Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 11 համարից մինչև 20 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ճանաչենք մեր հերոսներին

  1. #11
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Գրառումներ
    301
    Հեղինակության աստիճան
    19
    Հարգելի Օլգա , լինելով այդքան երիտասարդ ,բայց նաև այդքան անվախ թշնամու առջև ,զոհեցին իրենց կյանքը հանուն Հայրենիքի:Շատ մեծ հպարտության զգացումով եմ լցված, որ ունենք այսպիսի հերոսներ: Նաև ցավալի է այդ անգնահատելի կորուստները հայ ազգի համար , հայոց մայրերի և կանանց վիշտը:

  2. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #12
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    Հարգելի Գայանե Թամազյան, Ձեր թեմային արձագանքում է Սիրվարդ Թամազյանը, ով ծնվել է Լոռվա գեղատեսիլ աշխարհի մի գողտրիկ անկյունում՝ Աքորի գյուղում: Ընտանիքով 18 տարի առաջ վերաբնակվեցինք ԱՀ Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքում: Ապրում ենք, աշխատում, շենացնում մեր ազատագրված տարածքները: Այդ տարածքները արյունով են ներկվել այն քաջերի, ովքեր հայրենիքի ահեղ վտանգի պահին տվեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը: Ես խոնարհվում եմ բոլոր զոհված ազատամարտիկների պայծառ հիշատակի առջև: Մենք բոլորս չհատուցած պարտք ունենք նրանց տալու:

    << Քաջերի սերունդները քաջերն են>>: Գարեգին Նժդեհ

  4. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #13
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    ***
    << Հայաստանի սիրտը՝ Արարատյան դաշտը, չի կարելի պաշտպանել առանց տիրապետելու Ղարաբաղին>>:

    Սերգեյ Գորոդեցկի

    ***

    << Մենք զգում ենք մեծ ապագան հայ հայրենիքի և երկյուղածորեն ծնրադրում նրա աստվածային տեսիլքի առջև>>;

    Գարեգին Նժդեհ

  6. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #14
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    Հայ զինվոր

    Քո լեռների պես անսասան եղիր, հա՜յ զինվոր, դու՝ քաջ,
    Քո ջրերի պես՝ մաքուր անհատակ, հա՜յ զինվոր, դու քաջ:

    Քո սուրբ մոր նման Երկիրը պահիր, հա՜յ զինվոր, դու՝ քաջ,
    Հայոց սուրբ հողը որ չանեն ավեր, հա՜յ զինվոր, դու՝ քաջ:

    Ինչքան էլ օտար հողմերը շաչեն, հա՜յ զինվոր, դու՝ քաջ,
    Միշտ անպարտ եղիր, դու չերերաս մայր հողի վրա:

    Փա՜ռք քեզ, Հայաստան, փա՜ռք հայ մայրերին, հայ զինվորներին,
    Նրանք են հսկում սահմանը հայոց մեր սուրբ հողերի:

    Անահիտ Սարգսյան
    29. 05. 2008. Ստեփանավան

  8. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #15
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    Դու հավերժ ապրես

    Թե հայ իմ երգը ամպով մշուշվի
    Ու ամպը կախվի հայոց երկնքում,
    Թե փոթորիկներ ալեհեղ հնչեն՝
    Ելնեմ որպես շանթ ու հուր կայծակեմ:

    Եվ լինեմ զինվորը հայոց իմ երկրի,
    Որ օտար հավքն էլ սահմանդ չանցնի,
    Ու թե անցնի էլ՝ իմ կյանքը քե՜զ տամ,
    Դու հավերժ ապրես, երկի՜ր հայրենի:

    Անահիտ Սարգսյան

  10. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.


  11. #16
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Արցախ, ք. Բերձոր
    Գրառումներ
    344
    Հեղինակության աստիճան
    319
    Այսօր զինվոր եմ

    Ես այսօր, մայրի՜կ, զինվոր եմ արդեն,
    Բանակ եմ գնում՝ երկիր պաշտպանեմ,
    Քո որդու համար, զինվորիդ համար՝
    Պիտ հպարտանաս, խոստանում եմ, մա՛յր:

    Ազգիս զինվորն եմ,
    Ազգիս պաշտպանը,
    Քո որդին, մա՜յր իմ,
    Քե՜զ կպաշտպանեմ:

    Ազգի ու երկրի ես անպարտ զինվոր,
    Արյանս եռքով ոգիս կպահեմ,
    Ու թե իմ ազգին վտանգ սպառնի,
    Իմ կյանքը մատաղ ես կպարգևեմ:

    Անահիտ Սարգսյան

  12. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  13. #17
    Ավագ մասնակից
    Գրանցման ամսաթիվ
    01.02.2018
    Հասցե
    Ք. Երևան
    Գրառումներ
    160
    Հեղինակության աստիճան
    20
    Հավերժ փառք մեր հերոսներին, անմահ է նրանց գործը, նրանաց անունները հավետ կմնան մեր սրտերում : Հերոս ծնվում են , հերոս չեն դառնում ...

  14. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


  15. #18
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    497
    Հեղինակության աստիճան
    23
    Հ.Շիրազ <<Վշտավոր մոր սրտով>>
    Ասում են,իբրեւ խարույկի վրա
    Ջահել ըմբոստի մի սիրտ են այրել:
    Ասում են իբրեւ մոխիրը նրա
    Խարույկից հանել ու մորն են տարել:
    Մայրը լացել է այն մոխրի վրա,
    Ու երբ արցունքն է ընկել այն մոխրին՝
    Կենդանացել ՝ զավակը նրա...

  16. Գրառմանը 9 հոգի շնորհակալություն են հայտնել.


  17. #19
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2018
    Հասցե
    Ք.Աբովյան,Եղբայրությյան 3/15
    Գրառումներ
    729
    Հեղինակության աստիճան
    1599

    Արտակ Դավթի Միրզախանյան (1974-1994)

    Որդիս՝ Արտակը ծնվել է 1974 թ. մարտի 15-ին Աբովյան քաղաքում՝ մանկավարժների ընտանիքում:



    FullSizeRender-29-04-18-05-59.jpg FullSizeRender-29-04-18-05-57.jpg FullSizeRender-29-04-18-05-57-1.jpg

    2002 թ. հունիսին ՀՀ Նախագահի 1106 հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Anna Melqumyan (29.04.2018), Gayane Lachinyan (29.04.2018), Hripsime Margaryan (29.04.2018), Lilit Sahakyan (29.04.2018), Narine. (29.04.2018), Վ. Հովհաննիսյան (30.04.2018), Ստեփանյան Նելլի (30.04.2018), Տոնոյան Գրետա (30.04.2018), Անի Ղարիբյան (30.04.2018), Անուշ Հովհաննիսյան (30.04.2018), Գայանե Սիմոնյան (29.04.2018), Գոհար Խաչատրյան Յուրիի (15.05.2018), սուսան1965 (30.04.2018), Մարգարյան Նաիրա (29.04.2018), Նարինե Մարկոսյան (29.04.2018)

  19. #20
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    10.04.2018
    Գրառումներ
    618
    Հեղինակության աստիճան
    390
    Մեջբերում Մինասյան Նորա-ի խոսքերից Նայել գրառումը
    Որդիս՝ Արտակը ծնվել է 1974 թ. մարտի 15-ին Աբովյան քաղաքում՝ մանկավարժների ընտանիքում:



    FullSizeRender-29-04-18-05-59.jpg FullSizeRender-29-04-18-05-57.jpg FullSizeRender-29-04-18-05-57-1.jpg

    2002 թ. հունիսին ՀՀ Նախագահի 1106 հրամանով հետմահու պարգևատրվել է Արիության մեդալով:
    Փառք քեզ, ՀԱ'Յ ԶԻՆՎՈՐ, հիշատակդ հավե'րժ: Փառք ու պատիվ քեզ ծնող մորը:

  20. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.


Էջ 2 5-ից ԱռաջինԱռաջին 1234 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •