Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Մահն արգելված թեմա չէ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2017
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0

    Մահն արգելված թեմա չէ

    Ինչ է մահը: Կարելի է այս հարցին տալ մի քանի պատասխաններ` հիմք ընդունելով գիտությունը կամ կրոնը: Երբ երեխան մեծանում է և սկսում է իր <<ինչուների>> տարափը, անկասկած այդ հարցերի մեջ հնչում է նաև << ԻՆչու են մարդիկ մահանում>> :
    Ահա այստեղ է , որ առաջ են գալիս տարբեր բացատրություններ և մոտեցումներ այս հարցի շուրջ: Մայրիկները փորձում են գործի դնել բացատրության իրենց տարբերակները ` լինի հաջողված, թե անհաջող: Որքանով որ կարող էին ընկալել և նույնն էլ հաղորդել երեխային: ԸՆտանիքներ կան, որտեղ դա արգելված թեմա է: Հնարավորինս խույս են տալիս մահվան շուրջ խոսակցություններից` փորձելով <<խնայել>> երեխային և չտխրեցնել նրան: Կյանքը ներկայացնել պայծառ գույներով : Ահա այսպիսի տարբեր մոտեցումներ են այս հարցին տրվում ընտանիքներում :
    Երեխան տարբեր առիթներով առնչվում է մահ հասկացության հետ: Սկսած իր լսած հեքիաթներից/ Օրինակ` Գեղեցկուհի Վասիլիսան, Մոխրոտ, Հենզելն ու Գրետելը, որոնց մայրերը մահացել են>./ , մուլտֆիլմերից, կինոնկարներից, մինչև իրական կյանքում հանդիպող տարբեր դեպքեր: Եվ եթե ծնողը զգուշավոր մոտեցում չի ցուցաբերում այդ դեպքերում, ապա երեխայի մտքի և հոգու խաղաղությունը խաթարվում է:
    Թեման խնդրահարույց դարձավ ինձ համար, երբ մեկ կիսամյակի ընթացքում իմ աշակերտներից երկուսը կորցրեցին իրենց հայրիկներին: Իմ գործունեության ընթացքում երբևէ չէի հայտնվել այդպիսի իրավիճակում: Պատահել էր, որ մինչ դպրոց գալն արդեն դժբախտությունը տեղի էր ունեցել: Երեխան հարմարվել էր արդեն իր ցավին և այդ դեպքում աշխատանքս այլ բնույթ էր կրել: Բաց այս իրավիճակն ինձ անծանոթ էր և պետք էր ճիշտ լուծում գտնել այն դեպքում , երբ աշակերտիդ տուն ես ճանապարհում, իսկ հաջորդ օրն արդեն ինքն առանց հայրիկի է և դու էլ բացատրության քո բաժինն ես ունենալու:
    Երկու աշակերտուհիների մայրիկներն էլ դիմեցին ինձ` խնդրելով օգնել երեխային հեշտությամբ անցնակցնելու դժբախտությունը : Խնդրեցին նաև, որ լինեմ ուշադիր , որպեսզի այդ մասին դասընկերները հանկարծ չխոսեն:
    Երկար մտածեցի , թե ինչպես կարելի է խուսափել այդ թեմայից: Ի վերջո դասագրքում ընդգրկված երկու իրար հաջորդող դասանյութերն էլ հոր մասին էին: Շրջանցել, թե խոսել այդ մասին:

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (23.04.2017), Heghin (07.04.2018), Hripsime Margaryan (27.03.2018), marine8 (13.04.2017), Տոնոյան Գրետա (27.03.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018), Մանոն (14.04.2017), Մարիետա (14.04.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Վիոլետա Կոստանդյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2017
    Գրառումներ
    238
    Հեղինակության աստիճան
    204

    Մահն արգելված թեմա չէ

    Միանշանակ չի կարելի շրջանցել : Երեխայի հետ անպայման պետք է խոսեն և՛ տանը , և՛ դպրոցում , հակառակ դեպքում երեխան իրեն հուզող հարցերի պատասխանը կփնտրի <<դրսում>>, որը կլինի ցավալի :

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (08.08.2017), Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018)

  5. #3
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Փիլիսոփայությունը խորհրդածություն է մահվան մասին:
    Դավիթ Անհաղթ

    Մանկության որոշակի փուլում, կյանքի հանգամանքների բերումով, երեխան սկսում է մտածել մահվան մասին: Ոմանք ավելի շուտ են գիտակցում մարդու մահկանացու լինելու փաստը, ոմանք` քիչ ուշ, բայց վաղ թե ուշ բոլորն էլ մտածում են մահ երևույթի ու մահվան առկայության մասին: Մահվան մասին առաջին մտորումներն առաջ են բերում մահվան հանդեպ վախի զգացում: Լինում են դեպքեր, երբ մարդիկ չեն կարողանում ազատագրվել մահվան հանդեպ վախից ողջ կյանքի ընթացքում:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Հին հույն իմաստասեր Էպիկուրն ասում է. <Մենք երբեք մահվան հետ չենք հանդիպում, երբ կա մահը, չկանք մենք, երբ կանք մենք, չկա մահը>: Ուրեմն ինչու անիմաստ ժամանակ ծախսել մահվան մասին մտորելով
    Էպիկուրը դա ասում էր առանց մահվանից վախենալու... Իսկ վախից ազատվելը նույնպես ազատություն է, որի համար պետք է աշխատել:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018)

  9. #5
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Մահն իմաստավորում է մարդու կյանքը երկու առումով` երկու դեպքում էլ դրդելով նրան գործել, ինքնաիրականանալ... Նախ մահվան առկայությունը նշանակում է, որ մարդուն տրված ժամանակն անսահման չէ, հետևապես մարդը պետք է ժամանկի հոսքին զուգընթաց անվերջ գործի:
    Երկրորդ` մահն անհատականացնում է ամեն մի առանձին մարդու, քանի որ մահվամբ է ընկալվում միայն, որ տվյալ մարդն անկրկնելի ու եզակի էր, որ տիեզերքում այլևս ոչինչ ու ոչ մեկը չի կարող լրացնել նրա տեղը:
    Եթե առաջին ընկալումն դրդում է մեզանից յուրաքանչյուրին արժևորել մեզ տրված ժամանակը, ապա երկրորդ ընկալումն մեզ դրդում է հասկանալ մեզ շրջապատող մարդկանց արժեքը: Եթե երբեմն առ երբեմն մտորենք մեր տատիկ-պապիկների, ծնողների և այլոց անցավոր լինելու մասին, գուցե ավելի մարդկային, բարի ու հանդուրժող կլինենք նրանց հանդեպ, գուցե կշտապենք սիրել նրանց, որովհետև... հետո կարող է ուշ լինել...

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Մահն ունի նաև մի երրորդ իմաստ, քանի որ այն հասարակությանը հնարավորություն է տալիս նորանալու, թարմանալու, քանի որ մահկանացու մարդիկ երեխաներ են ունենում ու մեծացնում նրանց:Լ Ամեն մի նոր սերունդ նախորդից լավն է, առաջադեմ, մարդկային: Անմահներն իրենց նեղություն չէին տա երեխաներ ունենալ, քանի որ նրանք բոլորն իրենց նույն կազմով ու նույն որոկով կլինեին ու կլինեին...

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018)

  13. #7
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Մահն այն հանգամանքն է, որ մարդուն դարձնում է իրոք մարդկային: Մարդը, գիտակցելով իր մահկանացու լինելը, առանձնանում է կենդանական աշխարհից: Կենդանին նույնպես մեռնում է, բայց չգիտի այդ մասին: Միայն մարդն է, որ օժտված է ողբերգականությամբ, այսինքն` գիտի իր վերջավոր լինելու մասին: Սակայն դա հերոսական ողբերգություն է, որը ոչ թե սոսկ արձանագրում է մահվան առկայության փաստը, այլ սովորում ապրել երժանկության և թռիչքի պահեր ու դրանցով անմահանալ: Իմաստասիրական խորհրդածությունների արդյունքում մարդը հանգում է այն կարևոր մտքին, որ մահվան առկայությունը իրեն դրդում է արժանապատիվ ապրելու կյանքը, մահվան առկայությունը մարդուն մղում է սիրելու ինքն իրեն ու շրջապատողներին` հեգատար և պատասխանատու լինելու իր գոյության և այդ գոյության իմաստի համար:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Lianna Manukyan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018), Քնարիկ Հ. (05.05.2018)

  15. #8
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    Հասուն և ծեր տարիքում մահվանից շարունակում են վախենալ այն մարդիկ, ում ծերությունն իմաստություն չի բերել իրենց, ովքեր ապրած կյանքի իզուր լինելու մաշող ու հաճախ չխոստովանվող զգացում ունեն:

    Ավ. Իսահակյան
    Կենսական ծովի հույզերի միջին
    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր,
    Կայծակն է զարկում իմ վես ճակատին,
    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
    Հողմ ու փոթորիկ շոււրջս են հածում,
    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր:
    Գոռ ալիքները կուրծքս են ծեծում,
    Ես ժայռի նման կանգնած եմ ամուր...

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (07.04.2018), Քնարիկ Հ. (05.05.2018)

  17. #9
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    40
    Գրառումներ
    859
    Հեղինակության աստիճան
    1468
    "Բիբլիական»
    Հովհաննես Շիրազ


    Ցավը տվեց սարերին՝
    Սարերը չտարան...
    Ցավը տվեց մարդուն՝
    Մարդը տարավ:
    (Մորս խոսքերից)

    Երբ անհայտ ոգին՝ աշխարհն արարող,
    Որ աստված կոչվեց դարեր ու դարեր,
    Ստեղծեց երկինք, արև, ծով ու հող,
    Ստեղծեց համայն տիեզերքը մեր
    Եվ աշխարհ բերեց բիրտ հողից մարդուն,
    Բաժանեց բոլոր իր բարիքն անհուն:-
    Լույսի հրճվանքը տվեց երկնքին,
    Կապույտ ծիծաղը ծովին ծավալեց:
    Ճերմակ ժպիտը սփռեց ձյուներին,
    Վեհության խինդը լեռներին տվեց:
    Դաշտերին՝ կանաչ ժպիտը գարնան,
    Դայլայլը տվեց հավք ու հովերին:
    Հողին բերկրանքը տվեց մայրության,
    Սիրո խայտանքը տվեց ամենքին,
    Ու բոլոր վարդերն իր ուրախության
    Շաղ տվեց այսպես նորաստեղծ երկրին:
    Բայց վշտի ծովը իրեն մոտ թողեց՝
    Ու չէր իմանում ո՞ւմ բաժին հաներ,
    Ո՞վ ուներ մի սիրտ՝ այնքան լայն ումեծ,
    Որ վշտի ծովը անխռով տաներ:
    Ու խորհեց խորին արարողը մեծ
    Եվ անտեսորեն երկրում թափառեց.
    Տեսավ ցնծում է սիրտը հավքերի,
    Խենթ համբուրում են գազաններն իրար,
    ՈՒ նրանց տվեց խայթը ցավերի՝
    Ցրելով նրանց խինդը խելագար:
    Եվ իսկույն աշնան տերևների պես
    Ցավից սգացին հավք ու ծաղիկներ
    Եվ կակաչների սիրտը սևացավ,-
    Այն օրից իրենց լեզուն կորցրին
    Ու դեռ նետում են կաղկանձով անբառ
    ազաններն իրենց անեծքը լուսնին:
    Եվ գթաց նրանց արարողն, ասես,
    Նայելով երկրի խրոխտ լեռներին,--
    Լեռները, ասաց, հզոր են ու վես,
    Գոռոզ է նրանց կեցվածքն իմ աչքին,-
    Թող քիչ խոնարհվեն ու խորհեն ինձ պես:
    Ասաց ու վիշտը տվեց լեռներին:
    Եվ հառաչեցին լեռները ցավից,
    Անեծք ժայթքեցին հրաբուխներով,
    Ցավից լանջերին խոցեր բացվեցին՝
    Դարձան անդունդներ ու խորանալով
    Այն սեգ լեռների տանջանքը լացին:
    Եվ արցունքները գետերի փոխված՝
    Իբրև լեռների լեզուն փրփրած՝
    Խոցված լեռների անեծքն են լալիս,
    Իսկ գագաթներին ձյունն հավերժացած
    Սառած արցունքն է, որ ցած չի գալիս:
    Թաց լեռներին արարողն ու մեծ
    Ցավն առավ՝ անհոգ դաշտերին տվեց,
    Վերքեր բացվեցին դաշտերի կրծքին,
    Եվ հառաչեցին դաշտերը դարեր…
    Ու դեռ մնում են նրանց վերքերից
    Անապատները, որպես սպիներ:
    թաց դաշտերին արարողը մեծ՝
    Մռայլ նայելով ծովի ծիծաղին,
    Առավ վշտի շանթն ու ծովը նետեց,
    Ու ծովն անդնդից ելավ կատաղի,
    Մինչև աստղերը ծառս եղավ ցավից,
    Այնպես ծառս եղավ, որ կոհակների
    Մատները կարծես աստղերն հանեցին՝
    Որպես երկնքի աչքերը անգութ,
    Որ նույնպես լացին…
    Այնպես ծառս եղավ, որ հատակներից
    Քարացած արցունք՝ ավազն երևաց,
    Դարեր մոլեգնեց ու հետքը ցավի
    Ալիքների մառ կնճիռը մնաց՝
    Եղծելով չքնաղ երեսը ծովի:
    Ծովին էլ գթաց արարողը լուռ,
    Ցավն առավ ծովից՝ երկնքին տվեց:
    Ամպերով գոռաց երկինքը զարհուր,
    Ցավից անձրևը կարկուտի փոխվեց,
    Անեծք կայծակեց ու լացեց անհույս,
    Ու մնաց լուսինն աչքում երկնքի,
    Որպես մի շիթը սառած արցունքի:
    Իսկ հավերժական ցավից հալածված
    Աստղերն այն օրից ասուպներ դարձած
    Թռան ու մեռան իրար գրկի մեջ,
    Եվ դարեր ցավը երկնքում մնաց՝
    Ցրեց աստղերի դաշնությունը պերճ:
    Ու ցավն առնելով արարողն էլի,
    Խորհում էր՝ ո՞ւմ տար, որ գեթ մի գիշեր
    Անխռով տաներ պարգևն ահալի,
    Որ, ավա՜ղ, ինքն էլ չէր կարող տանել:
    Սոսկաց, թե ցավը կմնա իրեն…
    Ո՞ւմ տար այս անգամ՝ խորհում էր, նայում,
    Երբ տեսավ մոտիկ հովտում՝ տարորեն
    Ժպտում էր մարդը՝ վագրի ճանկերում,-
    Մարդ, որ դեռ վագր էր վայրի քարայրում…
    Տեսավ, խաղաղվեց խռովյալ ոգին,
    Եվ ասաց՝ լոկ սա´ կարող է տանել,
    Ու մարդուն տվեց վիշտը երկրային
    Եվ ինքը թեթև սլացավ եթեր…
    Եվ ծնվեց մարդու դեռ վայրի սրտին
    Ցավի զգացումն ու ահը մահվան,
    Եվ մարդն այսուհետ խեթ նայեց վագրին՝
    Սրելով աչքը ժանիքի նման:-
    Այդ ցավն Էր մարդու աչքերը բացեց,
    Եվ մերկ ուղեղը զգեցած ահով՝
    Զգաց, որ մահն Է վիշտն ամենամեծ
    Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
    երեզմանի դեմ դնելով մանկան
    Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորեց,
    Իր մահը դարձրեց գոյի հոլովում՝
    Ու սերնդաշար ապրեց վերստին՝
    Տանելով դժնի վիշտ մոր մահվան,
    Դիմացավ որդոց անհետ կորստին,
    Տարավ դառնանուշ տանջանքը սիրո,
    Տոկաց բնության խոլ աղետներին,
    Ու լցված կյանքի ծարավուտ սիրով՝
    Դիմացավ այրող վերքերի ցավին:
    Բայց իր թույնի հետ վիշտն Էլ մեղր ունի՝
    Եվ առագաստը բացեց մտածման
    Վիշտը՝ մեծ դայակն իր մանուկ մտքի,
    Վիշտը, որ դարձավ հույսի օթևան…
    Ու երբ նորախոհ մարդը մի վայրկյան
    Առաջին վշտերն հույսի մեջ խեղդեց,
    Ոգին հիացքով հայտնվեց անձայն՝
    Գոյության կռվի ցավերն էլ տվեց:
    Բայց մարդը կրա´կ կոփեց ժայռերից,
    Լույսի ծնունդով ցավերը մեռցրեց,
    Ու կենաց պտուղն հանապազօրյա
    Իր տառապանքի անտառում գտավ,-
    Ու ոգորանքով հաղթեց այն վշտին,
    Որից խոլական մամոնտը կորավ…
    Եվ դարեր ծխաց սիրտը մարդկային,
    Լցրեց տիեզերքն իր վշտի ծխով,
    Բայց չկորցրեց իր հույսն աստղային
    Եվ իմաստութամբ իր նորաբողբոջ
    Դարեր գուպարեց իր նմանի դեմ,
    Որ լուծ Էր դարձել իր բյուր ուսերին -
    Մարդը մարդուն գայլ որկորով դժխեմ…
    Բայց անագորույն ոգին նորից նոր
    Մարդու մեջ քամեց գետերով պղտոր
    Իր տիեզերքի ցավերը բոլոր,
    Եվ հրամայեց ապա մայր հողին,
    Որ մարդու առջև բարիք չփռե,
    Եվ անապատի փոխվեց տխրագին
    Մարդու աչքի դեմ՝ դաշտը զմրուխտե,
    Այնպես տոչորվեց և հողն աշխարհքի,
    Որ անապատում օձն Էլ իր ձագի
    Աչքի արցունքը ծարավից խմեց…
    Այնպես, որ ծովն Էլ շոգից կարկամեց:
    Բայց ինչքան շատ Է մարդն իմաստնանում՝
    Իր ցավերն այնքան հեշտ Է դարմանում:
    Ու մարդը խորհեց և մառ դաշաերից
    Փախած գետերը ձորերից հանեց
    Եվ անապատված դաշտերում սփռեց՝
    Եվ գինի քամեց դաժան դաշտերից,
    Եվ մեղրագետեր քրտնքով քամեց:
    Եվ դժնետեսիլ հոգսերով ելավ,
    Պեղեց ծովերը, լեռները պեղեց,
    Աստծո թաքցրած գանձերը գտավ
    Ու մտքի ձեռքը աստ ղերին մեկնեց՝
    Եվ լուսնի վրա մահեր նշմարեց…
    Եվ կյանք նշմարեց աստղերի վրա,
    Եվ մահվան ահից իմաստնանալով՝
    տավ հյուլեի հոլովումն անմահ,
    Շարժմունքն անընդմեջ ու դարեր խորհեց,
    Զգաց, որ երկու անգամ չի կարող
    Անցնել նույն ջրով նույն գետի՝ անցնող:
    Զգաց, որ մահը և´ կա, և´ չկա,
    Որ նյութն, ինքնագոհ, շարժվում ինքնիրեն,
    Մեռնում և հրա՜շք՝ ծնվում է նորեն:
    Որ ոչ թե աստված ստեղծեց մարդուն,
    Այլ մարդն իր ահից ստեղծեց աստծուն,
    Դարերի մթնում իր խարխափանքի
    Նյութին անգիտակ՝ նա երկնեց ոգի.
    Եվ կույր խնկարկեց պատրանքն իր ունայն,-
    Մարդը, որ ծնվեց ծովափնյա տիղմից
    Ու դարձավ միակ խոհը բնության,-
    Կռահեց, որ հողն է աճյունն արևի
    Եվ եղել է, կա, անստեղծելի
    Ու անեղծելի, ու դարեր խորհեց,
    Եվ իմաստությամբ իր լուսաբողբոջ՝
    Իր արցունքի պես սրբելով ընկճեց
    Իր ցավերի հետ ցավերն ընկերոջ:
    Եվ կործանելով իր մեջ գազանին՝
    Նա իր մեջ զգաց երազներ վսեմ,
    Լույսը դարձնելով իր սպեղանին՝
    Անցավ ցավերի ճամփեքը դժխեմ,-
    Նույն ծաղկից թե´ թույն, թե´ մեղր քամեց
    Եվ աստծուց հզոր՝ ինքն էլ արարեց
    Չեղած հրաշքներ աշխարհի վրա,-
    Իր արարչության խնդությամբ խեղդեց
    Մարդը բյուր դարեր բյուր ցավերն իրա:-
    Մարեց կրակով իր ստեղծագործ՝
    Ցավերի ծովը իր մի բուռ սրտում՝
    Եվ տիեզերքում լոկ մարդը անեղծ
    Վշտին հաղթելով՝ դարձավ իմաստուն:-
    Այդ աշխատանքն էր, որ ինչպես դարբին
    Կռեց ու կոփեց հոգսերի սալին
    Բիրտ անբանից մարդ ու մարդուց աստված՝
    ազանի ճանկից մինչ աստղերն հասած…
    Եվ վերջին անգամ ոգին հայտնվեց՝
    - Դու, ասաց մարդուն, վշտին հաղթեցիր,
    Ժառանգիր ահա տիեզերքն իմ մեծ,
    Քո մտքի թագով իր արքան դարձիր:
    Վշտին հաղթողը իշխանն է խինդի,
    Իշխիր գաղտնալից տիեզերքն համայն,
    Ինքդ ստեղծիր հողը դրախտի
    Եվ սնիր, որ հար վայելես նրան,
    Որ վշտիդ գետերն էլ չծովանան:
    Իշխիր ծովերի մռայլ հատակում,
    Իշխիր ինքդ քեզ ու վագրին իշխիր,
    Իշխիր դու երկրում, իշխիր երկնքում,
    Մրջյունից մինչև աստղերին իշխիր:
    Եվ ինչ որ քո դեմ գաղտնիք թողեցի՝
    Պեղիր տիեզերքն՝ հայտնություն դարձրու,
    Դու հրաշքներիս հրաշքն իմաստուն,
    Թող վիշտն ու խինդդ անբաժան լինեն՝
    Ինչպես կակաչի կարմիրն ու սևը,-
    Եվ թող հավիտյան ախոյան՝ բախվեն
    Վիշտն ու խինդը քո՝ քո մահն ու սերը…
    Եվ թող հույսերս քեզ ապավինեն,
    Եվ թե արտասվես՝ թող քո արցունքից
    ոհար խաղողի ողկույզներ ծնվեն,
    Թող նոր հրաշքներ ծնվեն քո ձեռքից…
    Եվ իմաստնացած կգնաս այդպես,
    Դարերի անտես սանդուղքով կելնես
    Դեպի կատարը կատարելության,
    Որ միջօրեի արևի նման
    Փարատես ստվերն ոգուդ չարության,
    Եվ ա ղավնանաս քո նմանի դեմ,-
    Որ քո նմանի վիշտն էլ ճաշակես
    Ու նոր լինես մարդ ու ծաղկես որպես
    Ազնիվ խտացվածքն ահեղ բնության՝
    Հասնելով ոգու ներդաշնակության:
    Իսկ ծաղիկներից՝ շունչն անմահության,
    Որպես նոր գինի, իցիվ դու գտնես,
    Ըմպես, որ չիջնեսնես ձորը ծերության,
    Որ կյանքով լցվես ու նորից ելնես
    Կանաչ սարերը քո պարմանության,
    Որ տիեզերքում լոկ ինքդ լինես
    Հավերժ տիրակալն հավերժ բնության…:
    Եվ լռեց հավետ ու մարդու սրտի
    Հովիտներն իջավ, ընկնող աստղի պես,
    Մարդուն թողնելով սանդուղքն աստղերի,
    Որ մարդն հասկացավ անբարբառ լեզուն
    Մեծ իմաստության ու տիեզերքի:
    Ու ողջ բնությունն ապշեց մարդու դեմ,
    Ծովերն աչք դարձան մարդու դեմ ապշած
    Եվ դարեր ահա մնացել են բաց:
    Երկնակամարն Էլ հոնքն Է՝ վեր քաշված՝
    Հավիտյան ապշած մայր տիեզերքի
    Արեգակնաբիբ կապուտակ աչքի…
    Բայց իմաստնացած մի պարմանի պես՝
    Մարդն Էլ իրենով հիացավ կարծես,
    Ու մեծ տենչանքի ու կրքի ճամփով
    Ելավ փնտրելու իր ստեղծողին,
    Տիեզերախույզ մտքով թափառեց,
    Հյուլեից հարցրեց, հասավ աստղերին,
    Հազար մի չեղած հրաշքներ երկնեց
    Ու ձգտեց հասնել իր ստեղծողին,-
    Չափվել նրա հետ,
    Պեղելով նրա առեղծվածը մեծ…
    Կասկածեց, հուսաց ու դարեր փնտրեց,
    Ու աչքն աստղերից ուղղեց արևին՝
    Դեպի լուսեղեն հրաշքը ձգտեց՝
    (Իր վայրի քարայրն հավիտյան թողած
    Այն վաղնջական խավարի հովտում
    Անբան գազանին՝ լեզուն կորցրած)…
    Իսկ բարձունքներում լույսերով լցվեց
    Դեռ վշտի սափոր սիրտը մարդկային
    Արևի ճամփին, ուր դարեր փնտրեց,
    Ու երբ չգտավ՝
    Այն բիբլիական
    Հարդա գողն արած իր մտքի ճամփան,-
    Ու երբ չգտավ՝ ելավ նորախոհ,
    Էլ չապավինեց նա ոչ մի աստծո
    Ու ոչ մի ոգու, որ իբր ահի
    Տեսիլն էր անգո´ այս տիեզերքում.-

    Այնինչ՝ նիրհում Է աստված իր հոգում...

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018)

  19. #10
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    262
    Հեղինակության աստիճան
    2988

    Մեծերը` կյանքի ու մահվան մասին

    Ով մահացել է, բայց չի մոռացվել` անմահ է:

    Լաո Ցզի



    Մահը, իհարկե, մեծ դժբախտություն է, սակայն, այնուամենայնիվ, ոչ ամենամեծը, եթե ընտրություն կատարես դրա ու անմահության միջեւ:

    Թոմ Սթոպարդ



    Մեզանից ոչ ոք անմահ չի ծնվել, եւ եթե դա ինչ-որ մեկին տրվեր, նա երջանիկ չէր լինի, ինչպես թվում է շատերին:

    Պլատոն


    Մարդը մահկանացու է, եւ անմահանալու միակ հնարավորությունը իրենից հետո որեւէ անմահ բան թողնելն է:

    Ուիլյամ Ֆոլքներ


    Մարդիկ չեն ցանկանում հավերժ ապրել: Մարդիկ պարզապես չեն ցանկանում մահանալ:

    Ստանիսլավ Լեմ


    Դեպի անմահություն գնում են փոքր բեռով:

    Վոլտեր



    Մարդը մահկանացու է իր երկյուղներում եւ անմահ` իր ցանկություններում:

    Պյութագորաս



    Աշխարհի ոչ մի ժողովրդի մոտ անմահության հավատն այնքան ուժեղ չի եղել, որքան կելտերի մոտ. նրանցից կարելի է պարտքով գումար վերցնել` այն աշխարհում վերադարձնելու պայմանով:

    Հենրիխ Հայնե


    Միջակ մարդը, ով չգիտի` ինչ անել իր կյանքի հետ, երազում է եւս մեկի մասին, որը կձգվեր հավերժ:

    Անատոլ Ֆրանս



    Ով չի վախենում մահից, նրա համար սարսափելի չեն սպառնալիքները:

    Պիեռ Կորնել

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018), Լ ի ա (27.03.2018)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •