Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Տնային աշխատանք

  1. #1
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1

    Տնային աշխատանք

    Առաջարկում եմ խոսել տնային աշխատանքի մասին. որոնք են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպիսի բնույթ պետք է կրի այն, որպես տնային աշխատանք ուսուցիչն ինչ կարող է հանձնարարել, մոտավորապես ինչ ծավալի այն կարող է լինել և այլն:

  2. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (23.04.2017), gayane0803 (20.04.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (19.04.2017), marine8 (19.04.2017), Ալվարդ_Մ (03.05.2017), Գայանե Սիմոնյան (19.04.2017), Էմմա Խաչատրյան (23.10.2017), Լուսինէ Ավագյան (19.04.2017), Ռուզաննա Խաչատրյան (23.04.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017), Նարինե Պողոսյան (24.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017), Parandzem (26.06.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Առաջարկում եմ խոսել տնային աշխատանքի մասին. որոնք են դրա նպատակներն ու խնդիրները, ինչպիսի բնույթ պետք է կրի այն, որպես տնային աշխատանք ուսուցիչն ինչ կարող է հանձնարարել, մոտավորապես ինչ ծավալի այն կարող է լինել և այլն:
    Հարգելի Ֆլորա, հետաքրքիր թեմա եք բացել։ Ես կուզեի նաև խոսենք առհասարակ տնային առաջադրանքների արդյունավետության մասին։ Բազմաթիվ են ուսման ոլորտում առաջատար երկրները, որոնք հանգել են այն եզրակացության, որ տնային առաջադրանքը ոչ թե նպաստում, այլ ճիշտ հակառակը՝ խանգարում է երեխաների առաջընթացին։ Էլ չեմ ասում, որ այդ երկրներում ծնողն առհասարակ իրավունք չունի մասնակցել ուսուցման գործընթացին, քանի որ սովորեցնելը բացառապես ուսումնական հաստատության գործառույթն է, և ոչ թե՝ ծնողի։Իսկ ինչպիսի՞ն է պատկերը մեր երկրում:
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 19.04.2017, 20:47:
    Լուսինե Ավագյան

  4. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (23.04.2017), Flora Hovhannisyan (20.04.2017), Gayane Lachinyan (03.05.2017), gayane0803 (20.04.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (20.04.2017), marine8 (25.04.2017), Գայանե Սիմոնյան (19.04.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Էմմա Խաչատրյան (23.10.2017), Ռուզաննա Խաչատրյան (23.04.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017), Նարինե Պողոսյան (24.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017), Parandzem (26.06.2017)

  5. #3
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, շնորհակալ եմ արձագանքի համար: Ընդհանրապես համամիտ եմ Ձեզ հետ, սակայն, եթե աշակերտն ինքնուրույն է կատարում տնային աշխատանքը, ապա այն աշակերտի մոտ ձևավորում է ինքնուրույն սովորելու ավանդույթներ, հեշտացնում է ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացումը և լրացնում է դասով սահմանափակված ժամանակի պակասը: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես տնային ինքնուրույն աշխատանքը խանգարում է երեխաների առաջընթացին:

  6. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (03.05.2017), gayane0803 (20.04.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (20.04.2017), marine8 (25.04.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Դիանա Աղասարյան (14.11.2017), Էմմա Խաչատրյան (19.11.2017), Լուսինէ Ավագյան (20.04.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017), Նարինե Պողոսյան (24.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017), Parandzem (26.06.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Flora Hovhannisyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, շնորհակալ եմ արձագանքի համար: Ընդհանրապես համամիտ եմ Ձեզ հետ, սակայն, եթե աշակերտն ինքնուրույն է կատարում տնային աշխատանքը, ապա այն աշակերտի մոտ ձևավորում է ինքնուրույն սովորելու ավանդույթներ, հեշտացնում է ուսումնական ծրագրով նախատեսված նյութի յուրացումը և լրացնում է դասով սահմանափակված ժամանակի պակասը: Ուղղակի չեմ հասկանում, թե ինչպես տնային ինքնուրույն աշխատանքը խանգարում է երեխաների առաջընթացին:
    Միանշանակ համաձայն եմ Ձեզ հետ. տնային աշխատանքը զարգացնում է երեխայի՝ ինքնուրույն աշխատելու կարողությունը, հնարավորություն է տալիս ամրապնդել դպրոցում սովորածը: Բայց չեմ կարող նաև չհամաձայնել այն հիմնավորման հետ, որ երեխան պետք է սովորի դպրոցում, իսկ տանը ազատ ժամանակը նա պետք է անցկացնի իր ընտանիքի հետ՝ այցելելով զանազան մշակութային օջախներ, հաճախի արվեստի, սպորտի խմբակներ, և ամենակարևորը՝ հասցնի լիցքաթափվել:
    Լուսինե Ավագյան

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (21.04.2017), gayane0803 (20.04.2017), kara1969 (07.05.2017), Lianna Manukyan (21.11.2017), Lilit Sahakyan (20.04.2017), marine8 (25.04.2017), Գայանե Սիմոնյան (20.04.2017), Նաիրա Մելիքսեթյան (20.04.2017), Նարինե Պողոսյան (24.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (20.04.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, իհարկե համամիտ եմ Ձեր հետևյալ կարծիքին.տանը ազատ ժամանակը նա պետք է անցկացնի իր ընտանիքի հետ՝ այցելելով զանազան մշակութային օջախներ, հաճախի արվեստի, սպորտի խմբակներ, և ամենակարևորը՝ հասցնի լիցքաթափվել: Բայց եկեք չմոռանանք, սկսած տարրական դաարաններից, ծրագրերի ծանրաբեռնվածության մասին, հաճախ ուսուցիչը չի հասցնում նյութի հաղորդումը, այս պարագաներում արդյոք կարող ենք առանց տնային հանձնարարության <<յոլա գնալ>>: Բացի այդ այն կարծիքին եմ, որ այն աշակերտին տալիս է նախաձեռնելու, ինքնուրույն լինելու, պատասխանատվություն ստանձնելու հնարավորություն:
    Դաստիարակում է սովորողին, քանի որ ձևավորում է նրա մոտ ջանասիրություն, ինքնուրույնություն և նպաստում է արտադպրոցական ժամանակի ճիշտ բաշխմանը :

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), marine8 (25.04.2017), Գայանե Սիմոնյան (21.04.2017), Լուսինէ Ավագյան (21.04.2017), Նարինե Պողոսյան (24.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (25.04.2017)

  11. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    ես կարծում եմ ,որ տնային առաջադրանքները պետք է լինի քիչ և մատչելի

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #7
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Կարինե, իմ կարծիքով որպես տնային աշխատանք ցանկացած առաջադրանք լինել չի կարող. նմանատիպ աշխատանք դասարանում արդեն պետք է կատարված լինի, որպեսզի աշակերտը տանը ինքնուրույն կատարի: Բացի այդ տնային աշխատանքը դասարանական աշխատանքի շարունակությունն է տանը: Կատարելով տնային հանձնարարությունը` երեխան ամրապնդում է դասարանում ձեռք բերած գիտելիքները: Տնային աշխատանքի կատարումը մեծացնում է պատասխանատվությունը, զարգացնում աշակերտների ազատ մտածելու, ստեղծագործելու ունակությունները: Տնային աշխատանքի կատարումը հնարավորություն է տալիս անդրադարձ կատարելու անցած նյութերին, կրկնելու և ամրակայելու դրանք:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kara1969 (26.04.2017), Lianna Manukyan (21.11.2017), marine8 (25.04.2017), Ալվարդ_Մ (25.04.2017), Գայանե Սիմոնյան (25.04.2017), Լուսինէ Ավագյան (25.04.2017)

  15. #8
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ, մեթոդական գրականության մեջ նշված է, թե որպես տնային աշխատանք ուսուցիչը ինչ կարող է հանձնարարել, ահա այն.
    Ուսուցանված նյութը խորացնելու նպատակով հանձնարարված տնային աշխատանք
    • Ուսուցանող թեստ
    ա. թեստ, որի հանձնարարությունը աշակերտը փոխում է լրացուցիչ ուսումնասիրված նյութի հիման վրա:
    բ. թեստ, որը ունի թերի և ամբողջությամբ ճիշտ պատասխաններ այնպես, որ ամբողջությամբ ճիշտ պատասխանը կազմված է հանձնարարված լրացուցիչ նյութի հիման վրա և աշակերտը պետք է գտնի թերի պատասխանները և լրացնի դրանք:
    • Առաջադրանքներ
    ա. առաջադրանքներ, որոնք հնարավոր է կատարել դասարանում յուրացրած նյութի հիման վրա` ուսումնասիրելով ուսուցչի տված լրացուցիչ գրականությունը:
    • Հետազոտություններ
    ա. դասի թեմային համապատասխան լրացուցիչ գրականության ուսումնասիրության հիման վրա կարճ հետազոտություն:
    բ. դասի թեմայից բխող կարճ հետազոտություն, որը պահանջում է լրացուցիչ գիտելիքների կիրառում: • Վերլուծություններ
    ա. հարցադրումների պատասխանների կազմում` ըստ տրված լրացուցիչ գրականության մեջ բերված տեղեկությունների:
    բ. Ուսուցանված նյութը կիրառել սովորեցնելու նպատակով հանձնարարված տնային աշխատանք:
    • Առաջադրանքներ
    ա. առաջադրանքներ, որոնք հնարավոր է կատարել դասարանում յուրացրած նյութը կիրառելով:
    • Հետազոտություններ
    ա. դասի թեմային համապատասխան կարճ հետազոտություն, որը պահանջում է յուրացրած նյութի կիրառում:
    • Վերլուծություններ
    ա. հարցադրումների պատասխանների կազմում կիրառելով տրված կամ ընտրված գրականության մեջ բերված տեղեկությունները:
    բ. Անցած նյութը կրկնելու նպատակով հանձնարարված տնային աշխատանք
    գ. Ուսուցանված նյութի յուրացում և դրա կիրառման կարողությունը գնահատելու նպատակով հանձնարարված տնային աշխատանք:
    • Ստուգող թեստ
    ա. թեստ, որը ստուգում է յուրացված գիտելիքը:
    • Ստուգող գործնական աշխատանք
    ա. գործնական աշխատանք, որի կատարումը ցույց է տալիս նյութի յուրացման աստիճանը
    • Ստուգող վերլուծական աշխատանք
    ա. վերլուծություն, որը ցույց է տալիս նյութի յուրացման աստիճանը: Օրինակ` շարադրություն, ռեֆերատ և այլն:

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    grigqrist (22.06.2017), Lianna Manukyan (21.11.2017), marine8 (25.04.2017), Ալվարդ_Մ (03.05.2017), Գայանե Սիմոնյան (25.04.2017), Էմմա Խաչատրյան (19.11.2017), Լուսինէ Ավագյան (28.04.2017), Նվարդ Հովհաննիսյան (25.04.2017), Parandzem (21.07.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ, մեթոդական գրականության մեջ նշված է նաև, որ տնային աշխատանքը պետք է բխի դասի նպատակից: Այս դեպքում այն հասկանալի կլինի աշակերտի համար, չի պահանջի լրացուցիչ բացատրություն տանը, չի հանգեցնի ծնողի ոչ մասնագիտական միջամտությանը, չի լինի այնքան ծավալուն, որ խանգարի կատարմանը և առաջացնի կասկած տնային աշխատանքի հանձնարարման նպատակահարմարության մեջ:
    Տնային աշխատանքը պետք է աշակերտին նախապատրաստի հաջորդ դասին: Կատարելով տնային աշխատանքը` աշակերտը կարող է ստանալ լրացուցիչ տեղեկություններ, որոնք կպահանջվեն հաջորդ դասը ավելի լավ հասկանալու համար և կխնայեն դասի ժամանակը, քանի որ ուսուցիչը կարիք չի ունենա մանրամասնորեն դրան անդրադառնալ: Այս դեպքում տնային աշխատանը դառնում է ինքնուրույն տեղեկություններ հավաքելու, տեղեկությունների մեջ խմբավորում, համադրում, եզրահանգումներ կատարելու ինքնուրույն աշխատանք, որոնց մեջ, որոշ դեպքերում, խմբային աշխատանքում դժվարանում է պասսիվ, չնախաձեռնող և ետ մնացող աշակերտը:
    Տարիներ շարունակ հետևել եմ այդ հանձնարարականներին և ունեցել եմ լավ արդյունքներ որակյալ կրթություն ապահովելու խնդրում:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Ալվարդ_Մ (03.05.2017), Գայանե Սիմոնյան (28.04.2017), Լուսինէ Ավագյան (28.04.2017)

  19. #10
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Տնային աշխատանքը պետք է լինի դասարանական աշխատանքի բնական եւ տրամաբանական շարունակությունը: Այն կազմակերպելու ժամանակ պետք է ունենալ հետևյալ նպատակները՝
    1.դասարանում վերլուծած նյութի ամրապնդումը, առանձին դեպքերում՝ դրա ավելի խորը ուսումնասիրությունը
    2.անցած նյութի կրկնությունը
    3.առաջադրանքների կատարման , խնդիրների լուծման, գրաֆիկական աշխատանքների կատարման միջոցով ինքնուրույն աշխատանքի համար հմտությունների ձեւավորումը:

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Ալվարդ_Մ (03.05.2017), Լուսինէ Ավագյան (03.05.2017), Rosi (27.06.2017)

Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •