Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: ՍԵ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2016
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0

    ՍԵ՞Ր ԷՐ ԱՐԴՅՈՔ

    1
    Տարիներ են անցել,բայց այսօրվա պես հիշում եմ մայիսյան այն ջինջ օրը,որը կարծես հրաժեշտի խոսքեր էր շշնջում բոլորի ականջներին,գուցե նրանից էր,որ այդ օրը շրջանավարտները հրաժեշտ էին տալիս դպրոցական կյանքին և թևակոխում նոր իրենց համար անծանոթ կյանք;
    Այդ օրը երկիրը և երկինքը այնքան համահունչ էին,ինչպես այն դեռատի աղջիկը,որի սրտում սերն է ծլարձակել,բայց նա այդ չհասկանալով իր երազանքների հետ է համահունչ լինում;
    Դպրոցի բակը գեղեցիկ զարդարված էր.Արևը վաղ էր դուրս եկել և մայրական գուրգուրանքով և ջերմությամբ նայում էր իր զավակներին՝չգիտակցելով,որ նրանք վաղուց արդեն երեխաներ չեն,այլ չափահաս երիտասարդներ,որոնցից
    յուրաքանչյուրի համար ճակատագիրը յուրահատուկ անակնկալներ
    է պատրաստել;
    Արամեն տխուր էր.ինչ-որ գաղտնի անհանգստություն էր տիրել նրա մտքին,բայց նա անկարող էր դրա պատճառը պարզել,թեև մի բան լավ էր հասկանում,որ եթե մի օր Մանեին չտեսնի իր կյանքը լիարժեք լինել չէր կարող;Բայց ինչո՞ւ,չե որ Մանեն միայն նրա դասընկերուհին է,որի հետ սակայն երբեք չեն շփվել,միայն իրար տեսնելիս բարևել են և նույնիսկ չեն հետաքրքրվել միմյանց որպիսիությամբ,ապա ինչո՞ւ է նրան այդքան ցավ պատճառում Մանեին այլևս չտեսնելու միտքը;
    Մանեն ուրախ էր դպրոցն ավարտելու կապակցությամբ,քանի որ նա պետք է ընդունվեր իր երազած ԲՈՒՀ-ը և մասնագիտանար իր նախընտրած մասնագիտության մեջ;Նա իր ուրախ տրամադրությունն էր կիսում դասընկերուհիների հետ՝զգալով ինչ-որ ծանր հայացք,որը կարծես փորձում էր իր մեջ կլանել նրան;Մանեն այդ հայացքի ուղղությամբ թեքվեց և տեսավ Արամեին տղաների հետ զրուցելիս;Նա շատ տխրեց,քանի որ Արամեն իրեն չեր նայում;Մանեն փորձեց հասկանալ՝ ինչո՞ւ է իրեն տխրություն պատճառում,այն փաստը որ Արամեն իրեն չնայեց;Պատասխան չգտնելով նա սթափվեց, և նորից ժպիտը ծաղկեց նրա դեմքին;
    Սկսվեց միջոցառումը;Հնչեցին հրաժեշտի խոսքերը;Ղողանջեց վերջին զանգը;
    Երեք օր էր անցել,ինչ Մանեի դասարանը ավարտել էր դպրոցը;Նրանք հավաքվել էին Արամեյենց տանը՝ քննարկելու ավարտելու կապակցությամբ կազմակերպած հավաքույթի հարցերը;
    -Եկեք մեր հավաքույթը Լոռի ռեստորանային համալիրում նշենք;Շատ հարմարավետ վայր է,-ասաց Մարկը;
    _Ինչ-որ մեկը դե՞մ է Մարկի մտքին,եթե այդպիսի մեկը կա թո՛ղ իր առաջարկը անի և մենք կքննարկենք,բայց ես նույնպես կողմ եմ Մարկի գաղափարին,-ասաց Արմենը;
    -Իսկ ես կարծում եմ,որ ավելի հարմար կլինի Ջազ սրճարանը,- ժպտադեմ իր տարբերակը առաջարկեց Մանեն;
    -Վա՜յ, Մանե,կլինի քո համեստ առաջարկները քեզ պահես,հասկանում ենք,որ չես կարող քեզ ճոխ վայրեր թույլ տալ՝ թմրամոլ հայրդ այդ հնարավորությունը չունի,-հեգնաբար պատասխանեց Մարկը՝ նախարարի տղան;
    -Այդ ինչպե՞ս ես խոսում Մանեի հետ,Մարկ,հենց հիմա ներողություն խնդրի՛ր.նա իր տարբերակը առաջարկեց,որը մեզնից յուրաքանչյուրի իրավունքն է,ի դեպ ես էլ կցանկանայի,որպեսզի հավաքույթը լիներ Ջազում;-ասաց Արամեն ատելությամբ նայելով Մարկին;
    -Լավ-լավ,ես մտադրություն չունեի ինչ-որ մեկին վիրավորելու,իսկ եթե վիրավորեցի՝ ներողություն եմ խնդրում,-ծաղրաբար պատասխանեց Մարկը խորհրդավոր հայացքով նայելով Արմենին,կարծես թե ուզում էր ինչ-որ բան հասկացնել նրան՝ մերթ ընդ մերթ նայելով նաև Արամի կողմը;
    -Հիմա որտե՞ղ նշենք Ջազում թե Լոռիում,-հարցրեց Արմենը;
    _Լոռիում,-ասաց Անին;
    _Բոլորդ համաձա՞յն եք,-հարցրեց Արմենը նայելով շուրջը;
    -Այո,- լսվեցին բավականաչափ ձայներ;
    Պայմանավորվելուց հետո բոլորը ցրվեցին՝Մարկին թողնելով միայնակ իր մտածմունքների հետ միասին;
    2
    Մանեն Մարկենց տնից դուրս գալուց հետո անմիջապես ուղղվեց դեպի իրենց տուն տանող ճանապարհը;Ամբողջ ճանապարհը նա անցկացրեց մտորումների մեջ;Ինչո՞ւ նա ոչինչ չասաց Մարկի հանդուգն խոսքերից հետո,ինչո՞ւ չպաշտպանեց իր հորը,որը երբեք էլ թմրամոլ չէր եղել,այլ միայն նախասահմանության պատճառով ընկել է իր ընկերների կողմից պատրաստած ծուղակը,իսկ ի՞նչ էր փոխվելու Մարկին իր տեղը ցույց տալուց հետո;Իհարկե, ոչինչ,այլ ավելի կբարդանար իր վիճակը;Բոլորը իրենց ուշադրությունը կկենտրոնացնեին իր վրա,իսկ ինքը այդ չէր ուզենա;Չէր ցանկանա,որ իր վրա ծիծաղեին և խղճային;Ինչո՞ւ Մարկը այդպես ասաց,որ ինքը չի կարող իրեն ճոխ վայրեր թույլ տալ,չէ որ այսքան ժամանակ այնպիսի դեպք չի եղել,որ ինքը դասարանից ետ մնար՝իր հայրը դա թույլ չէր տա;Իսկ ինչո՞ւ չթողեց և հեռացավ,այդ հարցն էլ էր Մանեին շատ տանջում, և որի պատասխանը չէր կարողանում գտնել,իսկ եթե փորձեր պատասխանել ընդամենը մի բան կասեր՝հպարտությունս ինձ թույլ չտվեց;Մարկը այնքան չկար,որ իր ասածներից հետո նա թողներ ու հեռանար;
    Մանեն հասավ տուն;Մորը պատմեց Մարկի ասածները և նաև այն,որ Արամեի ասելուց հետո, նա ներողություն խնդրեց իրենից;
    -Իսկ դու ներեցի՞ր,աղջիկս,-հարցրեց մայրը;
    -Իսկ դու ի՞նչ ես կարծում,մայրիկ,-հարցին հարցով պատասխանեց Մանեն;
    -Իհարկե ոչ,իսկ ի՞նչ ասացիր Մարկին,-հարցրեց մայրը;
    -Ոչինչ,ոչ մի բառ չասացի,բայց շատ եմ փոշմանում;Ես պետք է պաշտպանեի իմ հորը,-արտասվելով ասաց Մանեն;
    -Ո՛չ,բալես,դու քեզ շատ ճիշտ ես պահել;Մեղավորներին են պաշտպանում,իսկ քո հայրը ոչ մի մեղք չի գործել,թերևս միայն այն անմեղ մեղքը,որ հավատացել է իր ընկերոջը և նրա խնդրանքը կատարելով ընկել ծուղակը,_Մանեին իր գիրկը առնելով ասաց մայրը;
    -Բայց չէ ո՞ր ես կարող էի հեռանալ,-հարցրեց Մանեն;
    -Դու ճիշտ ես վարվել,Մանես,թույլերն են փախչում,երբ ելք չեն գտնում որևէ իրադրությունից դուրս գալու համար,իսկ ինչպես գիտես փախչելը հեշտ է,-ասաց Ալլան՝Մանեի մայրը;
    Ահա թե ինչ էր կատարվել իրականում;Մանեի հայրը կոշկակար էր, և քաղաքում շատ հարգված մարդ;Երեկոյան աշխատանքից վերադառնալիս՝ նա հանդիպում է իր մտերիմ ընկերոջը՝Արամին,որը շատ անհանգիստ էր, և ձեռքին կար ինչ-որ փոքրիկ կապոց;
    -Ի՞նչ է պատահել, Արամ,ինչո՞ւ ես անհանգիստ,-հարցրեց Մինասը;
    -Մինաս ջան քո օգնության կարիքը ունեմ,այս կապոցը տար ձեր տուն,հետո ես կգամ-կվերցնեմ,-անհանգիստ շարժումներով նա կապոցը մեկնեց Մինասին;
    -Հարց չկա ընկերս,բայց գոնե ասա՛, ի՞նչ կա այս կապոցում,ի՞նչ է պատահել,-կապոցը ձեռքից վերցնելով հարցրեց Մինասը;
    -Հիմա ժամանակ չկա,հետո կպատմեմ,-ասաց Արամը անընդհատ շուրջը նայելով;
    -Իսկ ե՞րբ կպատմես,-հարցրեց Մինասը;
    -Վաղը՝ երեկոյան կպատմեմ,միայն թե ոչ մեկին չասես,որ այդ կապոցը ես եմ քեզ տվել;
    -Լավ,Արամ ջան;
    Արամը գնաց,իսկ Մինասը ճանապարհը շարունակեց շատ անհանգիստ;Ի՞նչ կար,այդ կապոցի մեջ,որի մասին Մինասը չէր ուզում խոսել;Ինչո՞ւ պետք է ոչ մեկին չասեր,որ այդ կապոցը իրեն Արամն է տվել;Երբ Մինասը հասավ տուն ցանկացավ կապոցը բացել, և դրա պարունակությունը տեսնել,բայց…
    Դուռը թակեցին…Ոստիկանությունն էր…Մինասին ձերբակալեցին մեծաքանակ թմրանյութ մոտը պահելու մեղադրանքով;Մինասի պատմածներին,բացի հարազատներից, ոչ ոք չհավատաց;Նրան բանտարկեցին 4 տարով,բայց լավ պահվածքի համար 2 տարի հետո ազատեցին;Նա փնտրեց Արամին,բայց չգտավ;Հետագայում իմացավ նրա ինքնասպանության մասին,որի պատճառները այդպես էլ անհայտ մնացին;
    3
    Մանեն այգում նստած գիրք էր կարդում,երբ նրան մոտեցավ մի անծանոթ տղա;Նա նստեց Մանեի կողքին և փորձեց հետը ծանոթանալ;
    -Դուք գիտե՞ք,որ շատ գեղեցիկ եք;
    -Ոչ,-առանց զրուցակցին նայելու պատասխանեց Մանեն;
    -Նաև շատ գոռոզ
    -Միգուցե,-գրքի էջը թերթելով ասաց Մանեն;
    Անծանոթը գրքից հեռացրեց Մանեի ձեռքը և այն իր ափի մեջ առավ;
    -Ինչ փափուկ և նուրբ ձեռքեր ունեք;
    Մանե շատ զարմացավ տղայի հանդգնության վրա;Նա ետ քաշեց ձեռքը՝ ապտակեց անծանոթին և փորձեց հեռանալ,բայց տղան ավելի ամուր բռնեց նրա ձեռքը;Մանեն փորձեց ձերբազատվել տղայի ձեռքերից,բայց չստացվեց:
    -Ձեռքս բաց թո՛ղեք;
    -Չեմ թողնի;
    Այդ ժամանակ այգով անցնում էր Արամեն;Նա տեսավ լացակումած Մանեին,որը փորձում էր ազատվել ինչ-որ տղայի ձեռքերից;Արյունը խփեց Արամեի գլխին. Նա շուտափույթ մոտեցավ նրանց;
    -Բաց թո՛ղ,աղջկան;
    -Իսկ, եթե բաց չթողնեմ;
    -Դե ուրեմն ստացի՛ր;
    Անծանոթը գետնին փռվեց;Արամեն ճանապարհեց Մանեին մինչև տուն;Նրանք ոչ մի բառ չփոխանակեցին;Ամեն ինչ ասում էր Մանեի արցունքների միջից հոսող ակնածանքը և Արամեի զայրույթի միջից խոսող սերը;
    Մոտենում էր ավարտական երեկույթի օրը;
    Մանեն մտածում էր,թե ինչպես պետք է ներկայանա ավարտական երեկույթին;Դուռը թակեցին;Մանեն գնաց դուռը բացեց և տեսավ,որ ոչ ոք չկա;Նա շատ զարմացավ և երբ դուռը փակեց նորից թակեցին;Մանեն բացեց դուռը և նորից ոչ մեկին չտեսավ,բայց այս անգամ գետնին ինչ-որ փաթեթ գտավ,այն վերցրեց և տուն տարավ;Փաթեթը բացեց և այնտեղ տեսավ մի գեղեցիկ զգեստ և նամակ;
    Նամակում գրված էր.
    <<Դու այս զգեստով շատ գեղեցիկ կլինես;Խնդրում եմ հագի՛ր այն ավարտական երեկույթին;>>
    Բայց այնտեղ գրված չէր թե ում կողմից է,այդ նվերը;Երեկույթին Մանեն այդ զգեստը չհագավ;Նա հագավ ճերմակ զգեստ,որով նա աղավնու էր նմանվում;Արամեն,տեսնելով Մանեին՝շփոթվեց;Մանեն,այդ տեսավ և շատ զարմացավ՝չհասկանալով դրա պատճառը;Արամեն մոտեցավ Մանեին և նրան հրավիրեց պարելու;Մանեն սիրով ընդունեց նրա առաջարկը;Նրանք սկսեցին պարել;Նրանց ամեն պտույտի ընթացքում նրանց հայացքում մի զգացմունք էր գլուխ բարձրացնում՝մեկ հարգանքը,մեկ հիասթափությունը, մեկ բարկությունը,մեկ էլ ամաչկոտության միջից խոսող մի անծանոթ զգացմունք Ինչ-որ շշուկներ էին գալիս հասնում նրանց ականջներին,որոնցից հասկացան միայն այսքանը.
    -Ինչպե՞ս անվանել այս զույգի մեջ տեղի ունեցող զգացմունքը;
    -Սե՞ր;
    Իսկ նրանք ինքնամոռաց պարում էին՝մոռացած աշխարհի մեջ մի ամբողջ աշխարհ;
    Հեղինակ՝ՎԻՈ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #2
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2013
    Հասցե
    Արարատի մարզ գ.Փոքր Վեդի
    Գրառումներ
    172
    Հեղինակության աստիճան
    9
    ԼՈՒՍՆԱՅԻՆ ՄԵՐ ՍԵՐԸ
    Ես էի, դու էիր, մոլեգնած ծովն ու գեղեցկուհի Լուսինը:
    Ծովն էր մեզ կանչել:
    Մեր սերը թևում էր գիշերվա պարզ երկնքում:
    Հեզիկ, հեզիկ նրա շուրջը հավաքվում էին սպիտափառ ամպերը զուլալ:
    Սիրում էինք, գգվում և ուրախ ժպտում մոտեցող ամպերին:
    Ամպերը մոտեցան և մեր թևող սերը թաքնվեց ամպերի հետևում:
    -Օ՜, ի՞նչ զարմանք, ի՜նչ գեղեցիկ է, մեր շիկնելուց ամպերն
    ալ վարդագույն դարձան: Ամպի տակից դուրս եկավ լուսնածոր Լուսինը,

    աչքով արեց, երբ նորից ամպերի հետևում մեր քաղցրաբույլ
    սերն էինք վայելում:

    Մեր գգվանքների արծաթացոլ մեր սերը հախուռն ժայթաքեց և մոլեգնած
    ծովն այն գրկեց.
    Օ՜, սե՜ր իմ, տե՛ս ինչպես ծովը հանդարտվեց:
    Մեր սիրո ալիքները կատաղի ծովին հանգստություն պարգևեց:
    Ծածանվում է անշեջ մեր սիրո կրակը և ալյակների նման տարածվում,
    տարածվում…
    -Սեր իմ, թող աշխարհում, լազուր երկնքում, հուսահատ ու մոլեգնած ծովում
    և սիրո կարոտ ցամաքում միա՜յն, միայ՜ն մեծ սերե՜ր ճառագայթվի…
    Ես էի, դու էիր, սիրված, հանդարտված ծովն էր և լուսնային մեր սերը:


    ԶԱ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հանրային քննարկում. «ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ
    Հեղինակ՝ Մարիետա, բաժին` Հանրային քննարկումներ
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.03.2011, 16:00

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •