Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 65 հատից

Թեմա: Ժամանակակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ազդեցությունը կրտսեր դպրոցականի կյանքում

  1. #21
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Ես կարծում եմ,որ ակադեմիկոս Ա. Պ. Սեմյոնովի հայտարարությունը, թե՝ «ժամանակակից դպրոցի կարևորագույն խնդիրն է սովորեցնել մարդուն ապրել տեղեկատվական աշխարհում», պետք է որոշիչ լինի յուրաքանչյուր ուսուցչի աշխատանքում:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane Lachinyan (28.06.2017)

  3. #22
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Հարգելի գործընկերներ, այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.
    • բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
    • մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
    • նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
    • բարելավել դասի անցկացման մեթոդները
    • ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
    • պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
    • օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
    • արագ և որակյալ պատրաստվել դասին:

  4. #23
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Հարգելի գործընկերներ,իսկ դասի ընթացքում ՏՀՏ -ներ կիրառումը ձեր կարծիքով ինչ ազդեցություն ունի երեխաների հոգեբանական զարգացման մեջ:Ճիշտ եք համարում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական պրոցեսի ընթացքում:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (28.06.2017), Տոնոյան Գրետա (25.03.2018), Գայանե Սիմոնյան (29.06.2017)

  6. #24
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    188
    Հեղինակության աստիճան
    355
    Հարգելի գործընկերներ այսօր համակարգչից կախվածությունը դարձել է կարծես մեր սերնդի համար մի մեծ չարիք: Իմ կարծիքով երեխաներին համակարգչից հեռու պահելու միջոցներից մեկը նաև նրանց այլ զբաղվածությամբ ծանրաբեռնելն է:

  7. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (25.03.2018), Տոնոյան Գրետա (25.03.2018), Գայանե Սիմոնյան (29.06.2017), Լիլիթ (15.07.2017), Մարիամ Սարգսյան (29.06.2017)

  8. #25
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Ցավոք սրտի, համակարգիչը և, հատկապես՝ համացանցը, աստիճանաբար մեկուսացնում են երեխաներին իրականությունից, տանում դեպի երևակայական, վիրտուալ աշխարհ: Երեխաները կարող են աստիճանաբար ընդունել համացանցային կամ երևակայական աշխարհը որպես առաջնային, և կենսական խնդիրների լուծումները փնտրել իրականությունից կտրված եղանակներով:
    Աշխարհի տարբեր երկրներում երեխաները հեռուստացույցի կամ համակարգչի (համացանցերի) առջև ծախսում են օրական միջին հաշվով 3-4, իսկ որոշ դեպքերում` 7-10 ժամ: Թե´ հեռուստատեսությունը և թե´ համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, վարքի ձևավորման և դրանք գնահատող արժեքային ցուցանիշների վրա:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  10. #26
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Ըստ իս՝ տարրական դպրոցի կարևոր խնդիր է հանդիսանում երեխաներին հաղորդակցության տարբեր ձևեր սովորեցնելը: Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը շատ արդյունավետ է տվյալ խնդիրը իրականացնելիս: 1-ին և 2-րդ դասարաններում ես կիրառում եմ զույգերով աշխատանքը: Զույգերով աշխատանքը ես դիտում եմ որպես առաջին դասարանցիների գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորման սկզբնական փուլ:
    Դա որոշվում է նրանով, որ ուսումնական տարվա սկզբին առաջին դասարանցիների մեծամասնությունը.
     չեն տիրապետում համատեղ գործունեության ունակություններին;
     պատրաստ չեն համագործակցել մեծ խմբերում;
     իրար վատ են ճանաչում;
     չեն կարողանում շփվել քիչ ծանոթ հասակակիցների հետ, խուսափում են նրանց հետ համատեղ գործունեությունից:
    Զույգերով աշխատանքը ուսումնական գործընթացի կազմակերպման առավել հարմարավետ ձևն է, որի նպատակն է գործնական միջանձնային հարաբերությունների ձևավորումը: Զույգերով աշխատանքը երեխաների մոտ ձևավորում է ընդհանուր նպատակն ընդունելու, պարտականությունները բաժանելու, առաջարկված նպատակին հասնելու եղանակները համաձայնեցնելու, իր գործողությունները համատեղ գործունեության մեջ գործընկերոջ գործողությունների հետ հարաբերակցելու, աշխատանքի նպատակի և արդյունքի համեմատության մեջ մասնակցություն ունենալու ունակությունները: Զույգերով աշխատանք անցկացրել եմ առաջին դասարանցիների հետ ադապտացիոն ժամանակահատվածում:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (01.07.2017), Lilit Sahakyan (01.07.2017), Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  12. #27
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    192
    Դուք իրավացի եք ,հարգելի Աննա: Ցավոք կան ուսուցիչներ ,որոնք կարծում են ,որ ինտերկտիվ մեթոդների կիրառումը ավելորդություն է:Մինչդեռ անհրաժեշտ է դասը դարձնել հետաքրքիր հենց այդ մեթոդների կիրառմամբ:

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (30.06.2017), Gayane Lachinyan (01.07.2017), Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  14. #28
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Հարգելի ՌուՍաՆա,շնորհակալություն քննարկմանը միանալու համար: Խմբայի ուսուցման ինտերակտիվ մեթոդը կիրառելիս,խմբերում աշխատանքը կազմակերպելիս անհրաժեշտ է պահպանել մի քանի պայմաններ:
    1. Խումբը ստանում է հստակ և կոնկրետ ձևակերպված առաջադրանք՝ լրիվ կանխատեսելի արդյունքով:
    2. Խնդրի լուծման համար անհրաժեշտ իրերի ապահովում՝ դասագրքերի, լրացուցիչ տեղե-կատու գրականության տեսքով:
    3. Նախապես տրվում է խմբի հաշվետվության ձևը. հարցերի գրավոր կամ բանավոր պատասխաններ, աղյուսակների լրացում և այլն:
    Այստեղ յուրաքանչյուրն աշխատում է յուրաքանչյուրի համար: Քննարկման ընթացքում սովորողներն իրենց ուժերի ներածին չափով ինտելեկտուալ ներդրում են ունենում ընդհանուր գործի մեջ: Տեղի է ունենում գիտելիքների, գաղափարների փոխանակում: Փոխվում է հոգեբանական մթնոլորտը:

    Արդյոք հնարավոր է Խմբային ուսուցման մեթոդի կիրառումը իրականացնել 35 աշակերտի հետ:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017), ՌուՍաՆա (30.06.2017)

  16. #29
    Ավագ մասնակից ՌուՍաՆա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.01.2016
    Գրառումներ
    193
    Հեղինակության աստիճան
    192
    Հարգելի Աննա, բնականաբար յուրաքանչյուր դասին անցկացնել խմբային աշխատանք նպատակահարմար չէ, բայց պարբերաբար, երբ դասի նպատակը թույլ է տալիս, հնարավոր է , ինչո՞ւ ոչ:

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (30.06.2017), Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  18. #30
    Մոդերատոր Anna Melqumyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    614
    Հեղինակության աստիճան
    6552
    Հարգելի ՌուՍաՆա,իհարկե դասի ընթացքում յուրաքանչյուր աշխատանք պետք է կատրվի տվյալ դասի նպատակը իրակացնելու համար:Ինքս շատ կարևորում եմ խմբային ուսուցման մոթոդը ,քանի որ միկրոխմբերում երեխաները սովորում են արտահայտել իրենց տեսակետը, հարգալից վերաբերել ուրիշի կարծիքին, իրենց տեսակետը ենթարկել ընկերների կարծիքին, եթե նրանք ուսումնական իրավիճակի քննարկման ժամանակ ավելի մոտ են ճշմարտությանը: Կառուցվածքային երկխոսության պայման է հանդիսանում զրուցակցի հանդեպ հարգանքը, նրան ունկնդրելու և լսելու, հարցեր տալու և սեփական կարծիքն արտահայտելու, փաստարկներ գտնելու և դրանք համոզիչ կերպով օգտագործելու ունակությունը:Սակայն չեք կարծում,որ շատ ուսուցիչներ խուսափում են և չեն կիրառում խմբային ուսուցման մեթոդը:

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (01.07.2017), Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

Էջ 3 7-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •