+ Կատարել գրառում
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 57 հատից

Թեմա: Օգնություն մաթեմատիկայի ուսուցչին /10-12-րդ դասարաններ/

  1. #11
    Մոդերատոր Մկրտչյան Արփենիկ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    58
    Հեղինակության աստիճան
    3
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Նոր նյութի հաղորդման դասի պլան և ցուցադրում:
    http://lib.armedu.am/resource/3732
    Հարգելի Գայանե Սիմոնյան, ես ուսումնասիրել եմ Ձեր այդ պաշարը, այն ինձ շատ դուր է եկել: Թեև աշխատում եմ հիմնական դպրոցում, որտեղ 10-րդ դասարան չկա, այնուամենայնիվ, ցուցադրման առաջին մասը սիրով կկիրառեմ 7-րդ դասարանում քառանիստի վերաբերյալ նյութն ուսուցանելիս: Ինձ հատկապես դուր եկավ Նոր Օռլեանում կառուցվելիք հսկա քառանիստի նախագիծը:Կարծում եմ այն շատ կհետաքրքրի աշակերտներին: Շնորհակալություն գեղեցիկ սահիկահանդեսի համար:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 21.09.2015, 01:36:

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    6
    Արփենիկ ջան, ցուցադրումը պատրաստելիս, քառանիստի ձև ունեցող կառույցների մասին նյութ տեղադրելու մտահղացումս իրականացնելու համար, համացանցում որոնում կատարեցի: Պետք է խոստովանեմ, որ բավականին երկար ժամանակ ծախսեցի: Աշխարհում քառանկյուն բուրգի ձև ունեցող կառույցներ շատ կան, սակայն քառանիստի ձև ունեցողներ՝ շատ քիչ: Այնուամենայնիվ, երկարատև փնտրտուքի արդյունքում ի վերջո գտա այդպիսի մի քանի կառույցներ, որոնցից մեկն էլ Նոր Օռլեանում կառուցվելիք քառանիստի նախագիծն էր: Չգիտեմ՝ այդ «Հսկա քառանիստը» կառուցվել է, թե ոչ... Համենայն դեպս, նախագիծը չափազանց հետաքրքիր է: Վստահ եմ, որ այն դուր կգա աշակերտներին:

  4. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Կցորդ 2965, Կցորդ 2966, Կցորդ 2967, Կցորդ 2968, Կցորդ 2969
    Թեմատիկ աշխատանքների տարբերակները կազմելիս օգտվել եմ գործող դասագրքից և շտեմարաններից:
    http://lib.armedu.am/resource/2204
    Հարգելի Գայանե Սիմոնյան ես օգտագործել եմ ձեր կազմած 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի համար նախատեսված թեմատիկ գրավոր աշխատանքները թե հանրահաշվի, թե երկրաչափության, գտնում եմ, որ դրանք մեծ օգնություն են 12-րդ դասարանում դասավանդող ուսուցիչներին: Եթե կան Ձեր կողմից կազմված կիսամյակային ամփոփիչ գրավոր աշխատանքներ խնդրում եմ դրանք ևս տեղադրեք:

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    6
    Հարգելի Հասմիկ, Ձեր նախորդ գրառումներից մեկում գրել էիք, որ դասավանդում եք հումանիտար հոսքի դասարաններում: Իմ կազմած թեմատիկ աշխատանքները բարդ չե՞ն եղել այդ հոսքում սովորողների համար: Կատարում եմ Ձեր խնդրանքը՝ տեղադրում եմ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հանրահաշվի և երկրաչափության կիսամյակային ամփոփիչ աշխատանքների տարբերակները, որոնք կազմել եմ թեմատիկ աշխատանքներից վերցրած առաջադրանքներից՝ ընտրողաբար: Ցանկանում եմ հաջողություն:
    E12-kis.doc H12-kis.doc

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    6
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Հասմիկ, Ձեր նախորդ գրառումներից մեկում գրել էիք, որ դասավանդում եք հումանիտար հոսքի դասարաններում: Իմ կազմած թեմատիկ աշխատանքները բարդ չե՞ն եղել այդ հոսքում սովորողների համար: Կատարում եմ Ձեր խնդրանքը՝ տեղադրում եմ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի հանրահաշվի և երկրաչափության կիսամյակային ամփոփիչ աշխատանքների տարբերակները, որոնք կազմել եմ թեմատիկ աշխատանքներից վերցրած առաջադրանքներից՝ ընտրողաբար: Ցանկանում եմ հաջողություն:
    E12-kis.doc H12-kis.doc
    Հասմիկ ջան, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների տարբերակները տեղադրել եմ այնպիսի ձևաչափով, որպեսզի հնարավոր լինի նրանցում փոփոխություններ կատարել: Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ հումանիտար հոսքի դասարաններում կիրառելու համար կարող եք համեմատաբար բարդ առաջադրանքները (իհարկե` ոչ բոլորը) փոխարինել բարդության ավելի ցածր աստիճանի առաջադրանքներով:
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 27.09.2015, 19:00:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Մեջբերում Գայանե Սիմոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հասմիկ ջան, կիսամյակային ամփոփիչ աշխատանքների տարբերակները տեղադրել եմ այնպիսի ձևաչափով, որպեսզի հնարավոր լինի նրանցում փոփոխություններ կատարել: Այնուամենայնիվ՝ կարծում եմ, որ հումանիտար հոսքի դասարաններում կիրառելու համար կարող եք համեմատաբար բարդ առաջադրանքները (իհարկե` ոչ բոլորը) փոխարինել բարդության ավելի ցածր աստիճանի առաջադրանքներով:
    Գայանե ջան, շնորհակալություն խնդրանքս չմերժելու համար: Նշեմ, որ թեմատիկ գրավոր աշխատանքները ոչ թե բարդ էին, այլ ծավալուն: Այդպես էլ պետք է լիներ, որովհետև դուք ընդգրկել էիք առաջադրանքներ համարյա բոլոր թեմաներից: Թեմատիկ աշխատանքներին հատկացրել եմ երկու դասաժամ:

  12. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Մոդերատոր Գայանե Սիմոնյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2013
    Հասցե
    Կոտայքի մարզ, գյուղ Ակունք
    Տարիք
    47
    Գրառումներ
    330
    Հեղինակության աստիճան
    6
    Հասմիկ ջան, առաջարկում եմ նայեք նաև «Պաշարների շտեմարանում» Ջանիբեկ Հարությունյանի տեղադրած «Երկրաչափություն. 12-րդ դասարան /ընդհանուր հոսք/ կիսամյակային գրավոր աշխատանք. 2-րդ կիսամյակ» և «Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր /ընդհանուր հոսք/ կիսամյակային գրավոր աշխատանք. 2-րդ կիսամյակ» պաշարները: Դրանք էլ բավականին լավ են կազմված և, իմ կարծիքով, ավելի հարմար են հումանիտար հոսքի դասարանում կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն անցկացնելու համար: Հղումները՝ http://lib.armedu.am/resource/6485 և http://lib.armedu.am/resource/6483 :
    Վերջին խմբագրող՝ Գայանե Սիմոնյան: 28.09.2015, 22:52:

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    14.09.2015
    Գրառումներ
    8
    Հեղինակության աստիճան
    0
    Շնորհակալություն Գայանե ջան, դրանք ես արդեն նայել եմ:

  16. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.10.2017), Գայանե Սիմոնյան (03.10.2015), Լուսինէ Ավագյան (02.09.2016)

  17. #19
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2013
    Հասցե
    Արարատի մարզ գ.Փոքր Վեդի
    Գրառումներ
    168
    Հեղինակության աստիճան
    4
    Սիրելի՛ ուսուցիչներ, շնորհավորում ենք ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Առողջ եղեք, երջանիկ, սիրված և գնահատված: Հպարտացեք ձեր աշակերտների հաջողություններով, վայելեք նրանց անսահման սերն ու ջերմությունը, թո՛ղ յուրաքանչյուր օր ձեզ միայն դրական և բարի պահեր պարգևի: Կրկին ու նորից շնորհավորում ենք ձեզ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:

  18. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.10.2017), manush (05.10.2015), Գայանե Սիմոնյան (05.10.2015), Լուսինէ Ավագյան (02.09.2016), Մարինե Խաչատրյան (08.10.2015), Parandzem (06.10.2015)

  19. #20
    Մոդերատոր Մարինե Խաչատրյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2010
    Հասցե
    ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի
    Տարիք
    51
    Գրառումներ
    126
    Հեղինակության աստիճան
    8
    Հարգելի Գայանե, երկու տարի շարունակ օգտագործել եմ չափորոշչային պահանջներին համապատասխանող <<Հանրահաշիվ, 12-րդ դասարան (ընդհանուր հոսք), թեմատիկ գրավոր աշխատանքներ, 2-րդ կիսամյակ>> պաշարը:Դուք անչափ օգտակար աշխատանք եք կատարել: Ձեր աշխատանքները միշտ էլ աչքի են ընկնում իրենց հետաքրքիր բովանդակությամբ և օգտակարությամբ: Ես ուսումնասիրել եմ Ձեր տեղադրած բոլոր նյութերը <<Պաշարների շտեմարան>> կայքում: Դրանք արժանի են հիացմունքի և խոսում են Ձեր բարձր պատրաստվածության մասին:
    Վերջին խմբագրող՝ Մարինե Խաչատրյան: 21.10.2015, 01:43:

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    gayane0803 (31.10.2017), Գայանե Սիմոնյան (22.10.2015), Լուսինէ Ավագյան (02.09.2016)

+ Կատարել գրառում
Էջ 2 6-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •