Բոլոր ժողովուրդների պամություններն ունեն վայրիվերումների ժամանակաշրջաններ, և մենք չենք կարող միայն կետրոնանալ հերոսական դրվագների մեկնաբանության վրա։ Բայց, երբ ներկայացնում ենք վայրէջքի շրջանները, հարցն ավելի հանգամանալից մեկնաբանություն է պահանջում. ինչու՞ դա պատահեց, ի՞նչը հնարավոր դարձրեց այս ամենը։ Մեզ այստեղ անհրաժեշտ է հստակ թվարկել այն պատճառներն ու հանգամանքները, որոնք բերեցին տվյալ իրավիճակին։ Մի՞թե միայն պատմական բախտն էր (աշխարհագրական դիրքը) պատճառը, որ մենք ունեցանք այս կամ այն ցավալի դրվագն ու ժամանակաշրջանը։
Երեխային պետք է տանք մտածելու և տրամաբանելու հնարավորություն՝ ի՞նչ կանեի ես տվյալ իրավիճակում։ Այսինքն՝ պետք է դասեր քաղել յուրաքանչյուր այսպիսի իրավիճակի ուսումնասիրությունից՝ դուրս գալով ավելի ուժեղ ու հաստատակամ։

ՙՙԱնցյալի վերհիշումը ակտիվ կառուցողական գործընթաց է,այլ ոչ թե տեղեկատվության սովորական վերականգնում:Հիշել նշանակում է անցյալի մի մասը տեղադրել ներկայի հայացքների համակարգի ու կարիքների սպասարկման մեջ:1
1Մարության Հ.Հայ ինքնության պատկերագրությունը, հ.1,Երևան 2009էջ 29,