Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 71 հատից

Թեմա: ԵՐԵԽԱՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳԻՉԸ...

  1. #11
    Ավագ մասնակից AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    95
    Հարգելի Գայանե ջան ,լիովին համամիտ և համաձայն են Ձեր կարծիքի հետ ,որի համար շատ շնորհակալ եմ:Ամեն դեպքում՝ծախսելով երկար ժամանակ համակարգչի առջև,մոռանալով ամեն ինչ,չհետևելով համապատասխան կանոնները ,մտածում ենք,որ այդ ժամանակը պիտանի և նպատակային աշխատանքների համար է/խոսքը մեր մասին է/:
    Իսկ դպրոցում դասղեկի ժամերի ընթացքում երեխաներին շատ հաճախ պետք է հիշեցնենք համակարգչային անվտագության կանոններն ու լուրջ վտանգները...

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), gayane0803 (29.03.2017), Lilit Sahakyan (28.03.2017), marine8 (30.03.2017), Գայանե Սիմոնյան (29.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017)

  3. #12
    Ավագ մասնակից AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    95
    Հարգելի Լիլիթ շնորհակալ եմ առաջարկի և խորհրդի համար: Շատ ճիշտ նշեցիք <<բնակավայր>>,որը մեզ մտահոգվելու առիթ է տալիս:Իսկ տհաճ ու վտանգավոր իրավիճակներն անխուսափելի են:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), gayane0803 (29.03.2017), Lilit Sahakyan (28.03.2017), marine8 (30.03.2017), Գայանե Սիմոնյան (29.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017)

  5. #13
    Ավագ մասնակից AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    95
    Հարգելի ուսուցիչներ,ինձանից սկսած,բոլորս էլ ցանկանում ենք,որ մեր պլանավորած դասերը լինեն էլ ավելի հետաքրքիր,բովանդակալից և ըստ այդմ հաճախ երեխաներին հանձնարարում ենք համապատասխան թեմայի համար պատրաստել ռեֆերատ,տեղեկություն այս կամ այն գրողի,քաղաքի,բույսի,կենդանու,..և այլնի մասին՝մոռանալով և հաշվի չառնելով շատ կարևոր հանգամանք.
    այսօր աշակերտների գերակշռող մասը փորձում է ինքնուրույն լինել ամեն հարցում,այս հարցում նույնպես.գրում են հանձնարարված թեմայի անունը և միայն ԱՍՏՎԱԾ գիտի, թե ինչեր-ինչեր են բացվում:Մինչ անհրաժեշտ թեմայի գտնելը երեխան շեղվում է,ապա որոշ ժամանակ տարվում այլ հետաքրքիր նկարներով ու նյութերով...դասն արդեն անհետաքրքիր է...

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), gayane0803 (29.03.2017), Lilit Sahakyan (29.03.2017), marine8 (30.03.2017), Գայանե Սիմոնյան (31.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017)

  7. #14
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Այս կայքի նյութերը օգտակար կլինեն թե' աշակերտների և թե' ծնողների համար:
    http://safe.am/ar/lesson.html
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), AsyaY (29.03.2017), Lilit Sahakyan (29.03.2017), marine8 (30.03.2017), Գայանե Սիմոնյան (29.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017), Ruben (30.03.2017)

  9. #15
    Ավագ մասնակից AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    95
    Հարգելի Գայանե շատ շնորհակալ եմ Ձեր տրամադրած օգտակար նյութի համար:Ես դիտեցի և ուսումնասիրեցի նշված կայքի չափազանց հետաքրքիր և օգտակար նյութերը՝համակարգչային անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ:Կարծում եմ տեղին կլինի թեմայի վերաբերյալ զրույց կազմակերպել ծնողական ժողովների և դասղեկի ժամերի ընթացքում:

  10. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), gayane0803 (30.03.2017), marine8 (30.03.2017), Սվետլանա Քոչինյան (30.03.2017), Գայանե Սիմոնյան (30.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

  11. #16
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Համակարգչի մասին ես մի չափածո խոսք եմ գրել մի տասը տարի առաջ,որը վերաբերում է և մեծերին և փոքրերին,կարծում եմ ոչինչ չի փոխվել ..
    Համակարգիչը
    Համակարգիչը ստեղծեց մարդը,
    Հեռուստացույցից առավել բարդը,
    Որ մտքի թևով աշխարհը շրջի,
    Դուր չեկած բանը շատ արագ ջնջի:
    Կարդա ու գրի աննորմալ լեզվով,
    Անգլերեն տառով, հայերեն խոսքով,
    Կիսագրագետ, անուս ուղեղով
    Մի քանի կոճակ անվարժ սեղմելով,
    Մկնիկին անվերջ դես- դեն քշելով,
    Ժամանակի մեջ խորը թաղվելով,
    Աշխարհից հեռու արտամղվելով`
    Կորցրած քունը, ծնող, բարեկամ,
    Խաղի մեջ թաղված ,մոռցած ամեն բան,
    Ռոբոտի սառած կերպարանք առած,
    Թվում է մարդ չէ, անկյանք արարած,
    Խաղի աշխարհում հաղթանակ տարած,
    Թանկարժեք շորեր ու զենքեր գնած,
    Միլիոն վաստակած, ինքնագոհ նստած,
    Չի տեսնում շուրջը ոչ հոգս, ոչ կարիք…
    Չէ~, չի խնայում նա ոչ մի տարիք,
    Հրեշի նման խժռում ամեն բան`
    Բանական մարդուն դարձնում անբան,
    Փոխում ու դարձնում անտարբեր ու լուռ,
    Դարձնում իր գերին, դարձնում մի բուռ:
    Ե′կ, փառաբանեմ, ե′կ, վատաբանեմ,
    Ծնունդդ օրհնեմ, բայց և անիծեմ,
    Քո շինա՞ծն է շատ, թե՞ քո քանդածը,
    Գիշեր- ցերեկը իրար խառնածը.
    Քո պղտորածը, քեզնով գերվածը,
    Որ ստացել է դաժան հարվածը`
    Չգիտակցելով իր կորցրածը,
    Տված- առածը և ձեռք բերածը:
    Մարդու շնորհիվ ստացար թևեր,
    Որ տանես նրան աստղերից էլ վեր,
    Բայց եղար նրան դատավոր ու տեր,
    Տվեցիր նրան լուռ ու համր դեր,
    Որ ստրուկ դառնա, կամքդ կատարի,
    Քո դուդուկի տակ անհեթեթ պարի:
    Համակարգիչը` կյանքի շարժիչը,
    Մաքուր հույզերի մեծ կործանիչը,
    Խեղճ հոգիների առևանգիչը, անգութ դահիճը,
    Անկամ դարձնող բռնաբարիչը:
    Գործիքն ես դու սատանայի,
    Մարդն անզոր է ու խղճալի,
    Երբ տրվում է քեզ անհարկի
    Եվ զգացում չունի պարտքի:
    Մարդուն վեր ու վար ես անում,
    Սարի գլխից ձորն ես տանում,
    Հաճախ բախտը կառավարում,
    Տիեզերք ես նրան հանում:
    Ատում եմ քեզ, բայց և սիրում,
    Եվ չարանում, և հայհոյում,
    Զայրանում եմ, բայց և ներում,
    Իսկ առանց քեզ` կյանք չեմ տեսնում:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), AsyaY (05.04.2017), gayane0803 (30.03.2017), Lilit Sahakyan (31.03.2017), marine8 (30.03.2017), Բելա Ջիվանշիրյան (30.03.2017), Գայանե Սիմոնյան (31.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017), Ruben (30.03.2017)

  13. #17
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Շնորհակալություն բանաստեղծության համար: Դուք ներառել եք համակարգչի և' դրական, և բացասական կողմերը: Մի անեկդոտ (գուցե և իրականություն է) պատմեմ, շատ դիպուկ է.
    համացանցը մեկ ժամով անջատեցին: Շփվեցի ընտանիքիս անդամների հետ: Լավ էլ մարդիկ էին:
    Իսկապես, ոչ միայն երեխաները, այլ նաև մենք այս վիճակում ենք...
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  14. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aida3 (30.03.2017), AsyaY (06.04.2017), Lilit Sahakyan (31.03.2017), marine8 (30.03.2017), Սվետլանա Քոչինյան (31.03.2017), Գայանե Սիմոնյան (31.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

  15. #18
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Որքան էլ փորձենք ժխտել, բայց բոլորս էլ կախված ենք համակարգչից,էլ ուր մնաց թե փոքրիկ երեխան,որին շատ դժվար է համակարգչից՝ իր սիրած անհասկանալի լեզվով մուլտիկից կտրել,բայց դա խիստ անհրաժեշտություն է։Երեխան դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ,անհաղորդ իր շուրջը կատարվող իրադարձություններին,կամակոր և ամփոփվում է ինքն իր մեջ։

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.04.2017), gayane0803 (31.03.2017), Lilit Sahakyan (31.03.2017), Գայանե Սիմոնյան (31.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

  17. #19
    Մոդերատոր Աննա Անանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.09.2014
    Հասցե
    Լոռի, գ.Մարգահովիտ
    Տարիք
    36
    Գրառումներ
    88
    Հեղինակության աստիճան
    9
    Համակարգիչն անհրաժեշտություն է, համացանցն առավել ևս, ուստի մենք ոչ թե պետք է դառնանք արգելող, սահմանափակող, այլ ուղորդող երեխային: Տանը ծնողներս,փոխանակ ասելու անջատիր, կարող ենք տալ կոնկրետ առաջադրանքներ,սեփական օրինակով ցույց տալ կարևորի ու անկարևորի սահմանը լինել հետևողական, ստուգել, թե կոնկրետ ինչով է զբաղվել երեխան այդ ընթացքում համակարգչի մոտ, բայց դա անել շատ զգույշ, աննկատ, որպեսզի երեխան չզգա, որ վերահսկում են: Սահմանափակելու համար համակարգչի մոտ անցկացվող ժամանակը, պետք է դրա փոխարել առաջարկել ավելի հետաքրքիր կամ օգտակար զբաղմունք`զրույց, խաղ, սպորտային պարապմունքներ....Դպրոցում ուսուցիչներից շատերը հանձրարարելով օգտվել համացանցից`''խրախուսում են'' 10 գնահատելով, շատ հաճախ ձևն ու բովանդակությունը խառնելով: Ինքս արհեստական գտած-տպած նյութեր բերողներին չեմ խրախուսում, ասելով որ նախընտրում եմ մեկ-երկու սեփական դատողություն, բանավոր խոսք, քան անհայտ աղբյուրներից բերված կասկածելի նյութ: Ուրեմն` ոչ թե արգելենք, սահմանափակենք, այլ խելամտորեն օգտվել սովորեցնենք:
    Շնորհակալություն

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (05.04.2017), gayane0803 (31.03.2017), Սվետլանա Քոչինյան (05.04.2017), Գայանե Սիմոնյան (31.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Կարինե Մարգարյան (07.08.2017)

  19. #20
    Ավագ մասնակից AsyaY-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.02.2017
    Գրառումներ
    228
    Հեղինակության աստիճան
    95
    Հարգելի գործընկերներ ,նշեմ որ ծնողական ժողովի ընթացքում կազմակերպեցի զրույց<<Երեխան և համակարգիչը>>թեմայի շուրջ:Ընթերցեցի զեկույցը,ապա կատարվեց բուռն քննարկում:Ծնողները հայտնեցին իրենց կարծիքները,անհանգստության պատճառները,ոմանք էլ խոսեցին առավելությունների մասին:Զրույցն ամփոփեցի ես՝ներկայացնելով համացանցի առավելություններն ու շատ թերությունները.ոչ թե կյանքը,այլ օրն անգամ չենք պատկերացնում առանց համացանցի:Համացանցն այսօր ազգություն,սահմաններ չի ճանաչում:Միլիոնավոր մարդիկ շփվում են իրար հետ.տեղեկատվական միջավայրը անկառավարելի է:Հսկածավալ այս տարածքում օրեցօր մեծանում է վտանգը՝հատկապես երեխաների համար:
    ՈՒստի ուսուցիչ - ծնող սերտ համագործակցության շնորհիվ պետք է երեխաներին տալ համոզիչ գիտելիքներ համացանցից անվտանգ օգտվելու մասին...

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 8-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. ՄԻՋԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԿԱՊԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԺԱՄԵՐԻՆ
    Հեղինակ՝ Երիտասարդ մանկավարժ, բաժին` Հայոց լեզու և գրականություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 01.09.2018, 18:55
  2. Գրառումներ: 0
    Վերջինը: 13.11.2016, 11:25
  3. Հանրային քննարկում. ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ...
    Հեղինակ՝ manush, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 11.06.2014, 15:02
  4. Գրառումներ: 0
    Վերջինը: 07.02.2014, 12:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •