Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Մահն արգելված թեմա չէ

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    251
    Հեղինակության աստիճան
    17

    25 իմաստուն միտք մահվան մասին

    1. Անօգուտ կյանքն անժամանակ մահ է: Գյոթե

    2. Պետք է այնպես ապրել, որ չվախենաս մահից և չցանկանաս մեռնել: Տոլստոյ

    3. Ստեղծագործել նշանակում է սպանել մահը: Ֆրանս

    4. Քանի դեռ հիվանդը կենդանի է, պետք չէ կորցնել հույսը: Ցիցերոն

    5. Մարդը զարմանալի արարած է. նա վշտանում է, երբ կորցնում է հարստությունը, սակայն անտարբեր է, երբ աննպատակ անցնում են նրա կյանքի օրերը: Աբուլ-Ֆարա

    6. Մահը մեծագույն հաշտարար է: Մանձոնի

    7. Տառապել, բայց ապրել. այդպիսին է մարդկանց ճակատագիրը: Լաֆոնտեն

    8. Շատակերներն իրենց գերեզմանն ատամներով են փորում: Էտյեն

    9. Ցանկանալ մահ, երբ ապրում ես, նույնքան փոքրոգություն է, որքան ափսոսալ կյանքը, երբ հասել է մեռնելու ժամանակը: Ֆրանս

    10. Արագահոս կյանքում իշխի՛ր մահին, և մահը կմեռնի, իսկ դու կմնաս հավերժ: Շեքսպիր

    11. Մահից կարելի է վախենալ կամ չվախենալ, սակայն երկու դեպքում էլ այն անխուսափելիորեն կգա: Գյոթե

    12. Մահը գեղարվեստական հնարք է նոր կյանքեր ստեղծելու համար: Գյոթե

    13. Պետք է վախենալ ոչ թե մահից, այլ փուչ կյանքից: Բրեխտ



    14. Երբ կարդում ես տապանագրերը, թվում է, թե աշխարհը կարելի է փրկել միայն մեռածներին հարություն տալով ու ապրողներին թաղելով: Էլդերիջ

    15. Հերոսների մահը նման է արևի մայրամուտին: Կարլ Մարքս

    16. Բոլոր մեռած սերունդների ավանդույթները ապրողների մտքերի վրա ծանրանում են իբրև մղձավանջ: Կարլ Մարքս

    17. Մահվան ահը վատթար է բուն մահից: Պուբիլիոս Սիրոս

    18. Վճռական ուժերը՝ կյանքն ու մահը, հազվադեպ են մարդկանց մոտենում առանց նախազգուշացման: Ստեֆան Ցվայգ

    19. Հիմարություն է մահվան ահից մեռնել: Սենեկա Կրասեր

    20. Մեռնելը արագ ու դյուրին գործ է, ապրելը՝ զգալիորեն ավելի դժվար: Ֆեյխտվանգեր

    21. Մեռածները ողջ են, քանի կան ողջեր, որպեսզի նրանց մասին հիշեն: Անրիո

    22. Ամեն ինչ աշխարհում կարելի է ուղղել, բացի մահից: Սերվանտես

    23. Մահն արդարացում չէ: Վալես

    24. Ո՛չ արևին, ո՛չ մահվանը սևեռուն նայել հնարավոր չէ: Լառոշֆուկո

    25. Վատ է, երբ մարդ չունի այնպիսի մի բան, հանուն որի պատրաստ է ապրել: Տոլստոյ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018), Լ ի ա (27.03.2018), սուսան1965 (07.04.2018)

  3. #12
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    217
    Հեղինակության աստիճան
    4
    Իսկ դեռահասների մոտ արդյոք կարելի է խոսել ինքնասպանության թեմայից :

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hripsime Margaryan (27.03.2018), Տոնոյան Գրետա (27.03.2018), Էմմա Խաչատրյան (27.03.2018), Լ ի ա (27.03.2018)

  5. #13
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,112
    Հեղինակության աստիճան
    49
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դեռահասների մոտ արդյոք կարելի է խոսել ինքնասպանության թեմայից :
    Շնորհակոլություն հարգելի՛ Սոֆյա հարցի համար։Իհարկե՛,կարելի է խոսել այս թեմայից,որպեսզի նրանք տեղեկացված լինեն
    և այդ քայլին չգնան։
    Հետևեք ինձ այս ֆեյսբուքյան հասցեում
    https://www.facebook.com/profile.php?id=100011311538389
    Ներառական կրթություն
    https://www.facebook.com/groups/4077...f=group_header
    Развивающие мультики, игры и рисунки
    https://www.facebook.com/%D0%A0%D0%B...3615555458911/

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Տոնոյան Գրետա (07.04.2018), Լ ի ա (27.03.2018)

  7. #14
    Ավագ մասնակից Լ ի ա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2018
    Հասցե
    Լոռու մարզ Ք.Վանաձոր,
    Տարիք
    38
    Գրառումներ
    844
    Հեղինակության աստիճան
    35
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դեռահասների մոտ արդյոք կարելի է խոսել ինքնասպանության թեմայից :
    Հարգելի Սոֆյա, վերջին շրջանում մեր հասարակության մեջ ինքնասպանության դեպքերը շատացել են և տարբեր աղբուրներով այդ թեմաները լուսաբանվում են և բոլորի կողմից արժանանում քննարկման։
    Իմ կարծիքով սխալ է երեխաներին հեռու պահել այդպիսի երևույթներից, քանի որ ուշ թե շուտ նրանք ստիպված կլինեն դեմ առ դեմ կանգնել այդ թեմային։ Ուղակի անհրաժեշտ է լավ տեղեկացված լինել և հաշվի առնել տարիքային առանձնահատկությունները, ընտրել հարցին մոտենալու ճիշտ ճանապարհը։ Արգելված թեմաները ավելի գայթակղիչ են լինում։ Դրա համար ոչ թե պիտի խուսափենք դեռահասների հետ զրուցել, այլ ընդհակառակը նրանց էլ մասնակից դարձնել ինքնասպանության մղող պատճառների բացահայտման գործին։ Կազմակերպված քննարկումների արդյունքում նրանք ճիշտ պատկերացում կունենան երևույթի մասին և իմ կարծիքով այդպիսի քայլի չեն դիմի։ Իհարկե այդ թեման բացողը պիտի վստահ լինի որ իր կազմակերպած քննարկումը կանխատեսելի ավարտ կունենա։
    Վերջին խմբագրող՝ Լ ի ա: 27.03.2018, 20:02:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    259
    Հեղինակության աստիճան
    15
    Մեջբերում Սոֆյա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դեռահասների մոտ արդյոք կարելի է խոսել ինքնասպանության թեմայից :
    Եթե երեխան կամ դեռահասը ասում է, որ պատրաստ է ինքնասպանություն գործել, պետք է լուրջ ընդունել նրա ասածը և դիմել մասնագետի օգնությանը: Մարդիկ հաճախ դժվարանում են խոսել մահվան մասին, սակայն պետք է հարցնել երեխային կամ դեռահասին, թե արդյոք նա ընկճված է և մտածում է ինքնասպանության մասին: Հակառակ այն կարծիքի, թե այդպես կարելի է "վատ մտքեր լցնել երեխայի գլուխը", այս հարցը տալով, դուք ցույց եք տալիս երեխային, որ սիրում եք նրան և որ նա կարող է խոսել իր խնդիրների մասին:
    Եթե մենք հետևողական չլինենք մեր երեխաների քայլերին, ապա մի օր կզգանք ,որ արդեն ուշ է :

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից սուսան1965-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2012
    Հասցե
    Ստեփանավանի տ/շ ,գ.Յաղդան
    Գրառումներ
    259
    Հեղինակության աստիճան
    15
    [QUOTE=Եսայան;41114]1. Անօգուտ կյանքն անժամանակ մահ է: Գյոթե

    Ինքնասպանության մտքերը և դեպրեսիայի նշանները համարյա թե նույնն են:
    Ծնողները պետք է տեղյակ լինեն բնորոշ նշաններին:Ինքնասպանության երևույթն այնքան հին է,որքան մարդկությունը: Միայն մարդուն բնորոշինքնաարտահայտման այս ձևը նրան տարբերում է անգամ կենդանիներից, որոնք գիտակցաբար երբեք չեն դիմում այս քայլին:
    Ինքնասպանությունն աներելի մեղք է

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  13. #17
    Մասնակից Նաիրա Աղաբեկովա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.04.2018
    Գրառումներ
    75
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի ZaraSaribekyan, միանշանակ, <<մահը>> բարդ ու խորը թեմա է և հաճախ մարդիկ նախապատվություն են տալիս այդ մասին առհասարակ չխոսել, ինչպես Դուք նկատեցիք, սակայն գտնում եմ, որ անկախ ամեն բանից, երբ երեխան թևակոխում է գիտակցական կյանք, վերջինիս համար պետք է բաց ու հասանելի լինեն բոլոր այն դռները, որոնց հետևում իր համար կան անպատասխան հարցեր: Պայծառ գույներով ներկայացված կյանքը հետզհետե սկսում է կրել դանդաղ աշխատող ռումբի էֆեկտը, չէ որ մի օր երեխան միևնույն է հանդիպելու է մի իրավիճակի, որտեղ մեղմ ասած գույներն այնքան էլ պայծառ չեն, իսկ չիմացությունը կարող է վերջինիս մոտ առաջ բերել խորը սթրես ու դառնալ բավականին երկարատև դեպրեսիայի պատճառ: Իսկ ինչ անել? Խնայել երեխայի գույները, թե գտնվել ավելի ռացիոնալ? Միանշանակ պատասխանելը բարդ կլինի, քանի քննարկվող թեման բավականին սուբյեկտիվ է և ամեն ծնող ինքն է որոշում՝ ինչպես մեծացնել, դաստիարակել սեփական զավակին, այդուամենայնիվ, գտնում եմ՝ ամեն տարիքում, անհրաժեշտ է փորձել գտնել միջոցներ, եղանակներ ու մատուցել երեխային ճշմարտությունը, որը կբացի վերջինիս աչքերը, բայց նաև չի լինի դառն այնքան, որպեսզի գունազրկվեն նրա կյանքի գույները:

Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •