+ Կատարել գրառում
Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 210111213 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 111 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 125 հատից

Թեմա: Պատմական թելադրությունները որպես դասի արդյունավետության բարձրացման միջոց

  1. #111
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2017
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Marine6-ի խոսքերից Նայել գրառումը
    Ներկայացնում եմ ինքնուրույն աշխատանքի մի տեսակ. Թերթիկի վրա գրում եմ որևէ եզրի բացատրությունը, իսկ շարունակությունը բաց եմ թողնում: Երեխան պետք է լրացնի դա: Հարցնելիս երբեմն հակառակն եմ անում: Հարցնում եմ եզրը, իսկ երեխան պետք է տա բացատրությունը: Եթե անգամ երեխային ինչ որ մեկը հուշել է, ապա կամա, թե ակամա ինքը տեղում սովորում է : Դա էլ ինձ պետք է :
    Դասարանի բոլոր աշկերտներին զբաղեցնելու համար կազմում եմ հետևյալ ինքնուրույն աշխատանքները: Թույլ աշակերտներին տալիս եմ տեքստ և հանձնարարում կարդալ ու պատմել: Մի քիչ ավելի լավերին տալիս եմ նախադասություններ և խնդրում վերլուծել: Տալիս եմ բաց թողնված տառերով բառեր և հանձնարարում լրացնել: Իսկ ուժեղների հետ արդեն այլ աշխատանք եմ կիրառում:
    Երբեմն տալիս եմ բառային թելադրություն: Ես կարդում եմ հայերեն տարբերակը, իսկ երեխան պետք է գրի ռուսերեն բառը: Այս տիպի թելադրություն տալիս եմ այս քննարկմանը մասնակցելուց հետո: Լավ արդյունք է տալիս: Շնորհակալ եմ ներկայացվող մեթոդների համար:

  2. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Marine6 (30.06.2017), Narine1 (29.08.2017), Լիլիթ (15.07.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  3. #112
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե ես այդ մեթոդը կիրառում եմ պատմական տերմինների ,բառերի, թվականների բացատրության ժամանակ: Կիրառում եմ նաև թեմայի վերջում 10 հարցի մեթոդը,որը նույնպես մեծ ոգևորություն է առաջացնում երեխաների մոտ;

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Marine6 (11.07.2017), Narine1 (29.08.2017), Գայանե Սիմոնյան (20.10.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  5. #113
    Մոդերատոր Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն մասնակցության համար: Իմ նպատակն է մտքերի, կարծիքների փոխանակում կատարել, մեթոդներով կիսվել: Այն նոր մտքեր է արթնացնում, նոր մեթոդներ է ծնում: Մտքերի փոխանակությունը միշտ էլ օգտակար է: Իմ գործընկերները, ովքեր նույնիսկ չեն մասնակցում քննարկումներին, բայց կարդում են, խոստովանում են, որ շատ բան են սովորում...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lubov (05.07.2017), Narine1 (29.08.2017), Գայանե Սիմոնյան (20.10.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017)

  7. #114
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    20.05.2017
    Գրառումներ
    11
    Հեղինակության աստիճան
    0
    Արդյունավետ քննարկում է ընթանում: Կոնկրետ առաջարկներ, մեթոդներ: Թե չէ նշանավոր մարդկանց խոսքերից մեջբերումներ են անում, անորոշ խոսում են, բայց կոնկրետ ոչինիչ չեն ասում: Ինձ դուր են գալիս ներկայացված մեթոդները, առաջարկները: Ես ուշացումով եմ ֆորում մտնում, բայց կարդում եմ ինձ հետաքրքրող նյութերը:
    Ինքնուրույն աշխատանքները տարբեր են լինում: 100 տոկոսանոց արդյունքներ չեն լինում: Միշտ էլ ինչ որ բան կամ աշակերտ ուշադրությունից դուրս է մնում: Դրա համար էլ խելամիտ ուսուցիչը իր դասերը այնպես է կազմակերպում, որ մի դասին անտեսված աշակերտը հաջորդ դասին ուշադրության արժանանա: Մի դասին կարելի է աշխատել թուլ աշակերտների հետ, իսկ մեկ այլ դաս տրամադրել ուժեղներին: Մի դասի կարելի է դաստիարակչական աշխատանք տանել, մեկ այլ դասի հետաքրքիր թեմաների մասին խոսել: Լեզվի դասերը այդ առումով մեծ հնարավորություններ են ստեղծում: Ռուսերենի ժամին կարելի է և հայրենասիրություն սերմանել աշակերտների մեջ, և հայասիրություն.... զարմանալի թող չթվա: Ռուսերենի ուսուցիչ լինել չի նշանակում Ռուսաստանի գովքն անել: Ես էլ եմ հայ , ես էլ եմ հայ ուսուցիչ և իմ խնդիրն է հայեցի դաստիարակություն տալ երեխային: Այսօր երեխաները քիչ են կարդում: Ավելի շատ սովորում են լսելով: Տվեք նրանց այդ հնարավորությունը: Երեխաները շատ հարցեր են տալիս և հետաքրքրությամբ լսում են: Այդպես էլ կարելի է լեզու սովորեցնել: Թող մեծամիտ չթվա, բայց իմ սաները, ովքեր ուսանող են դառնում, միշտ շնորհակալ են լինում ինձնից , քանի որ ռուսերենի հետ կապված ոչ մի խնդիր չեն ունենում: Իմ դասերին խոսում եմ ես, խոսում են իմ աշակերտները: Ունեմ մշակված մեթոդիկա և ցանկացած դաս կարող եմ վարել լավագույնս: Ցավոք ես ես արդեն դուրս եմ եկել դպրոցից: Տարիքս ու առողջությունս այն չէ, բայց կարծում եմ, որ հետք եմ թողել գործընկերներիս աշխատաոճի վրա, ինչ որ բան եմ տվել նրանց, և շնորհակալ եմ, որ նրանք այդ գնահատում են ու բարձրաձայնում...

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Marine6 (11.07.2017), Narine1 (29.08.2017), Գայանե Սիմոնյան (20.10.2017), Ռուզաննա Միրզոյան (22.09.2017), Միքայելյան Անժելա (21.10.2017)

  9. #115
    Մոդերատոր Marine6-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    156
    Հեղինակության աստիճան
    1
    Ինչ կասեք քննարկումների մասին: Աշակերտները սիրում են մասնակցել քննարկումներին, իրենց կարծիքն ասել: Հասարակագիտության ժամերը դրա հնարավորությունը տալիս են: Երեխան և արտահայտվում է, որի ընթացքում զարգանում է խոսքի կուլտուրան, և տրամաբանում է : Քննարկումը աշակերտին հնարավորություն է տալիս նաև փոխվել / հոգեբանորեն /, ինքնազարգանալ, սովորել, բացվել:

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #116
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2017
    Հասցե
    ք.Աբովյան
    Գրառումներ
    57
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարինե, ես առավելությունը տալիս եմ 8-րդ դասարանի հասարակագիտության թեմաներին / ընտանիք, ընկերասիրություն, հարգանք, հանդուրժողականություն.../, որոնք հնարավորություն են տալիս աշակերտին ինքնուրույն եզրակացություններ անել, ներկայացնել իրենց վերաբերմունքը`բացահայտելով սեփական աշխարհայացքը:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (16.11.2017), Marine6 (16.11.2017), Գայանե Սիմոնյան (20.10.2017)

  13. #117
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    85
    Հեղինակության աստիճան
    1
    Բարև ձեզ իմ սիրելի ուսուցչուհի. Շնորհակալություն, իսկապես պատմական թելադրությունները բավականին արդյունավետ են .Ասեմ ,որ ես երբեմն դիմում եմ ինքնաթելադրության. Սա էլ իմ կարծիքով արդյունավետ տարբերակ է.կարծում եմ փորձած կլինեք

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (16.11.2017), Marine6 (16.11.2017), Գայանե Սիմոնյան (20.10.2017), Մկրտչյան Արփենիկ (20.10.2017)

  15. #118
    Մասնակից Միքայելյան Անժելա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.10.2017
    Գրառումներ
    85
    Հեղինակության աստիճան
    1
    Բարև ձեզ հարգելի Նարինե , հետաքրքիր էր, կարելի է կիրառել պատմության ժամին. որևէ ճակատամարտ նկարագրել և հանձնարարել կռահել որ ճակատամարտի մասին է խոսքը , ովքեր են մասնակիցները .... Շնորհակալություն

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (16.11.2017), Marine6 (16.11.2017)

  17. #119
    Մասնակից Lianna Manukyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.06.2017
    Հասցե
    ք.Երևան
    Գրառումներ
    60
    Հեղինակության աստիճան
    1
    Հետաքրքիր մեթոդներ են առաջարկված,թեև մի քանիսը կիրառում եմ,բայց մյուսներն էլ կկիրառեմ:Շնորհակալություն:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Marine6 (16.11.2017)

  19. #120
    Ավագ մասնակից Լուսինե Ա.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.09.2017
    Հասցե
    Օշականի Մ.Մաշտոցի անվան միջնակարգ դպրոց
    Գրառումներ
    146
    Հեղինակության աստիճան
    1
    Ընդհանրապես, այն ինչը աշակերտը կարողանում է սովորել և գրել թելադրությամբ,դառնում է նրա սեփականությունը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (16.11.2017), Marine6 (16.11.2017)

+ Կատարել գրառում
Էջ 12 13-ից ԱռաջինԱռաջին ... 210111213 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •