+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Ֆիզիկա առարկայի նկատմամբ հետաքրքրության բարձրացման ուղիները (իմ փորձից)

  1. #11
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Մարիամ, ճիշտ է՝ ես ֆիզիկ չեմ, սակայն հետաքրքրությամբ հետևում եմ նաև այս առարկայից քննարկումներին և կարևորում եմ տեսականի ու պրակտիկ գործունեության կապը:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Անահիտ, իրավացի եք, բնագիտական հոսքի դասարաններում այդ թեմայով դաս եմ անցկացրել, անգամ ակնաբույժի եմ հրավիրել, և նա պատասխանել է աշակերտներին հուզող բոլոր հարցերին:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Ֆլորա, ֆիզիկա առարկան մեծ հնարավորություններ ունի լուծելու այդ խնդիրը: Աշակերտի ստեղծագործական ունակությունները բացահայտելու համար, երբեն որոշ լաբորատոր աշխատանքներ հանձնարարում եմ տանը կատարել:

  6. #14
    Ավագ մասնակից Flora Hovhannisyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2017
    Գրառումներ
    218
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Բելա, Ձեր դասավանդած առարկան լայն հնարավորություններ ունի՝ սովորողների մոտ հետաքրքրություն առաջացնելու առարկայի նկատմամբ՝ տեսական նյութը համադրելով գործնական աշխատանքի հետ, ինչպես նաև կազմակերպելով միջառարկայական և վերառարկայակն կապեր, ստեղծելով թեմատիկ միավորներ:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  8. #15
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ֆիզիկան որպես գիտություն բնության մասին` մեզ հնարավորություն է տալիս բացահայտելու մեր շրջապատում տեղի ունեցող երևույթների գիտական պատկերը: Որպեսզի ֆիզիկայի դասերը լինեն իմաստալից ու նպատակային՝ կախված թեմայից և հոսքային դասարանից, փորձում եմ միջառառկայական կապերի միջոցով աշակերտների մոտ հետաքրքրություն առաջացնել ֆիզիկա առարկայի նկատմամբ:
    Օրինակ՝հումանիտար հոսքի դասսարաններում քննարկում եմ հետևյալ թեմաները.
     ստեղծագործություններ, որտեղ հաշվի չեն առնվել ֆիզիկայի օրենքները (ֆիզիկա - գրականություն)
     առակներ, բանաստեղծություններ ու ասածվածքներ, որոնք հաստատում են Նյուտոնի օրենքների իսկությունը (ֆիզիկա-գրականություն)
     Հովհաննես Թումանյանը որպես բնության երգիչ (ֆիզիկա-գրականություն)
     գույների ֆիզիկական և հոգեբանական ազդեցությունը (ֆիզիկա-գրականություն, հոգեբանություն, նկարչություն)
     ֆիզիկան արվեստի լեզվով (ֆիզիկա-նկարչություն), նկարների ցուցահանդես
     օդատեսիլը որպես օպտիկական երևույթ մթնոլորտում (ֆիզիկա-աշխարհագրություն)
     երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին ատոմային ռումբի կիրառումը ամերիկացիների կողմից (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն)
     ռեակտիվ հրթիռների նշանակությունը Մեծ Հայրենականում (ֆիզիկա-պատմություն, ռազմագիտություն) և այլն:
    Շատ հետաքրքիր թեմա է : Ձեր կատարած աշխատանքը հնարավորություն է տալիս աշակերտին ցանկացած դասանյութ դիտարկել դարբեր անկյուններից , որի շնորհիվ երեխան կարող է շատ արագ զարգացնել իր մտածողությունը : Ինչպիսի դաս կառաջարկեք ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար :

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  10. #16
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն հարգելի Սոֆյա, թեմային անդրադառնալու համար: Իմ փորձից կարող եմ ասել, որ տարբեր առարկաններից ինտեգրված դասերն ու միջոցառումները շատ արդյունավետ են: Ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար կարող եմ առաջարկել հետևյալ թեմաները .
    *Հայ ֆիզիկոսներ, ովքեր ապահովել են գիտության առաջընթացը:
    *Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանություն գործում:
    * Ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը)
    *Միջուկային ֆիզիկայի պատմական հեղաշրջումը:
    *Անդրեյ Սախարովը, որպես ջրածնային ռումբի ստեղծող, որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որպես Ղարաբաղի հարցը բարձրաձայնող գիտնական:
    *Սիսիանի մետ գտնվող Զորաց քարերը բնակատեղի է, թե աստղադիտարան:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  12. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2016
    Գրառումներ
    30
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Բելա Ջիվանշիրյան,հետաքրքիր թեմա եք ընտրել. ինտեգրված դասը թույլ կտա վերացնել տվյալ նյութի կրկնօրինակ ուսումնասիրությունը:Աշակերտների մոտ բարենպաստ պայմաններ կստեղծվի ընդհանուր գիտելիքների կարողությունների ,հմտությունների ձևավորմանը:Ձեր թուլտվությամբ ես կշարունակեմ ինտեգրված դասերի շարանը. ֆիզիկան և երաժշտությունը /ձայնային ալիքներ,երաժշտական ձայն/,ֆիզիկա և քիմիա /նյութի քանակ:Ավոգադրոյի հաստատուն/,/էլեկտրական հոսանքը էլեկտրոլիտների լուծույթում /:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  14. #18
    Մոդերատոր Բելա Ջիվանշիրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2017
    Հասցե
    Ք. Սիսիան
    Գրառումներ
    63
    Հեղինակության աստիճան
    1
    Շնորհակալություն, հարգելի Լիլիթ, թեմայի քննարկմանը մասնակցելու և նոր առաջարկությունների համար: Հետաքրքիր ու արդյունավետ միացիալ դասեր եմ առաջարկում կազմակերպել ավագ դպրոցի տարբեր հասքային դասարաններում: Օրինակ՝ ֆիզմաթ ենթահոսքի XI դասարանցիներին առաջարկել ներկայացնել <<Ջերմաշարժիչների տեսակները>>, իսկ բնագիտական ենթահոսքին՝<<Ջերմաշարժիչների ստեղծած էկոլոգիական խնդիրները>>:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  16. #19
    Մոդերատոր Սոֆյա Առաքելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2017
    Հասցե
    գյուղ Արամուս
    Գրառումներ
    122
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Բելա Ջիվանշիրյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Շնորհակալություն հարգելի Սոֆյա, թեմային անդրադառնալու համար: Իմ փորձից կարող եմ ասել, որ տարբեր առարկաններից ինտեգրված դասերն ու միջոցառումները շատ արդյունավետ են: Ֆիզիկա և պատմություն առարկաների ինտեգրման համար կարող եմ առաջարկել հետևյալ թեմաները .
    *Հայ ֆիզիկոսներ, ովքեր ապահովել են գիտության առաջընթացը:
    *Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանություն գործում:
    * Ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը)
    *Միջուկային ֆիզիկայի պատմական հեղաշրջումը:
    *Անդրեյ Սախարովը, որպես ջրածնային ռումբի ստեղծող, որպես խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր, որպես Ղարաբաղի հարցը բարձրաձայնող գիտնական:
    *Սիսիանի մետ գտնվող Զորաց քարերը բնակատեղի է, թե աստղադիտարան:
    Շատ շնորհակալ եմ պատասխանելու համար , ես կօգտվեմ Ձեր առաջարկներից ` փորձելով կապ ստեղծել պատմության հետ : Հատկապես հետաքրքիր կստացվի ածխածնային թվագրում(հնագետները որոշում են գտածոների տարիքը) և Արքիմեդի դերը Սիրակուզայի պաշտպանության գործում թեմաների շուրջ կազմակեպվելիք դասերը կամ քննարկումները :

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •