Առակների ոգին սոցիալական դասերի համերաշխությունն է ՝ իշխաններն իրենց տեղում պետք է ճիշտ լինեն, ենթականերն ՝ իրենց: Եթե ամեն ինչ խառնվի իրար՝ անկարգություն կլինի և հանրությունը կկորցնի իր ստեղծած հավասարակշռությունը : Առակներից մեկում աստղերը հավաքվում և ասում են .«Մենք բազում ենք ու շատ: Ուրեմն ինչո՞ւ չենք կարողանում լուսավորել ցերեկն ու գիշերը արեգակի ու լուսնի նման: - Որովհետև միաբանությամբ չենք վարվում, - պատասխանեց մեկը»: Նրանք որոշում են «հալածել ու փախցնել » արեգակին , բայց չեն դիմանում անգամ լուսնի լույսին և ասում են. « Եթե մենք լուսնի լույսից այսպես աղոտացանք, ապա ի՞նչ կլինի, երբ արևը ծագի»: Աստղերն ընդունում են իրենց պարտությունը , որ նշանակում է՝ երկնքում արեգակն ու լուսինը իրենց տեղն ունեն , աստղերն՝ իրենց :Եվ որքան ել աստղերը փորձեն միաբանվել ո՛չ արեգակ կդառնան , ո՛չ Լուսին: