Հարգելի Մարինե փորձեմ նկարագրել, թե ինչպես եմ հասկանում այսօրվա «գերակտիվ» երեխային և ինչպես եմ հարթում մանկավարժական դժվարին իմ ուղին՝ նրա հետ աշխատելիս պահպանելով հարգանքը իր անձի և իրավունքի հանդեպ: Գերատիվ երեխաներին «Էներգիայի կծիկ» են անվանում: «Այսպիսիք գերազանցում են մյուսներին իրենց տարօրինակ վարքով, ճարպկությամբ ու … անկանխատեսելիությամբ» Մեր ժամանակներում ավելի ու ավելի բազմաքանակ են դառնում, քանի որ դարն ինքնին նյարդային է: Նման երեխաների վարքը ունի իր պատճառները. մոր հղիության ծանր ընթացք, դեղահաբերը (օրինակ՝ հորմոններ), էկոլոգիա, ալկոհոլի չարաշահում, սոցիալական տարբեր պատճառներ: Մանկավարժբժիշկ-գիտնականների մի մասը ծանոթացնում են «ուշադրության դեֆիցիտի» հետ, ինչը որ առանձնացնում է գերակտիվ երեխային այլ երեխաներից: Մեծ մասը, սակայն, մշակել է մանկավարժահոգեբանական ուղղվածությամբ համակարգ: Այսօր հիպերակտիվ երեխան դպրոցում խնդիր է առաջացնում մանկավարժի համար, նա աչքի է ընկնում ամենուր՝ բակում, տրանսպորտում, փողոցում, խանութում, դասարանում ուշադրություն է գրավում չկենտրոնանալու, անտքնաջանության, իմպուլսիվության պատճառով: Ծնողը ևս տառապում է նրա աննպատակ քմահաճույքներից, համառությունից, դյուրագրգռությունից, շարժողական ակտիվությունից: Քնի խանգարումները և ձանձրույթը հոգնածության են բերում, որի հետևանքով էլ պատասխանները թերի են, երբեմն էլ անսանձ (երբ մի օր նյարդերս տեղի տվեցին ու դիտողությունս կոպիտ ստացվեց, նա նույն բառով պատասխանեց ինձ): Ես ձևացրի, թե չեմ լսել, բայց «դաս» առա հենց իրենից ու մտածեցի՝ այլ մոտեցում, այլ մեթոդ է ինձ պետք որոնել... Սկսեցի համատեղ աշխատել ծնողի, հոգեբանի, մանկավարժի հետ: «Ո՞վ է գերակտիվ երեխան» -արդյո՞ք անդաստիարակության դրսևորում է նրա վարքը: Գերակտիվ երեխայի դիրքորոշումն ազդում է վարքի վրա՝ ենթագիտակցորեն: Հաճախ էլ նա չի գործում իր դիրքորոշմանը համապատասխան, առաջանում է պարադոքս. Այդպես չպետք է լիներ, բայց այդպես է:Դա կոչվում է «Լապյերի պարադոքս» Ժամանակ էր ինձ պետք, որպեսզի պարզեմ՝ տան միջավա՞յրը, ծնողների փոխհարաբերություննե՞րը, ժառանգականությո՞ւնը, թույլ ուսուցի՞չը, վատ ընկերնե՞րը, նյարդային համակարգի խանգարումնե՞րը... Փնտրեցի պատասխանները ու չգիտեմ՝ գտա՞, արդյոք, բայց փոխեցի իմ դիրքորոշումը, որպեսզի նա առաջին հերթին ընդունի այն միջավայրը, ուր սովորում է, ապրում է, խրախուսվի, թեկուզև,աննշան հաջողության համար, սպառի հավաքած էներգիան, ակտիվ խաղեր խաղա, երբեմն լինի թիմի կամ խմբի ավագը: Խաղերը, բացի ֆիզիկական ակտիվությունից, նաև կենտրոնացնում են ուշադրությունը: Հատկապես գերակտիվ երեխային նման զբաղմունքը թույլ է տալիս լիցքաթափել ավելորդ մկանային ու նյարդային ակտիվությունը, ու երեխան գոնե առժամանակ հանգիստ կարող է նստել դասին ու կենտրոնանալ առաջադրանքի կատարման վրա: Միայն առանձին զրույցների ժամանակ երեխայի մայրիկին ներգրավեցի համատեղ պլանավորելու երեխայի անտքնաջանությունը, գրգռվածությունը, ծուլությունը, ի վերջո՝ պաթոլոգիայի հասնող «թափթփված» վարքը կանխելու միջոցները, չափելի գործողությունները: Գերակտիվ երեխայի նախասիրությունները, առօրյան, կյանքը պետք է հետաքրքրեն և՛ ծնողին, և՛ ուսուցչին: Պարզվում է, նրա զգայական դաշտի վրա ազդելով՝ ցանկալի արդյունք կունենանք վարքագծի մեջ, որն էլ կնպաստի ուշադրության կենտրոնացված լինելուն, այսինքն՝ կխթանի ուսումնական գործունեությունը: