Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը երեխայի հոգեբանական զարգացման մեջ

  1. #11
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ,իսկ դասի ընթացքում ՏՀՏ -ներ կիրառումը ձեր կարծիքով ինչ ազդեցություն ունի երեխաների հոգեբանական զարգացման մեջ:Ճիշտ եք համարում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական պրոցեսի ընթացքում:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (28.06.2017), Գայանե Սիմոնյան (29.06.2017)

  3. #12
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    143
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի գործընկերներ այսօր համակարգչից կախվածությունը դարձել է կարծես մեր սերնդի համար մի մեծ չարիք: Իմ կարծիքով երեխաներին համակարգչից հեռու պահելու միջոցներից մեկը նաև նրանց այլ զբաղվածությամբ ծանրաբեռնելն է:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (29.06.2017), Գայանե Սիմոնյան (29.06.2017), Լիլիթ (15.07.2017)

  5. #13
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
    Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի (համացանցերի) առջև ծախսում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքերում` 7-10 ժամ: Թե´ հեռուստատեսությունը և թե´ համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (29.06.2017), Mariamsargsyan (29.06.2017), Գայանե Սիմոնյան (29.06.2017)

  7. #14
    Ավագ մոդերատոր Լիլիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    304
    Հեղինակության աստիճան
    8
    Երբ Սթիվ Ջոբսը հանդիպեց Օբամայի հետ, զրույցի ժամանակ նշեց՝ «անհեթեթություն է, որ ամերիկյան դասասենյակներում ուսուցիչները դեռևս կանգնում են գրատախտակի առաջ, իսկ աշակերտները դասագրքեր են օգտագործում: Բոլոր գրքերը, ուսումնական նյութերն ու գնահատականները պետք է լինեն թվային և ինտերակտիվ, որոնք յուրաքանչյուր աշակերտի կմղեն փոխադարձ շփման իրական ժամանակում»:

  8. #15
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լիլիթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ Սթիվ Ջոբսը հանդիպեց Օբամայի հետ, զրույցի ժամանակ նշեց՝ «անհեթեթություն է, որ ամերիկյան դասասենյակներում ուսուցիչները դեռևս կանգնում են գրատախտակի առաջ, իսկ աշակերտները դասագրքեր են օգտագործում: Բոլոր գրքերը, ուսումնական նյութերն ու գնահատականները պետք է լինեն թվային և ինտերակտիվ, որոնք յուրաքանչյուր աշակերտի կմղեն փոխադարձ շփման իրական ժամանակում»:
    Հարգելի Լիլիթ,շնորհակալ եմ քննարկմանը միանալու համար:Հետաքրքիր էր,Սթիվ Ջոբսի ցանկությունը շատ շուտով իրականություն կդառա ,սակայն Հայաստանում կարծում եմ բավականին ուշ

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Լիլիթ (28.08.2017)

  10. #16
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    610
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Anna Melqumyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության եւ հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։
    Գիտատեխնիկական առաջընթացը նպաստել է համակարգչային տեխնոլոգիաների զարգացմանը` տեղեկատվությունը դարձնելով մարդու կյանքի անբաժանելի մասը: Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ:Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
    Համակարգչային իրականության ղեկավարման վահանակը գտնվում է երեխայի ձեռքերում. նա կարող է ցանկացած պահի հանդես գալ ցանկալի կերպարի մեջ` դադարեցնելով կամ շարունակելով ապրել այդ աշխարհում:
    Արդյո՞ք համակարգչային կախվածությունը հիվանդություն է…
    Հարգելի գործընկերներ, ակնկալում եմ ձեր ակտիվությունը բոլորիս համար կարևոր հարցի շուրջ
    Շնորհակալությու հարցի համար հագելի՛ Աննա։
    Ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:
    Այդ նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում:
    Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում ՏՀՏ-ների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝ բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ, ինչպես նաև անալիզատորների անհավասար եւ ոչ բավարար զարգացումը, որոնց շնորհիվ են երեխաները ընկալում ինֆորմացիան՝ դրա հետագա մշակման համար: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել, չի կարող դառնալ անհատի սեփականությունը, նրա մշակույթի տարրը:
    http://dpir.mskh.am/en/node/769

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anna Melqumyan (13.11.2017)

  12. #17
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Նույն ծաղկից օձը թույն է շինում, մեղուն՝ մեղր: Տեղեկատվական տեխնոլոգիաների չարաշահումը երեխային հեռացնում է կենդանի շփումից, ընկերներից, ընտանիքից, խաղերից, դաս ու դպրոցից: Ազդում է նաև ֆիզիկական առողջության վրա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Anna Melqumyan (13.11.2017)

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •