Կատարել գրառում

Կատարել գրառում հետևյալ թեմայում: ՏՀՏ-ի կիրառումը քիմիայի դասընթացում

Ձեր հաղորդագրությունը

Գրեք 5 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):

 

Դուք կարող եք ընտրել ձեր գրառումը բնութագրող պատկերակ

Հավելյալ դրույթներ

  • Ձևափոխում է www.example.com-ը [URL]http://www.example.com[/URL]-ի:

Նայել թեման (նորերը սկզբում)

  • 29.10.2017, 23:28
    Naira1990
    Հարգելի Նաիրա շնորհակալ եմ Ձեր գրառման համար:
  • 29.10.2017, 19:11
    Naira Nahapetyan
    10-րդ դասարանի 3.1 և 3.2 պարագրաֆների վերաբերյալ համակցված դասի սլայդներ, որ պատրաստել եմ google slides հրաշալի գործիքով: էջ 48-51 Դաս 3.1 Նյութի ֆիզ. վիճակները:Մոլեկուլային և ոչ մոլեկուլային կառուցվածքով նյութեր, էջ 51-56 Դաս 3.2 Նյութի գազային վիճակի օրինաչափությունները

    https://docs.google.com/presentation...b9656b890d01_0

    Բացո՞ւմ է
  • 29.10.2017, 18:33
    Naira Nahapetyan
    Քիմիա առարկայի ծավալն ու բովանդակությունը մեծ է շաբաթական երկու, առավել ևս մեկ ժամով անցնելու համար: Դա է պատճառը, որ դպրոցում աշակերտների կողմից չսիրված առարկաներից է: Քիմիական հետաքրքիր փորձերն ու տեսանյութերը մասամբ շտկում են իրավիճակը:
  • 29.10.2017, 17:19
    Naira1990
    Հարգելի գործընկերներ ձեզ եմ ներկայացնում 12-րդ դասարանում ուսումնասիրվող <<Դեղանյութերի ազդեցությունն օրգանիզմի վրա >> թեմայի շնորհանդեսային աշխատանքը, որում ներառված է դեղանյութերի ստեղծման համառոտ պատմությունը, դեղամիջոցների դասակարգումը՝ համապատասխան օրինակներով, ազդեցությունն օրգանիզմի վրա: Շնորհանդեսային աշխատանքի ցուցադրումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը՝ սովորողներին առավել ամբողջական պատկերացում տալով բժշկական քիմիայի նվաճումների մասին ՝ ևս մեկ անգամ կարևորելով քիմիայի դերը մարդու կյանքում:Ցուցադրությունը տեղադրված է padlet.com հարթակում հետևյալ հղումով.https://padlet.com/tchantchapanyan12/k0fvdrttehdf
  • 29.10.2017, 16:58
    Naira1990
    Հարգելի Բալասան շնորհակալ եմ այս թեմային հետաքրքրություն հաղորդող, այն առավել մատչելի, ամբողջական դարձնող շնորհանդեսային աշխատանքի ներկայացման համար, որը մեծ սիրով կկիրառեմ համապատասխան դասին:
  • 29.10.2017, 15:18
    Balasan
    Հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում ցուցադրություն ,,Աղերի հիդրոլիզ,, թեմայի վերաբերյալ: Այնտեղ ներկայացրել եմ դարձելի և ոչ դարձելի հիդրոլիզի տարբերակներ, հիդրոլիզի հավասարումների կազման ալգորիթմը, հիդրոլիզի կիրառումը և այլն: Ցուցադրությունը կարող եք գտնել ՝ անցնելով հետևյալ հղումով.
    http://lib.armedu.am/resource/20609
  • 27.10.2017, 17:57
    Balasan
    Մեջբերում Anushmarg-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի Նաիրա ,սիրով ներկայացնում եմ <Երկաթ>-ի ցուցադրությունը: Ցուցադրության օգտագործումը թեմայի ուսումնասիրման ժամանակ ,իմ կարծիքով, կծառայի որպես ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման միջոց: Ցուցադրությունը տեղադրված է padlet.com հարթակում հետևյալ հղումով.
    https://padlet.com/anuhrlrh1/hvip0pvmvmh8
    Հարգելի Մարգարյան, շնորհակալություն ցուցադրության համար, քիմիայի յուրաքանչյուր դաս կարելի է այնպես կազմակերպել, որպեսզի նրա բաղկացուցիչ մաս կազմի որակյալ ցուցադրությունները, այնպիսիք, ինչպիսիք են Ձեր կողմից պատրաստված բոլոր ցուցադրությունները:
  • 26.10.2017, 22:08
    Naira1990
    Հարգելի Ա. Մարգարյան, շնորհակալ եմ ինչպես միշտ հետաքրքիր, գունեղ, սովորողի մտածելու ու եզրահանգման գալու ունակությունները զարգացնող շնորհանդեսային աշխատանքի տեղադրման համար:
  • 25.10.2017, 23:58
    Anushmarg
    Սիրելի Նաիրա ,սիրով ներկայացնում եմ <Երկաթ>-ի ցուցադրությունը: Ցուցադրության օգտագործումը թեմայի ուսումնասիրման ժամանակ ,իմ կարծիքով, կծառայի որպես ուսուցման գործընթացի արդյունավետության բարձրացման միջոց: Ցուցադրությունը տեղադրված է padlet.com հարթակում հետևյալ հղումով.
    https://padlet.com/anuhrlrh1/hvip0pvmvmh8
  • 23.10.2017, 19:25
    Naira1990
    Քիմիայի դասաժամերին մեր ցուցադրությունների պաշարների օգտագործումը կնպաստի սովորողի կողմից մատուցվող նյութի առավել հեշտ յուրացմանը, առարկայի նպատմամբ ճանաչողական հետաքրքրության մեծացմանը:Փորձը ցույց է տալիս , որ այսպիսի դասաժամերին անգամ շատ թույլ ունակություններով սովորողները աշխատում են առավել ակտիվ:
Այս թեմայում կատարվել է ավելի քան 10 գրառում: Սեղմեք այստեղ, որպեսզի վերաբեռնավորեք այս թեման:

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •