+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Մաթեմատիկան և ...

  1. #1
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3

    Մաթեմատիկան և ...

    Հարգելի գործընկերներ, թեման նախատեսված է մաթեմատիկայի և այլ գիտությունների , մաթեմատիկայի և կյանքի տարբեր բնագավառներում մարդկային գործունեության տեսակների հետ կապը առավելագույնս ակնառու դարձնող ցուցադրությունների, գործնական աշխատանքների և այլ զանազան նյութերի համար՝ միտված, օրինակ, որևէ այլ առարկայի հետ միասին ինտեգրված դասի պատրաստմանը, այն ավելի հետաքրքիր, տպավորիչ ու բովանդակալից դարձնելուն:Դրանք կարող են լինել ինչպես հեղինակային, այնպես էլ այլ հեղինակների աշխատանքներ՝հղումների տեսքով:
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 12.08.2016, 17:22:
    Լուսինե Ավագյան

  2. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (15.08.2016), Աստղիկ Մարկոսյան (13.08.2016), Արմինե Սարգսյան (19.08.2016), Գ.Սաքունց (17.09.2016), Գայանե Սիմոնյան (13.08.2016), Լիլ (25.09.2016), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մարինա76 (01.10.2017), Մարինե Խաչատրյան (17.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նաիրա Ղումաշյան (18.08.2016), Նունե Մարգարյան (16.06.2017), Հակոբյան Շուշան (30.07.2017), Հասմիկ Հակոբյան (16.10.2017)

  3. #2
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Մաթեմատիկան մեր շուջը:
    Առաջարկում եմ անգլերեն լեզվով պատրաստված ցուցադրություն: Այն բավականին հետաքրքիր է և ակնառու կներկայացնի մաթեմատիկայի անհերքելի առկայությունը մեր առօրյա կյանքում՝ տալով սովորողներին նորանոր գիտելիքներ և հմտություններ նաև անգլերեն լեզվից: Ցուցադրությունը պատրաստված է Prezi ծրագրով (այն գործարկելու համար անհրաժեշտ է ինտերնետ կապ):
    Որպես տնային առաջադրանք կամ դասարանական խմբային աշխատանք կարելի է սովորողներին հանձնարարել նշել էլի բնագավառներ, որտեղ մաթեմատիկան անփոխարինելի է (ճարտարապետություն, շինարարություն,...)
    http://prezi.com/zzrvstkite-z/?utm_c...py&rc=ex0share
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 12.08.2016, 17:51:
    Լուսինե Ավագյան

  4. Գրառմանը 17 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), hasmikh (07.10.2016), kara1969 (28.05.2017), Lilit Sahakyan (15.08.2016), Marine6 (25.04.2017), Աստղիկ Մարկոսյան (13.08.2016), Արմինե Սարգսյան (19.08.2016), Գայանե Սիմոնյան (13.08.2016), Գևորգյան Աննա (08.09.2016), Դիանա Աղասարյան (26.10.2017), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մարինե Խաչատրյան (17.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նունե Մարգարյան (16.06.2017), Հակոբյան Շուշան (30.07.2017), Հասմիկ Հակոբյան (16.10.2017)

  5. #3
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6

    Մաթեմատիկան ամենուրեք է...

    Մաթեմատիկա դասավանդող ուսուցչի խնդիրը սովորողին միայն հիմնավոր գիտելիքներ հաղորդելը չէ: Ուսուցիչը պետք է կարողանա հասնել նրան, որ աշակերտները համոզված լինեն, որ մաթեմատիկա սովորելն ինքնանպատակ չէ, որ մեզ շրջապատող աշխարհում գրեթե չկա այնպիսի բնագավառ, որում մաթեմատիկան չունենա իր կարևոր դերակատարումը: Նրանք պետք է գիտակցեն, որ մաթեմատիկան ամենուրեք է:
    Օրինակ՝ լոգարիթմի վերաբերյալ նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է գաղափար տալ լոգարիթմական պարուրագծի (սպիրալի) մասին, ցույց տալ նրա դրսևորումները բնության մեջ: Այդ նպատակով կարելի է կիրառել http://lib.armedu.am/resource/8644 պաշարի «Logaritmakan spiral» ֆայլը:

    Առաջարկում եմ ցուցադրել նաև այս տեսանյութը՝
    https://www.youtube.com/watch?v=Mc4QHaLRv0Y :

    Հարգանքներով՝ Գ. Սիմոնյան:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 18.10.2017, 19:31:

  6. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.09.2016), hasmikh (07.10.2016), Lilit Sahakyan (15.08.2016), Աստղիկ Մարկոսյան (18.08.2016), Արմինե Սարգսյան (19.08.2016), Լուսինէ Ավագյան (15.08.2016), Մարինե Խաչատրյան (17.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նունե Մարգարյան (16.06.2017), Հակոբյան Շուշան (30.07.2017)

  7. #4
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկա դասավանդող ուսուցչի խնդիրը սովորողին միայն հիմնավոր գիտելիքներ հաղորդելը չէ: Ուսուցիչը պետք է կարողանա հասնել նրան, որ աշակերտները համոզված լինեն, որ մաթեմատիկա սովորելն ինքնանպատակ չէ, որ մեզ շրջապատող աշխարհում գրեթե չկա այնպիսի բնագավառ, որում մաթեմատիկան չունենա իր կարևոր դերակատարումը: Նրանք պետք է գիտակցեն, որ մաթեմատիկան ամենուրեք է:
    Օրինակ՝ լոգարիթմի վերաբերյալ նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է գաղափար տալ լոգարիթմական պարուրագծի (սպիրալի) մասին, ցույց տալ նրա դրսևորումները բնության մեջ: Այդ նպատակով կարելի է կիրառել http://lib.armedu.am/resource/8644 պաշարի «Logaritmakan spiral» ֆայլը:

    Առաջարկում եմ ցուցադրել նաև այս տեսանյութը՝
    https://www.youtube.com/watch?v=Mc4QHaLRv0Y :

    Հարգանքներով՝ Գ. Սիմոնյան:
    Շնորհակալ եմ, Գայանե ջան, արձագանքելու համար: Վստահ եմ՝ սովորողների մեծ մասին անչափ կգրավի քո տեղադրած տեսանյութը, և, որ ամենակարևորն է, հասկանալի ու տեսանելի կդարձնի նշված թեման: Վստահ եմ, որ նմանատիպ նյութերով ,,համեմված,, դասերն առավել քան արդյունավետ են:
    Լուսինե Ավագյան

  8. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (06.10.2016), gayane0803 (17.09.2016), Lianna Manukyan (19.10.2017), Marine6 (25.04.2017), Աստղիկ Մարկոսյան (18.08.2016), Արմինե Սարգսյան (19.08.2016), Գայանե Սիմոնյան (15.08.2016), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նունե Մարգարյան (16.06.2017)

  9. #5
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Math in Art and Architecture (by Alexandra Lara)-Մաթեմատիկան արվեստի և ճարտարապետության մեջ (հեղինակ՝ Ալեքսանդրա Լարա)
    Այս ցուցադրությունը ևս անգլերեն լեզվով է և նպատակահարմար է մաթեմատիկայի և անգլերեն լեզվի ինտեգրված դասի անցկացման համար: Այն բավականին լայն հնարավորություններ կտա սովորողներին՝ ինքնուրույն գտնելու օինականեր, որոնցում ակնառու են մաթեմատիկայի և արվեստի, ճարտարապետության կապը՝ ևս մեկ անգամ ամրապնդելով այդ երկու առարկաներից ունեցած գիտելիքներն ու հմտությունները՝ վերաիմաստավորելով դրանք և համալրելով նորերով:
    http://prezi.com/8f5qdbe0pn6w/?utm_c...py&rc=ex0share
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 15.08.2016, 22:22:
    Լուսինե Ավագյան

  10. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #6
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Համաձայն եմ, մաթեմատիկան ամենուրեք է: Որպես փաստ ներկայացնում եմ նյութեր ոսկե հատման վերաբերյալ:
    Ոսկե հատումը հատվածի բաժանումն է մասերի, որի դեպքում ամբողջ հատվածը հարաբերում է իր մեծ մասին այնպես, ինչպես մեծ մասը հարաբերում է փոքրին : Նույնիսկ պարզագույն երկրաչափական պատկերներից` ուղղանկյուններից, գեղարվեստական առումով ամենագրավիչը համարվում են այն ուղղանկյունները, որոնց կողմերի հարաբերությունը հավասար է φ ( ոսկե հատումը հաճախ նշանակում են φ տառով` Հին Հունաստանի մեծ քանդակագործ Ֆիդիասի պատվին (մ.թ.ա. v-րդ դար), ով նույնպես իր քանդակներում օգտագործել է այդ համամասնությունը):Շատ ուսումնասիրողների կարծիքով` հենց ոսկե հատումը կիրառելու շնորհիվ են ձեռք բերում կերպարվեստի, ճարտարապետական, երաժշական ստեղծագործությունների գեղարվեստական տպավորչությունը և գրավչությունը: Օրինակ կարող է ծառայել հին հունական հանրահայտ Պարթենոն տաճարը, որի կառուցման ժամանակ, ինչպես ապացուցվել է, կիրառվել է ոսկե հատումը: Ֆիբոնաչիի թվերը հաճախ են հանդիպում բնության մեջ: Օրինակ այդ թվերին համապատասխան են դասավորված տերևները կոթունի վրա. Տերևների յուրաքանչյուր երկու զույգերի միջև երրորդը գտնվում է ոսկե հատման կետում: Ոսկե հատման սկզբունքով են դասավորված նաև որոշ ծաղիկների թերթիկները և սերմերը պտուղների մեջ:
    http://lib.armedu.am/resource/9775
    www.youtube.com/watch?v=ZAcyGOzEGGg
    www.youtube.com/watch?v=KaHZD23zH5I
    www.youtube.com/watch?v=0sUyIOO9HMo
    www.youtube.com/watch?v=8VJgmiH92Yw
    www.youtube.com/watch?v=ChroX6eJmf0
    Վերջին խմբագրող՝ Lilit Sahakyan: 15.08.2016, 22:39:

  12. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (06.10.2016), gayane0803 (17.09.2016), Gdoyan (10.03.2017), manush (17.08.2016), Աստղիկ Մարկոսյան (18.08.2016), Գայանե Սիմոնյան (15.08.2016), Լուսինէ Ավագյան (15.08.2016), Մարինե Խաչատրյան (17.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Հակոբյան Շուշան (30.07.2017)

  13. #7
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6

    Մաթեմատիկան և սեյսմիկան

    Լոգարիթմի կամ լոգարիթմական ֆունկցիայի վերաբերյալ ուսումնական նյութը ուսուցանելիս կարելի է կատարել համառոտ ակնարկ
    /իհարկե՝ հաշվի առնելով 11-րդ դասարանում սովորող աշակերտների տարքային առանձնահատկությունները/ և տալ գիտահանրամատչելի տեղեկատվություն ամերիկացի սեյսմաբան Ռիխտերի ստեղծած՝ երկրաշարժի ուժգնության գնահատման սանդղակի (Ռիխտերի սանդղակի) վերաբերյալ, ցույց տալ երկրաշարժի էպիկենտրոնում ուժնության հաշվարկի բանաձևը, որում կիրառված է տասնորդական լոգարիթմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ տեսանկյունից բավականին անկայուն գոտում, այս նյութը աշակերտներին շատ կհետաքրքրի: Կարելի է խոսել 1988 թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին և ցուցադրել համառոտ տեղեկատվական նյութ:
    Առաջարկում եմ կիրառել http://lib.armedu.am/resource/8644 պաշարի «Ռիխտերի սանդղակ» ֆայլը:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 18.08.2016, 22:31:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (06.10.2016), gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), Lilit Sahakyan (18.08.2016), Աստղիկ Մարկոսյան (25.08.2016), Լուսինէ Ավագյան (18.08.2016), Մարինե Խաչատրյան (25.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նունե Մարգարյան (16.06.2017), Հակոբյան Շուշան (30.07.2017), Հասմիկ Հակոբյան (16.10.2017)

  15. #8
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Առաջարկում եմ ցուցադրություն ,,Մաթեմատիկան սիրում է քեզ,,:

    Հաճախ մենք փորձում ենք բացատրել մեր սաներին մաթեմատիկայի անհրաժեշտությունը՝ բերելով զանազան օրինակներ, վստահեցնել, թե որքան կարևոր ու անհրաժեշտ գիտություն է և պետք է սիրել այն: Իսկ եթե վարվենք հակառակ կերպ. վստահեցնենք մեր սաներին, որ մաթեմատիկան է սիրում իրենց...: Չէ որ երեխայի համար կենսական կարևորություն ունի սիրված լինելու համոզմունքը...

    Կարծում եմ, այս ցուցադրությունը հիանալի ,,վերալիցքավորող,, ազդեցություն կունենա հատկապես միջին դասարաններում՝ այն որպես դասի սկիզբ կամ ավարտ կիրառելու դեպքում:
    https://prezi.com/ey1xxb_iumya/presentation/
    Լուսինե Ավագյան

  16. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), Lilit Sahakyan (21.08.2016), Marine6 (25.04.2017), Աստղիկ Մարկոսյան (25.08.2016), Գայանե Սիմոնյան (20.08.2016), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մարինե Խաչատրյան (25.08.2016), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Հակոբյան Շուշան (30.07.2017), Հասմիկ Հակոբյան (16.10.2017)

  17. #9
    Ավագ մասնակից Lilit Sahakyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.05.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ, գ.Բջնի
    Գրառումներ
    186
    Հեղինակության աստիճան
    2
    Մաթեմատիկան և երաժշտությունը․․․
    Եթե ցանկանաք այս թվերը 3,1415926535 8979323846 2643383279 5028841971 6939937510 5820974944 5923078164 0628620899 8628034825 3421170679 8214808651 3282306647 0938446095 5058223172 5359408128 4811174502 8410270193 8521105559 6446229489 5493038196 4428810975 6659334461 2847564823 3786783165 2712019091 4564856692 3460348610 4543266482 1339360726 0249141273 7245870066 0631558817 4881520920 9628292540 9171536436 7892590360 0113305305 4882046652 1384146951 9415116094 3305727036 5759591953 0921861173 8193261179 3105118548 0744623799 6274956735…նշանակեք դաշնամուրի ստեղների վրա և փորձեք այն նվագել, ապա կհնչի մի շատ գեղեցիկ երաժշտություն (π թվի երաժշտությունը):
    https://www.youtube.com/watch?v=gshDpc5yIws
    Վերջին խմբագրող՝ manush: 26.08.2016, 14:53:

  18. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane Lachinyan (02.05.2017), gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), manush (26.08.2016), Աստղիկ Մարկոսյան (17.09.2016), Լուսինէ Ավագյան (25.08.2016), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Նունե Մարգարյան (16.06.2017), Հակոբյան Շուշան (30.07.2017)

  19. #10
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկա դասավանդող ուսուցչի խնդիրը սովորողին միայն հիմնավոր գիտելիքներ հաղորդելը չէ: Ուսուցիչը պետք է կարողանա հասնել նրան, որ աշակերտները համոզված լինեն, որ մաթեմատիկա սովորելն ինքնանպատակ չէ, որ մեզ շրջապատող աշխարհում գրեթե չկա այնպիսի բնագավառ, որում մաթեմատիկան չունենա իր կարևոր դերակատարումը: Նրանք պետք է գիտակցեն, որ մաթեմատիկան ամենուրեք է:
    Օրինակ՝ լոգարիթմի վերաբերյալ նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է գաղափար տալ լոգարիթմական պարուրագծի (սպիրալի) մասին, ցույց տալ նրա դրսևորումները բնության մեջ: Այդ նպատակով կարելի է կիրառել http://lib.armedu.am/resource/8644 պաշարի «Logaritmakan spiral» ֆայլը:

    Առաջարկում եմ ցուցադրել նաև այս տեսանյութը՝
    https://www.youtube.com/watch?v=Mc4QHaLRv0Y :

    Հարգանքներով՝ Գ. Սիմոնյան:
    Լոգարիթմական պարուրագծի հատկությունները, ցիկլոիդի մակերեսի հաշվումը, ցիկլոիդի շոշափողի կառուցումը և այլ հայտնագործություններ պատկանում են Ռենե Դեկարտին, ում գաղափարները մեծ ազդեցություն են թողել մաթեմատիկայի և մեխանիկայի զարգացման վրա:
    Ըստ մարդու մասին Դեկարտի ուսմունքի, մարդը անկյանք ու անհոգի մարմնային մեխանիզմի և մտածողությամբ ու կամքով օժտված հոգու միասնություն է: Հոգու և մարմնի փոխներգործությունը, ըստ Դեկարտի, տեղի է ունենում այսպես կոչված հանգուցաձև գեղձի միջոցով: Մարդկային հոգու բոլոր ընդունակությունների մեջ Դեկարտը առաջին տեղում դնում է նրա կամքը: Աստված մարդու հոգին միացրել է նրա մարմնի հետ՝դրանով տարբերելով մարդուն կենդանուց: Կենդանիների մոտ գիտակցության գոյությունը Դեկարտը բացառում էր: Զուրկ լինելով հոգուց՝ նրանք չեն կարող մտածել: Կենդանու, ինչպես նաև մարդու մարմինը նյութական կետերից կազմված մեխանիզմ է, որը կարող է մեխանիկակն ազդեցության տակ կատարել բարդ գործողություններ:
    Դեկարտի և նրա հետևորդների ուսմունքը և՛ փիլիսոփայության, և՛ բնագիտության մեջ անվանվեց կարտեզիանություն, որ վերցված էր նրա անվանումից:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anjhela (06.10.2016), gayane0803 (17.09.2016), Gdoyan (14.04.2017), Lilit Sahakyan (17.09.2016), Աստղիկ Մարկոսյան (17.09.2016), Գայանե Սիմոնյան (16.09.2016), Լուսինէ Ավագյան (17.09.2016), Կարինե Մարգարյան (29.07.2017), Մկրտչյան Արփենիկ (01.10.2016), Հակոբյան Շուշան (30.07.2017)

+ Կատարել գրառում
Էջ 1 4-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •