+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234
Ցույց են տրվում 31 համարից մինչև 39 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Մաթեմատիկան և ...

  1. #31
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում Gdoyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Որպես կանոն պարամետրական խնդիրները և վարժությունները դպրոցական մաթեմատիկայի դժվարագույն հարցերից են: Սովորողների կողմից պարամետրական բազմաթիվ հարցերի վճռման բարդությունը պայմանավորված է էլեմենտար մաթեմատիկայի ծրագրերում մատչելի տեսության պակասով:Հրապարակված թեմաներով, հոդվածներով առաջարկում ենք լուծման պարզ տեխնոլոգիա, որով դպրոցական մաթեմատիկայի ծրագրի շրջանակներում հնարավոր ենք համարում լրացնելու այդ բացը ոչ միայն մեկ պարամետրից կախված բազմաթիվ խնդիրներ լուծելիս , այլև խնդիրներ լուծել նաև շատ պարամետրերի համար:Մասնավորաբար առաջարկվող տեխնոլոգիայով ամբողջական տեսքերով լուծվում են դպրոցական մաթեմատիկայում ուսումնասիրվող բոլոր տեսակի հավասարումները և անհավասարումները, նրանց արմատների և ֆիքսված թվի նկատմամբ դասավորության բոլոր հնարավոր դեպքերը և էլի շատ ու շատ այլ հարցեր:
    Մեր կարծիքով նման հարցերի ուսումնասիրությունը դպրոցական մաթեմատիկայի ծրագրերի շրջանակներում հնարավորություն կտա հատկապես մաթեմատիկայով հետաքրքրվող բոլոր սովորողներին ամբողջացնել, ընդհանրացնել, ընդլայնել իրենց գիտելիքները: Այլ կերպ ասած նրանց մոտ կզարգանա մետագիտելիքը: Հիմնավոր բազա կստեղծվի, որ նրանք զբաղվեն ստեղծագործական աշխատանքով:
    http://lib.armedu.am/category/45/date_created/desc
    http://forum.armedu.am/forumdisplay....A9%D5%A5%D6%80
    Հարգելի Սամվել Գդոյան, շնորհակալություն գրառման համար:
    Տեղեկացնում եմ, որ Ձեր գրառման առաջին հղման միջոցով հնարավոր չէ տեսնել այն նյութերը, որոնց մասին խոսվում է: Այդ պատճառով ես տեղադրում եմ այդ պաշարների ճիշտ հղումները՝

    http://lib.armedu.am/resource/9942
    http://lib.armedu.am/resource/10310
    http://lib.armedu.am/resource/11028
    http://lib.armedu.am/resource/11226
    http://lib.armedu.am/resource/15485
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց

  2. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (28.04.2017), manush (03.05.2017), Marine6 (25.05.2017), Լիլիթ Մանասյան (19.10.2017), Լուսինէ Ավագյան (28.04.2017), Կարինե Մարգարյան (03.07.2017), Մկրտչյան Արփենիկ (15.10.2017), Նվարդ Հովհաննիսյան (28.04.2017)

  3. #32
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լիլիթ Սահակյան, փորձեցի նշել ստեղմները դաշնամուրի և այդ հերթականությամբ նվագեցի ,իրոք երաժշտությունը մելոդիկ էր: Մաթեմատիկան, ես կասեի , հրաշք է:

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #33
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    72
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Լուսինե, ես կհիշատակեմ՝ Գալիյեո Գալիլեյը դեռևս 17-րդ դարի սկզբին պնդում էր , որ << բնությունը գիրք է՝ գրված մաթեմատիկայի լեզվով>>: Մաթեմատիկոսները առանձնանում են անսպառ երևակայությամբ և վերլուծական մտածողությամբ, մաթեմատիկան բացում է բազում գաղտնիքներ՝ ունենալով առեղծվածներ:Արարիչը ,Տիեզերքն արարեյիս, ամեն բանում առաքելությունների շղթա է դրել՝ վերից վար: Ամեն ազգի էլ մի առաքելություն է տվել, մի անկրկնելի առաքեյություն, որը ամփոփված է մեր լեզվում: Մեզնից շատերն անգամ իրենց մտքով չեն կարող անցկացնել ,որ մեր լեզուն մաթեմատիկորեն համակարգված լեզու է,Համատիեզերական լեզու...:Ավելի քան 1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը վերհանեց հայոց այբուբենը իր թվային արժեքային համակարգով:

  6. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Aleta Hayrapetyan (19.08.2017), kara1969 (21.06.2017), Lilit Sahakyan (17.06.2017), Գայանե Սիմոնյան (16.06.2017), Լիլիթ Մանասյան (19.10.2017), Լուսինէ Ավագյան (17.06.2017), Կարինե Մարգարյան (03.07.2017), Մկրտչյան Արփենիկ (15.10.2017)

  7. #34
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Նունե Մարգարյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Լուսինե, ես կհիշատակեմ՝ Գալիյեո Գալիլեյը դեռևս 17-րդ դարի սկզբին պնդում էր , որ << բնությունը գիրք է՝ գրված մաթեմատիկայի լեզվով>>: Մաթեմատիկոսները առանձնանում են անսպառ երևակայությամբ և վերլուծական մտածողությամբ, մաթեմատիկան բացում է բազում գաղտնիքներ՝ ունենալով առեղծվածներ:Արարիչը ,Տիեզերքն արարեյիս, ամեն բանում առաքելությունների շղթա է դրել՝ վերից վար: Ամեն ազգի էլ մի առաքելություն է տվել, մի անկրկնելի առաքեյություն, որը ամփոփված է մեր լեզվում: Մեզնից շատերն անգամ իրենց մտքով չեն կարող անցկացնել ,որ մեր լեզուն մաթեմատիկորեն համակարգված լեզու է,Համատիեզերական լեզու...:Ավելի քան 1600 տարի առաջ Մեսրոպ Մաշտոցը վերհանեց հայոց այբուբենը իր թվային արժեքային համակարգով:
    Հարգելի Նունե, շնորհակալ եմ թեմային անդրադառնալու համար: Ցանկությունս է կիսվել մեր ունեցած հետաքրքիր տեղեկություններով միմյանց հետ և, որ ամենակարևորն է, մեր աշակերտների հետ՝ թույլ չտալու համար մաթեմատիկային՝ որպես թվերի, բանաձևերի կույտի վերաբերել :
    Լուսինե Ավագյան

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    kara1969 (21.06.2017), Lilit Sahakyan (17.06.2017), Գայանե Սիմոնյան (18.06.2017), Կարինե Մարգարյան (03.07.2017), Մկրտչյան Արփենիկ (15.10.2017)

  9. #35
    Ավագ մասնակից Aleta Hayrapetyan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.03.2017
    Գրառումներ
    128
    Հեղինակության աստիճան
    1
    Առանց մաթեմատիկայի հնարավոր չէ լուծել ժողովրդական տնտեսության մեջ որԼւէ հարց:Առանց ճշգրիտ հաշվարկների ոչ մի գիտական աշխատանք ավարտ չի ունենա: Անգամ ռազմավարական գործունեություն ծավալելու համար պետք է կատարել մաթեմատիկական ճիշտ հաշվարկ:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #36
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Լուսինե իրոք մաթեմատիկան ավելին է քան գիտություն, այն գիտությունների լեզուն է դրա շնորհիվ ենք մենք ստեղծում գործիքներ և միջոցներ մեր կյանքը հեշտացնելու համար: Առաջարկում եմ դիտել այս նյութը և փորձենք Համլետ Միքայելյանի հետ գտնել մեր հաջողության բանաձևը:
    https://www.youtube.com/watch?v=O9mSs7ySPCs

  12. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (29.07.2017), Գայանե Սիմոնյան (30.07.2017), Լուսինէ Ավագյան (30.07.2017)

  13. #37
    Մոդերատոր Հասմիկ Հակոբյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.05.2017
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    1
    Սիրելի՛ Լուսինե շնորհակալություն տեսանյութի համար ,այո դու ճիշտ ես, այս ցուցադրությունը կխթանի աշակերտներին:

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #38
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    27.02.2017
    Հասցե
    Աշտարակ,Այգեստան 22
    Գրառումներ
    117
    Հեղինակության աստիճան
    1
    Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը:

    Ս. Սոբոլև

    Ես մաթեմատիկ չեմ,բայց այն ինչ գրված է այս տողերում,իմ կարծիքով, շատ քիչ է մաթեմատիկան որպես գիտություն բնութագրելու համար :

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lilit Sahakyan (19.10.2017), Loreta (20.10.2017), Գայանե Սիմոնյան (17.10.2017), Լուսինէ Ավագյան (17.10.2017), Կարինե Մարգարյան (21.10.2017), Մկրտչյան Արփենիկ (18.10.2017)

  17. #39
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2016
    Գրառումներ
    41
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մաթեմատիկա դասավանդող ուսուցչի խնդիրը սովորողին միայն հիմնավոր գիտելիքներ հաղորդելը չէ: Ուսուցիչը պետք է կարողանա հասնել նրան, որ աշակերտները համոզված լինեն, որ մաթեմատիկա սովորելն ինքնանպատակ չէ, որ մեզ շրջապատող աշխարհում գրեթե չկա այնպիսի բնագավառ, որում մաթեմատիկան չունենա իր կարևոր դերակատարումը: Նրանք պետք է գիտակցեն, որ մաթեմատիկան ամենուրեք է:
    Օրինակ՝ լոգարիթմի վերաբերյալ նյութն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարելի է գաղափար տալ լոգարիթմական պարուրագծի (սպիրալի) մասին, ցույց տալ նրա դրսևորումները բնության մեջ: Այդ նպատակով կարելի է կիրառել http://lib.armedu.am/resource/8644 պաշարի «Logaritmakan spiral» ֆայլը:

    Առաջարկում եմ ցուցադրել նաև այս տեսանյութը՝
    https://www.youtube.com/watch?v=Mc4QHaLRv0Y :

    Հարգանքներով՝ Գ. Սիմոնյան:
    Հրա՜շք բնություն, հրա՜շք մաթեմատիկա...

  18. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 4 4-ից ԱռաջինԱռաջին ... 234

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •