Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345
Ցույց են տրվում 41 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 45 հատից

Թեմա: Ճանաչենք մեր հերոսներին

  1. #41
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    745
    Հեղինակության աստիճան
    342
    Ով լավ զինակիր է եղել կարող է նաեւ լավ նահանգապետ լինել.



    Յուրաքանչյուր տգետ` լինի պարոն, թե իշխան, կարող է եւ պետք է դասվի խաժամուժի դասին.



    Ազգադավները երբեք էլ հայրենասեր չեն դառնա…



    Սերվանտես
    33076234_2021797034816487_6530474370291204096_n.jpg

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  3. #42
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    745
    Հեղինակության աստիճան
    342
    «ԸՆԿԱԾՆԵՐԸ »
    Կռիվներում ընկան նրանք.

    Ամեն մեկը՝միտանճրագ,

    Ամենմեկը՝միմորորդի,

    Ամենմեկը՝միաղջկա

    Երազանքը անապական,

    Կնոջ՝սերը, հոր՝ ապագան...

    Ամեն մեկը՝ անգիր մի վեպ,

    Ամեն մեկը անգին մի կյանք...



    Ամեն մեկը ընկան ա'յլ կերպ.

    Մերթ՝ ջրի մեջ, մերթ՝ հողի տակ,

    Մեկը սրով, տասը՝ հրով.

    Մեկը՝ արդեն հայտնի հերոս,

    Տասը՝ հերոս դեր չդարձած,

    Մեկը՝ իր մոր արցունքներով

    Թաց նամակը դեռ չընթերցած,

    Տասը՝ նամակ սպասելիս,

    Կարոտելիս, երազելիս...





    Բայց զոհի' պես չընկան նրանք:

    Ընկան նրանք իբրև մարտի'կ,

    Որ սովոր են մահը վանել

    Իրենց կյանքով՝ հանուն կյանքի,

    Որ սովոր են զրկանք տանել՝

    Ընդդեմ ցավի ու զրկանքի.

    Որ պատրսատ են հանուն սիրո

    Սիրուց առնել ատելու թափ.

    Եվ անպարտ են ատելությամբ:

    Որ հզոր են հենց այդ սիրով.

    Զոհի' նման չընկան նրանք:

    Ընկան նրանք իբրև մարտի'կ,

    Որ փուլ չգա էլ ապարանք,

    Խաղաղ մնա ամեն երդիկ,

    Եվ ծխանի ծուխը բարակ

    Վե'ր բարձրանա պրա՜կ-պրա՜կ,

    Քամուց թերթվի լուրթ երկնքում.

    Որ էլ ոչ մի ընտանիքում

    Անտերացած ոչ մի աթոռ

    Չաղաղակի դատարկությամբ

    Թեյի ժամին, ճաշի պահին.

    Որ արկերի դղրդոցին

    ՈՒ հրդեհի ահեղ բոցին

    Փոխարինեն արծաթ բահի

    Զրնգոցը երկնքի տակ

    Եվ կարոտի շշուկը տաք:




    Նրանք ընկան կռիվներում,

    Բայց ապրում է հոգին նրանց

    Ապրողների հոգիներում.

    Չի' մեղմացել ցավը կրած,

    Ատելուտյո'ւնը փրփըրած

    Եվ հաղթության տե'նչը խորին՝

    Ի գիտություն ա'յն բոլորի,

    Որ նայում են շիրմին նրանց

    Միայն իբրև մի բլուրի,

    Որ հարթվում է կամաց-կամաց, -

    Անմիտի պես մոռանալով,

    Որ եթե չար թշնամու դեմ

    Ապրողները իրենց ուժով

    ՈՒ զենքով են անպարտելի,

    Ընկածները իրենց հուշո'վ,

    Վրեժո'վ են սարսափելի...



    Պարույր Սևակ
    33038617_2021799604816230_6724489691002830848_n.jpg

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  5. #43
    Մոդերատոր Քրիստինե Հայ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2018
    Հասցե
    Կոտայքի մարզ քաղաք Աբովյան
    Գրառումներ
    833
    Հեղինակության աստիճան
    108
    Թաթուլ Կրպեյան, Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ 1990թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ամիսը Հյուսիսային Արցախի Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։

    Թաթուլը ծնվել է 1965թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունը ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։

    1990թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Լեռնային Ղարաբաղ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990թ. սեպտեմբերից մինչև 1991թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը` ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։Հիրավի, թեժ էին մարտերը սակայն քաջ հայորդին վայրկյան անգամ չէր մտաժում հող զիջելու մասին։ Քաջի մահով ընկել է 1991թ. ապրիլի 30-ին «Օղակ» գործողության ժամանակ։ 1996թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ բարձրագույն՝ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը հերոսի պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։ Թաթուլ մարդը, զինվորը, ռազմագետն ու պատմաբանը նաև գիտեր խոսել բանաստեղծի լեզվով։

    Մարտական գործողություն.

    1991թ. գարնանը Լեռնային Ղարաբաղի հյուսիսային շրջաններում ավելի էր սրվում պատերազմական իրադրությունը։ 1991թ. ապրիլին խորհրդային և ադրբեջանական իշխանություններն այս գյուղերի դեմ ուղղված ռազմական գործողություն սկսելու որոշում ընդունեցին։

    Մոսկվայում ստեղծված մարդու իրավունքների «Մեմորիալ» կենտրոնը վերականգնել է այդ օրերի իրադարձությունները։ 1991թ. ապրիլի 30-ին Չորրորդ բանակը, իսկ քիչ ավելի ուշ` ադրբեջանական «ՕՄՕՆ»-ը հարձակվեցին Շահումյանին մոտ գտնվող Գետաշենի վրա։ Օմօնականները, հարձակվելով տների վրա, սկսեցին թալանել և կողոպտել դրանք. միևնույն ժամանակ հարձակման ենթարկվեցին տեղի բնակիչները։

    Թաթուլ Կրպեյանը պատերազմի մասին.

    Թաթուլը հաճախ էր կրկնում, որ «Գետաշենը կդատարկվի միայն իր դիակի վրայով»:

    Թաթուլն ասում էր. -Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի...

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.


  7. #44
    Մոդերատոր
    Գրանցման ամսաթիվ
    02.06.2017
    Հասցե
    ք. Բյուրեղավան
    Գրառումներ
    491
    Հեղինակության աստիճան
    16
    Երկու եղբայր, մեկ ճակատագիր

    Հաղթանդամ տղա էր Վլադիկը,սպորտի վարպետ:Վստահ էր իր ուժերին,համոզված,որ տեղն ու տեղը կկատարի ցանկացած առաջադրանքը:Ուրախ էր,որ պիտի ծառայի Աշոտ Ղուլյանի մոտ,Բեկորի:Հանդիպեց հետը:Զրույցը կարճ տևեց:Ասաց՝ արցախցի եմ,եկել եմ Բաքվից,կռվելու Արցախի համար:Դուր եկան Բեկորին տղայի խոսքերը:Ասաց՝ սիրում եմ համարձակներին,մեր շարքերում վախկոտներ չպիտի լինեն:Թեժ մարտեր էին գնում Կրկժանում:Բեկորի մի խումբ մարտիկներ,թուրքերին հետապնդելով,այնքան խորացան հակառակորդի դասավորության մեջ,որ իրենք էլ չիմացան,թե ինչպես են կտրվել յուրայիններից:Բեկորն անմիջապես կռահեց տղաների մոլորվածությունը և անձամբ իր վրա վերցրեց նրանց ազատելու գործը:Համարձակներից կազմված մի ջոկատով,որոնց թվում էր նաև Վլադիկը շրջանցեց թուրքերին և այնպես հարվածեց թիկունքից,որ վերջիններս չհասցրին ուշքի գալ:Տղաները ոչ միայն փրկվում,այլև հնարամիտ Բեկորից սովորում են,թե նման դեպքերում ինչպես պետք է խորամանկել թշնամուն և հանկածակիի բերել նրան:

    Հաջորդ գործողությունը ծավալվեց Քարին տակ գյուղում,երբ առաջադրանք ստացան օգնության հասնել նրա հերոս պաշտպաններին:Քարինտակցիները մեկ անգամ չէին գյուղի մատույցներից դեն շպրտել զավթիչներին:Բայց ունենալով թվական գերազանցություն,զինտեխնիկա՝ թուրքերը որոշում են գրավել գյուղը:Չստացվեց:Մերոնք ավելի խորամանկ գտնվեցին՝ մի թևից հուժկու հարված հարված հասցրին,իսկ մյուս կողմից,անցնելով թիկունք,թուրքերին պարտության մատնեցին:Այնուհետև մարտեր ծավալվեցին Մալիբեկլու,Ղուշչիլար,Խոջալու բնակավայրերի ազատագրման համար:Անդրանիկ Հովսեփյանի դասակը,ինչպես միշտ ընթանում էր կռվողների առջևից:

    Հաջորդ մարտերը տեղի ունեցան Մարտակերտի շրջանում:Մտնելով Սրխավենդ՝թուրքերի որջը,Անդրանիկը Վլադիկին հուշեց.սա գողերի ու ավազակների բույն է,որտեղից տարին բոլոր հանգիստ չեն տվել մոտակա հայկական բնակավայրերին,շարունակ կողոպտել ու թալանել են նրանց ունեցվածը:

    Հանգիստ մնա,Անդրեյ,այսօրվանից նրանք չեն գնա թալանի,վերջացավ նրանց թալանը...Ու հանկարծ ընդհատեց խոսքը՝սպասիր,մեր դիմաց թուրքեր են հետևում: Զինվորն ու հրամանատարը պառկեցին և փորսող մոտեցան ավազակներին:Երբ Վլադիկը հանեց նռնակների փունջը և ուզում էր նետել թուրքերի վրա,Անդրանիկը բռնեց նրա թևից՝ սպասիր,դեռ հեռու են նռնակները չեն հասնի:
    -Էն էլ ինչպես կհասնեն:Հիմա նայիր,ինձ սպորտի վարպետ կասեն:-Ասաց ու նետեց նռնակները:Թուրքերից մի քանիսը անշարժացան տեղում,իսկ մյուսները փախուստի դիմեցին:Թուրքերը փախան դեպի Բաշ Գյունե փայա և Օրթա փայա գյուղերը:Ճակատային գիծը երկարեց,տեղանքը բարդացավ:Զորախումբը տրոհվեց երկու մասի՝ հիմնականը Բեկորի գլխավորությամբ մարտերը շարունակեցին Չլդրան-Դրմբոն ուղությամբ,իսկ մյուսները,որոնց թվում նաև Անդրանիկի դասակը,շարժվեցին դեպի Բաշ Գյունե փայա:

    Տեղանքը անծանոթ էր,գյուղը՝ ցրված անտառի ու բլուրների միջև:Ընդհանուր ճանապարհ չկար,տները իրար հետ կապված էին արահետներով:Անհասկանալի լռություն էր:Դասակը փորցեց թափանցել հակառակորդի տառածքը և,ինչպես միշտ,նրան հանկարծակի բերել ներսից:Սակայն այս անգամ ռիսկը ճակատագրական եղավ:Տղաները խորացան թշնամու թիկունքում և չվերադարձան:Նրանք իննը հոգի էին՝Անդրանիկ Հովսեփյան,Կարեն Առաքելյան,Վլադիկ Հայրապետյան,Ավետ Այվազյան,Կարեն Սեվյան,Աշոտ Բաղդասարյան,Կարեն Գաբրիելյան...բոլորն էլ Ստեփանակերտից,բոլորն էլ նույն թաղամասից:

    Վլադիկի կրտսեր եղբայրը՝Վալերիկը,դիմեց հարազատներին.
    -Ես էլ գնացի,էլ տանը անելիք չունեմ,գնամ եղբորս վրեժը առնելու:
    Թեժ մարտերից մեկում զգաց ինչ-որ տաք հոսանք անցավ աջ թևով ու զենքը ընկավ ձեռքից:
    Այսպես էլ երկու եղբայր առժանացան մեկ ճակատագրի:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.


  9. #45
    Ավագ մասնակից Գոհար Խաչատրյան Յուրիի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.03.2018
    Գրառումներ
    745
    Հեղինակության աստիճան
    342
    Մեջբերում manush-ի խոսքերից Նայել գրառումը
    «Աշխարհազոր» երիտասարդական կրթական հասարակական կազմակերպություն
    Ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս՝ Աբրահամյան Հարություն Հովհաննեսի
    2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը ռազմական ագրեսիա սկսեց Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով: Քառօրյա պատերազմում երկու կողմն էլ տվեցին մեծաքանակ զոհեր: Զոհվածների և սպանվածների տարբեր թվեր էին շրջանառվում, որոնցից մեկն էլ Հարություն Աբրահամյանն էր: Հարություն Հովհաննեսի Աբրահամյանն ծնվել էր 1985թ Ադրբեջանում : Փախուստից հետո ընտանիքը բնակություն էր հաստատել Արեգունի գյուղում, նա ընտանիքի միակ զավակն էր: Դպրոցի ուսուցիչները հիշատակում են ,թե որքան հարգալից և խելացի աշակերտ է եղել նա, միջին սովորող է եղել,բայց աչքի է ընկել իր համեստությամբ, պատասխանատվությամբ, իր դաստիրակությամբ, հարգանքով ՝մեծերի, ուսուցիչների հանդեպ: Հարությունը ժամկետային ծառայությունը անցնելուց հետո 2004_2007թթ. ամուսնացել է ,ունեցել է երեք երեխա ՝մեկ տղա ,երկու աղջիկ:Երբ որ Հարությունը որոշեց աշխատանք գտնել, ընտանիքը նրան բազմիցս հորդորում էր երկրից դուրս աշխատելու մասին , սակայն նա հակառակվում էր ասելով, որ եթե ո՛չ ես, ապա ո±վ կպաշտպանի մեր երկիրը: Անցել է պայմանագրային ծառայության 2010 թվականից, ընտրելով հոր ուղին: Հայրը՝ Հովհաննես Աբրահամյանը 90 –ական թվականներին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին : Եղել է դիպուկահար: Հարությունը իր հորից ժառանգել էր ո՛չ միայն մասնագիտությունը դիպուկահարի, ա՛յլ նաև անչափ սերը դեպի սեփական հայրենիքը, ա՛յն հարգանքը, որ ուներ իր երկրի նկատմամբ: Ապրիլի 1-ին պետք է դիրքերից իջներ…Երեկոյան զանգել էր ընտանիքին, խոսել իրենց հետ : Խոսելու ընթացքում աղջիկը խնդրել էր, որ իր ծննդյան օրը՝ապրիլի 4-ին Հարությունը լինի տանը: Ի պատասխան աղջկա խնդրանքին նա խոստացել էր լինել տանը: Ապրիլի լույս 2-ի գիշերը տագնապ էր հայտարարվել : Դիրքերը բարձրանալուց առաջ հեռախոսը թողել էր զորամասում ասելով ,որ եթե հանկարծ զանգեն , կասեք մայրիկիս, որ եթե ոչ ես, ապա ո±վ ,ու կփոխանցեք,որ ես շատ եմ սիրում իրենց : Լինելով դիրքի ավագ և պատասխանատու 8 շարքայինների համար ,հպարտ ու անվախ սրտով շարժվել էր դեպի դիրքերը ՝օրինակ ծառայելով ընկերներին: Ապրիլի 4-ին ՝աղջկա ծննդյան օրը ,նա ներկա գտնվեց տանը ….ավա՜ղ անշնչացած:
    Վերջին խմբագրող՝ Գոհար Խաչատրյան Յուրիի: 02.06.2018, 19:04:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


Էջ 5 5-ից ԱռաջինԱռաջին ... 345

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •