Բարև Ձեզ

Չնայած այն որ իմ նախորդ գրառումը դիտվել է շատերի կողմից և սակայն չի պատասխանվել, ես ունեմ ևս մեկ հարց -

Ունենալով "Հայբուսակ"-ի "Մանկավարժ և հոգեբան" մասնագիտության դիպլոմ, ես արդեն հասցրել եմ ստանալ մի շարք բանավոր մերժումներ այն պատճառաբանմամբ որ հարկավոր է մանկավարժական համալսարանի դիպլոմ: Պարզվումա որ ես ուղակի անիմաստ փող, ժամանակ ու եռանդ եմ վատնել "Հայբուսակ"ի դիպլոմի համա՞ր: Ասեք ինձ խնդրում եմ, եթե ես սխալվում եմ, ինչպե՞սա կարելի հարթել այս ու նմանատիպ խոչնդոտը դպրոցների տնօրենների մոտ միայն դիպլոմի պատճառով միանգամից մերժում չստանալ:

Եվ երկրորդ հարցը

Ես ցանկանում եմ դասավանդել անգլերել լեզու և ինֆորմատիկա առարկաները: ՌԴ-ում կա պրակտիկա նման դեպքերի (առանց առարկայի անվանմամբ դիպլոմ) համար երբ ուղարկում են վերապատրաստման - Հայաստանում կա նման պրակտիկա թե՞ ես ուղակի կարող եմ միանգամից սկսել դասավանդել: