+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Հետազոտական աշխատանքներ «Ստատիկա» թեմայից

  1. #1
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    1

    Հետազոտական աշխատանքներ «Ստատիկա» թեմայից

    Ֆիզիկայի օրենքների կիրառական նշանակությունը բացահայտելու, սովորողների ստեղծագործական ունակությունները զարգացնելու նպատակով, ելնելով աշակերտների նախասիրություններից, միևնույն թեմայից տարբեր հոսքային դասարաններում կարող ենք հանձնարարել տարաբնույթ հետազոտական աշխատանքներ:
    Օրինակ՝ «Ստատիկա» թեման ուսումնասիրելուց հետո բնագիտական հոսքի դասարանի աշակերտներին որպես հետազոտական աշխատանքի թեմաներ առաջադրել եմ հետևյալ թեմաները.
     Մարդկային մարմնի հավասարակշռությունը: Մարդու քայլելն ու վազքը:
     Ինչպես ցատկել շարժվող վագոնից:
     Բադերի և սագերի շորորաքայլքը:
     Թե ինչու կատուն մեջքի վրա չի ընկնում:
     Տարբեր կենդանիների հավասարակշռությունը:
     Բույսերի և ծառերի ստատիկան:
    Իսկ ֆիզմաթ հոսքի դասարանում, կարևորելով աշակերտների իմացությունը, հանձնարարել եմ հավասարակշռության պայմանները ներկայացնել ծանոթ իրավիճակներում, մասնավորապես՝շինարարության և ճարտարապետության ոլորտում: Դասարանը նախապես բաջանել եմ 4 խմբերի, որոնք ներկայացրին
    I խումբ - Շենքեր և շինություններ:
    II խումբ – Կամուրջներ:
    III խումբ – Արձաններ:
    IV խումբ – Հեռուստաաշտարակներ:
    Հետազոտական աշխատանքները իրականացվում է երեք փուլով:
    -Հաշվի առնելով աշակերտների գիտելիքների և կարողությունների մակարդակը ձևավորել փորձարարական խմբեր, որոնցում աշակերտների միջին թիվը, միջին գնահատականները գրեթե նույն են:
    -Խմբի սովորողներին տրամադրվում են ծրագրեր, ուսումնական տեղեկատվություններ, որոնք կնպաստեն հետազոտական աշխատանքների ինքնուրույն կատարմանը:
    -Ստուգողական փուլ
    Վերջին խմբագրող՝ Բելա Ջիվանշիրյան: 23.11.2017, 00:20:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (16.03.2017), gayane0803 (16.03.2017), Lianna Manukyan (21.11.2017), Mariamsargsyan (07.06.2017), Բելլա Թամրազովա (23.03.2017), Էմմա Խաչատրյան (14.11.2017), Կարինե Մարգարյան (25.08.2017), Ռուզաննա Խաչատրյան (19.03.2017), Օլգա Հայրապետյան (25.08.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բելա, շատ հետաքրքիր թեմաներ եք առաջադրել սովորողներին՝ որպես հետազոտական աշխատանքների նյութեր: Հետաքրքիր է, թե ինչպես են դրանք կատարել սովորողները:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mariamsargsyan (07.06.2017), Էմմա Խաչատրյան (14.11.2017), Կարինե Մարգարյան (25.08.2017)

  5. #3
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.02.2017
    Գրառումներ
    53
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բելա ձեր առաջարկած հետազոտական աշխատանքը սովորողին հնարավորություն է ընձեռում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը, զարգացնել տրամաբանական, ինքնուրույն գործունեության ունակությունները:

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #4
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ֆլորա,աշակերտները մեծ պատասխանատվությամբ են նախապատրաստվել դասին: Համացանցը լայն հարավորություններ է ստեղծում հետաքրքասեր աշակերտի համար:

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Flora Hovhannisyan (22.03.2017), Lianna Manukyan (21.11.2017), Mariamsargsyan (07.06.2017), Էմմա Խաչատրյան (14.11.2017), Կարինե Մարգարյան (25.08.2017), Ռուզաննա Խաչատրյան (19.03.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Իմ կարծիքով, ընդհանրապես, այլ ոչ միայն մեկ դասաժամի համար, կապված օրվա դասանյութի հետ, պետք է նախօրոք ուսուցիչը մեկ աշակերտի հանձնարարի հետազոտական աշխատանք, որը աշակերտի կողմից կներկայացվի հաջորդ դասաժամին, ապա կարճ ժամկետում յուրաքանչյուր աշակերտի մոտ կգրանցվի առաջընթաց, հետաքրքրություն առարկայի նկատմամբ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    1
    Իրավացի եք, նմանատիպ դասերի գնահատումը կատարում եմ աշակերտների հետ միասին, վերլուծելով յուրաքանչյուր խմբի առավելություններն ու թերությունները, որը նպաստում է հաջորդ անգամ ավելի պատասխանատու գտնվել:

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hasmik.Vardanyan (24.03.2017), Lianna Manukyan (21.11.2017), Mariamsargsyan (07.06.2017), Էմմա Խաչատրյան (14.11.2017), Ռուզաննա Խաչատրյան (23.03.2017)

  13. #7
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    229
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բելա,Ձեր առաջարկած թեմաները շատ հետաքրքիրեն:Ստատիկայի թեմաները հնարավորություն են ընձեռում տարբերել մարմնի հավասարակշռության տեսակները:

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #8
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Օլգա, իրավացի եք, դասապրոցեսին յուրաքանչյուր խումբ այնպիսի հետաքրքիր փաստեր էր ներկայացրել, որ ստիպված եղա ժամանակը ավելացնել: Օրինակ <<Արձաններ >> խմբի ներկայացրած նյութերը յուրօրինակ միջառարկայական կապ ստեղծեցին ֆիզիկա, մաթեմատիկա, պատմություն, գրականություն առարկաների միջև:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Էմմա Խաչատրյան (14.11.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    222
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բելա, աշակերտի հետազոտական աշխատանքի մասին ցանկանում եմ ներկայացնել հետևյալը.
    հետազոտական գործունեությունը սովորողների իմացական կարողությունները բացահայտելու և ըստ ընտրված բնագավառի զարգացնելու անփոխարինելի միջոց է:
    Դասական մանկավարժության մեջ ընդունված է, որ նոր գիտելիքներ հիմնականում կարելի է ստանալ ուսուցիչներից՝ պատրաստի վիճակում: Սակայն ամենքին է հայտնի, որ դրանք ձեռք են բերվում նաև ինքնուրույն ճանապարհով. ընդ որում, սեփական փորձերով, դիտարկումներով, փորձարկումներով, և անհրաժեշտ հետևությունների հանգելու ճանապարհով կուտակված գիտելիքը, որպես կանոն, առավել կայուն և խոր է «տեղակայվում», քան պատրաստի վիճակով «մատուցված» տեղեկությունները:
    Ինչպե՞ս ընտրել հետազոտության թեման
    Հետազոտությունը սկսելու համար անհրաժեշտ է գտնել խնդիրը, որը կարելի է ուսումնասիրել և լուծել: Այդ խնդիրը կհուշի, թե ինչպես ձևակերպել հետազոտության թեման: Իսկ ի՞նչ է նշանակում գտնել խնդիրը:
    Ինչպե՞ս հայտնաբերել խնդիրները:

    Երբեմն խնդիրը տեսնել կարողանալը ավելի է գնահատվում, քան այն լուծելու ունակությունը:
    Ցանկացած հետազոտողի գլխավոր խնդիրն է՝ գտնել «անսովորը» սովորականի մեջ, հայտնաբերել բարդություններ և հակասություններ այնտեղ, որտեղ մյուսների համար ամեն բան պարզ ու հասարակ է թվում: Խնդիրներ հայտնաբերելու կարողություն ձևավորվում է այն մարդկանց մեջ, ովքեր հակված են միևնույն առարկաները դիտարկել տարբեր տեսանկյուններով:
    Հարցեր, որոնք կօգնեն ընտրել թեման: Դա բարդ աշխատանք չէ, եթե հստակ գիտես, թե տվյալ պահին ի՛նչն է քեզ հետաքրքրում, ո՛ր խնդիրն է հուզում մյուսներից առավել: Եթե չես կարողանում անմիջապես հասկանալ, թե ինչի մասին կցանկանայիր ծավալել հետազոտական աշխատանքը, փորձի՛ր ինքդ քեզ առաջադրել հետևյալ հարցերը.
     Ի՞նչն է ինձ ամենից շատ հետաքրքիր:
     Ինչո՞վ եմ ես ցանկանում առաջնահերթ զբաղվել /օրինակ՝ մաթեմատիկա կամ պոեզիա, աստղագիտություն կամ պատմություն/:
     Ինչո՞վ եմ ես ավելի հաճախ զբաղվում ազատ ժամանակ:
     Ի՞նչն է ինձ թույլ տալիս լավ գնահատականներ ստանալ դպրոցում:
     Դպրոցում սովորածից ի՞նչն է, որ կցանկանայի ավելի խոր ուսումնասիրել:
     Կա՞ արդյոք որևէ բան, ինչով ես հատկապես հպարտանում եմ:
    Եթե այս հարցերը չօգնեն, հարկավոր է դիմելու սուցիչներին, հարցնել ծնողներին, այդ մասին խոսել համադասարանցիների հետ: Միգուցե որևէ մեկը հետաքրքիր միտք հուշի: Երբեք չհուսահատվել և չընկրկել:
    Ինչպիսի՞ն կարող են լինել հետազոտման թեմաները: Գրի առնել դրանք.
    Բոլոր թեմաները կարելի է պայմանականորեն միավորել երեք խմբում.
    1. Ֆանտաստիկ թեմաներ՝գոյություն չունեցող, ֆանտաստիկ օբյեկտների և երևույթներիմասին:
    2. Փորձնական թեմաներ, որոնք ենթադրում են սեփական դիտարկումների և փորձերի կատարում:
    3. Տեսական՝ տարբեր տեսական աղբյուրներում, գրքերում, ֆիլմերում առկա տեղեկությունների, փաստերի, նյութերի ուսումնասիրման և ընդհանրացման թեմաներ:
    Հետազոտման նպատակը
    Սահմանել հետազոտման նպատակը, նշանակում է՝ ինքդ քեզ և մյուսներին պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք աշխատում տվյալ թեմայի ուղղությամբ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (21.11.2017), Բելա Ջիվանշիրյան (16.11.2017)

  19. #10
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    67
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ֆլորա, շնորհակալություն թեմային անդրադառնալու և հետաքրքիր լուծումներ առաջարկելու համար, հետագայում կօգտվեմ Ձեր խորհուրդներից: Ասեմ որ, հետազոտական աշխատանքների թեմաները ընտրելուց առաջ ես խոհրդակցում եմ աշակերտներիս հետ, պարզում նրանց հետաքրքրությունները և թեմայի կիրառական ու ակտուալ լինելը:

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •