+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 17 համարի արդյունքները՝ ընդհանուր 17 հատից

Թեմա: Հեռավար ուսուցում

  1. #11
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Հեռավար ուսուցումը շատ նպատակներ է հետապնդում,որոնցից են.
    1.փորձառու ,լավ պատրաստված ուսուցիչների աշխատանքի միջոցով ներկայացնել գերազանց դասերի լավ օրինակներ,օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները,
    2.հեռավոր շրջաններում գործող դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ մասնակցել այդ ամենին,
    3.զարգացնել մրցակցությունը դպրոցների միջև,
    4.վերահսկել այդ դպրոցների աշխատանքը,
    5. կարևորում եմ նաև պարզ մարդկային շփումը և ուսուցիչների,և առավել ևս երեխաների միջև։Մեր երեխաները նախօրոք ծանոթացան, ներկայացրին իրենց նախասիրությունները,իրար հարցեր ուղղեցին,հետաքրքիր էր,վերջում իրենց կարծիքները հայտնեցին...

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.03.2017), Տոնոյան Գրետա (18.03.2018), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Մարիետա (16.03.2017)

  3. #12
    Ավագ մոդերատոր Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    171
    Հեղինակության աստիճան
    382
    Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու ժամանակակից միջոցներից է, որտեղ կիրառված են ավանդական և ինովացիոն մեթոդներ, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված բազմաֆունկցիոնալ գործիքներ և ծրագրային ապահովումներ։
    Ինտերակտիվ գործիքների միջոցով իրականացվող ուսուցումն ունի նմանություններ դասավանդման դասական եղանակների հետ` պարապմունքի հաջող անցկացման հիմքերը նույնն են, անկախ այն տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում է դասավանդողը:
    Էլեկտրոնային ուսուցման միջավայրեր ապահովող շատ ծրագրային ապահովումներ կան: Դրանց շարքում կան թե՛ կոմերցիոն նպատակով և թե՛ ազատ օգտագործման համար նախագծված համակարգեր։
    Էլեկտրոնային ուսուցման առավելություններից է՝ կրթություն ստանալու համեմատաբար ցածր ինքնարժեքը, էլեկտրոնային գրականության, առաջադրանքների և այլ նյութերի արագ հասանելիությունը, ուսուցման մեթոդների ճկունությունը, նյութերի համատեղ և բազմակի օգտագործումը, ուսանողների մեծ լսարանի հետ աշխատելու առանձնահատկությունը, դասընթացների մասնակիցների և դասավանդողների աշխարհագրական դիրքից և ժամանակից անկախությունը, բարդ նյութերի ընկալողունակության բարձրացումը, նրանց սոցիալական հավասարության ապահովությունը և այլն։
    Հեռավար ուսուցմում իրականացնելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝
    Դասավանդողի և սովորողի համար՝ համակարգիչների և ցանցի առկայություն,
    Դասավանդողի համար՝ դասընթաց մշակելու կարողություն, վարելու հմտություն,
    Սովորողի համար՝ համակարգչից օգտվելու կարողություն:
    Գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային ուսուցման համակարգեր, որոնցից առավել լայնորեն կիրառվում է LMS Moodle-ը: Այդ համակարգը ԿՏԱԿ-ում շահագործվում է 2010թ.-ից: Ունենք բազմաթիվ դասընթացներ և պարբերաբար իրականցնում ենք վերապատրաստումներ:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  4. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (16.03.2017), Heghin (18.04.2018), Lilit Sahakyan (16.03.2017), Վ. Հովհաննիսյան (27.04.2018), Սվետլանա Քոչինյան (19.03.2017), Տոնոյան Գրետա (18.03.2018), Լուսինէ Ավագյան (01.04.2017)

  5. #13
    Մոդերատոր gayane0803-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Հասցե
    Չարենցավան
    Գրառումներ
    537
    Հեղինակության աստիճան
    73
    Բայց, Մարիետա ջան, եկեք խոստովանենք, որ դասընթաց վարողից հեռավար ուսուցումը բավականին աշխատանք ու ժամանակ է խլում, այն էլ` ոչ աշխատանքային ժամերին:
    Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
    Էլենբակս

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մոդերատոր Մարիետա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.05.2010
    Գրառումներ
    171
    Հեղինակության աստիճան
    382
    Բարի Լույս, Գայանե ջան:
    Այո հեռավար ուսուցման և՛ դասընթաց ստեղծելը, և՛ վարելը բավականին աշխատատար աշխատանք է, սակայն այն ոգևորող է դառնում, երբ ստանում ես բավականին լավ արդյունքներ: Մեր օրերում, գիտության զարգացման արագությանը համաքայլ հասնելու համար, գիտելիք ձեռք բերելը դարձել է անհրաժեշտություն և ժամանակի պահանջ, սակայն ժամանակի սղության դեպքում ոչ միշտ է հաջողվում գնալ դասընթացների: ԵՎ այդ խնդիրը լուծում է «Հեռավար ուսուցումը», որի օգնությամբ կարողանում ենք այդ բացը լրացնել տանը համակարգիչի դիմաց նստած՝ մեզ համար հարմար ժամանակահատվածում: ԵՎ լավ արդյունք ունենալու համար դասընթաց վարողը նույնպես չպետք է պարտադրված աշխատի միայն աշխատանքային ժամերին: Ես նույնպես սիրով աշխատում եմ և՛ աշխատավայրում, և՛ տանը:
    Վերջին խմբագրող՝ Մարիետա: 17.03.2017, 12:58:
    Մարիետա Դումիկյան
    ԿՏԱԿ, ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետ

  8. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.03.2017), Heghin (18.04.2018), Վ. Հովհաննիսյան (27.04.2018), Սվետլանա Քոչինյան (19.03.2017), Տոնոյան Գրետա (18.03.2018), Գայանե Սիմոնյան (17.03.2017), Լուսինէ Ավագյան (01.04.2017)

  9. #15
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    Շնորհակալություն,Մարիետա ջան,հանգամանալից և մասնագիտական բարձր մակարդակով թեման ներկայացնելու համար։

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.03.2017), Տոնոյան Գրետա (18.03.2018), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Մարիետա (20.03.2017)

  11. #16
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    862
    բայց միայն սիրով աշխատելը դեռևս քիչ է,համեմատած այն ջանքերի համար, որ կատարում ես այդ աշխատանքի ուղղությամբ։

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (20.03.2017), Վ. Հովհաննիսյան (27.04.2018), Տոնոյան Գրետա (18.03.2018), Լուսինէ Ավագյան (01.04.2017), Մարիետա (20.03.2017)

  13. #17
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.07.2014
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    720
    Հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտնեի հետ, քիմիա առարկայից:Դասի թեման <<Օքսիդներն >> էր: Դասի ժամանակ կատարվեցին բազմաթիվ փորձեր, ցուցադրվեցին նաև ինտերնետային կայքերից ընտրված գեղեցիկ տեսանյութեր,բավականին հագեցած ու ուսանելի դաս էր: Շատ հաճելի էր ,որ այդ գեղեցիկ դասի մասնակիցը դարձան նաև մեր դասարանից բավականին հեռու գտնվող աշակերտները,որոնց համար իսկապես հրաշք էր փորձերի ականատես լինելը,մասնակցելը մի դասի, որը տարբերվում էր ամենօրյա ,սովորական դասերից:Հեռավար դասը փորձի փոխանակման հիանալի միջոց է:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •