայի վերաբերյալ դիտումներ և լրացուցիչ հետաքրքիր տեղեկություններ:
    Տեսաֆիլմերի կիրառումը պատմության դասաժամերին ունի իր նպատակը:
    Իրական փաստարկները կարող են ներկայացվել փաստավավերագրական ֆիլմերի կամ տեսագրությունների միջոցով,այսինքն սովորողները ավելի խոր պատկերացում են կազմում թեմայի վերաբերյալ,արդյունքում սովորողները կատարում են դեպքերի ուսումնասիրություն և կատարում են եզրահանգումներ:
    Հարգելի՛ գործընկերներ,ակնկալում եմ Ձեր ակտիվ քննարկումը:
    Վերջին խմբագրող՝ manush: 21.11.2017, 17:35:

  2. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (10.05.2017), Larisa0504 (10.05.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (10.05.2017), Ալվարդ_Մ (14.05.2017), Աննա Անանյան (13.05.2017), Աստղիկ Մարկոսյան (10.05.2017), Գայանե Սիմոնյան (11.05.2017), Իրինա Մարգարյան (29.06.2017), Մանուշակ Բարսեղյան (11.05.2017), Parandzem (20.06.2017)

  3. #2
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    34
    Գրառումներ
    87
    Հեղինակության աստիճան
    4
    Ամենաարդյունավետ մեթոդական հնարներից է, իսկապես պիտի հնարավորինս հաճախ կիրառել, անձամբ ես, ցավոք հազվադեպ եմ գնում դրան, կամ էլ փոքր տեսաֆիլմեր եմ ընտրում: Քանի որ ինքնանպատակ պիտի չլինի տեսաֆիլմ դիտելը, դրան պիտի հաջորդի քննարկումը, վերլուծությունը: Քանի որ առարկայի ժամաքանակը թույլ չի տալիս հաճախ կիրառել դասերին, ավելի շատ գործնականների ժամանակ ենք օգտվում տեսաֆիլմ նայելու հնարավորությունից:
    Աննա Անանյան

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ալվարդ_Մ (14.05.2017), Իրինա Մարգարյան (29.06.2017), Parandzem (20.06.2017)

  5. #3
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Արձագանքի համար շնորհակալություն հարգելի՛ Աննա,իմ կարծիքով հայոց պատմության՝ հատկապես 6-րդ դասարանի կրկնության ժամերը,կարելի է օգտագործել տեսաֆիլմերի ցուցադրության համար,որի նպատակն է ավելի ամրապնդել ստացված գիտելիքները:Բացի այդ սովորողների մոտ ավելի լավ է զարգանում տեսողական հիշողությունը,և իհարկե այս միջոցով ավելի դյուրին է դառնում դասի գլխավոր նպատակին հասնելը:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 07.10.2017, 00:08:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1
    Համամիտ եմ բոլորիդ հետ: Տեսաֆիլմերը ես հանձնարարում եմ գործնականի և ամփոփման ժամանակ: Տեսանելի, պատկերավոր, մատչելի: Երեխաները ավելի լավ են ընկալում պատմական ժամանակաշրջանը:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Աննա Անանյան (16.07.2017), Իրինա Մարգարյան (29.06.2017), Parandzem (20.06.2017)

  9. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Տեսաֆիլմերի օգտագործումը պատմության դասերին համարում եմ ճիշտ և տեղին: Աշակերտներն իրենց հերթին պատրաստում են տեսադասեր և ներկայացնում:
    Այստեղ ապահովում են միջառարկայական կապը, ինֆորմատիկայից ստացած գիտելիքները կիրառում են պատմության դասերին:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն,հարգելի՛ կոլեգաներ:Իմ կարծիքով աշակերտների հետաքրքրությունը թեմայի վերաբերյալ բարձրացնում է նաև հետևյալ հանգամանքը,որ հենց աշակերտներն են զբաղվում թեմայի կամ որևէ պատմական ժամանակաշրջանի մասին տեսաֆիլմի պատրաստումով,վերջիվերջո այսօր աշակերտները ավելի շատ օգտվում են համացանցից,քան գրքերից:
    Հատկապես 8-րդ և 9-րդ դասարաններում,երբ դասավանդվում է <<Ինֆորմատիկա>> առարկան,սովորողները կարողանում են հեշտությամբ պատրաստել սահիկներ կամ սլայդ-ներկայացումներ,հատկապես աշխույժ և ավելի պատրաստակամ ներկայացնում են աշխատանքը այն դեպքում,երբ դասարանը նախապես բաժանում եմ երկու խմբերի և հանձնարարում դասի վերաբերյալ երկու տարբեր աշխատանքներ,այս ձևով բարձրանում է նաև մրցակցությունը սովորողների միջև:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 07.10.2017, 00:13:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1

    Ուսուցման արդյունավետ մեթոդներն ու հնարները պատմության դասավանդման ընթացքում

    Դպրության 1600-ամյա պատմություն ունեցող Հայաստանում կրթությանը միշտ առանձնահատուկ նշանակություն է տրվել:Հայ դպրոցը եղել է ժողովրդի քաղաքական ու ազգային գոյատևման հենարանը և առաջընթացի գրավականը:Հայաստանում կրթությունը միշտ բարձր գնահատական է ունեցել:Այսօր էլ պետական ու ազգային խնդիր է համարվում դասավանդման նոր մեթոդների կիրառումը:
    Պատմության դասաժամերին կիրառվող ամենատարածված գործուն մեթոդներն են՝դասախոսություն,աշխատանք սկզբնաղբյուրով,դերային խաղ,տեսաֆիլմի ցուցադրում,Վենի դիագրամ,սխեմայի կամ աղյուսակի կազմում և այլն:
    Պատմության դասաժամերին արդյունավետ մեթոդ է զրույցը:Զրույցի մեթոդը,որը ուսուցման առավել տարածված,արդյունավետ,ավանդական մեթոդներից է,հաջողությամբ կարող է գործել պատմության դասավանդման ընթացքում:Զրույցը ուսուցման այն մեթոդն է,որի դեպքում ուսուցիչը վարպետորեն մշակված հարցերի միջոցով սովորողների մեջ ակտիվացնում է նրանց արդեն ունեցած գիտելիքներն ու կարողությունները,խթանում նրանց նոր գիտելիքների ձևավորումը ՝ ինքնուրույն վերլուծությունների և եզրահանգումների միջոցով:
    Հարգելի՛ կոլեգաներ,էլ ի՞նչ մեթոդների կիրառմամբ կարելի է դասն ավելի արդյունավետ անցկացնել:
    Կանխավ շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 16.10.2017, 18:31:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Սիրանուշ Մուրադյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.05.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    288
    Հեղինակության աստիճան
    1
    Պատմության դասաժամերին տեսաֆիլմերի ցուցադրումը ծառայում է իր նպատակին,քանի որ սովորողները ավելի լավ են սկսում ճանաչել մեր հայրենիքի անցյալի ,արքաների մասին:Սովորողները մեծ հաճույքով են դիտում այսպիսի ֆիլմեր,բարձրանում է նրանց մեջ հայրենասիրությունը :
    Այս օրերին դիտեցինք<<Արտավազդ II ՝Պատիվը կյանքից վեր>>պատմավավերագրական ֆիլմը, շատ զգացմունքային ու հուզական ֆիլմ էր՝ ողողված համապատասխան երաժշտությամբ:Ֆիլմում բնականաբար կային պատմաբանների կողմից արտահայտված կարծիքներ՝ բարձրաձայնելով Արտավազդ II-ի կառավարման դրական և բացասական կողմերը:
    Վերջին խմբագրող՝ Սիրանուշ Մուրադյան: 07.10.2017, 00:17:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Parandzem (20.06.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    171
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով պատմության դասաժամերին տեսաֆիլմերի ցուցադրումն ունի մեծ ազդեցություն դասը սերտելու և հիշելու հարցում :
    Առաջարկում եմ կիրառել հետևյալ հղումով ֆիլմերը .
    https://www.youtube.com/watch?v=QxFSJTN-CKw
    https://www.youtube.com/watch?v=p6bt26mSOac

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Սիրանուշ Մուրադյան (14.09.2017), Սոֆյա Առաքելյան (28.10.2017), Իրինա Մարգարյան (29.06.2017), Parandzem (20.06.2017)

  19. #10
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Ես նույնպես հաճախ եմ դիմում ֆիլմի դիտում և քննարկում մեթոդին: Ասեմ , որ աշակերտները շատ են տպավորվում և ոգևորվում նման դասաժամերին:Հաջողված դասաժամերից են եղել ինձ համար 10-րդ դասարանում Հայոց պատմությունից Տիգրան մեծ ուումնասիրելիս «Հայրենապաշտ տիրակալը » տեսանյութի դիտումը՝ https://www.youtube.com/watch?v=VDZB239mJ14 , 10-րդ դասարան Հելլենիստական ժամանակաշրջանի մշակույթն ուսումնասիրելիս ՝ ՆԵՄՐՈՒԹ - ԱՐԵՎ-ԱՐՔԱՅԻ ՄԵԾ ՍՐԲԱՎԱՅՐԸ տեսանյութի դիտումն ու քննարկումը՝ https://www.youtube.com/watch?v=Af3WCkfyUvk

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 1 11-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •