Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12
Ցույց են տրվում 11 համարից մինչև 19 համարի արդյունքները՝ ընդհանուր 19 հատից

Թեմա: Առնո Բաբաջանյան

  1. #11
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    48
    Գրառումներ
    531
    Հեղինակության աստիճան
    104
    Մեջբերում Սիրանուշ Մուրադյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի՛ Գայանե շնորհակալություն հետաքրքիր ու շատ տպավորիչ տեսանյութի համար:
    Հարգելի Սիրանուշ, երբ դիտեցի այդ տեսանյությ, հպարտության անասելի զգացում ապրեցի: Որոշեցի ֆորումցիների հետ կիսել տպավորություններս և ստեղծեցի այս թեման: Եթե նկատեցիք՝ թեման բացել եմ 2015 թ. հունիսի 6-ին, իսկ հունիսի 6-ը մեր մեծանուն ու հանճարեղ հայորդիներից մեկի՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրն է:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 25.10.2017, 00:36:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  2. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    48
    Գրառումներ
    531
    Հեղինակության աստիճան
    104
    Մեջբերում Հասմիկ Հակոբյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Գայանե, ինչպես միշտ չես դադարում զարմացնել մեզ: Շատ հետաքրքիր ու լավ նյութ ես ընտել: Որքան էլ գովասանքի խոսքեր ասենք , քիչ է Մեծ կոմպոզիտորի համար: Նա մեր պարծանքն է, մեր պատմությունը, մեր մեծ հանճարը: Գեղեցիկ ու հիասքանչ տեսանյութ ես տրամադրել մեզ, շնորհակալություն Գայանե ջան:
    Շնորհակալություն, Հասմիկ ջան:
    Մտադիր եմ 2-րդ կիսամյակում Առնո Բաբաջանյանի կյանքի և ստեղծագործական գործունեության մասին դասղեկի թեմատիկ ժամ անցկացնել, որի ընթացքում այդ տեսանյութը կցուցադրեմ իմ աշակերտներին:
    Գայանե Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    https://lib.armedu.am/user/profile/462

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր Էմմա Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.10.2017
    Հասցե
    Կոտայքի մարզ, քաղաք Հրազդան
    Գրառումներ
    2,540
    Հեղինակության աստիճան
    805
    Վերջին խմբագրող՝ Էմմա Խաչատրյան: 25.10.2017, 02:53:

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2018
    Գրառումներ
    922
    Հեղինակության աստիճան
    971
    Հարգելի Գայանե, շատ արժեքավոր տեսանյութ եք տեղադրել անվանի կոմպոզիտորի մասին: Շնորհակալություն:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2017
    Հասցե
    ք. Աբովյան
    Գրառումներ
    115
    Հեղինակության աստիճան
    4
    <<Ես ազատ ժամեր չունեմ և չեմ էլ ունեցել։ Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի։ Այո՛, ես պաշարված եմ հնչյուններով։ Քուն թե արթուն ղողանջների մեջ եմ։ Մի՛ զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված։ Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները և երգեր հորինում։ Ինձ համար ազատ ժամ ունենալ նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին>>:-այսպես է պատասխանել Առնո Բաբաջանյանը Հայկ Խաչատրյանի այն հարցին, թե ինչով է զբաղվում նա ազատ ժամանակ:
    Վերջին խմբագրող՝ Սուսան Շառաջյան: 17.01.2018, 23:17:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր Heghin-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.04.2017
    Հասցե
    ՀՀ Լոռու մարզ, գ. Ուռուտ
    Տարիք
    32
    Գրառումներ
    523
    Հեղինակության աստիճան
    512
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին՝ Երևանում:

    Առնո Բաբաջանյանի երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկությունից է երևացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»,- պատմում է կոմպոզիտորը:

    Հաշվի առնելով բարձրակարգ մասնագետի կարծիքը՝ Առնո Բաբաջանյանը իր կյանքը կառուցում է հենց երաժշտական արվեստի հիմքի վրա: 1929թ-ին ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948թ-ին ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:

    1947թ-ին Ա. Բաբաջանյանին բախտ է վիճակվում մասնակցել Պրահայում կայացած Երիտասարդության առաջին միջազգային փառատոնին, ուր բարձր է գնահատվում ու մրցանակի արժանանում նրա «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը:

    Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ:

    Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:

    Առնո Բաբաջանյանն այն քչերից է, ում դեպքում կարող ենք ասել կյանք, որն ուներ նպատակ:

    Երկար տարիներ են անցել նրա վախճանից, սակայն չկա մի հայ՝ փոքրից մինչև մեծ, որ չգիտի կամ ծանոթ չէ հայ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությանը:

    «Լույսի և ուրախության կոմպոզիտոր». ահա այսպես էին կոչում Առնո Բաբաջանյանին, ով ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրորում մնում է հայեցիության մարմնավորում. «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- իր մասին խոստովանում է Առնո Բաբաջանյանը:

    1983 թվականի նույեմբերի 11-ին հայ մեծանուն կոմպոզիտորը կնքում է իր մահկանացուն:

    Սակայն այսօր էլ կարող ենք ասել, որ չնայած աշխարհից նրա ֆիզիկական բացակայությանը՝ Առնո Բաբաջանյան հայը, երաժիշտն ու արվեստագետը ապրում է ամեն մի հայի սրտում:

    Անի Էլոյան
    Աղբյուրը՝ http://www.crossnews.am/2014/01/22/i...no-babajanjan/

    Շատ հետաքրքիր տեսանյութ
    http://my.mail.ru/mail/bobr-60/video/6781/16902.html
    «Առնոն XX դարի երկրորդ կեսի հայ իրականության ամենատաղանդավոր երաժիշտն էր. Աստված նրան պարգեւել էր մեծագույն մի հանճար»,- ասել է Խորեն Աբրահամյանը:
    Ով է նա
    Առնո Բաբաջանյանը մի կոմպոզիտոր էր, որի մեղեդիները գերում էին լսողին եւ որի ստեղծագործությունները նրան դարձրել էին Խորհրդային Միության հետպատերազմական շրջանի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը։ Նա Խորհրդային Հայաստանում ծնված ամենահայտնի երաժիշտն է եւ նրա երաժշտությունը կրում է իր ծագման կնիքը։ Թեեւ Բաբաջանյանը նոր երաժշտություն ստեղծելու գործում առանձնակի բեղուն չի եղել, նրա ստեղծագործություններն իր կարողությունների վերաբերյալ կասկածի տեղ չեն թողնում։ Նա առանձնահատուկ տաղանդավոր էր դաշնամուրի դիմաց՝ այն գործիքի, որի հետ եւ հիմնականում կապվում է իր տաղանդը։ Առնոն դասավանդել է նաեւ Երեւանի պետական կոնսերվատորիայում։ Դմիտրի Շոստակովիչը նրան անվանել է «դաշնամուրի փայլուն ուսուցիչ»։Բաբաջանյանին շնորհվել է երկրի բարձրագույն պարգեւը՝ ԽՍՀՄ Ժողովրդական արտիստի կոչում, ինչպես նաեւ մի շարք այլ պարգեւներ։
    Հետաքրքիր փաստ
    Առնո Բաբաջանյանի արձանը Երեւանում այնքան հակասական արձագանքների տեղիք տվեց, որ հեղինակը ստիպված եղավ այն տեղադրելուց առաջ փոփոխություններ մտցնել դրանում։
    http://www.musicofarmenia.com/arnobabajanyan
    https://www.naxos.com/person/Arno_Ha...nian/19125.htm
    https://forum.armedu.am/member.php/6235-Heghin
    https://www.facebook.com/Heghine.Ayvazyan
    Հեղինե Այվազյան, Լոռու մարզի Ուռուտի միջնակարգ դպրոց

  12. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2017
    Գրառումներ
    255
    Հեղինակության աստիճան
    103
    «Առնո Բաբաջանյանը մեկն էր այն քչերից, ում անունն ու ստեղծագործությունը նվաճեցին համաժողովրդական սեր և ճանաչում:Ես երջանիկ եմ, որ այդպիսի ընկեր եմ ունեցել»։
    ԷԴՎԱՐԴ ՄԻՐԶՈՅԱՆ

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    759
    Հեղինակության աստիճան
    560
    «Ստեղծագործությունը պետք է միշտ հուզի ունկնդրին: Երաժշտության ճշմարտայնության առաջին անհրաժեշտ պայմանը և չափանիշը հուզականությունն է: Այն պետք է հուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ և ոչ թե զարմացնի»,- ասել է Առնո Բաբաջանյանը:

    Այս խոսքերը բնորոշ են նրա բոլոր ստեղծագործություններին:

    https://www.google.am/url?sa=t&sourc...g3UVj-R_M1AK3l

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր Վ. Հովհաննիսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2018
    Հասցե
    ԱՀ Քաշաթաղի շրջան՝ ք. Բերձոր
    Գրառումներ
    1,331
    Հեղինակության աստիճան
    488
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առնո Բաբաջանյանը ծնվել է 1921 թվականի հունվարի 22-ին՝ Երևանում:

    Առնո Բաբաջանյանի երաժշտական տաղանդը դեռ վաղ մանկությունից է երևացել: Ճակատագրի բերմամբ մանկապարտեզի ավարտական խմբում այլ երեխաների շարքում Առնոյի լսողությունը ստուգել էր Արամ Խաչատրյանն ու խորհուրդ տվել լրջորեն նվիրվել երաժշտությանը. «Մի անգամ եկավ մի այցելու: Այդ մարդը խնդրեց մեզ երգել, որպեսզի իմանա, թե ով լավ ձայն ունի: Ես նույնպես երգեցի և ռիթմի տակ ծափ տվեցի: Այդ մարդը լսեց ու ասաց, որ պիտի զբաղվեմ երաժշտությամբ: Ավելի ուշ իմացա, որ այդ մարդը Արամ Իլյիչի Խաչատրյանն էր»,- պատմում է կոմպոզիտորը:

    Հաշվի առնելով բարձրակարգ մասնագետի կարծիքը՝ Առնո Բաբաջանյանը իր կյանքը կառուցում է հենց երաժշտական արվեստի հիմքի վրա: 1929թ-ին ընդունվում է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948թ-ին ուսումը շարունակում է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում:

    1947թ-ին Ա. Բաբաջանյանին բախտ է վիճակվում մասնակցել Պրահայում կայացած Երիտասարդության առաջին միջազգային փառատոնին, ուր բարձր է գնահատվում ու մրցանակի արժանանում նրա «Բարձրացրեք բարեկամության դրոշները» երգը:

    Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, փոփ, ջազ:

    Խորհրդային լավագույն ֆիլմերից շատերում հնչում են նրա հեղինակած կատարումները՝ «Առաջին սիրո երգը», «Երջանկության մեխանիկան», «Հարսնացուն հյուսիսից» և այլն։ Նա գրել է տարբեր ստեղծագործություններ՝ «Էլեգիա», «Նոկտյուրն» և այլն:

    Առնո Բաբաջանյանն այն քչերից է, ում դեպքում կարող ենք ասել կյանք, որն ուներ նպատակ:

    Երկար տարիներ են անցել նրա վախճանից, սակայն չկա մի հայ՝ փոքրից մինչև մեծ, որ չգիտի կամ ծանոթ չէ հայ մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործությանը:

    «Լույսի և ուրախության կոմպոզիտոր». ահա այսպես էին կոչում Առնո Բաբաջանյանին, ով ինչպես նախկինում, այնպես էլ մեր օրորում մնում է հայեցիության մարմնավորում. «Ինչ էլ գրեմ, ստացվում է հայեցի»,- իր մասին խոստովանում է Առնո Բաբաջանյանը:

    1983 թվականի նույեմբերի 11-ին հայ մեծանուն կոմպոզիտորը կնքում է իր մահկանացուն:

    Սակայն այսօր էլ կարող ենք ասել, որ չնայած աշխարհից նրա ֆիզիկական բացակայությանը՝ Առնո Բաբաջանյան հայը, երաժիշտն ու արվեստագետը ապրում է ամեն մի հայի սրտում:

    Անի Էլոյան
    Աղբյուրը՝ http://www.crossnews.am/2014/01/22/i...no-babajanjan/

    Շատ հետաքրքիր տեսանյութ
    http://my.mail.ru/mail/bobr-60/video/6781/16902.html
    Սիրելի Գայանե, հայ երաժշտական արվեստանոցի փայլուն երախտավորներից է Առնո Բաբաջանյանը, ում ստեղծագործությունները մշտապես հիացնում են ունկնդրին: Վերջերս մեր դպրոցում կայացած <<ՄԵՐ ԼԵՌՆԵՐԻ ՊԵՍ...>> հայրենասիրական միջոցառման կազմակերպման ընթացքում ես տեսանյութ պատրաստելիս նպատակահարմար գտա օգտագործել շեփորի համար գրված նրա հայտնի ստեղծագործությունը, որը հաճույքով ներկայացնում եմ Ձեր ուշադրությանը:
    https://www.youtube.com/watch?v=Ew8UbnAlxcE&t=15s

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 2-ից ԱռաջինԱռաջին 12

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •