Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ձևավորող գնահատման հնարների օրինակներ

Collapse
X
 
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Ձևավորող գնահատման հնարների օրինակներ

    Ձևավորող գնահատման հնարների օրինակներ
    Ձևավորող գնահատման հնարների օրինակներ

  • #2
    Հարգելի' Սրապիոնյան,հետաքրքիր թեմա եք ներկայացրել քննարկման...
    Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
    Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

    Comment


    • #3
      Ձևավորող գնահատումն իրականացնում ենք ամեն օր,ամեն դասի:Այն պետք է խթան հանդիսանա սովորողի համար,մոտիվացնի,ոգևորի...

      Comment


      • #4
        Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
        Ձևավորող գնահատման հնարների օրինակներ
        Հարգելի Սրապիոնյան,հետաքրքիր թեմա եք ընտրել՝արժանի լայն քննարկման:
        Անշուշտ ճիշտ իրականացնելով ձևավորող գնահատումը,ապա նրան շաղկապված միավորային գնահատումը ,կկարողանանք ուսումնառության կարիքները իրատեսական գնահատել,որն էլ կբերի ցանկալի և նպատակային վերջնարդյունքի:
        Իսկ վերջնարդյունքի երաշխիքը նաև գնահատելն է:Կփորձեմ հնարները կիրառել իմ դասերին և եզրակացություններ անել:
        Շնորհակալություն
        Վերջին խմբագրողը՝ gohar66; 28-09-21, 23:50.

        Comment


        • #5
          Թագուհի ջան շատ արդիական թեմա եք բացել։ Ըստ հանրակրթության պետական չափորոշչի, ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:
          38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։
          39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։
          40. Հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին:
          41. Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը:

          https://www.arlis.am/documentview.aspx?docid=149788
          Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
          Էլենբակս

          Comment


          • #6
            Գնահատման մասին իմ կողմից պատրաստված սահիկաշարերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ․

            https://lib.armedu.am/resource/19453
            Մենք ոչ մի բանի համար այնպես շնորհակալ չենք լինում, ինչպես շնորհակալության համար:
            Էլենբակս

            Comment


            • #7
              gohar66-ի խոսքերից Նայել գրառումը

              Հարգելի Սրապիոնյան,հետաքրքիր թեմա եք ընտրել՝արժանի լայն քննարկման:
              Անշուշտ ճիշտ իրականացնելով ձևավորող գնահատումը,ապա նրան շաղկապված միավորային գնահատումը ,կկարողանանք ուսումնառության կարիքները իրատեսական գնահատել,որն էլ կբերի ցանկալի և նպատակային վերջնարդյունքի:
              Իսկ վերջնարդյունքի երաշխիքը նաև գնահատելն է:Կփորձեմ հնարները կիրառել իմ դասերին և եզրակացություններ անել:
              Շնորհակալություն
              Հարգելի' Գոհար,շնորհակալ եմ արձագանքի համար.այո' կիրառեք հնարը, և վստահեցնում եմ կհասնեք ցանկալի նպատակին:

              Comment


              • #8
                Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը

                Հարգելի' Գոհար,շնորհակալ եմ արձագանքի համար.այո' կիրառեք հնարը, և վստահեցնում եմ կհասնեք ցանկալի նպատակին:
                Ունեմ նաև հնար վանկերի վերաբերյալ.կարող եք ծանոթանալ և կիրառել https://forum.armedu.am/forum/%D5%AF...736#post160736

                Comment


                • #9
                  [QUOTE=Էլեոնորա Հովհաննիսյան;n160693]Հարգելի' Սրապիոնյան,հետաքրքիր թեմա եք ներկայացրել քննարկման...
                  Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:
                  Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:
                  Հարգելի' Էլեոնորա Հովհաննիսյան,շնորհակալ եմ արձագանքելու և լրացուցիչ տեղեկությունների համար:Այստեղ կարող ենք ծանոթանալ նաև մի հնարի,որը ամրապնդում է աշակերտների գիտելիքնեը,վանկերի վերաբերյալ https://forum.armedu.am/forum/%D5%AF...736#post160736

                  Comment


                  • #10
                    gayane0803-ի խոսքերից Նայել գրառումը
                    Գնահատման մասին իմ կողմից պատրաստված սահիկաշարերը կարող եք գտնել հետևյալ հղմամբ․

                    https://lib.armedu.am/resource/19453
                    Հարգե՛լի Գայանե Կոստանդյան,շնորհակալ եմ արձագանքի և լրացուցիչ կարևոր ինֆորմացիայի համար

                    Comment


                    • #11
                      Սրապիոնյան-ի խոսքերից Նայել գրառումը
                      Ձևավորող գնահատման հնարների օրինակներ
                      Ձևավորող գնահատման առանձնահատկությունն այն է, որ գնահատման հնարները կիրառվում են յուրաքանչյուր դասին: Նշանակում է՝ ուսուցիչը և սովորողները կարող են արդեն ամենավաղ փուլերից սկսած՝ ազդեցություն ունենալ ուսուցման և առհասարակ կրթության որակի բարելավման վրա: Ձևավորող գնահատումը կիրառվում է թե՛ ուսուցչի, թե՛ սովորողի համար ընդունելի հնարներով:

                      Comment

                      Working...
                      X

                      Debug Information