+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 21 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 56 հատից

Թեմա: Տեքստային խնդիրների լուծումը պատկերային մեկնաբանմամբ

  1. #21
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հասմիկ Գևորգյան, շնորհակալ եմ թեմային միանալու և Հանրահաշիվ 12 ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի գործող դասագրքի 514 խնդիրը իր լուծումներով ներկայացնելու համար: Այդ խնդիրը կարելի է լուծել առավել ռացիոնալ եղանակով՝ օգտվելով պատկերից: Առաջարկում եմ դիտել լուծումը:

    Կցորդ 3140

    Լինելով երկար տարիներ մասնախմբի ղեկավար, 5-6 րդ դասարաններում բազմիցս եմ ականատես եղել այնպիսի իրավիճակների, երբ նույնիսկ փորձառու ուսուցիչը, չկողմնորոշվելով, խույս է տալիս խնդրի լուծումից, ակնարկելով, թե իբր <<Հավասարումներ>> թեման դեռևս չեն անցել, և խնդիրը պատահմամբ է թեմայից առաջ բերվել, կամ լավագույն դեպքում, անհայտի ներմուծում են կատարում, իրենք լուծում խնդիրը՝ աշակերտին ճիշտ ուղղության վրա դնելու փոխարեն, իբր բացատրում, որից երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում, կամ էլ հանձնարարում լուծել տանը: Իսկ բարձր դասարաններում, չգիտես ինչու, շատ ուսուցիչներ խնդիրները լուծում են գրեթե միայն հանրահաշվորեն, ինչը կարծում եմ այնքան էլ ռացիոնալ չէ, չէ՞ որ այսօր սովորողը ցանկանում է ամեն ինչ սովորել տեսնելով ու մտածելով, այլ ոչ թե չտեսածը պատկերացնելով:

    Առաջարկում եմ թվաբանորեն կամ պատկերային եղանակով լուծել 6-րդ դասարանի դասագրքից հետևյալ խնդիրները՝ №434, №436, №523, №788, №866, №946, №958,№1068,№1093,№1116 և այլն:
    Հարգելի Մարինե Խաչատրյան, ես համակարծիք եմ Ձեզ հետ, բայց այսօր դժվար է աշխատել դպրոցում և չզբաղվել ինքնակրթությամբ: Սերունդը այնքան զարգացած և ինֆորմացված է, որ ստիպում է առաջ շարժվել:
    Շնորհակալ եմ ներկայացրած լուծման համար, այն ևս շատ ռացիոնալ է և համապատասխանում է թեմային:
    Վերջին խմբագրող՝ Հասմիկ Գևորգյան: 27.01.2016, 17:59:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #22
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Սիրելի Գայանե, փորձառու ուսուցիչ ասելով ի նկատի ունեմ տարիների վաստակ ունեցող, ստաժավոր: Ինչ խոսք, հմտությունը ևս ձևավորվում է տարիների ընթացքում, եթե ուսուցիչը անտարբեր չէ իր դասավանդած առարկայի, նորամուծությունների հանդեպ, եթե աշխատում է ինքն իր վրա, եթե ի վերջո զբաղվում է ինքնազարգացմամբ և ինքնակրթությամբ: Հակառակ դեպքում ոչ մի փորձառություն կամ հմտություն ձեռք չի բերի:
    Գայանե ջան, շնորհակալություն դասագրքի 523 խնդիրը ամենառացիոնալ եղանակով ներկայացնելու համար: Այդ և նման լուծումները հենց այն է, ինչ ակնկալում եմ ստանալ թեմայի շրջանակներում (անկեղծ ասած թեմայի օգտակարությունն ու արդյունավետությունը երևալու են նման լուծումներով): Իհարկե, կասկած անգամ չունեի, որ առաջարկված խնդիրները կհետաքրքրեն, և առաջին գեղեցիկ լուծումը հենց Ձեզանից կստանամ: Կրկին անգամ համոզվեցի, որ ինչպես Գագիկ Աղեկյանն է նշել իր գրառումներից մեկում, հարց է, թե քանի ուսուցիչ է ուսումնասիրում և օգտագործում առաջարկված մեթոդները կամ նյութերը: Այնպիսի տպավորություն է, որ կարծես միմյանց փորձառություն և հմտություն են փոխանցում այն մարդիկ, ովքեր այսպես թե այնպես սիրում են իրենց աշխատանքը և ամաչում են դոփել տեղում: Իսկ այն ուսուցիչները, ովքեր իսկապես մեթոդական օգնության կարիք ունեն, գուցե տեղյակ էլ չեն, որ կան նման կայքեր, կամ տեղի են ունենում նման քննարկումներ:
    Սիրելի Գայանե, լինենք լավատես: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Խաչատրյան: 27.01.2016, 20:31:

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #23
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    6

    Մաթեմատիկայի 6-րդ դասարանի գործող դասագրքի №436 խնդրի լուծումը

    Մեջբերում MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հասմիկ Գևորգյան, շնորհակալ եմ թեմային միանալու և Հանրահաշիվ 12 ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի գործող դասագրքի 514 խնդիրը իր լուծումներով ներկայացնելու համար: Այդ խնդիրը կարելի է լուծել առավել ռացիոնալ եղանակով՝ օգտվելով պատկերից: Առաջարկում եմ դիտել լուծումը:

    Կցորդ 3140

    Լինելով երկար տարիներ մասնախմբի ղեկավար, 5-6 րդ դասարաններում բազմիցս եմ ականատես եղել այնպիսի իրավիճակների, երբ նույնիսկ փորձառու ուսուցիչը, չկողմնորոշվելով, խույս է տալիս խնդրի լուծումից, ակնարկելով, թե իբր <<Հավասարումներ>> թեման դեռևս չեն անցել, և խնդիրը պատահմամբ է թեմայից առաջ բերվել, կամ լավագույն դեպքում, անհայտի ներմուծում են կատարում, իրենք լուծում խնդիրը՝ աշակերտին ճիշտ ուղղության վրա դնելու փոխարեն, իբր բացատրում, որից երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում, կամ էլ հանձնարարում լուծել տանը: Իսկ բարձր դասարաններում, չգիտես ինչու, շատ ուսուցիչներ խնդիրները լուծում են գրեթե միայն հանրահաշվորեն, ինչը կարծում եմ այնքան էլ ռացիոնալ չէ, չէ՞ որ այսօր սովորողը ցանկանում է ամեն ինչ սովորել տեսնելով ու մտածելով, այլ ոչ թե չտեսածը պատկերացնելով:

    Առաջարկում եմ թվաբանորեն կամ պատկերային եղանակով լուծել 6-րդ դասարանի դասագրքից հետևյալ խնդիրները՝ №434, №436, №523, №788, №866, №946, №958,№1068,№1093,№1116 և այլն:
    Մարինե ջան, առաջարկված թեման բավականին հետաքրքիր է և օգտակար: Այն խնդիրները, որոնք առաջարկում ես լուծել, իսկապես, ավելի հեշտ կլինի լուծել այս կամ այն մեծությունը հատվածի տեսքով պատկերելու միջոցով, իսկ որոշները՝ բացառապես այդպիսի մոտեցմամբ: Դրանցից մեկն էլ 436 խնդիրն է(Մաթեմատիկա 6: Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, «ՄԱՆՄԱՐ» հրատարակչություն, Երևան 2012թ.):
    Այս խնդրի լուծումը բավականին պարզ է, եթե կատարենք փոփոխականի ներմուծում և կազմենք համապատասխան հավասարում, որը լուծելը նույնպես ոչ մի դժվարություն չի ներկայացնի: Սակայն 6-րդ դասարանում հավասարման միջոցով այս խնդիրը լուծել հնարավոր չէ, քանի որ նման հնարավորություն սովորողները կունենան միայն «Մեկ անհայտով հավասարումներին հանգող խնդիրների լուծումը» թեման ուսումնասիրելուց հետո:
    Այսպիսով, ներկայացնում եմ մաթեմատիկայի 6-րդ դասարանի գործող դասագրքի №436 խնդրի լուծումը՝ առանց փոփոխականի ներմուծման (տես «Լուծում 6-436» ֆայլը):

    Լուծում 6-436.doc

  6. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #24
    Մոդերատոր Կարինե Մարգարյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.01.2016
    Հասցե
    Կոտայքի մարզ գյուղ Արամուս
    Գրառումներ
    142
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Մարինե, շատ հետաքրքիր նյութ եք տեղադրել: Շնորհակալություն, այն շատ մատչելի է և կիրառելի:
    Ի դեպ ես նկատել եմ, որ տեքստային խնդիրների պատկերային լուծման մեթոդը աշակերտներին հնարավորություն է տալիս ավելի մատչելի եղանակով կապ ստեղծել խնդրի պայմանի , պահանջի և երկրաչափական պատկերների գծային չափերի ու օբյեկտների հեռավորությունների միջև: Ինչպես նաև աշակերտը կարողանում է ճիշտ գնահատել պատկերի տարրերի միջև եղած հարաբերությունը: ՈՒստի գտնում եմ, որ պետք է աշակերտներին հաճախ հանձնարարել այս մեթոդով խնդիրներ լուծել և ստեղծել սլայդներ: Սլայդով ներկայացված խնդիրը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում նույնիսկ ամենաթույլ տրամաբանություն ունեցող աշակերտի մոտ:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #25
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2016
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե Խաչատրյան,այո′,ես դիմորդ եմ և այս խնդիրները փորձել եմ լուծել տարբեր եղանակներով,սակայն ամենառացիոնալ տարբերակը խնդիրների լուծման,ըստ իս,Ձեր առաջարկած տարբերակն է,որի համար անչափ շնորհակալ եմ: Ոգեշնչված թեմայում առկա խնդիրների լուծմամբ՝ուզում եմ ներկայացնել 3-րդ շտեմարանի 2-րդ գլխի 3-րդ բաժնի 8-րդ խնդիրը պատկերային մեկնաբանմամբ: Հուսով եմ, որ դա ինձ հաջողվել է:
    Կցված ֆայլեր Կցված ֆայլեր

  10. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #26
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Էմիլի, շատ ուրախ եմ, որ մեծ հետաքրքրություն եք ցուցաբերում մաթեմատիկայի նկատմամբ, համոզված եմ, որ կհասնեք Ձեր նպատակներին: Շնորհակալություն ներկայացրած խնդրի համար, միայն թե լուծումը խնդրում եմ նորից վերանայեք. այն պարունակող ֆայլը ենթարկվել է փոփոխության:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Emily17 (30.01.2016), Գայանե Սիմոնյան (30.01.2016), Լուսինէ Ավագյան (14.09.2016), Կարինե Մարգարյան (27.06.2017)

  13. #27
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    10.01.2016
    Գրառումներ
    4
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե Խաչատրյան,ինձ համար անհասկանալի պատճառներով խնդրի լուծումը ենթարկվել է անցանկալի փոփոխությունների:Ստորև ներկայացնում եմ փոփոխված մասը համառոտ: 140-80=60կգ(1-ին օր) 140-28=112կգ(2-րդ օր) 110*2=220կգ(խնձորի քանակը)

  14. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #28
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Կարինե, շնորհակալություն թեմայի քննարկմանը մասնակցելու և այն գեղեցիկ մեկնաբանելու համար: Ուրախ եմ, որ նյութը Ձեզ դուր է եկել:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #29
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարինե ջան, առաջարկված թեման բավականին հետաքրքիր է և օգտակար: Այն խնդիրները, որոնք առաջարկում ես լուծել, իսկապես, ավելի հեշտ կլինի լուծել այս կամ այն մեծությունը հատվածի տեսքով պատկերելու միջոցով, իսկ որոշները՝ բացառապես այդպիսի մոտեցմամբ: Դրանցից մեկն էլ 436 խնդիրն է(Մաթեմատիկա 6: Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, «ՄԱՆՄԱՐ» հրատարակչություն, Երևան 2012թ.):
    Այս խնդրի լուծումը բավականին պարզ է, եթե կատարենք փոփոխականի ներմուծում և կազմենք համապատասխան հավասարում, որը լուծելը նույնպես ոչ մի դժվարություն չի ներկայացնի: Սակայն 6-րդ դասարանում հավասարման միջոցով այս խնդիրը լուծել հնարավոր չէ, քանի որ նման հնարավորություն սովորողները կունենան միայն «Մեկ անհայտով հավասարումներին հանգող խնդիրների լուծումը» թեման ուսումնասիրելուց հետո:
    Այսպիսով, ներկայացնում եմ մաթեմատիկայի 6-րդ դասարանի գործող դասագրքի №436 խնդրի լուծումը՝ առանց փոփոխականի ներմուծման (տես «Լուծում 6-436» ֆայլը):

    Լուծում 6-436.doc
    Գայանե ջան, իսկապես 6-րդ դասարանի գործող դասագրքի №436 խնդիրը կարելի է լուծել փոփոխականի ներմուծմամբ, բայց քո ներկայացրած լուծումը շատ ավելի բանական է և գեղեցիկ, շնորհակալություն առաջարկված խնդրի լուծումը այդ եղանակով ներկայացնելու համար:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #30
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.01.2016
    Հասցե
    Abovyan
    Գրառումներ
    3
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Մարինե Խաչատրյան, վերջերս հարկ եղավ օգնել 9-րդ դասարանում սովորող աշակերտի՝ լուծել մի խնդիր, որը հայտնի է Տոլստոյի խնդիր անվանումով: Խնդրի տեքստը կարդալուց և վերլուծելուց հետո, կատարեցի փոփոխականների ներմուծում, կազմեցի հավասարում: Զգացվեց, որ մի քիչ դժվարությամբ հասկացավ: Այս գրառմանը կից ներկայացնում եմ խնդրի տեքստը և լուծումը: Խնդրում եմ նայեք, արդյոք հնարավո՞ր է այս խնդիրը լուծել ավելի ռացիոնալ եղանակով: Եթե այո, ապա խնդրում եմ ներկայացրեք Ձեր լուծումը: Նախապես շնորհակալություն եմ հայտնում:
    Լև Տոլստոյի խնդ&#1.doc

  20. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 12345 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •