+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 10 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից

Թեմա: Օգնություն կենսաբաններին

  1. #1
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2015
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0

    Օգնություն կենսաբաններին

    Ուսուցչի աշխատանքային գործունեության ընթացքում շատ կարևոր է աշխատանքների պլանավորումը` թեմատիկ պլանների կազմումը: Հաշվի առնելով պետական ծրագրերով նախատեսված և տվյալ թեմային հատկացված ժամաքանակները և պետական չափորոշիչներով ներկայացված պահանջները` գրել եմ բնագիտություն և կենսաբանություն առարկաների թեմատիկ պլաններ (http://lib.armedu.am/resource/4165):
    Վերջին խմբագրող՝ manush: 19.09.2015, 12:38:

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (03.02.2017), AnnaBalyan (30.04.2016), Balasan (20.09.2017), manush (19.09.2015), Melqonyan_Emma (04.10.2015), Լենա (16.02.2016)

  3. #2
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2015
    Գրառումներ
    1
    Հեղինակության աստիճան
    0
    Օգտվում եմ Ձեր թեմատիկ պլաններից և գործնական աշխատանքի նմուշից: Խնդրում եմ, եթե հնարավոր է մյուս գործնական աշխատանքների նմուշներն էլ տեղադրեք:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayane_Buldoyan (02.10.2015)

  5. #3
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2015
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Սվետլանա, շնորհակալություն արձագանքի համար : Գործնական աշխատանքների բոլոր նմուշները կարող եք գտնել <<Կենսաբանություն պրակ Գ>> գրքում , որի համահեղինակներից մեկը ես եմ : Այն հրատարակված է 2014թ. և կարող եք ձեռք բերել գրախանութներից :

  6. #4
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2015
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Կարծիք

    Հարգելի Գայանե Բուլդոյան,

    Ձեր ներկայացրած թեմատիկ պլանների օրինակելի նմուշները և թեմատիկ բաշխումները համապատասխանում են պետական ծրագրերին և նորմատիվներին: Պետական ծրագրերով նախատեսված գործնական, թեմատիկ և կիսամյակային աշխատանքները բաշխված են ճիշտ: Այս ձևով կազմված թեմատիկ պլանները ունեն մի շարք առավելություններ` պլանների մեջ առկա են տվյալ թեմային հատկացված ժամաքանակը, այն բաշխված է ըստ օրացուցային պլանի, ներկայացված են հիմնական կրթական խնդիրները, լաբորատոր գործնական առաջադրանքները, դասին անհրաժեշտ պարագաները, տնային առաջադրանքը և տվյալ դասին հատկացված ժամաքանակը: Այս ձևով կազմված թեմատիկ պլանները կարծում եմ, որ շատ օգտակար են կենսաբանություն և բնագիտություն դասավանդող ուսուցիչներին:

    Ձեր ներկայացրած գործնական աշխատանքի օրինակելի նմուշը ևս անչափ անհրաժեշտ և կարևոր օգնություն է ուսուցիչներին: Այնտեղ ներկայացված է գործնական աշխատանքը, բացատրված է աշխատանքի նպատակը, նկարագիրը, անհրաժեշտ սարքերը և աշխատանքի ընթացքը: Շատ կարևոր է աշխատանքի մանրակրկիտ նկարագիրը: Աշակերտները իրականացնելով աշխատանքը` կկարողանան մեկնաբանել իրենց աշխատանքը, եզրահանգումներ կատարել, կարող են աշխատանքի արդյունքերը գրառել ներկայացված աղյուսակի մեջ և իրենք էլ հաշվարկել իրենց հավաքած միավորները և նշանակել իրենց գնահատականը: Շատ հստակ ներկայացված է գնահատման սանդղակի միջոցով ստացված արդյունքների գնահատումը:

    Ուսուցչին կարևոր օգնություն է նաև ներկայցված գործնական աշխատանքի դասի պլանը: Կարծում եմ, որ այն շատ արդիական է, օգտակար և կիրառական:

    Շարադրանքը գրագետ է: Ուսուցիչը, օգտվելով նման աշխատանքներից, խնայում է ժամանակը:

    Ես իմ այս տարվա աշխատանքային պլանը կազմել եմ համաձայն ձեր օրինակելի նմուշի:

    Մելքոնյան Էմմա

    Երևանի 156 հիմնական դպրոցի կենսաբանության ուսուցչուհի
    2012թ. լավագույն ուսուցիչ մրցույթի երկրորդ կարգի մրցանակակիր
    Մեթոդիստ
    Բնապահպանական կրթություն իրականացնող դասախոս
    Բազմաթիվ մեթոդական ձեռնարկների համահեղինակ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արսենյան (08.10.2017), Ռուբինա (30.09.2017), Նարինե Պողոսյան (19.11.2016)

  8. #5
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2015
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Էմմա Մելքոնյան,

    Շնորհակալ եմ Ձեր կարծիքի համար, ուրախ եմ, որ տեղադրած նյութը օգտակար է եղել Ձեզ: Կուզենայի իմանալ արդյոք փորձարկել եք գործնական աշխատանքը համաձայն ներկայացված պլանի:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (03.02.2017), Ռուբինա (30.09.2017)

  10. #6
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.10.2015
    Գրառումներ
    19
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Գայանե Բուլդոյան,

    Իրականացրել եմ գործնական աշխատանքը 9-րդ դասարանում` օգտվելով Ձեր ներկայացրած պլանից: Դասը ընթացավ արդյունավետ, աշակերտները հետաքրքրված էին, մասնակցային ակտիվ: Մեծ հետաքրքրություն առաջացրեց այն փաստը, որ իրենք կարողացան գնահատել իրենց իսկ աշխատանքները: Այս ձևով կատարված աշխատանքի գնահատումը թափանցիկ էր: Գործնական աշխատանքը իրականացվեց 45 րոպեում, դասի ընթացքի յուրաքանչյուր հատված ճիշտ ժամանակային բաշխվածություն ուներ:

    Ցանկալի կլինի շարունակել մեր համագործակցությունը:

    Մելքոնյան Էմմա

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (03.02.2017)

  12. #7
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2015
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Էմմա Մելքոնյան,

    Շնորհակալ եմ արագ արձագանքելու համար:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    gayane0803 (03.02.2017)

  14. #8
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    17.09.2015
    Գրառումներ
    14
    Հեղինակության աստիճան
    0
    Հարգելի Էմմա ցանկանում եմ ստանալ խորհրդատվություն ինչպես արագ և արդյունավետ օգտագործեմ Ձեր միջոցառման պլանը:

  15. #9
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    15.11.2016
    Հասցե
    քաղաք Աբովյան
    Գրառումներ
    120
    Հեղինակության աստիճան
    2
    Հարգելի Գայանե ձեր ներկայացրած թեմատիկ պլանները հարմար են օգտագործման համար :

  16. #10
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.09.2017
    Հասցե
    Արագածոտնի մարզ, գյուղ Նորաշեն
    Գրառումներ
    108
    Հեղինակության աստիճան
    1
    Հարգելի Գայանե, շնորհակալություն թեմայի և ներկայացված թեմատիկ պլանավորումների համար:

+ Կատարել գրառում
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •