+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 20 հատից

Թեմա: «Ուսուցանող գնահատումը և դրա հետ կապված խնդիրները»

  1. #11
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Ուսուցանող գնահատում իրականացնելու ձևերը բավականին շատ են: Առավել արդյունավետ են այնպիսի աշխատանքները, որոնց ընթացքում սովորողն ինքն է գտնում, շտկում և ուղղում բացթողումները, թերություններն ու սխալները: Նմանատիպ աշխատանքները նպաստում են երեխաների ուշադրության, սխալներն ու բացթողումները տեսնելու հմտությունների և կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը:
    Առաջարկվող նյութը նախատեսված է խմբային քննարկման ձևով անցկացնելու համար: Այն իր մեջ ներառում է մաթեմատիկայի 5-րդ դասարանի ‹‹գումարման տեղափոխական և զուգորդական օրենքները››, ‹‹բազմապատկման տեղափոխական և զուգորդական օրենքները ›› և ‹‹բազմապատկման բաշխական օրենքը գումարման նկատմամբ›› թեմաներին վերաբերող առաջադրանքներ՝ թերի կամ սխալ կատարված : Աշակերտների խնդիրն է՝ ստուգել արդյոք ճիշտ են կատարված առաջադրանքները, գտնել սխալները և բացթողումները, ուղղել դրանք:
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր
    Լուսինե Ավագյան

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2
    Ոսուցանող գնահատման նպատակով կիրառելի են նաև գործնական աշխատանքների նույն տեսակները ինչ միավորային գնահատման դեպքում: Ուսուցանող գնահատման նպատակով տրվող գործնական աշխատանքները չեն գնահատվում միավորներով: Ուսուցչի կամ աշակերտների կողմից կատարվում են բանավոր մեկնաբանություններ: Գնահատվում է կատարված աշխատանքները և նշվում աշխատանքում տեղ գտած թերությունները և դրանց վերացման ուղիները: Այդ մեկնաբանությունները այնպես պետք է կատարել, որ աշակերտին շահագրգռեն բարձրացնելու իր արդյունքները:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (12.07.2017), Գայանե Սիմոնյան (10.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017)

  5. #13
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Եթե մարդը աշխատանք է կատարում, շոյվում է, երբ այն ուշադրության է արժանանում: Աշակերտի գիտելիքի մակարդակի չափը խրախուսվում է միավորային գնահատականի միջոցով, որի շնորհիվ նա ոգԼւորվում է, մեծանում է սովորելու ցանկությունը:

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում Aleta Hayrapetyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե մարդը աշխատանք է կատարում, շոյվում է, երբ այն ուշադրության է արժանանում: Աշակերտի գիտելիքի մակարդակի չափը խրախուսվում է միավորային գնահատականի միջոցով, որի շնորհիվ նա ոգԼւորվում է, մեծանում է սովորելու ցանկությունը:
    Ալետա ջան, կարծում եմ աշակերտին ոգևորելու, նրան խրախուսելու նպատակով պետք է կիրառել նաև ուսուցանող գնահատումը:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (29.07.2017), Lilit Sahakyan (19.07.2017), Լուսինէ Ավագյան (18.07.2017), Կարինե Մարգարյան (18.07.2017)

  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    19.04.2017
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    1
    Այս գնահատումը հնարավորություն է տալիս ուսուցչին փոխել դասարնի ուսումանական մթնոլորտը: Մթնոլորտը փոխելու համար պետք է կատարել երեք փոփոխություն:
    1. Փոխել ուսումնական ակընկալիքները:
    2. Փոխել սովորելու համար տապատասխանատվության դիրքորոշումը: Սա հնարավորություն է տալիս հասկանալ, որ այն կարծիքը համաձայն որի ուսուցման արդյունքի, աշակերտների գիտելիքների որոկաի համար պատասխանատու է միայն ուսուցիչը սխալ է և հաջողություն գալիս է միայն այն ժամանակ, երբ աշակերտները վեցնում են իրենց սովորելու և համադասարանցիներին օգնելու պատասխանատվության իրենց բաժինը՝ իրենց վրա:
    3, Փոխել գնահատման դերը դասարանում: Այս դեպքում դասարանական գնահատումը ավելի շատ դիտարկվում է որպես ապացույցների հավաքագրում՝ ուսուցման և սովորելու գործընթացում առաջացող բարթությունները հաղթահարելու համար և ոչ միայն հաջողությունների արձանագրում թվանշանի ձևով:
    http://krtutiun20092019.blogspot.am/...blog-post.html

  10. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Ալետա ջան, կարծում եմ աշակերտին ոգևորելու, նրան խրախուսելու նպատակով պետք է կիրառել նաև ուսուցանող գնահատումը:
    Գայանե ջան, ես համամիտ եմ Ձեր հետ: Միավորային գնահատականի միջոցով ոգևորելով աշակերտին. մենք փորձում ենք էլ ավելի բարձրացնել հետաքրքրությունը առարկայի նկատմամբ (ստիպում ենք աշխատել): Աշակերտը սիրում է առարկան, խորը ուսումնասիրելով այն, կապվում ուսուցչի հետ իր համար անհասկանալի թվացող հարցերը պարզաբանելու համար, նկատում է իր սխալները և ուղղում: Այս ամենը խթան է հանդիսանում գիտելիքների մակարդակի բարձրացման, հետևաբար ուսուցանող գնահատականի կիրառման համար:

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    03.05.2017
    Գրառումներ
    214
    Հեղինակության աստիճան
    1
    Այն տեղեկությունները, որոնց հիման վրա աշակերտները գնահատում են իրենց հաջողությունները տրամադրվում են ուսուցչի կողմից: Աշակերտները տարբեր ձևով են սովորում, կախված նրանց ունակություներից, աշխատասիրությունից, ուսման նկատմամբ ունեցած վերաբերմունքից և այլն: Նրանք ուսուցչի տրամադրած տեղեկատվությունը իրենց հաջողությունների մասին օգտագործում են տարբեր ձևով և տարբեր աշակերտներ տարբեր գնահատական կարող են տալ միևնույն իրավիճակին: Այն ինչ մի աշակերտի համար կարող է առաջընթաց համարվել, չի կարող բավարարել մյուսին: Ուստի ուսուցիչը պետք է այնքան լավ ընտրի աշակերտներին ներկայացվող տեղեկատվությունը, որ նրանք կարողանան ճիշտ գնահատել իրենց հաջողությունները:

    http://krtutiun20092019.blogspot.am/...blog-post.html

  14. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (30.07.2017), Lilit Sahakyan (29.07.2017), Գայանե Սիմոնյան (30.07.2017), Կարինե Մարգարյան (22.08.2017)

  15. #18
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.07.2017
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    1
    Յուրաքանչյուր գնահատման տեսակ նպատակ ունի. այն է. կրթության որակի բարելավում: Ուսուցանող գնահատումը նույնպես ծառայում է այդ նպատակին:
    Ուսուցանող գնահատումը նաև օգնում է բարելավել ամփոփիչ /միավորային/ գնահատման որակը:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (14.10.2017), Գայանե Սիմոնյան (29.09.2017)

  17. #19
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    55
    Գրառումներ
    237
    Հեղինակության աստիճան
    1
    Ուսուցանող գնահատումը ուսուցանումն է քայլ առ քայլ, աշակերտին սովորեցնելով ստուգելն է, ստուգելով սովորեցնելը, հետադարձ կապը:Խրախուսանքն ու դիտողությունը, ուղղելով ճիշտ պատասխանի մղելը:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (14.10.2017), Գայանե Սիմոնյան (13.10.2017)

  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2017
    Գրառումներ
    95
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիլիթ քննարման համար արդիական և հետաքրքիր թեմա եք ընտրել:Ուսուցանող գնահատման միջոցներից է նաև ինքնագնահատումը:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (14.10.2017), Գայանե Սիմոնյան (13.10.2017)

+ Կատարել գրառում
Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Գրառումներ: 4
    Վերջինը: 11.03.2015, 17:47
  2. Հարցեր կապված ավագ դպրոցի հետ
    Հեղինակ՝ Համլետ, բաժին` Հանրակրթական դպրոց
    Գրառումներ: 6
    Վերջինը: 13.06.2014, 13:34
  3. Հարցի լուծում` կապված նոր դասագրքերի հետ
    Հեղինակ՝ Ruzan_#105, բաժին` Ուսուցչի անկյուն
    Գրառումներ: 6
    Վերջինը: 11.01.2012, 10:23
  4. Վեբ կայքերի պատրաստման հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Կրթական ոլորտ
    Գրառումներ: 43
    Վերջինը: 06.06.2011, 15:46
  5. Ֆորումի օգտագործման հետ կապված հարցեր
    Հեղինակ՝ admin, բաժին` Հայկական կրթական միջավայր
    Գրառումներ: 12
    Վերջինը: 30.07.2010, 16:37

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •