Ցույց են տրվում 1 համարից մինչև 2 համարի արդյունքները՝ ընդհանուր 2 հատից

Թեմա: Կրասոսի արշավանքը դեպի արևելք. Խառանի ճակատամարտը. տեղեկատվական նյութ

  1. #1
    Սկսնակ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    24.12.2012
    Գրառումներ
    9
    Հեղինակության աստիճան
    0

    Կրասոսի արշավանքը դեպի արևելք. Խառանի ճակատամարտը. տեղեկատվական նյութ

    Ք.ա. 60թ. Հռոմը բաժանված էր եռապետության և նվաճողական արշավանքները կատարվում էին երեք ուղղությամբ՝ հյուսիս-արևմուտք, հարավ-արևմուտք և արևելք:
    Եռապետությունն իրենց մեջ բաժանում էին երեք մարդիկ՝ Հուլիոս Կեսարը, Գնեոս Պոմպեոսը և Մարկոս Կրասոսը: Հուլիոս Կեսարը կատարում էր հաջողված արշավանքներ դեպի Գալիա, իսկ Պոմպեոսը կարողացել էր նվաճել Իսպանիայի մեծ մասը և կատարել էր հաջողված արշավանքներ դեպի արևելք, նաև Հայաստան: Կրասոսին հիշում էին, որպես այն մարդու, ով հաղթել էր Սպարտակին: Կրասոսը հռոմի ամենահարուստ մարդն էր, բայց ոչ ամենասիրվածը, ինչպես Կեսարն ու Պոմպեոսը: Չցանկանալով դուրս գալ մրցակցությունից՝ Կրասոսը որոշում է նույնպես արշավանք կազմակերպել: Նրա կալվածքները գտնվում էին այսօրվա Սիրիաի մերձափնյա տարածքներում: Կրասոսն իր արշավանքում ցանկանում էր գրավել Պարթևստանը, որն ընդգրկում էր այսօրվա Պարսկաստանի և Թուրքմենստանի տարածքը, այնուհետև Հնդկաստանը և դուրս գալ դեպի Չինաստան: Նա հավաքում է ահռելի մի զորք, բաղկացած 7 լեգեոններից և 4000 հեծյալներից(հեծելազորի հրամանատարն էր Կրասոսի որդին՝ Պուբլիոսը), ընդհանուր առմամբ 43 000 զինվոր:
    Հայաստանի արքա Արտավազդ Բ-ն առաջարկեց Կրասոսին, որպեսզի վերջինս իր զորքը տանի լեռնային ուղղությամբ, բայց Կրասոսը որոշեց գնալ անապատային ուղղությամբ: Այստեղ պետք է նկատել նրա սխալ մոտեցումը, քանի որ գարնանն անապատում սոսկալի շոգ էր, իսկ հռոմեական ծանր հետևակին դժվար կլիներ այդ ճանապարհն անցնել, իսկ լեռնային ճանապարհի դեպքում, նրանք կարող էին լրացուցիչ օժանդակություն ստանալ հայերից:
    Ք.ա. 53թ. մայիսի 6-ին հռոմեական զորքը գտնվում էր դեպի Պարթևստան տանող անապատային ճանապարհին: Կրասոսի զինվորները գերհոգնած էին, սնունդն ու ջուրը սպառվում էր: Շուտով Կրասոսի հետախույզները նրան հայտնեցին, որ պարթևական զորքը շարժվում էր ինենց ընդառաջ: : Պարթևների հրամանատարն էր Սուրենան: Զորքի թվաքանակը հասնում էր 10000-ի և բոլորը հեծյալներ էին: 9000-ը հեծյալ նետաձիգներ էին, իսկ 1000-ը կատաֆրակտոսներ. ծանր հեծելազոր, զինված երկաթյա օղակավոր զրահով, երկար նիզակներով, երկաթյա սաղավարթով, ձիերը նույնպես կրում էին երկաթյա զրահ: Նետաձիգները կրակում էին շատ ճշգրիտ, իսկ ձիերը արագավազ էին: Պարթև զինվորի համար սովորական երևույթ էր անապատում կռվելը, իսկ հռոմեացու համար դա շատ անսովոր էր:
    Այս լուրն ապշեցրեց Կրասոսին և նա հրամայեց իր զինվորներին կազմել քառակուսի՝ հատուկ պաշտպանական դիրք:
    Պարթևները սկսեցին հարձակումը: Նետաձիգները սկսեցին կրակել, այնուհետև հեծելազորը հարձակվեց հռոմեացիների շարքերի վրա, բայց լեգեոներների պաշտպանական դիրքն արդյունավետ էր: Ձիերը չկարողացան շարքերը կտրել և ետ նահանջեցին: Լեգեոներների որոշ խմբեր առաջ շարժվեցին դեպի հարձակման, բայց ընկան նետաձիգների հարձակման տակ ու ետ նահանջեցին: Սուրենան որոշեց օգտագործել միայն իր նետաձիգներին: Վերջիններս անդադար կրակում էին հռոմեացիների վրա: Հռոմեացի լեգեոները զինված էր նիզակով և թրով, ուներ երկաթյա զրահ և սաղավարթ, որոնք իրենց հերթին պաշտպանում էին նրան թույլ հարվածներից, և ուղղանկյունաձև վահան՝ լավագույն պաշտպանությունը հարվածի և նետի դեմ: Լեգեոններից շատերն օգտագործում էին ‹‹կրիա›› կոչվող պաշտպանական ֆունկցիան. մեջտեղի շարքերն իրենց վահանները բարձրացնում էին վեր, կողային շարքերը վահանները պահում էին կողային մասում, դիմայինը՝ դիմային մասում: Բայց այս ամենը շատ ծանր էր, իսկ Կրասոսի լեգեոներները հոգնած էին: Կրասոսը հույս ուներ, որ պարթևների նետերը կսպառվեն, բայց վերջիններս իրենց հետ բերել էին հարյուրավոր ուղտեր, որոնք իրենց վրա կրում էին բեռ՝ լի նետերով: Կրասոսն իր որդուն հրամայում է հեծելազորով հարձակվել նետաձիգների վրա: Պուբլիոսը հարձակվում է: Վերջիններս նահանջում և հռոմեացիներին թակարդն են գցում: Թիկունքից հռոմեական հեծելազորի վրա հարձակվում են կատաֆրակտոսները և ջաղջախում այն: Պուբլիոսը սպանվում է: Այսպես է ավարտվում ճակատամարտի առաջին մասը:
    Գիշերը հռոմեացիները որոշում են շարժվել դեպի մոտակա փոքրիկ քաղաքը՝ Խառան անունով: Ճանապարհին հռոմեացիների վրա կրկին հարձակվում են պարթևները և մեծ վնաս հասցնում: Խառանում հռոմեացիները հույս ունեին հաց և ամենակարևորը ջուր ձեռք բերել, սակայն Խառանը շատ փոքր քաղաք էր, որպեսզի կարողանար հազարավոր զինվորներին մատակարարեր ջրով և սնունդով: Հաջորդ գիշեր հռոմեացիները դուրս եկան քաղաքից և միաժամանակ հայտնվեցին նետերի անձրևի տակ: Հազարավոր զինվորներ մահացան: Սուրենան առաջարկեց Կրասոսին բանակցությունների գնալ: Վերջինս չէր ցանկանում բանակցել, բայց իր զինվորները սպառնացին ըմբոստանալ: Բանակցությունների ժամանակ կռիվ բռնկվեց և Կրասոսին ու նրա հրամանատարներին սպանեցին: Կարծիք կա, որ պարթևները Կրասոսի կոկորդի մեջ լցրեցին ձուլածոյ ոսկի՝ ի նշան Կրասոսի ագահության: Զորքի մնացած մասը հարձակման ենթարկվեցին: 20000 զինվոր զոհվեց, իսկ 10000-ը գերի ընկավ: Որոշ զինվորներ փախչեցին դեպի լեռներ: Պարթևները կրեցին նվազագույն կորուստներ:
    Ըստ Պլուտարքոսի` Սուրենան Կրասոսի գլուխն ուղարկում է Հայաստան՝ Արտաշատ քաղաք, որտեղ այդ ժամանակ Արտավազդ Բ-ի մոտ հյուրնկալվել էր պարթևների արքան՝ Որոդես Բ-ն `պարթև մեծամեծերի ուղեկցությամբ: Խնջույքից հետո սեղաններն արդեն հավաքել էին, և դերասանները հանդիսականների ուշադրությանն էին ներկայացնում հույն հեղինակների ստեղծագործություններից հատվածներ:Կրասոսի գլուխը բերելու պահին բեմադրվում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Դերասան Յասոն Տրալացին բեմ է դուրս գալիս Կրասոսի ու նրա որդու կտրված գլխով և արտասանում. Լեռան բարձունքից բերում ենք Եղնիկ`խոցված մեր փառահեղ հարվածներից:
    Տեսարանը ցնծության աղաղակներով է ընդունվում հանդիսականների կողմից:

    Հեղինակ՝ Երվանդ Հարությունյան, 14 տարեկան

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianna Manukyan (20.10.2017), Սոֆյա Առաքելյան (20.10.2017)

  3. #2
    Մոդերատոր Արսենյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.09.2017
    Հասցե
    գյուղ Օշական, Մ. Հովհաննիսյան, 1 փ., տ. 6
    Տարիք
    56
    Գրառումներ
    246
    Հեղինակության աստիճան
    426
    Հրաշալի է, երբ պատանու հոգուն հայրենիքը իր երազով ու պատմությամբ, ցավով ու սիրով ասելիք ունի: Հայ պատանու, որ երիտասարդության ճամփին է արդեն ոտք դրել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •