Ցույց են տրվում 1 համարից մինչև 4 համարի արդյունքները՝ ընդհանուր 4 հատից

Թեմա: Հայոց ազնվականության ճակատագրի կրողները ՝ Օրբելի եղբայրները

  1. #1
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4

    Հայոց ազնվականության ճակատագրի կրողները ՝ Օրբելի եղբայրները

    ՀՈՎՍԵՓ ՕՐԲԵԼԻ
    «Ես շատ ուրախ եմ, որ իմ որդիները գնում են
    նյութապես անապահով ճանապարհով՝ հանուն
    գիտության և այն ազգի, որի զավակներն են, և
    որը բոլորից շատ կարիք ունի հարգանք
    պարտադրելու ուրիշներին՝ մարդկությանը
    տալով գիտության նշանավոր գործիչներ»:

    Աբգար Օրբելի

    Բարեկա´մս, անհրաժեշտ խոհերի համար, թերթենք պատմության էջերը:
    Իհարկե համառոտագրելով՝ փորձենք մոտենալ հայոց պատմության մեջ խոշոր հետագիծ թողած հայ իշխանական տոհմի պատմությանը՝ Օրբելիների փաղանգին:

    Օրբելիներ

    850-ամյա տոհմի պատմությունը սերում է Սիսակ նահապետի աշխարհից: «Պատմություն նահանգի Սիսական» աշխատության էջերին է Ստեփանոս Օրբելյանի շարադրած Սիսական տան «քաղցրալուր պատմությունը»:
    Օրբելիների տոհմն ունի հին հայկական իշխանական ծագում: Օրբելիները սերում են Մամիկոնյաններից, նրանք էլ, իրենց հերթին, ըստ պատմիչների, Ճենաց աշխարհից եկան ու հաստատվեցին Գուգարքում:

    Օրբելիները բարձր դիրք են գրավել և զգալի դեր խաղացել հայ քաղաքական ու մշակութային կյանքում: Երևելի այս տոհմի պատմության մեջ առանձնացել են Լիպարիտ, Սմբատ, Տարսայիճ Օրբելիները:

    Մեծ համակրանքով է նկարագրում Ստեփանոս Օրբելյանը Տարսայիճ Օրբելյանին. «Նա այր էր մի զորեղ և հաջողակ ռազմի ու բոլոր գործերի մեջ»: Տարսայիճ իշխանն իր սահմաններն ամրացնելու նպատակով կնության է առնում Արցախի Հասան Ջալալյանի դուստր Մինա Խաթունին: Եվ միավորելով երկու ուժերը՝ նրանք ավելի են զորեղանում:
    Տոհմն իր բարձունքին հասավ 13-14 դարերում, երբ Օրբելյանների տիրակալության մեջ մտավ Սյունիքը: Այդ ժամանակաշրջանում ապրեց ու ստեղծագործեց Մոմիկ ճարտարապետը, ում ձեռամբ և մտքով կառուցվեցին Սպիտակավորը, Արենին, Նորավանք դամբարանատունը: Նորավանքում` տոհմական գերեզմանատանը, թաղված է տոհմի պատմաբան Ստեփանոս Օրբելյանը: Համաձայն նրա` «Օրբել» անունը վերցված է «Օրբետ» ամրոցի անվանումից, որը գտնվում է Վրաստանում` Օրբետ գյուղի մոտ:

    Օրբելիների տիրապետությունը Սյունիքում անկում ապրեց Լենկթեմուրյան արշավանքի ժամանակ: Սյունիքը ռազմաբեմ դարձավ, և Օրբելիները գաղթեցին դեպի Վրաստան:

    Բավարարվենք այս համառոտագրությամբ և դառնանք Օրբելի եղբայրներին:

    Օրբելի եղբայրների ծաղկաձորյան տուն-թանգարանում աշխատակիցները, ըստ կենսագիրների տեղեկությունների, ներկայացնում են մասնավորապես եղբայրների գերդաստանի հետաքրքրական պատմությունը:
    Նրանց հայրական պապը` Հովսեփ Օրբելին, ուսանել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, որն ավարտելուց հետո անցնում է հոգևոր ծառայության:

    Հովսեփ Օրբելի մեծ հայրը ունեցել է հինգ զավակ` երեք որդի և երկու դուստր:
    Օրբելի եղբայրների հորեղբայրները` Դավիթը և Համազասպը, ավարտել են Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը. Դավիթ Օրբելին հոգեբույժ-ջղախտաբան էր, Համազասպը Թիֆլիսում՝ հայտնի բժիշկ-ատամնաբույժ:
    Օրբելու երրորդ որդին` Օրբելի եղբայրների հայրը` Աբգար Օրբելին (1849-1912), ավարտել է Ս. Պետերբուգի կայսերական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նա բացառիկ կրթված մարդ էր, մեծ ուշադրություն էր դարձնում որդիների դաստիարակությանը և կարողացավ հիանալի կրթության տալ նրանց:

    Ա. Օրբելին ամուսնացած էր իշխանական ծագում ունեցող Վարվառա Մովսեսի Արղության-Երկայնաբազուկի հետ (1857-1937): Նա կրթված կին էր, հիանալի տիրապետում էր չորս լեզուների, հետևում երեխաների դաստիարակությանը և ուսմանը:

    Օրբելի եղբայրներից ավագը Ռուբեն Օրբելին է (1880-1943): Նա համարվում է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը և ստորջրյա տեխնիկայի պատմության և գիտության նոր ճյուղի` հիդրոհնագիտության համաշխարհային ճանաչում վայելող խոշորագույն մասնագետներից մեկը: Ռ. Օրբելին իր մտքի հուժկու թռիչքով և համարձակ հետազոտություններով կարողացավ հիմնել գիտության նոր բնագավառ, որի խնդիրն էր ստորջրյա հսկայական տարածքներից դուրս բերել մշակութային արժեքներ և առավել լիարժեք ներակայացնել համաշխարհային մշակույթը:

    Եղբայրներից միջնեկը հռչակավոր ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի հիմնադիր ակադեմիկոս Լևոն Օրբելին է (1882-1958): Նա ավարտել է Ս. Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան և աշակերտել հանճարեղ Ի. Պավլովին: Նրա հինգհատորյա «Ընտիր երկերը» մի ընդգրկուն ուսումնասիրություն է նյարդային համակարգի բոլոր ուղղությունների մասին և բացահայտում է հեղինակի` համաշխարհային ֆիզիոլոգիայի խոշոր դեմքերից մեկին` Լ. Օրբելու գիատական հայացքներն ու մտքի խորությունը:

    Եղբայրներից կրտսերը հռչակավոր արևելագետ ակադեմիկոս Հովսեփ Օրբելին է (1887-1961)՝ մեր հերոսը:

    Տոհմիկ գիտնականը

    Հ.Օրբելին երկար տարիներ ղեկավարել է Լենինգրադի Էրմիտաժը, կազմակերպել ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ: Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա ղեկավարել է Էրմիտաժի գանձերի տարհանումը, իսկ պատերազմից հետո ելույթ է ունեցել Նյուրնբերգյան դատավարության ժամանակ: Հ. Օրբելին եղել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի դեկանը, հիմնադրել Խորհրդային Միության գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի լենինգրադյան բաժանմունքը, Հայաստանի գիտությունների ակադեմիան և դարձել նրա առաջին նախագահը:


    Հովսեփ Օրբելին հուշերի մեջ

    Շատերն են հիացական հուշեր թողել մեծ գիտնականի մասին: Առինքնող արտաքինով, խորաթափանց հայացքով տաղանդավոր հայորդին ուղղակի գրավել է ժամանակի գիտական մտքի և հասարակայնության ուշադրությունը: Յուրաքանչյուր հուշ մի ուրվագիծ է նրա դիմանկարի ամբողջացման ճանապարհին:

    Իր հուշերում Ե. Տառլեն վկայում է. «Կես դարից ավելի Հ. Օրբելին ծառայեց գիտությանը: Հայ ժողովրդին և աշխարհին պարգևեց հնագիտական, աղբյուրագիտական, բարբառագիտական մեծ ու փոքր, փայլուն և մնայուն աշխատություններ, որոնցից յուրաքանչյուրի մեջ ճառագայթում է տաղանդավոր գիտնականի լուսավոր միտքը: Նա հայկական էպոսի խորը վերլուծողն էր: Ուներ կոլեկտիվ աշխատանք կազմակերպելու շնորհ, որը բացառիկ է գիտնականների միջավայրում»:

    Առանձնացնենք Ռուբեն Զարյանի թանձր ու տպավորիչ վրձնահարվածները. «Արշավիր Մելիքյանից հետո միակ հռետորը, որ ինձ վրա խորը տպավորություն է թողել, Հովսեփ Օրբելին է: Ամբիոնի մոտ նրա երևալը բավական էր, որ դահլիճը հավատով լցվեր նրա նկատմամբ: Օրբելին իր փառահեղ մորուքով նման էր մոգի:

    Նա իր խոսքը հանդարտ էր սկսում՝ հնարավորություն տալով ունկնդրին մտնել իր նյութի ընդհանուր մթնոլորտի մեջ: Երբ համոզվում էր, որ իրեն լսողները մտքով և, գլխավորը, զգացողությամբ իր արծարծած հարցերի ոլորտում են, նրա հանգիստ խոսքը թափ ու փայլ էր առնում: Օրբելին կարողանում էր իր խոսքի հմայքին ենթարկել ունկնդրին: Ինքը հուզվում էր և հուզում մի ամբողջ լսարան, որքան էլ մեծ լիներ:

    Նա հասնում էր առավելագույնին. ամենատարբեր խառնվածքի և ամենատարբեր պարաստության տեր մարդկանցով լեցուն դահլիճը մի կես ժամում դարձնում էր մի մտքի, մի հույզի, մի կամքի ենթակա միասնական լսարան»:
    Անհնարին է պատմել կամ պատմելով սպառել մեծ հմայքի տեր գիտնականի կենսագրությունը: Հովսեփ Օրբելու ամեն մի գիտական աշխատանքը, յուրաքանչյուր ուղևորությունը, մեծերի, ժամանակակիցների հետ հանդիպումների արձանագրությունները ներկայացված են աշխարհի տարբեր հանրագիտարաններում, ժամանակակիցների հուշերում, Օրբելու կենսապատումի էջերում:

    ԱՂԲՅՈՒՐՆԵՐ http://old1.hayernaysor.am/1357896276

    http://www.youtube.com/watch?v=WAq4tu9z3Ps#t=12

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (10.06.2017), manush (14.07.2014), Անգին Ասլանյան (11.06.2017)

  3. #2
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Օրբելի եղբայրները իրենց գիտական աշխատանքներով գերազանցեցին իրենց ժամանակը, ես հպարտ եմ, որ նույնպես հայ եմ:

    Գեներալ լեյտենանտ, ‘’Կոմանդոս’’ Ա. Տեր-Թադևոսյան

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    anahitgeorgyan (10.06.2017), manush (15.07.2014), nazikmuradyan (05.06.2017), Անգին Ասլանյան (11.06.2017)

  5. #3
    Մոդերատոր Անգին Ասլանյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.05.2017
    Հասցե
    Արզնի
    Գրառումներ
    157
    Հեղինակության աստիճան
    1
    Մեր պատմության մեջ շատ հանճարներ ենք ունեցել, որոնք իրենց ուրույն տեղն ունեն հայ գիտության ասպարեզում։ Օրբելի եղբայրները հերթական ապացույցն են, որ հայ միտքը երբեք չի դադարում մտածել և արարել։

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Parandzem (11.06.2017)

  7. #4
    Մոդերատոր Parandzem-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2014
    Հասցե
    Քաղաք Արտաշատ
    Գրառումներ
    132
    Հեղինակության աստիճան
    4
    Այո հարգելի Անգին , ես կարծում եմ ,որ նման հանճարների գործունեությանը և տեսակին պետք է ներկայացնել մեր աշակերտներին դասղեկի ժամերին, Ծաղկաձոր էքսկուրսիա կատարելու ժամանակ՝ տանելով Օրբելիների տուն-թանգարան/թե չէ ոմանց համար միայն հանգստանալու և ուտել խմելու վայր է /: Ես այս թեմայով որպես ԴԱԿ նաև միջոցառում ունեմ կատարված ,եթե հետաքրքրեց կարող եք տեսնել հետևյալ հղմամբ http://lib.armedu.am/resource/1851

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    manush (12.06.2017)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •