Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: Ինտերակտիվ մեթոդների կիրառումը տարրական դասարաններում

  1. #1
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1

    Գրառում Ինտերակտիվ մեթոդների կիրառումը տարրական դասարաններում

    Կրտսեր դպրոցականն ունի տարիքային առանձնահատկություններ. անկայուն ուշադրություն, բարձր շարժողական ակտիվություն, ձգտում խաղային գործունեության:Դասի ընթացքում ուշադրությունը պահելու համար անհրաժեշտ է ակտիվ և հետաքրքիր դասաժամի կազմակերպում:
    Տարրական դասարաններում ինտերակտիվ մեթոդներով դասընթացի դասավանդման ընթացքում լայն տարածում է գտել Մտագրոհ /մտքերի տարափ/ մեթոդը, Վեննի դիագրամ մոթոդը: Խմբային ուսուցման մեթոդը 1-ին և 2-րդ դասարաններում ես հաճախ կիրառում եմ զույգերով աշխատանքը:
    Հարգելի գործընկերներ, գրեք ձեր կարծիքները, առաջարկություներն ու խորհուրդները, կիսվեք ձեր փորձով թեմայի հետ կապված:

  2. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.04.2017), Marine6 (08.05.2017), Աստղիկ Մարկոսյան (17.04.2017), Գայանե Սիմոնյան (28.04.2017), Գեղեցիկ (03.07.2017), Թեհմինե Հայրապետյան77 (15.08.2017), ruzan1958 (03.05.2017)

  3. #2
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    «Ինտերակտիվ» նշանակում է փոխազդող, փոխներգործող («Inter»` փոխադարձ, «act»` գործողություն): Ինտերակտիվ դասը փոխգործակցություն է ոչ միայն դասավանդողի և սովորողի, այլև հենց իրենց՝ սովորողների միջև, ոսումնական նյութի և սովորողների միջև: Ավանդականների հետ համեմատած, ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.04.2017), Lilit Sahakyan (02.05.2017), Աստղիկ Մարկոսյան (09.05.2017), Գայանե Սիմոնյան (28.04.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Ի՞նչ է նախագիծը (հետազոտությունները) փոքր երեխայի համար: Դա, նախ և առաջ, կյանքի դիտարկումն է, շատ երևույթների բացահայտումը: Նախագծերի մեթոդի կիրառումը ավելի արդյունավետ է լինում, երբ ուսուցիչը հարցում է անցկացնում աշակերտների միջև, թե ինչ թեմայի շուրջ կցանկանային աշխատել:
    Կարծում եմ՝ նախագծերի մեթոդի կիրառումը նպաստում է ներդաշնակ անձի զարգացմանը և համապատասխանում է արդի հասարակության պահանջներին.
     ընդունելու ինքնուրույն որոշումներ;
     խնդիրներ առաջադրելու և հարցեր տալու ունակություն;
     ոչ ստանդարտ, յուրօրինակ լուծումների որոնում;
     շրջապատողներին ընտրված թեմայով գրավելու, հետաքրքրելու ունակություն;
     անհատական ներուժի բացահայտում:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (07.05.2017), Lilit Sahakyan (02.05.2017), Աստղիկ Մարկոսյան (09.05.2017), Գայանե Սիմոնյան (28.04.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  7. #4
    Մոդերատոր Gayane Lachinyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.01.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ գ. Բջնի
    Գրառումներ
    124
    Հեղինակության աստիճան
    1
    Ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը: Ինտերակտիվ մեթոդների շնորհիվ սովորողները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ինչպես կրտսեր, այնպես էլ միջին և ավագ դպրոցներում: Ինտերակտիվ մեթոդներն ապահովում են այնպիսի բազային հմտությունների և կարողությունների զարգացում, ինչպիսիք են մտածելը, ստեղծագործելը, պրպտելը, ոչ ստանդարտ լուծումներ գտնելը, ինքնուրույն կողմնորոշվելը, հետազոտելը և նպատակաուղղվածությունը:
    Վերջին խմբագրող՝ Gayane Lachinyan: 01.05.2017, 23:36:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (09.05.2017), Lilit Sahakyan (02.05.2017), Ալվարդ_Մ (01.05.2017), Աստղիկ Մարկոսյան (08.05.2017), Գայանե Սիմոնյան (02.05.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  9. #5
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Այո,հարհելի Գայանե,Դուք անշուշտ իրավացի եք:Սակայն մեր օրերում քիչ չեն այն ուսուցիչները,ովքեր չեն կիրառում ինտերակտիվ մեթոդները և կարծում են,որ ինտերակտիվ մեթոդների կիրառումը բարդացնում է ուսուցչի աշխատանքը :

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (09.05.2017), Lilit Sahakyan (10.05.2017), Աստղիկ Մարկոսյան (09.05.2017), Գայանե Սիմոնյան (10.05.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  11. #6
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Միմյանց հետ շփվելու, բանավեճ վարելու ունակությունը յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տալիս ապրել ճշմարտության համատեղ որոնման զգացումը: Շփման պահանջմունքի իրականացման համար ես կիրառում եմ<< Բանավեճի կամ կառուցվածքային երկխոսություն>> մեթոդը, ինչը ենթադրում է մասնակցողների իրավահավասարություն:
    Վերջին խմբագրող՝ Anna Melqumyan: 09.05.2017, 10:34:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (09.05.2017), Lilit Sahakyan (10.05.2017), Աստղիկ Մարկոսյան (09.05.2017), Գայանե Սիմոնյան (10.05.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  13. #7
    Մասնակից Karine Barseghyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.05.2017
    Գրառումներ
    47
    Հեղինակության աստիճան
    0
    Սիրելի՛ Աննա, մեր թեման գրեթե նույն է, փաստորեն, մեզ հուզող հարցերը համընկնում են: Այս թեմայով ես ինքս բավականին լայնածավալ հետազոտություն եմ կատարել, այս տեխնոլոգիաներով դաս եմ անցկացրել Հրազդանի և Երևանի մի քանի դպրոցներում ու ստացել հետաքրքրաշարժ տվյալներ: Ցանկության դեպքում կարող եմ կիսվել այդ արդյունքներով:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (10.05.2017), Գայանե Սիմոնյան (10.05.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  15. #8
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Կարինե,ցավում եմ,որ չկարողաց Ձեզ շուտ պատասխնել,սակայն ուրախ եմ ,որ իմ կարծիքը կիսում եք:Այո անշուշտ անչափ հետաքրքիր է,թե Դուք ինչ դիտարկումներ եք արել:Հատկապես ինձ համար հետաքրքրական է ,թե մարզերում դասերի ընթացքում ինտերակտիվ մեթոդների կիրաումը որքանով է իրականացվում:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  17. #9
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի գործընկերներ,իսկ որն է ինտերակտիվ ուսուցման հիմնական նպատակը:Ինտերակտիվ ուսուցման հիմնական նպատակն է վերանայել ուսուցման ողջ բովանդակությունը, այսինքն` ճանաչել յուրաքանչյուր երեխայի անձի ստեղծագործ բնույթը: Նրա ներքին ակտիվությունը հանգեցնում է համապատասխան գիտելիքների որոշակի ծավալի յուրացումը կրթական գործընթացի գլխավոր նպատակ ճանաչելուց հրաժարման: Գլխավոր նպատակը աշակերտի անձի ամբողջական զարգացումն է: Իսկ անձի զարգացման միջոցը, որը բացահայտում է նրա ներունակ ներքին ընդունակությունները, ինքնուրույն իմացական և մտավոր գործունեությունն է: Հետևաբար, ուսուցչի խնդիրն է դասի ժամանակ ապահովել այնպիսի գործունեություն, որին նպաստում են ժամանակակից ինտերակտիվ տեխնոլոգիաները։ Այս դեպքում աշակերտն ինքն է բացում դեպի իմացություն տանող ուղին: Գիտելիքների յուրացումը նրա գործունեության արդյունքն է: Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների կիրառումը նպաստում է ուսուցման գործընթացի բարելավմանը, ակտիվացնում և ստեղծագործ է դարձնում սովորողների և դասավանդողների անհատական և խմբային աշխատանքը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

  19. #10
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2017
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    1
    Էլեկտրոնային ինտերակտիվ մեթոդների շնորհիվ, հատկապես տարրական դասարաններում, աշակերտները հաճույքով են սովորում, ակտիվորեն են մասնակցում դասին և ավելի հեշտ են յուրացնում ուսումնական նյութը: Առավել հաճախ ինտերակտիվ դասերն անցկացվում են էլեկտրոնային ինտերակտիվ գրատախտակի միջոցով, որը հատուկ ծրագրային ապահովում ունի՝ Smart Notebook:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գայանե Սիմոնյան (01.07.2017), Գեղեցիկ (03.07.2017)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •