Ֆրանսերենը որպես գործողության լեզու. Ինչպե՞ս դասասենյակը վերածել իրական կյանքի հարթակի
Ժամանակակից աշխարհում լեզու սովորելը դադարել է լինել պարզապես քերականական կանոններ անգիր անելու կամ տեքստեր թարգմանելու գործընթաց : Այսօր մեր առջև խնդիր է դրված կրթել «աշխարհի քաղաքացիներ», ովքեր լեզուն կօգտագործեն որպես գործիք՝ իրական կյանքում կողմնորոշվելու և հաղորդակցվելու համար : Հենց այս գաղափարն է ընկած գործողության վրա հիմնված մոտեցման (Action-oriented approach) հիմքում:
Այս մոտեցումը սովորողին դիտարկում է որպես «սոցիալական դերակատարի» : Դասարանում մենք այլևս չենք սովորում «ինչպես է պետք խոսել», այլ պարզապես «խոսում ենք» կոնկրետ խնդիր լուծելու համար՝ լինի դա ռեստորանում պատվեր տալը, զբոսաշրջային ուղեցույց պատրաստելը կամ նույնիսկ բանավիճելը : Սա լեզուն դարձնում է կենդանի և կիրառական:
Մեթոդի արդյունավետ կիրառման համար անհրաժեշտ է մի քանի առանցքային փոփոխություն.
Ուսուցչի դեր. Մենք պետք է դառնանք ուղեկից և մոդերատոր, ով ստեղծում է միջավայր, որտեղ աշակերտը չի վախենում սխալվելուց և գործում է ինքնուրույն:
Գործնական նախագծեր. Տեսական նյութը ամրապնդել իրական առաջադրանքներով: Օրինակ՝ 8-րդ դասարանում աշակերտները կարող են պատրաստել իրենց համայնքի ֆրանսերեն զբոսաշրջային բուկլետը : Սա միաժամանակ զարգացնում է և՛ բառապաշարը, և՛ թիմային աշխատանքը, և՛ ստեղծագործական միտքը:
Մոտիվացիա. Երբ աշակերտը տեսնում է իր աշխատանքի վերջնական արդյունքը (պաստառ, տեսանյութ), նրա հետաքրքրությունը լեզվի նկատմամբ կտրուկ աճում է:
Իհարկե, անցումը հեշտ չէ: Մենք բախվում ենք ժամանակի սղության, տեխնիկական միջոցների պակասի և ավանդական մեթոդների սովորույթին : Սակայն լուծումը համագործակցության մեջ է : Ուսուցիչների փորձի փոխանակումը, թվային հարթակների օգտագործումը և CECRL-ի (Լեզուների իմացության համաեվրոպական համակարգ) սկզբունքների կիրառումը կարող են հեղափոխել մեր դասերը:
Եկե՛ք դադարենք լեզուն սովորեցնել որպես թանգարանային նմուշ և սկսենք այն կիրառել որպես գործողության գործիք: Սա ճանապարհ է դեպի ավելի ինքնուրույն, պատասխանատու և պատրաստված սովորող:
Եզրափակելով ՝ կցանկանայի միասին քննարկենք հերևյալ հարցերը․
1․ Ո՞րն է եղել ձեր ամենահաջողված «իրական նախագիծը» դասարանում, որտեղ աշակերտները մոռացել են, որ լեզու են սովորում և պարզապես սկսել են «գործել»:
2․ Մեր ծրագրային ծանրաբեռնվածության պայմաններում որքանո՞վ է իրատեսական նման նախագծային աշխատանքներին (օրինակ՝ բուկլետի կամ տեսանյութի պատրաստում) դասաժամեր տրամադրելը : Չի՞ տուժի արդյոք քերականական նյութի յուրացումը:
3․ Ի՞նչ անել այն աշակերտների հետ, ովքեր ունեն ցածր լեզվական մակարդակ կամ պասիվ են խմբային աշխատանքներում : Արդյո՞ք այս մեթոդը նրանց ավելի չի մեկուսացնի ուժեղներից:
4․ Հնարավո՞ր է արդյունավետ իրականացնել գործողության վրա հիմնված մոտեցումը մի դպրոցում, որտեղ չկա ինտերնետ կամ համակարգչային սարքավորումներ:

Comment