Ruzan_#105-ի խոսքերից
Google-ում փնտրելու 19 եղանակ, որոնց մասին չգիտեն շատերը
1. Ինչպես գտնել որևէ բառ կամ արտահայտություն:
Փնտրվող բառը կամ արտահայտությունը վերցրեք չակերտների մեջ՝ «», և Google-ը կգտնի այն վեբ էջերը, որտեղ կան այդ արտահայտությունները:
2. Ինչպես գտնել մեջբերումը, որտեղ բառ է բաց թողնված:
Մեջբերումը վերցրեք չակերտների մեջ՝ բացակայող բառի փոխարեն դնելով * նշանը:
3. Ինչպես գտնել մի քանի բառերից մեկը:
Պարզապես թվարկեք բոլոր հնարավոր տարբերակները՝ դրանք առանձնացնելով | նշանով:
4. Ինչպես գտնել բառեր մեկ նախադասության մեջ:
Բառերը միացրեք & նշանով և Google-ը կգտնի այն հասցեները, որտեղ այդ բառերը գտնվում են նույն նախադասության մեջ:
5. Ինչպես գտնել փաստաթուղթ, որտեղ կա որևէ կոնկրետ բառ:
Անհրաժեշտ բառից առաջ + նշանը դրեք:
6. Ինչպես բացառել անցանկալի բառերը որոնումից:
– նշանը դրեք այն բառից առաջ, որը չեք ցանկանում տեսնել փնտրվող տարբերակներում:
7. Ինչպես փնտրել կոնկրետ որևէ կայքում:
Դրա համար փնտրվող բառից հետո գրեք՝ site: և այն կայքի հասցեն, որում ցանկանում եք փնտրել:
8. Ինչպես փնտրել որոշակի ֆորմատի փաստաթուղթ:
Դրա համար փնտրվող բառից հետո դրեք mime: և այն ֆորմատի անունը, որը ցանկանում եք փնտրել, օրինակ՝ pdf կամ doc:
9. Ինչպես կայքերում որևէ բան փնտրել կոնկրետ լեզվով:
Փնտրվող բառից հետո դրեք lang: և նշեք լեզուն, որով ցանկանում եք գտնել: Օրինակ՝անգլերեն փնտրելու համար պետք է նշել lang:en, ռուսերենի համար՝ lang:ru, ֆրանսերենի համար՝ lang:fr, և այլն:
10. Ինչպես փնտրել հոմանիշներով:
Դրա համար անհրաժեշտ է օգտագործել ˜ նշանը:
11. Ինչպես փնտրել բառի նշանակությունը:
Անհրաժեշտ է բառից առաջ դնել difine: :
12. Ինչպես գտնել կայքի հղումները (լինքեր):
Անհրաժեշտ է գրել links: և փնտրվող կայքի հասցեն:
13. Ինչպես փոխել մեծությունները:
Եթե ձեզ անհրաժեշտ է փոխել մեծությունները, ապա դա պարզապես հավաքեք փնտրման տողում:
14. Ինչպես իմանալ գումարների կուրսը:
Այս դեպքում ևս անհրաժեշտ է ցանկալի հարցումը հավաքել որոնման տողում:
15. Որևէ քաղաքում ժամն իմանալու համար հավաքեք time և այն քաղաքի անունը, որի ժամանակը ձեզ հետաքրքրում է:
16. Ինչպես հաշվարկ իրականացնել:
Պարզապես անհրաժեշտ է որոնման տողում գրել այն, ինչ ցանկանում եք հաշվել:
17. Ինչպես փնտրել cashe արված էջը:
Դրա համար միայն անհրաժեշտ է գրել cashe: և կայքի հասցեն:
18. Ինչպես գտնել որևէ քաղաքի եղանակի տեսությունը:
Դրա համար անհրաժեշտ է գրել weather և այն քաղաքի անունը, որի եղանակը ցանկանում եք իմանալ:
19. Ինչպես թարգմանել բառեր կամ արտահայտություններ:
Դրա համար անհրաժեշտ է գրել translateթարգմանվող բառը into և այն լեզվի անունը, որով ցանկանում եք թարգմանել:
Էջանիշներ