+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567
Ցույց են տրվում 61 համարից մինչև 67 համարի արդյունքները՝ ընդհանուր 67 հատից

Թեմա: Օգնություն կենսաբանության առարկայի ուսուցիչներին

  1. #61
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2015
    Հասցե
    ք.Երևան, Բաղրամյան պող.
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ, ինչպիսի առաջարկներ ունենք <Նուկլեինաթթուներ, ԴՆԹ, ՌՆԹ> թեմայի վերաբերյալ: Օրինակ ես օգտագործում եմ պուրինային և պիրիմիդային նուկլեոտիդների հասկացությունները քիմիական բանաձևերին մի փոքր անրադարձ կատարելով, դա օգնում է ավելի լավ պատկերացնել և հասկանալ նուկլեոտիդի կառուցվածքը:Սպասում եմ Ձեր առաջարկներին:
    Կցված նկարներ Կցված նկարներ
    Վերջին խմբագրող՝ Ռուբինա: 19.12.2017, 23:56:

  2. #62
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.06.2017
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Ռուբինա շատ հետաքրքիր թեմա եք ընտրել: Ջուր այն կարևորագույն թեմաներից է, որի մասին կարելի է անընդհատ խոսել:Աշակերտների մեջ առավել մեծ հետաքրքրություն մտցնելու նպատակով կարելի է խոսել այն մասին,որ ջուրն ունի հիշողություն:Այնուհետև ներկայացնել ջրի յուրահատկությունները,մոլեկուլի կառուցվածքը և այլն:

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona Simonyan (14.12.2017)

  4. #63
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.06.2017
    Գրառումներ
    7
    Հեղինակության աստիճան
    0
    Ես որպես քիմիա առարկայի ուսուցիչ պետք է նշեմ, որ ամինաթթուներ և սպիտակուցներ թեմաները ուսումնասիրվում են 11-րդ դասարանի վերջում,ուստի ամինաթթուների կառուցվածքը հասանելի չէ աշակերտին և նրանք կհանդիպեն դժվարությունների երկ և բազմապեպտիդներ գրելիս :Կարելի է խոսել ամինո և կարբոքսիլային խմբերի հատկությունների մասին և այդ հատկությունները բացատրել կոնկրետ օրինակներով:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona Simonyan (14.12.2017)

  6. #64
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.10.2013
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Ճիշտ նկատառումներ են, ես նույնպես համաձայն եմ այդ դիտարկումներին: Իսկապես ամինաթթուներ թեման բավականին դժվար ընկալելի է 10 դասարանի աշակերտների համար: Սակայն պետք է թեթևացնելով /օրինակ առանց ռադիկալի/ ամինաթթուներով կառուվել դիպեպտիդ կամ տրիպեպտիդ:

  7. #65
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2015
    Հասցե
    ք.Երևան, Բաղրամյան պող.
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ շնորհակալ եմ արձագանքի և քննարկման համար: Իսկապես հարգելի Աննա ամինաթթուներ թեման 10 դասարանում կենսաբանություն առարկան ուսումնասիրելիս որոշակի լիարժեք չէ առանց քիմիական բանաձևերի վերլուծության և խորը ընկալման: Եթե բարեբախտաբար 9-րդ դասարանից աշակերտը որոշակի գիտելիքներ ունի, օրգանական քիմիայի տարրերին տիրապետում է, կարելի է բացատրել նաև կարբօսիլային և ամինո- խմների կառուցվածքը, ռադիկալների մասին գաղափար տալ, հատկապես ծծումբ պարունակող ամինաթթուների դեպքում:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sona Simonyan (19.12.2017)

  9. #66
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.10.2013
    Գրառումներ
    6
    Հեղինակության աստիճան
    0
    Կիսում եմ Ձեր դիտարկումները, ոչ միայն ամինաթթուներ թեման է դժվար յուրացվող 10-րդ դասարանում ածխաջրեր թեման նույնպես ունի իր դժվարությունները: Ածխաջրերի բանաձվերի ներկայացումը, նրանց դասակարգումը մոնո և պոլիշաքարների նույնպես տարբեր մոտեցումներ ունի տարբեր գրքերում: Միանշանակ է, որ քիմիա դասընթացի իմացությունը հատկապես օրգանական քիմիան բավականին կթեթևացնի և դյուրամարս կդարձնի մատուցվող նյութը:

  10. #67
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.11.2015
    Հասցե
    ք.Երևան, Բաղրամյան պող.
    Գրառումներ
    34
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի գործընկերներ շնորհակալություն եմ հայտնում Ձեր դիտարկումների համար: Կենսաբանության դասընթացքը անմիջական և ծատ սերտ կապեր ունի քիմիայի, ֆիզիկայի աշխարհագրության հետ, այդ առարկաների իմացությունը հետաքրքրիր և բազմակողմանի է դարձնում կենսաբանության դասընթացը և հետաքրքրություն առաջացնում աշակերտների մեջ: Առաջնահերթ ուսուցիչը ինքը պետք է տեսնի, վերհանի և արժևորի այդ միջառարկայական կապերի բացահայտումը և վերհանումը աշակերտի համար: Սա ստեղծագործական հետաքրքիր պրոցես է, որը միշտ մղում է ավելին իմանալու և բացահայտումներ կատարելու:

+ Կատարել գրառում
Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •