+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 61 հատից

Թեմա: Էլեկտրոնային ուսումնական նյութերի կիրառումը տարրական դասարաններում

  1. #11
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջին ժամանակներում շատ է կարևորվում ուսուցման գործընթացում համակարգչի՝ որպես ուսումնառության հիմնական միջոցներից մեկի ներդրումը: Առաջարկում եմ այս թեմայում տեղադրել էլեկտրոնային բովանդակությամբ դասեր 1-4-րդ դասարանների համար, ինչպես նաև կազմակերպել քննարկումներ այդպիսի դասերի կազմակերպման և անցկացման մասին:
    Նոր նյութի հաղորդման դաս «Երկնիշ թվերի գումարումն ու հանումը սյունակով՝ առանց կարգային անցման»/մաթեմատիկա 2-րդ դաս./
    Հեղինակ՝ Գեղեցիկ Սիմոնյան, Կոտայքի մարզի Ակունքի միջն. դպրոց
    http://lib.armedu.am/resource/2445
    Գայանե ջան, ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը ուսուցման գործընթացում դարձել են անխուսափելի, ինչու չէ նաև պահանջված: Նման դասերի անցկացումը դասն ավելի կազմակերպված է դարձնում. սովորողներն ուշադրությամբ հետևում են էկրանին և փորձում հասկանալ ու առաջինը պատասխանել էկրանին երևացող հարցերին: Դիտելու և դասին մասնակցելու ցանկությամբ վարակվում են նաև ամենաշարժուն և ոչ այնքան ուշադիր աշակերտները, այնինչ, անգամ ամենահմուտ ուսուցչի դաս պատմելու, բացատրելու ընթացքում որոշ աշակերտներ կարող են չլսել և չմասնակցել դասին՝ զրկվելով գիտելիք ստանալու հնարավորությունից:
    Ես տարրական դպրոցում չեմ դասավանդում, սակայն վերջին տարիներին առիթ եմ ունեցել մաթեմատիկա դասավանդելու չորրորդ դասարանում: «Ճանապարհ, արագություն, ժամանակ» թեման ուսուցանելիս նոր նյութի հաղորդման համար առաջին անգամ կազմակերպեցի ՏՀՏ-ների կիրառմամբ դաս՝ օգտագործելով «Պաշարների շտեմարանում» քո տեղադրած համանուն պաշարի ցուցադրությունը: Դասարանը մեծաթիվ էր, բայց երեխաները ուշադիր և կենտրոնացած դիտում էին սլայդները, լսում ինձ, պատասխանում առաջարկված հարցերին, մեծ ոգևորությամբ լուծում խնդիրները: Իսկ ամենահաճելի պահն այն էր, որ, չզգալով, թե դասն ինչպես անցավ, երեխաները շատ ափսոսեցին, որ զանգը շուտ հնչեց, ու դասն ավարտվեց:
    Ահա սա է ՏՀՏ-ների կիրառմամբ անցկացված դասերի գրավչության, նպատակայնության, արդյունավետության ապացույցը և կատարված աշխատանքի իսկական գնահատականը՝ աշակերտի ափսոսանքը, որ դասաժամը շուտ ավարտվեց:
    Շնորհակալություն:

  2. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (25.04.2016), lusine1 (12.05.2017), Mariamsargsyan (20.10.2017), Ալվարդ_Մ (12.10.2017), Աստղիկ Մարկոսյան (21.04.2016), Արմինե Սարգսյան (19.04.2016), Գայանե Սիմոնյան (18.04.2016), Գեղեցիկ (19.04.2016), Լիլ (18.04.2016), Լուսինէ Ավագյան (01.05.2016), Կարինե Մարգարյան (02.07.2017), Մկրտչյան Արփենիկ (03.06.2016)

  3. #12
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    332
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան, ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը ուսուցման գործընթացում դարձել են անխուսափելի, ինչու չէ նաև պահանջված: Նման դասերի անցկացումը դասն ավելի կազմակերպված է դարձնում. սովորողներն ուշադրությամբ հետևում են էկրանին և փորձում հասկանալ ու առաջինը պատասխանել էկրանին երևացող հարցերին: Դիտելու և դասին մասնակցելու ցանկությամբ վարակվում են նաև ամենաշարժուն և ոչ այնքան ուշադիր աշակերտները, այնինչ, անգամ ամենահմուտ ուսուցչի դաս պատմելու, բացատրելու ընթացքում որոշ աշակերտներ կարող են չլսել և չմասնակցել դասին՝ զրկվելով գիտելիք ստանալու հնարավորությունից:
    Ես տարրական դպրոցում չեմ դասավանդում, սակայն վերջին տարիներին առիթ եմ ունեցել մաթեմատիկա դասավանդելու չորրորդ դասարանում: «Ճանապարհ, արագություն, ժամանակ» թեման ուսուցանելիս նոր նյութի հաղորդման համար առաջին անգամ կազմակերպեցի ՏՀՏ-ների կիրառմամբ դաս՝ օգտագործելով «Պաշարների շտեմարանում» քո տեղադրած համանուն պաշարի ցուցադրությունը: Դասարանը մեծաթիվ էր, բայց երեխաները ուշադիր և կենտրոնացած դիտում էին սլայդները, լսում ինձ, պատասխանում առաջարկված հարցերին, մեծ ոգևորությամբ լուծում խնդիրները: Իսկ ամենահաճելի պահն այն էր, որ, չզգալով, թե դասն ինչպես անցավ, երեխաները շատ ափսոսեցին, որ զանգը շուտ հնչեց, ու դասն ավարտվեց:
    Ահա սա է ՏՀՏ-ների կիրառմամբ անցկացված դասերի գրավչության, նպատակայնության, արդյունավետության ապացույցը և կատարված աշխատանքի իսկական գնահատականը՝ աշակերտի ափսոսանքը, որ դասաժամը շուտ ավարտվեց:
    Շնորհակալություն:
    Մարինե ջան, ի դեպ, «Ճանապարհ, արագություն, ժամանակ» թեմայի ցուցադրությունը /http://lib.armedu.am/resource/2941/ ես օգտագործել եմ նաև 5-րդ դասարանում՝ «Արագություն» թեման ուսուցանելիս: Պետք է նշեմ, որ այս ցուցադրության կիրառումը աշակերտներին հնարավորություն տվեց վերհիշել, կրկնել, ընդհանրացնել և ամրապնդել 4-րդ դասարանում անցած նյութը և նպաստեց նոր նյութի համակողմանի ընկալմանը: Այնպես որ, ՏՀՏ-ների և, մասնավորապես, էլեկտրոնային ուսումնական նյութերի կիրառմամբ դասերի անցկացման առավելությունները կասկածից դուրս են: Այս մասին կարող են վկայել այն ուսուցիչները, ովքեր ունեն դասապրոցեսը ՏՀՏ-ների կիրառմամբ կազմակերպելու և անցկացնելու բավարար փորձ:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 18.04.2016, 20:05:

  4. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Սկսնակ մասնակից Գեղեցիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2015
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0

    Մաթեմատիկա 4: Կոտորակ

    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
    Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
    Նյութի հղումը՝
    http://lib.armedu.am/resource/10638
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 20.04.2016, 00:53:

  6. Գրառմանը 12 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anushmarg (07.10.2017), Mariamsargsyan (02.07.2017), Marine6 (09.06.2017), Սվետլանա Քոչինյան (23.04.2016), Ալվարդ_Մ (12.10.2017), Աստղիկ Մարկոսյան (20.04.2016), Գայանե Սիմոնյան (19.04.2016), Լիլիթ Մանասյան (13.10.2017), Լուսինէ Ավագյան (01.05.2016), Կարինե Մարգարյան (02.07.2017), Մարինե Խաչատրյան (20.04.2016), Մկրտչյան Արփենիկ (03.06.2016)

  7. #14
    Մասնակից Աստղիկ Մարկոսյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2015
    Տարիք
    44
    Գրառումներ
    64
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գեղեցիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
    Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
    Նյութի հղումը՝
    http://lib.armedu.am/resource/10638
    Հարգելի Գեղեցիկ, Ձեր կողմից ներկայացված ցուցադրությունը, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային տարբերակն է, մեթոդապես շատ օգտակար է: Այն հնարավորություն կտա աշակերտներին լիարժեք ըմբռնել նյութը` գաղափար կազմել «կոտորակ», «համարիչ», «հայտարար» հասկացությունների մասին, կարողանալ ամբողջը բաժանել մասերի և դրանք արտահայտել կոտորակի միջոցով: Ինչպես նաև պարզ խնդիրներ լուծել թվի մասը գտնելու կամ մասով թիվը գտնելու վերաբերյալ:
    Ցուցադրության մեջ ընդգրկված խնդիրները և առաջադրանքները շա~տ վարպետորեն են կազմված:
    Ինձ դեպքեր են հանդիպել, երբ նույն տիպի խնդիրը կազմված է եղել բնական թվերով` աշակերտներն արագ կողմնորոշվել ու լուծել են, իսկ կոտորակային թվերով խնդիրների դեպքում դանդաղել են ու անհամարձակություն ցուցաբերել: Իմ կարծիքով այս օրինակ մեթոդով դասի մատուցման դեպքում, իմ նշած դեպքերը համեմատաբար քիչ կլինեն, քանի որ ինչպես ասում են ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ:
    Շնորհակալություն:

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Մեջբերում Գեղեցիկ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ ևս մեկ ցուցադրություն, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային մշակումն է:
    Նշեմ, որ համակարգչային տեխնիկայի կիրառմամբ անցկացված ցանկացած դաս ավելի հետաքրքիր է, արդյունավետ և գրեթե միշտ տալիս է սպասված արդյունքը:
    Նյութի հղումը՝
    http://lib.armedu.am/resource/10638
    Հարգելի Գեղեցիկ, պատկերացնում եմ , թե ինչ հրաշալի դաս եք մատուցել կրտսեր դպրոցականներին: Դասի ցուցադրությունը շատ ճաշակով է արված, իսկ ընտրված ու օգտագործված գույները մանկական են ու նուրբ: Նման ցուցադրությամբ անցկացված դասը լավ արդյունք կտա, իսկ այդ դասարանում նոր ուսումնական տարում մաթեմատիկա պարապող ուսուցիչը ավելի հեշտությամբ կսովորեցնի կոտորակների հետ գործողություններ կատարել:

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Սկսնակ մասնակից Գեղեցիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2015
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Աստղիկ Մարկոսյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գեղեցիկ, Ձեր կողմից ներկայացված ցուցադրությունը, որը 4-րդ դասարանի մաթեմատիկայի դասընթացում դասավանդվող «Կոտորակ» թեմայի էլէկտրոնային տարբերակն է, մեթոդապես շատ օգտակար է: Այն հնարավորություն կտա աշակերտներին լիարժեք ըմբռնել նյութը` գաղափար կազմել «կոտորակ», «համարիչ», «հայտարար» հասկացությունների մասին, կարողանալ ամբողջը բաժանել մասերի և դրանք արտահայտել կոտորակի միջոցով: Ինչպես նաև պարզ խնդիրներ լուծել թվի մասը գտնելու կամ մասով թիվը գտնելու վերաբերյալ:
    Ցուցադրության մեջ ընդգրկված խնդիրները և առաջադրանքները շա~տ վարպետորեն են կազմված:
    Ինձ դեպքեր են հանդիպել, երբ նույն տիպի խնդիրը կազմված է եղել բնական թվերով` աշակերտներն արագ կողմնորոշվել ու լուծել են, իսկ կոտորակային թվերով խնդիրների դեպքում դանդաղել են ու անհամարձակություն ցուցաբերել: Իմ կարծիքով այս օրինակ մեթոդով դասի մատուցման դեպքում, իմ նշած դեպքերը համեմատաբար քիչ կլինեն, քանի որ ինչպես ասում են ԼԱՎ Է ՄԵԿ ԱՆԳԱՄ ՏԵՍՆԵԼ, ՔԱՆ ՀԱԶԱՐ ԱՆԳԱՄ ԼՍԵԼ:
    Շնորհակալություն:
    Այո, Աստղիկ ջան, իրավացի ես: Նման ձևով դասի անցկացումը ավելի գրավիչ է դրաձնում ուսուցանվող նյութը: Սահիկների ցուցադրմամբ ուսուցչի ասելիքը դառնում է ավելի ակնառու, իսկ աշակերտների ձեռք բերած գիտելիքները՝ ավելի կայուն: Հույս ունեմ, որ շատ դասվարներ սիրով կօգտագործեն այս սահիկահանդեսը:

  12. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Սկսնակ մասնակից Գեղեցիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2015
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում MVXACH-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գեղեցիկ, պատկերացնում եմ , թե ինչ հրաշալի դաս եք մատուցել կրտսեր դպրոցականներին: Դասի ցուցադրությունը շատ ճաշակով է արված, իսկ ընտրված ու օգտագործված գույները մանկական են ու նուրբ: Նման ցուցադրությամբ անցկացված դասը լավ արդյունք կտա, իսկ այդ դասարանում նոր ուսումնական տարում մաթեմատիկա պարապող ուսուցիչը ավելի հեշտությամբ կսովորեցնի կոտորակների հետ գործողություններ կատարել:
    Հարգելի Մարինե, շատ հաճելի է և կարևոր լսել մասնագետի կարծիքը: Այս սահիկահանդեսի միջոցով անցկացված բաց դասին ներկա էին դասվարներ և մաթեմատիկայի ուսուցիչներ, որոնք ևս դասը քննարկելիս հայտնեցին իրենց գոհունակությունը: Աշակերտների ակտիվությունից կարելի էր դատել այն մասին, որ նյութի մատուցման նման եղանակը առավել հետաքրքիր և արդյունավետ է: Իսկ ինչ վերաբերվում է սահիկահանդեսին, ապա պիտի ասեմ, որ այն արժանացավ դասալսողների բարձր գնահատականին: Շնորհակալություն:
    Վերջին խմբագրող՝ Գեղեցիկ: 23.04.2016, 21:02:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր Սվետլանա Քոչինյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2014
    Հասցե
    Գուգարք,քոթեջ.4փ.5տ.
    Գրառումներ
    220
    Հեղինակության աստիճան
    4
    Հարգելի Գեղեցիկ, միշտ սիրով ու մեծ հետաքրքրությամբ են նայում ձեր աշխատանքները և ողջունում ու հիանում եմ նրանցով:Կուզեի իմանալ այդ ծրագիրը և ինքս էլ ստեղծել նմանօրինակ նյութեր:

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Սկսնակ մասնակից Գեղեցիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.06.2015
    Գրառումներ
    15
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Սվետլանա Քոչինյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Գեղեցիկ, միշտ սիրով ու մեծ հետաքրքրությամբ են նայում ձեր աշխատանքները և ողջունում ու հիանում եմ նրանցով:Կուզեի իմանալ այդ ծրագիրը և ինքս էլ ստեղծել նմանօրինակ նյութեր:
    Հարգելի Սվետլանա, շատ ուրախ եմ, որ իմ ներկայացրած նյութերին հետևում եք, և դրանք Ձեզ դուր են գալիս: Այդ սահիկահանդեսները պատրաստված են Microsoft Office PowerPoint 2007 ծրագրով: Այդ հարցում խորհրդատվությամբ ինձ օգնում է Գայանե Սիմոնյանը /http://forum.armedu.am/member.php/4587-Գայանե-Սիմոնյան/:
    Վերջին խմբագրող՝ Գեղեցիկ: 23.04.2016, 22:47:

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  19. #20
    Ավագ մասնակից Լուսինէ Ավագյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2016
    Գրառումներ
    180
    Հեղինակության աստիճան
    3
    Հայեցի դաստիարակության տեսանկյունից, իսկապես, հիանալի դաս: Այստեղ շատ դիպուկ են ընտրված թե թեման, թե օժանդակ նյութերը՝ ցուցադրությունը, մուլտֆիլմը: Վստահ եմ՝ աշակերտները երբևէ չեն մոռանա այս դասը և իրենց ստացած տպավորությունները:
    Վերջին խմբագրող՝ Լուսինէ Ավագյան: 30.04.2016, 20:41:

  20. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


+ Կատարել գրառում
Էջ 2 7-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (1 անդամ և 1 հյուր)

  1. Գայանե Սիմոնյան

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •