Հարգելի գործընկերներ, խնդրում եմ քննարկենք մի շատ լուրջ խնդիր, որը ամբողջությամբ դեմ է այսօրվա բարեփոխումներին...Այսօր ուսուցչի թափուր տեղը լրացնելու կարգը մեղմ ասած սարսափելի է ...Մենք կանգնած ենք սարսափելի մի պատկերի առաջ՝ հանրակրթություն իրականացնող ուսուցիչը պետք է լինի մտածող , ստեղծագործող անձ և ունենա մի կախարդական հմտություն՝ կարողանա դաստիարակել մտածող, ստեղծագործող անձնավորություն..Մինչդեռ դպրոցների տնօրենները ըստ գերծող կարգի դնում են 200 հարցը իրենց առջև և պահանջում են թութակի պես կրկնել , բառացի ցիտել այն, ինչ գրված է տվյալ թղթի վրա-----ինչ է մտածում տվյալ ուսուցիչը, ինչ ձեռքբերումներ ունի, ինչ աստիճանի է վարպետացած և որքան է կատարելագործված, ունի մեկ փաստաթուղթ, թե՝ 20....ոչինչ չի նշանակում նրանց հսմար...
Մինչդեռ ճիշտ կարգը պետք է լինի հետևյալ կերպ-----ուսուցիչը մտնում է մրցույթի, բացարձակ չգիտենալով, թե ինչ կարգի է անցնելու այն, իսկ ժյուրիի անդամները թող, որքան հնարավոր է, ստուգեն մասնագիտական կարողություններն ու ստեղծագործական շնորհքը տվյալ ուսուցչի, որը անգիր սերտել հնարավոր չէ...