Կատարել գրառում

Կատարել գրառում հետևյալ թեմայում: Բաց դասեր, հետազոտական աշխատանքներ քիմիայից

Ձեր հաղորդագրությունը

Գրեք 8 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):

 

Դուք կարող եք ընտրել ձեր գրառումը բնութագրող պատկերակ

Հավելյալ դրույթներ

  • Ձևափոխում է www.example.com-ը [URL]http://www.example.com[/URL]-ի:

Նայել թեման (նորերը սկզբում)

  • 27.10.2017, 19:48
    Balasan
    Բաց դասի նախապատրաստման և անցկացման համար ներկայացված է մի շարք պահանջներ:
    1. Յուրաքանչյուր բաց դաս ունի մեթոդական նպատակ:

    2. Բաց դասեր կարող են անցկացնել այն մանկավարժները, որոնք ունեն բարձր գիտա-մեթոդական պատրաստվածություն, ապահովում են ուսումնադաստիարակչական գործընթացի բարձր էֆեկտիվություն:

    3. Բաց դասերը պետք է նվիրված լինեն ակտուլ հացերին:
  • 23.10.2017, 16:44
    Balasan
    Մեջբերում ՄետՀ-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բալասան , «Քիմիան և սնունդը» փորձարարական դասը կհարստացնի աշակերտների գիտելիքները, ճիշտ կկողմնորոշի նրանց խուսափել արհեստական սննդի օգտագործումից: Ավելացնեմ նաև, այս փորձարարական դասը իսկապես կարող եմ համարել ուսուցչի՝ Ձեր կողմից առաջավոր փորձի փոխանցում:
    Հարգելի Հակոբյան, շնորհակալություն կարծիքի համար:
  • 19.10.2017, 15:11
    ՄետՀ
    Հարգելի Բալասան , «Քիմիան և սնունդը» փորձարարական դասը կհարստացնի աշակերտների գիտելիքները, ճիշտ կկողմնորոշի նրանց խուսափել արհեստական սննդի օգտագործումից: Ավելացնեմ նաև, այս փորձարարական դասը իսկապես կարող եմ համարել ուսուցչի՝ Ձեր կողմից առաջավոր փորձի փոխանցում:
  • 18.10.2017, 20:12
    Balasan
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Բալասան ջան, «Քիմիան և սնունդը» փորձարարական դասում ներկայացված ինֆորմացիան և ընդհանրապես դասի կառուցվածքն այնպիսին է ,որ սովորողների ոչ միայն գիտելիքների պաշարն է ավելացել ,այլ նաև դասի արդյունքում հասկացել են և <ճիշտ> սնվել և <ճիշտ> սնունդ ընդունել ,որն այսօր շատ կարևոր է գիտակցել:Ձեր ներկայացրած փորձարարական դասն իսկապես <դրական և նորարարական փորձի տարածման միջոց է>։
    Հարգելի Մարգարյան, շնորհակալություն կարծիքի համար: Ներկայումս թուլատրելի սննդային հավելումները ուսումնասիրության առումով ավելի երկար ժամանակ են պահանջում և այդ նյութերի ազդեցության հետևանքները հնարավոր է դիտվեն տարիներ անց: Անվտանգ չափաբաժինների կուտակման արդյունքը կարող է այդքան էլ անվտանգ չլինել: «Ի՞նչ պետք է ուտել, ինչպե՞ս պետք է ուտել» հարցադրումները շատ կարևոր են:
  • 17.10.2017, 21:15
    Anushmarg
    Բալասան ջան, «Քիմիան և սնունդը» փորձարարական դասում ներկայացված ինֆորմացիան և ընդհանրապես դասի կառուցվածքն այնպիսին է ,որ սովորողների ոչ միայն գիտելիքների պաշարն է ավելացել ,այլ նաև դասի արդյունքում հասկացել են և <ճիշտ> սնվել և <ճիշտ> սնունդ ընդունել ,որն այսօր շատ կարևոր է գիտակցել:Ձեր ներկայացրած փորձարարական դասն իսկապես <դրական և նորարարական փորձի տարածման միջոց է>։
  • 16.10.2017, 08:01
    Balasan
    Փորձարարական դասի դեպքում նորարարությունը պետք է կապ ունենա մատուցվող նյութի բովանդակության կամ մեթոդիկայի հետ: Դասը՝ որպես ուսումնական գործընթացի կազմակերպման ձև, կարող է կրել նորը, ունենալ հատուկ կառուցվածք: Փորձարարական դասը պետք է կրի նորույթ կամ այն, ինչը շատ լավ է ստացվում տվյալ մասնագետի մոտ:
  • 14.10.2017, 18:18
    Balasan
    Մեջբերում Լուսինե Ա.-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտական աշխատանքների արդյունքում ձեռք բերված գիտելիքը,դառնում է աշակերտի սեփականությունը:
    Հարգելի Լուսինե Ա., շնորհակալություն գրառման համար: Համամիտ եմ Ձեր հետ, նյութի գիտակցական ընկալումը կարելի է իրականացնել տարբեր տիպի ւնքնուրույն աշխատանքների միջոցող, այդ թվում՝ հետազոտական աշխատանքների սովորողների: մտապահում է Համաձայն որոշակի տվյալների սովորողը 10 % այն ամենի, ինչը կարդում է, 20 % այն ամենի, ինչը լսում է, դիտարկումների 30 %-ը , 50 % -ը լսածի և տեսածի, 70 % -ը քննարկումների, 90 %- ը այն ամենի, ինչը ասվում է և արվում է գործնականորեն:
  • 13.10.2017, 19:40
    Balasan

    Քիմիան և սնունդը

    Հարգելի գորժընկերներ ձեզ եմ ներկայացնում «Քիմիան և սնունդը» փորձարարական դասի վերջին մասը և համապատասխան ցուցադրությունը, որը ևս տեղադրել եմ պաշարների շտեմարանում: Այն կարող եք գտնել անցնելով այս հղումով.
    http://lib.armedu.am/resource/20101

    Աշխատանքում ներկայացրել եմ « Բանավոր ամսագրի»հետևյալ էջերը.

    5. «Սնունդը և բնավորությունը»
    6. «Երշիկ առանց մսի»
    7. «Կաթնամթերքի գաղտնիքը»
    8. «Դիակները չեն քայքայվում»
    9. «Քիմիկները կրկին գործի անցան, կարտոֆիլ ֆրի»
    10.«Սննդային հավելումներ»
    11. «ԳՄՕ»
    12. «Ի՞նչ պետք է ուտել, ինչպե՞ս պետք է ուտել»
  • 13.10.2017, 19:28
    Balasan
    Մեջբերում Naira1990-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Բալասան հետագայում արդեն սովորողները իրենք մեծ հետաքրքրությամբ պարբերաբար հետևում են թե իրենց կողմից օգտագործվող սննդատեսակի մեջ ինչպիսի հավելումներ են առկա:
    Դուք ճիշտ եք, հարգելի Նաիրա, աշակերտներիցս շատերը հրաժարվեցին E խմբի վնասակար հավելումներ պարունակող սննդի օգտագործումից, չնայած դպրոցն ավարտելուց հետո կարելի է նրանց հետ ևս մի անգամ անրադառնալ այս թեմային և տեսնել, թե տարիներ անց ինչ հետք է թողել այս փորձարարական դասը նրանց հետագա ընտրության վրա:
  • 13.10.2017, 11:52
    Balasan
    Մեջբերում Վիոլետա Կոստանդյան-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետազոտական աշխատանքը մեծ ազդեցություն է ունենում երեխաների ինքնուրույնության ձևավորման հարցում:
    Հարգելի Վիոլետա, շնորհակալություն գրառման համար: Ինքնուրույնության ձևավորման կարևորությունը ուսումնադաստիրակչական գործընթացի կարևորագույն մասերից է:
Այս թեմայում կատարվել է ավելի քան 10 գրառում: Սեղմեք այստեղ, որպեսզի վերաբեռնավորեք այս թեման:

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •