+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

  1. #1
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8

    Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

    Եթե ցանկանում եք խնդիր լուծել սովորել, պարզապես լուծեք այն:
    Ջ. Պոյա

    Մաթեմատիկական մտածողության տարրերը հիմնականում ձևավորվում են միջին դպրոցում` 5-9-րդ դասարաններում: Այդ շրջանում սովորողներից շատերը նպաստավոր պայմանների առկայության դեպքում կարող են մտավոր կարողությունների անսպասելի դրսևորումներ ցուցաբերել: Իսկ այսօրվա սովորողից պահանջվում է կատարել ինքնուրույն դատողություններ, մտահանգումներ անել, փաստերը ընդհանրացնել և համադրել, հիմնախնդիրը դիտարկել տարբեր տեսանկյուններից, ուսումնասիրել դրա լուծման հնարավոր եղանակները, նկատել օրինաչափություններ և այլն:
    Երկար տարիների աշխատանքային փորձս ցույց է տվել, որ հատկապես այսօր սովորողը դժվարանում է վերացական ձևով գնահատել խնդրում առկա իրավիճակը, ճիշտ մոդելավորել տեքստային խնդիրը և լուծել այն: Չմոռանանք, որ ներկա պայմաններում գիտելիքի յուրացմանը շատ է օգնում դիտողական, պատկերավոր և կիրառական ուղղվածությամբ ինֆորմացիան:
    Ուստի առաջադրված թեման կարող է օգտակար լինել մաթեմատիկայի ուսուցիչների համար՝ բացահայտելու սովորողների տեսապատկերային ունակությունները և վեր հանելու խնդիրների լուծման ոչ ստանդարտ եղանակներ փնտրելու և գտնելու նրանց կարողությունը` հեռու մնալով սերտողական բնույթի յուրացումներից:

    http://lib.armedu.am/resource/9417

    Հարգելի գործընկերներ
    Խնդրում եմ մանրամասն ուսումնասիրեք առաջարկված նյութը և հայտնեք ձեր կարծիքը, այն շատ կարևոր է: Ակնկալում եմ գործընկերներիս ակտիվ մասնակցությունը թեմայի քննարկմանը: Թեմայի տակ կարող եք տեղադրել նմանատիպ խնդիրների ձեր լուծումները:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 26.01.2016, 01:53: Պատճառ: Հեղինակի խնդրանքով ջնջել պատկերակը

  2. Գրառմանը 20 հոգի շնորհակալություն են հայտնել.

    AsyaY (08.03.2017), Emily17 (20.01.2016), Gayane.Voskanyan (08.02.2017), gayane0803 (12.06.2016), hasmikh (14.01.2016), Lilit Sahakyan (27.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), naira86 (14.01.2016), Nik98 (21.01.2016), Ալվարդ_Մ (27.04.2017), Աստղիկ Մարկոսյան (09.02.2016), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գայանե Սիմոնյան (14.01.2016), Գեղեցիկ (04.02.2016), Թելունց (22.05.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մկրտչյան Արփենիկ (16.01.2016), Հասմիկ Գևորգյան (21.01.2016)

  3. #2
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6
    Շնորհակալություն, Մարինե ջան: Այս նյութն ինձ շատ հետաքրքրեց: Ինքս էլ շատ հաճախ տեքստային խնդիրների լուծման ժամանակ աշակերտներին առաջարկում եմ այս կամ այն մեծությունը պատկերել հատվածի կամ այլ երկրաչափական պատկերի տեսքով: Հատկապես 5-րդ և 6-րդ դասարաններում, որտեղ նման խնդիրների լուծման համար հավասարումների կամ հանրահաշվական այլ բանաձևերի կիրառումը հնարավոր չէ, մեծությունները պատկերների տեսքով ներկայացնելը բավականին հեշտացնում է խնդրի լուծումը: Իսկ այժմ ներկայացնում եմ Ձեր պաշարի 5-րդ խնդրի լուծման մի եղանակ ևս, որը սկզբունքորեն քիչ է տարբերվում Ձեր առաջարկած լուծումից, սակայն իմ կարծիքով ավելի կարճ է ու ռացիոնալ (տես «Լուծում» ֆայլը):

    Լուծում.pdf
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 15.01.2016, 20:45:

  4. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գեղեցիկ (04.02.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մարինե Խաչատրյան (16.01.2016), Մկրտչյան Արփենիկ (16.01.2016), Հասմիկ Գևորգյան (21.01.2016)

  5. #3
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Գայանե ջան, շատ ուրախ եմ, որ թեման Ձեզ հետաքրքրեց:
    Շնորհակալ եմ ներկայացրած լուծման համար, այն իսկապես քիչ է տարբերվում թեմայում ներկայացրած լուծումից, սակայն ավելի արագ է բերում արդյունքի: Տեքստային խնդիրները պատկերներով լուծելու նպատակներից մեկն էլ ժամանակի խնայողությունն է, որը շատ կարևոր է մեր օրերում: Այսօր <<Ժամանակը ոսկի է>> արտահայտությունը շատ արդիական է, չէ՞ որ ավարտական և միասնական քննությունները անցկացվում են թեստերով, աշխատանքի ընդունվելու համար անցկացվող մրցույթները՝ թեստերով, <<Կենգուրու>>,<<Մեղու>> կամ նմանատիպ մրցույթները՝ թեստերով, որոնց դեպքերում տրվող ժամանակը սահմանափակ է, և առհասարակ կյանքի ռիթմն է շատ արագ:
    Գայանե ջան, իմ կարծիքով, 7-9 դասարաններում, ինչու չէ, նաև ավագ դպրոցում տեքստային խնդիրները կարելի է լուծել պատկերային մեկնաբանմամբ, այն շատ է օգնում համեմատաբար բարդ խնդիրներում անհայտի ճիշտ ներմուծում կատարել և, ճիշտ հավասարում կազմելով, լուծել այն:
    Անչափ շնորհակալություն:

  6. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գայանե Սիմոնյան (16.01.2016), Գեղեցիկ (31.08.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մկրտչյան Արփենիկ (16.01.2016)

  7. #4
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    3
    Հարգելի Մարինե, ուսումնասիրեցի պաշարը, այն ինձ շատ դուր եկավ: Ես դասավանդում եմ հիմնական դպրոցում և, երբեմն հանդիպում են խնդիրներ, որոնք միայն կարելի է լուծել ՝ ներմուծելով որևէ պատկեր, հատկապես 5-6-րդ դասարաններում, երբ դեռևս չեն անցել <<Հավասարումներ>> և <<Խնդիրների լուծումը հավասարումների օգնությամբ>> թեմաները:
    Որպես նման խնդրի օրինակ ներկայացնում եմ ՄԱԹԵՄԱՏԻԿԱ 6 / Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Երևան 2012թ./ հիմնական դպրոցի գործող դասագրքի թիվ 19 /էջ 7/ խնդիրը, որն, իմ կարծիքով, երեխան կարող է ընկալել միայն պատկերով:


    Խնդիր.doc

  8. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գայանե Սիմոնյան (19.01.2016), Գեղեցիկ (04.02.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մարինե Խաչատրյան (20.01.2016), Հասմիկ Գևորգյան (21.01.2016)

  9. #5
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Արփենիկ, ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է, և Դուք նույնպես մասնակցում եք քննարկմանը: Ճիշտ եք նշել, որ 5-6-րդ դասարաններում հանդիպում են խնդիրներ, որոնք լուծելու համար անհրաժեշտ է դիմել այս կամ այն պատկերի օգնությանը: Սակայն թեմայի նպատակը միայն 5-6-րդ դասարաններում այն կիրառելը չէ:Կարևոր եմ համարում ավելի լուրջ խնդիրներում լրիվ կամ մասամբ կիրառել պատկերային մեթոդը, և դուք կհամոզվեք, որ այն բավականին ռացիոնալ է, հետաքրքիր, և ամենակարևորը՝ խնդրի լուծման համար անհրաժեշտ է լինում ծախսել կարճ ժամանակ, իհարկե, եթե խնդրի պայմանները թույլ են տալիս դրանք ներկայացնել պատկերի օգնությամբ: Համոզվելու համար առաջարկում եմ լուծել թեմայում ներկայացրած թիվ 2,3,4 խնդիրները:
    Արփենիկ ջան, շատ շնորհակալ եմ առաջարկած խնդրի և դրա լուծման համար:

  10. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Emily17 (20.01.2016), Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Գեղեցիկ (31.08.2016), Լուսինէ Ավագյան (14.09.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մկրտչյան Արփենիկ (24.01.2016)

  11. #6
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե, շնորհակալություն տեղադրած նյութի համար: Այն հետաքրքիր է և շատ պատկերավոր: Սլայդները հրաշալի մեկնաբանում են խնդիրները և դրանց լուծումները:
    Ես էլ երբեմն խնդիրներ լուծելիս հարմար եմ գտնում ինչ-որ մեծություն հատվածի տեսքով պատկերել: Ձեր նյութը ուսումնասիրելուց հետո, որոշեցի ներկայացնել Հանրահաշիվ 12 ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի գործող դասագրքի 514 խնդրի լուծումը երկու եղանակով, և միևնույն ժամանակ ցույց տալ, որ պատկերի օգնությամբ ներկայացված լուծումն ավելի գրավիչ է և ռացիոնալ:
    Նման լուծումները օգտակար կլինեն ինչպես սկսնակ ուսուցիչների, այնպես էլ դիմորդների համար:
    Առաջարկում եմ դիտել լուծումները:
    Խնդիր-514.doc

  12. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գայանե Սիմոնյան (21.01.2016), Գեղեցիկ (31.08.2016), Լուսինէ Ավագյան (14.09.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մարինե Խաչատրյան (21.01.2016), Մկրտչյան Արփենիկ (23.02.2016)

  13. #7
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Հասմիկ Գևորգյան, շնորհակալ եմ թեմային միանալու և Հանրահաշիվ 12 ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի գործող դասագրքի 514 խնդիրը իր լուծումներով ներկայացնելու համար: Այդ խնդիրը կարելի է լուծել առավել ռացիոնալ եղանակով՝ օգտվելով պատկերից: Առաջարկում եմ դիտել լուծումը:

    Խնդիր 514-3 (1).doc

    Լինելով երկար տարիներ մասնախմբի ղեկավար, 5-6 րդ դասարաններում բազմիցս եմ ականատես եղել այնպիսի իրավիճակների, երբ նույնիսկ փորձառու ուսուցիչը, չկողմնորոշվելով, խույս է տալիս խնդրի լուծումից, ակնարկելով, թե իբր <<Հավասարումներ>> թեման դեռևս չեն անցել, և խնդիրը պատահմամբ է թեմայից առաջ բերվել, կամ լավագույն դեպքում, անհայտի ներմուծում են կատարում, իրենք լուծում խնդիրը՝ աշակերտին ճիշտ ուղղության վրա դնելու փոխարեն, իբր բացատրում, որից երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում, կամ էլ հանձնարարում լուծել տանը: Իսկ բարձր դասարաններում, չգիտես ինչու, շատ ուսուցիչներ խնդիրները լուծում են գրեթե միայն հանրահաշվորեն, ինչը կարծում եմ այնքան էլ ռացիոնալ չէ, չէ՞ որ այսօր սովորողը ցանկանում է ամեն ինչ սովորել տեսնելով ու մտածելով, այլ ոչ թե չտեսածը պատկերացնելով:

    Առաջարկում եմ թվաբանորեն կամ պատկերային եղանակով լուծել 6-րդ դասարանի դասագրքից հետևյալ խնդիրները՝ №434, №436, №523, №788, №866, №946, №958,№1068,№1093,№1116 և այլն:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Խաչատրյան: 23.01.2016, 01:44:

  14. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գայանե Սիմոնյան (23.01.2016), Լուսինէ Ավագյան (14.09.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մկրտչյան Արփենիկ (23.02.2016), Հասմիկ Գևորգյան (27.01.2016)

  15. #8
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2016
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե Խաչատրյան,հաճախ օգտվում եմ պաշարների շտեմարանում տեղադրված նյութերից.դրանք մեծ մասամբ հետաքրքիր և ուսուցանող բնույթ են ունենում:Ձեր թեմայի վերնագիրը միանգամից գրավեց ինձ:Ինքս էլ զբաղվում եմ մաթեմատիկայով և թերանում եմ տեքստային խնդիրներ լուծելու ժամանակ:Ուսումնասիրելով խնդիրները`միանգամից հասկացա,որ դրանք վերցված են մաթեմատիկայի պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների համար նախատեսված շտեմարաններից:Նախկինում այդ խնդիրները լուծում էի հավասարումներ կազմելու միջոցով,ինչը շատ ժամանակատար էր ու երբեմն հանգում էր սխալ պատասխանի:Նյութն ուսումնասիրելուց հետո փորձեցի լուծել դրանք պատկերային եղանակի միջոցով,ինչը հեշտությամբ հաջողվեց:Անչափ շնորհակալ եմ նման հետաքրքիր ու տպավորիչ լուծումների համար:Դրանք ինձ օգնեցին ճիշտ հասկանալ խնդիրները և փնտրել արդյունավետ լուծման տարբերակ:Նախկինում երբեք չէի պատկերացնի`ինչպես կարելի է մի պատկերի շնորհիվ լուծել այս խնդիրները,բայց Ձեր ներկայացրած պարզ ու արդյունավետ լուծումները շատ օգնեցին ինձ:

  16. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), Գայանե Սիմոնյան (24.01.2016), Լուսինէ Ավագյան (14.09.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մարինե Խաչատրյան (24.01.2016)

  17. #9
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Էմիլի, կարդալով Ձեր գրառումը, հասկացա, որ կամ դիմորդ եք, կամ ուսանող մաթեմատիկայի հետ կապ ունեցող որևէ բուհում: Շնորհակալություն, որ օգտվում եք կրթական կայքերից: Լավ կլիներ, որ <<Պաշարների շտեմարանից>> և ընդհանրապես կրթական կայքերից օգտվող անձինք շատ լինեին, քանի որ այնտեղ տեղադրված նյութերի մեջ կան շատ արժեքավորները, որոնք օգտակար կարող են լինել թե′ դիմորդների, թե′ ուսանողների և թե′ ցանկացած դպրոցահասակ երեխայի համար:
    Այո, թեմայում ներկայացված խնդիրները ընտրված են մաթեմատիկայի թեստային առաջադրանքների շտեմարաններից, և ես ուրախ եմ, որ խնդիրների լուծումները Ձեզ դուր են եկել, նույնիսկ փորձել ես կիրառել դրանք: Սակայն խնդիրների հանրահաշվական լուծումները ևս հանգեցնում են ճիշտ արդյունքի, եթե կատարվում է խնդրի ճիշտ մոդելավորում և դրա հիման վրա կազմվում ճիշտ հանրահաշվական բանաձև: Ուստի խորհուրդ եմ տալիս վերանայել խնդիրները:
    Էմիլի ջան, այդ շտեմարաններում կան նմանատիպ խնդրիրներ, որոնք իսկապես կարելի է լուծել ընդամենը մի պատկերի օգնությամբ: Փորձիր գտնել այդ խնդիրները և լուծել: Ուրախ կլինեմ, եթե այդ լուծումները ներկայացվեն թեմայի ներքո: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Խաչատրյան: 25.01.2016, 01:32:

  18. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Emily17 (25.01.2016), Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), Marine6 (08.05.2017), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Գայանե Սիմոնյան (25.01.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017)

  19. #10
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    333
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հասմիկ Գևորգյան, շնորհակալ եմ թեմային միանալու և Հանրահաշիվ 12 ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի գործող դասագրքի 514 խնդիրը իր լուծումներով ներկայացնելու համար: Այդ խնդիրը կարելի է լուծել առավել ռացիոնալ եղանակով՝ օգտվելով պատկերից: Առաջարկում եմ դիտել լուծումը:

    Խնդիր 514-3 (1).doc

    Լինելով երկար տարիներ մասնախմբի ղեկավար, 5-6 րդ դասարաններում բազմիցս եմ ականատես եղել այնպիսի իրավիճակների, երբ նույնիսկ փորձառու ուսուցիչը, չկողմնորոշվելով, խույս է տալիս խնդրի լուծումից, ակնարկելով, թե իբր <<Հավասարումներ>> թեման դեռևս չեն անցել, և խնդիրը պատահմամբ է թեմայից առաջ բերվել, կամ լավագույն դեպքում, անհայտի ներմուծում են կատարում, իրենք լուծում խնդիրը՝ աշակերտին ճիշտ ուղղության վրա դնելու փոխարեն, իբր բացատրում, որից երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում, կամ էլ հանձնարարում լուծել տանը: Իսկ բարձր դասարաններում, չգիտես ինչու, շատ ուսուցիչներ խնդիրները լուծում են գրեթե միայն հանրահաշվորեն, ինչը կարծում եմ այնքան էլ ռացիոնալ չէ, չէ՞ որ այսօր սովորողը ցանկանում է ամեն ինչ սովորել տեսնելով ու մտածելով, այլ ոչ թե չտեսածը պատկերացնելով:

    Առաջարկում եմ թվաբանորեն կամ պատկերային եղանակով լուծել 6-րդ դասարանի դասագրքից հետևյալ խնդիրները՝ №434, №436, №523, №788, №866, №946, №958,№1068,№1093,№1116 և այլն:
    Մարինե ջան, ուսուցչի փորձառու լինել կամ չլինելը նրա աշխատած տարիների քանակով չի որոշվում: Ցավոք, կան ուսուցիչներ (հուսով եմ, որ այդպիսինները շատ քիչ են), որոնք սկսնակ չեն, բայց նրանց փորձառու համարել ևս չի կարելի:
    Զարմուհիս, ով սովորում է 6-րդ դասարանում (հասկանալի պատճառով դպրոցի անունը չեմ նշում) և մաթեմատիկայի նկատմամբ ցուցաբերում է ընդգծված վերաբերմունք, խնդրեց բացատրել դասարանում լուծված խնդիրը, որը լավ չէր հասկացել: Խոսքը գործող դասագրքի 523 խնդրի մասին էր: Նախ փորձեցի հասկանալ, թե ինչպես են լուծել: Լուծումն ինձ համար էլ անհասկանալի և անհիմն էր: Տպավորությունն այնպիսին էր, որ ասես ամեն կերպ ջանացել էին գրքում նշված պատասխանը ստանալ, որն այդպես էլ չէր հաջողվել:
    Ինչևէ, ներկայացնում եմ վերը նշված խնդրի լուծման մի տարբերակ (տես «Լուծում 6-523» ֆայլը):

    Լուծում 6-523.doc
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 14.10.2017, 20:33:

  20. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayane.Voskanyan (11.02.2017), gayane0803 (12.06.2016), marine8 (16.02.2017), Ալվարդ_Մ (27.04.2017), Արմինե Սարգսյան (14.02.2016), Գեղեցիկ (04.02.2016), Լուսինէ Ավագյան (10.05.2016), Կարինե Մարգարյան (21.06.2017), Մարինե Խաչատրյան (04.10.2017), Մկրտչյան Արփենիկ (23.02.2016)

+ Կատարել գրառում
Էջ 1 6-ից 123 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •