Կատարել գրառում

Կատարել գրառում հետևյալ թեմայում: Ֆունկցիա, հավասարումներ և անհավասարումներ թեմաներում պարամետրի հետ կապված որոշ հարցեր

Ձեր հաղորդագրությունը

Գրեք 4 թվանշանը տառերով (լրիվ փոքրատառերով):

 

Դուք կարող եք ընտրել ձեր գրառումը բնութագրող պատկերակ

Հավելյալ դրույթներ

  • Ձևափոխում է www.example.com-ը [URL]http://www.example.com[/URL]-ի:

Նայել թեման (նորերը սկզբում)

  • 23.05.2019, 11:06
    nerbab1961
    Հարգելի ֆորումցիներ, տեղադրում եմ նախորդ թեորեմների պայմանները ու գնում <<արձակուրդ>>, նոր ուսումնական տարում վերադառնալով նոր գաղափարներով և անցածի շարունակությունը բերելով: Շնորհակալություն մեկ անգամ ևս բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն դպրոցաշինության գործում և նրանց, ովքեր կազմակերպում ու քաջալերում են այդ գործընթացը:
  • 16.05.2019, 13:23
    nerbab1961
    Հարգելի ֆորումի մասնակիցներ, տեղադրում եմ հերթական թեորեմները: Ակնկալում եմ իմ մեկ հարցի պատասխան՝ ամառային արձակուրդներին <<հանգստանում ենք>>, թե շարունակում ենք աշխատել:
  • 16.05.2019, 13:14
    nerbab1961
    Հարգելի գործընկերներ, ներկայացնում եմ Թեորեմ 2.1 և 2.2-ի պայմանները:
  • 15.05.2019, 11:26
    nerbab1961
    Հարգելի Մարինե Խաչատրյան ձեռագիր լուծելու համար ներողություն խնդրելու կարիք չկա, իրոք ժամանակ գտնելը խնդիր է, սակայն կրթության հարցը կարևորագույն խնդիրն է, որի համար բոլորս էլ մի հնար անում ենք:
    Ամեն ինչ ճիշտ է արված. եթե երեխաների համար լրիվ քառակուսի անջատելը խնդիր լինի, կարելի նաև ասել, որ եռանդամի զրոների միջնակետը շրջանագծի կենտրոնն է և նշեմ նաև 3-ից մեծ a-երի դեպքում հավասարումն արմատ չունի: Ես միշտ դիտարկում եմ - անվերջությունից + անվերջություն, բաց տարածք չեմ թողնում: Կրկին անգամ շնորհակալ եմ քննարկման համար:
  • 15.05.2019, 02:45
    Մարինե Խաչատրյան
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Միաժամանակ քննարկենք նաև կիսաշրջանագիծ թեմային վերաբերող հետևյալ խնդիրը.
    Հարգելի Բաբկեն Ներսիսյան և գործընկերներ, նախօրոք ներողություն եմ խնդրում խնդիրը ձեռագիր լուծելու համար, պատճառը սուղ ժամանակն է:
    Այսպիսով ներկայացնում եմ լուծումը:
    Դժվար չէ նկատել, որ ձևափոխելով արմատատակ արտահայտությունը, և եռանդամից քառակուսի անջատելով, ստանում ենք 3 շառավղով կիսաշրջանագիծ, որը տեղաշարժված է դեպի աջ՝ 2 միավորով: Կիսաշրջանի հավասարումն ունի հետևյալ տեսքը

    Կցորդ 10428
  • 14.05.2019, 04:42
    Մարինե Խաչատրյան
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի Մարինե Խաչատրյանյան,ամեն ինչ ճիշտ է, ֆունկցիայի հատկությունների հետ կապված շատ հարցեր գրաֆիկի օգնությամբ էլ ավելի հարմար և հետաքրքիր է: Ձեր կողմից ամեն ինչ ճիշտ է կատարված և շնորհակալ եմ գործընթացի անմիջական մասնակիցը լինելու համար և տեղադրում եմ հերթական թեորեմները:
    Հարգելի Բաբկեն Ներսիսյան, ես մեծ սիրով եմ մասնակցում թեմայի քննարկմանը, քանի որ պարամետրական հավասարումներ և անհավասարումներ, ինչպես նաև ֆունկցիաների մեկնաբանումը և լուծումը պատկերների միջոցով շատ եմ սիրում: ՇՆորհակալություն
  • 13.05.2019, 16:55
    nerbab1961
    Միաժամանակ քննարկենք նաև կիսաշրջանագիծ թեմային վերաբերող հետևյալ խնդիրը.
  • 13.05.2019, 16:39
    nerbab1961
    Հարգելի Մարինե Խաչատրյանյան,ամեն ինչ ճիշտ է, ֆունկցիայի հատկությունների հետ կապված շատ հարցեր գրաֆիկի օգնությամբ էլ ավելի հարմար և հետաքրքիր է: Ձեր կողմից ամեն ինչ ճիշտ է կատարված և շնորհակալ եմ գործընթացի անմիջական մասնակիցը լինելու համար և տեղադրում եմ հերթական թեորեմները:
  • 13.05.2019, 03:18
    Մարինե Խաչատրյան
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Սիրելի գործընկերներ կրկին անգամ եմ անհանգստացնում(թույլ թվեք մի փոքր էլ շեղվել՝ կատակ) ձեզ՝ ներկայացնելով հերթական թեորեմները:


    Հարգելի Բաբկեն Ներսիսյան, չգիտեմ ճիշտ եմ վարվում, թե ոչ, բայց անհրաժեշտ և բավարար պայմանները կարդում եմ անմիջապես քառակուսային ֆունկցիայի գրաֆիկի վրա՝պատկերելով այն ըստ թեորեմների: Նման կերպ ներկայացնում եմ թ.1-17 և թ.1-18-ի պայմանները.
    Կցորդ 10395

    Կցորդ 10396
  • 13.05.2019, 02:08
    Մարինե Խաչատրյան
    Մեջբերում nerbab1961-ի խոսքերից Նայել գրառումը
    Պետք է նշեմ, որ իրոք ֆունկցիա և պարամետր թեմաները շաղկապված են միմյանց՝ լրացնում են մեկը մյուսին: Այդ իսկ պատճառով դրանք համատեղ եմ վարում: Այս անգամ կներկայացնեմ հետևյալը՝
    Հարգելի Բաբկեն Ներսիսյան, իսկապես կարևոր և օգտակար փաստ եք ներկայացրել: Կիսաշրջանի հավասարումը իմանալն ու կիրառելը անհամեմատ հեշտացնում է դրանց կիրառմամբ հավասարումների և անհավասարումների լուծումները: Պարզապես՝ սխեմատիկորեն պատկերելով ֆունկցիայի գրաֆիկը, ամենաբարդ հավասարումը կամ անհավասարումը դառնում է հեշտ լուծելի: Նման խնդիրներ և առաջադրանքներ շատ կան միասնական քննություններին նախապատրաստվելու համար նախատեսված շտեմարաններում:
Այս թեմայում կատարվել է ավելի քան 10 գրառում: Սեղմեք այստեղ, որպեսզի վերաբեռնավորեք այս թեման:

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք կարող եք պատասխանել գրառումներին
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք կարող եք խմբագրել ձեր գրառումները
  •