+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123
Ցույց են տրվում 21 համարից մինչև 28 համարի արդյունքները՝ ընդհանուր 28 հատից

Թեմա: Քիմիայի խնդիրների լուծումները՝մանրամասն

  1. #21
    Չգրանցված
    Հյուր

    Ջղայնացնող Քիմիա 8-րդ դասարան

    Որքան են ա-18գ բ-36գ գ-54գ զանգվածներով ջրի ա-նյութաքանակը բ-ծավալները 4 աստիճանում

  2. #22
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Եթե մետաղի օքսիդի զանգվածը 10 գ է,որից 80% մետաղն է,ուրեմն 8 գ մետաղն է,իսկ 2 գ թթվածինը,մետաղի օքսիդի բանաձևն է MeO,ինչը նշանակում է,որ մետաղի ատոմների և թթվածնի ատոմների նյութաքանակները հավասար են․
    n(Me)=n(O)
    m(Me)/M(Me)=m(O)/M(O)
    M(Me)=m(Me)*M(O)/m(O)=8*16/2=64 գ/մոլ
    Անհայտ մետաղը պղինձն է,որի կարգաթիվը 29 է

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  4. #23
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Չգրանցված-ի խոսքերից Նայել գրառումը
    88–90. Նյութի այրումից առաջացել է 10 գ մետաղի(II) օքսիդ, րում մե տաղի զանգվածային բաժինը 80 % է, եւ գազ, որի խտությունն ըստ ջրածնի 32 է: Այդ գազը գունազրկել է 10 գ բրոմ պարունա կող բրոմաջուրը:
    88. Ո՞րն է մետաղի կարգաթիվը:
    89. Քա նի՞ էլեկտրոն է առկա գազ ա ռա ջաց նող տարրի ատոմում:
    90. Ի՞նչ ծավալով (լ, ն. պ.) օդ է ծախսվել նյութի այրման համար:
    Պատասխաններ՝ 88-29
    89-16
    90-14
    Եթե մետաղի օքսիդի զանգվածը 10 գ է,որից 80% մետաղն է,ուրեմն 8 գ մետաղն է,իսկ 2 գ թթվածինը,մետաղի օքսիդի բանաձևն է MeO,ինչը նշանակում է,որ մետաղի ատոմների և թթվածնի ատոմների նյութաքանակները հավասար են․
    n(Me)=n(O)
    m(Me)/M(Me)=m(O)/M(O)
    M(Me)=m(Me)*M(O)/m(O)=8*16/2=64 գ/մոլ
    Անհայտ մետաղը պղինձն է,որի կարգաթիվը 29 է

    Եթե գազի խտությունը ըստ ջրածնի 32 է,ապա նրա մոլային զանգվածը կլինի 64 գ/մոլ,և քանի որ այդ գազը գունազրկում է նաև բրոմաջուրը,փաստորեն անհայտ գազն է SO2-ը,գազ առաջացնող տարրը ծծումբն է,իսկ նրա մեկ ատոմի էլեկտրոնների թիվն է ՝16

    Ելնելով վերը գրվածից դժվար չէ նկատել,որ այրվող նյուն է՝CuS

    2CuS+3O2=2CuO+2SO2
    Թթվածնի նյութաքանակը մեկ ու կես անգան շատ է պղնձի օքսիդի նյութաքանակից
    n(O2)=1.5n(CuO)=1.5*m(CuO)/M(CuO)=1.5*10/80=0.1875մոլ
    V(O2)=n*Vm=0.1875*22.4=4.2 լ
    Քանի որ օդում թթվածնի պարունակությունը (խնդիրներում) հավասար է 20 %
    ուրեմն V(օդ)=V(O2)*100%/20%=4.2*100/20=21 լ
    Վերջին խմբագրող՝ tsaghkyan: 26.02.2018, 00:30:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  6. #24
    MATI
    Հյուր

    Քիմիա

    Մագնետիտ հանքաքարի նմուշում Fe3O4_ի զանգվածային բաժինը 58% է: Որքան է երկաթ տարրի զանգվածային բաժինը(%) հանքաքարի այդ նմուշում։

  7. #25
    Չգրանցված
    Հյուր

    Գրառում

    ինչ զանգվածով Բերթոլեյի աղի քայքայումից ստացված թթվածինը կբավարարի 4,8գ․ ծծումբն այրելու համար

  8. #26
    Չգրանցված
    Հյուր

    քիմիա Xl էջ 158 խնդիր 1

    9,25% զանգվածյին բաժնով պրոպիոնաթթվի 200 գ լուծույթը չեզոքացրել են 20 զանվածային բաժնով նտրիումի հիդրօքսիդի 150 գ լուծույթով: Հաշվել 1) ստացված աղի զանգվածային բաժինը (%) լուծույթում 2)ելանյութ ավելցուկի զանվածը (գ)

  9. #27
    Մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2011
    Գրառումներ
    38
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում MATI-ի խոսքերից Նայել գրառումը
    Մագնետիտ հանքաքարի նմուշում Fe3O4_ի զանգվածային բաժինը 58% է: Որքան է երկաթ տարրի զանգվածային բաժինը(%) հանքաքարի այդ նմուշում։
    Պարզության համար ենթադրենք հանքի նմուշի մեջ կա 1 մոլ Fe3O4,այսինքն՝232 գ։Քանի որ հանքաքարի մեջ երկաթի օքսիդի զանգվածային բաժինը 58 % է,հետևաբար նմուշի զանգվածը կլինի 232*100/58=400 գ
    400 գ հանքաքարի նմուշի մեջ կա 3 մոլ Fe,հետևաբար՝m(Fe)=n*M=3*56=168 գ
    Երկաթի զանգվածային բաժինը՝w(Fe)=168/400*100%=42 %

  10. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #28
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2019
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Հաշվել ջրում ծանր ջրի`D2O զանգվածային բաժինը, եթե այդ խառնուրդում թթվածին տարրի զանգվածային բաժինը կազմում է 88%

+ Կատարել գրառում
Էջ 3 3-ից ԱռաջինԱռաջին 123

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •