+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 81 համարից մինչև 90 համարի արդյունքները՝ ընդհանուր 100 հատից

Թեմա: Մայրենիի և հայոց լեզվի դասաժամերին օգտագործվող արդյունավետ մեթոդներ

  1. #81
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալ եմ արձագանքի համար, հարգելի' Դիանա, համամիտ եմ Ձեզ հետ, կարծում եմ` խմբային աշխատանքը շատ օգտակար է հատկապես թույլ սովորող աշակերտների համար:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #82
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի' Նարինե, ես նույնպես կարծում եմ, որ հարց ու պատասխանն արդյունավետ մեթոդ է աշակերտին ներգրավելու դասապրոցեսին, պարզապես կարելի է այն մի փոքր փոփոխել, ավելի հետաքրքիր մատուցել, որպեսզի սովորողները չձանձրանան ամենօրյա հարց ու պատասխաններից:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #83
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Լուսինէ Ավագյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Նվարդ, իմ փորձը ցույց է տալիս, որ երեխաներն անչափ սիրում են նաև գտնել և ուղղել ուսուցչի <<սխալները>>։
    Առաջարկում եմ նախապես կազմել առաջադրանքներ և գրել նաև դրանց լուծումները, որոնք կպարունակեն սխալներ, թերություններ, բաժանել աշակերտներին, կամ գրել գրատախտակին և առաջարկել նրանց գտնել և ուղղել այդ սխալները։
    Կարելի է նաև տալ կանոնների թերի, սխալ ձևակերպումներ։ Ուսուցիչը կարող է նաև առաջարկել երեխաներին փոխվել դերերով՝ աշակերտը տա հարցեր, ուսուցիչը պատասխանի։ Այս ամենը նաև հրաշալի հնարավորություն է ամփոփելու նյութը։
    Հարգելի Լուսինե ինձ շատ դուր եկավ սխալները գտնելու և ուղղելու մեթոդով ուսուցանումը: Դա նաև ինքնավստահություն է ներշնչում և ամրապնդում գիտելիքները: Ես նույնպես կկիրառեմ այս մեթոդը անգլերենի ժամերին:

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  7. #84
    Ավագ մասնակից Դիանա Աղասարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.08.2017
    Տարիք
    36
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Շատ արդյունավետ աշխատանք կարելի է ակնկալել նաև զույգերով աշխատանքը, որը նաև ավելորդ աղմուկից խուսափելու միջոց է հանդիսանում: Ես այս մեթոդը կիրառում եմ հատկապես անգլերենի տեքստերի ընթերցման և թարգմանության ժամանակ: Մի աշակերտ կարդում է տեքստից մի փոքրիկ պարբերություն , կողքի նստող աշակերտը թարգմանում է, հետո փոխվում են դերերով:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #85
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է նաև Ձեզ. ճիշտ եք նկատել, Լուսինեի առաջարկած մեթոդներն արդյունավետ են, նա վարպետորեն և հմուտ կազմակերպում է իր բոլոր դասերն ու նյութերը` ներկայացնելով և օգտակար լինելով յուրաքանչյուր հետաքրքրասեր ուսուցչի, ով ամեն ինչից իր համար որևէ օգտակար տարր է գտնում:

  10. #86
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն, հարգելի' Դիանա, Ձեր տարբերակը, նույնպես, կիրառելի է և դասին ներգրավող:

  11. #87
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    70
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպիսի մեթոդներ եք օգտագործում Դուք` հարգելի' ուսուցիչներ, դասարանն ակտիվացնելու նպատակով:
    Դասարանը ակտիվանում է նաև բանավեճի ժամանակ, որի գլխավոր նպատակը իմացական հետաքրքրության խթանումն է:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #88
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի' Սուսան, գրառումներում ներկայացված է բանավեճի մեթոդը, որը հաճախ կիրառվում է գրականության դասաժամերին: Շնորհակալություն կարծիքի համար:

  14. #89
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    239
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Նվարդ Հովհաննիսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչպիսի մեթոդներ եք օգտագործում Դուք` հարգելի' ուսուցիչներ, դասարանն ակտիվացնելու նպատակով:
    Ես հաճախ եմ երեխաներին ոգևորում, որ նրանք հենց դասարանում ստեղծագործեն: Բոլորս վերցնում ենք թուղթ ու գրիչ և սկսում մտորել ու գրել: Հետո կարդում ենք, քննարկում, մեկնաբանում, ինչու չէ, նաև ուրախանում:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  16. #90
    Մոդերատոր Նվարդ Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Գրառումներ
    183
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի՛ Արսենյան, շատ հետաքրքիր մեթոդ եք կիրառում. Ձեզ մոտ շատ լավ է ստացվում ստեղծագործելն ու ոգևորելը, Ձեր բանաստեղծություններով ոգևորում եք նաև մեզ, շնորհակալություն:
    Ես մայրենիի ժամերին օգտագործում եմ հետևյալ մեթոդը. տալիս եմ թեմա և առաջարկում աշակերտներին առանց գրիչը տետրից կտրելու շարադրել մտքերը, եթե անգամ այդ պահին ոչինչ չեն կարողանում շարադրել, այդպես էլ գրում են՝ ես ոչինչ չեմ կարողանում գրել, հետո կարող են շարունակել ստեղծագործել: Վերջում մենք էլ քննարկում ենք, մեկնաբանում, ուրախանում...

+ Կատարել գրառում
Էջ 9 10-ից ԱռաջինԱռաջին ... 78910 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •