Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Օտար լեզվի ուսուցման դժվարություններն ու դրանց հաղթահարման արդիական մոտեցումները։

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • Օտար լեզվի ուսուցման դժվարություններն ու դրանց հաղթահարման արդիական մոտեցումները։

    Ողջույն, հարգելի գործընկերներ։ Թեմայի ընտրությունը կատարվել է հաշվի առնելով օտար լեզվի առանձնահատկությունները, դրա ուսուցման ընթացքում առաջացած խնդիրները։ Հուսով եմ բոլորդ կունենաք ձեր ակտիվ մասնակցությունը և միասին․ համատեղ աշխատանքի շնորհիվ կփորձենք տալ լուծումներ, նոր մոտեցումներ խնդիրները հաղթահարելու համար։


    Օտար լեզուների տիրապետումը կարևոր է նաև տարբեր մասնա­գետների համար՝ իրենց մասնագիտության մեջ միջազգային զարգացում­նե­րին հետևելու, այլալեզու գործընկերների հետ շփումների, միջազգային հարթակներում սեփական փորձը և ձեռքբերումները ներկայացնելու, այլոց փորձին ծանոթանալու և այլ նկատառումներով։ 21-րդ դարը, որպես միջազգային, միջմշակութային հաղորդակցությունների և տեղե­կատվության ակտիվ փոխանակման դար, նոր մարտահրավերներ է առաջացնում ազգերի և պետությունների համար և այդ համատեքստում, առաջնային է լեզվական պատնեշների հաղթահարումը։ Ակնհայտ է, որ նոր ժամանակ­նե­րի պահանջները բավարարելու համար հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատու­թ­յուններում օտար լեզուների դասավանդ­ման նկատմամբ վերաբերմունքի արմա­տական փոփո­խությունն անհրաժեշտություն է։
    Մայրենին անձի ազգային ինքնությունը պահպանող կարևորագույն գործոն է, իսկ օտար լեզուները` մայրենիի հենքի վրա, անձի բազմակողմանի զարգացման և դաստիարակության կարևոր գործոն են: Օտար լեզուների ուսուցման նպատակը պետք է լինի նախա­պատ­րաստել սովորողներին միջլեզվական և միջմշակութային շփումներին, մշակույթների երկխո­սությանը, ձևավորել սովորողին՝ որպես միջմշակութային հաղորդակ­ցության սուբյեկ­տի, որը լեզուների յուրացման ընթացքում ձեռք է բերում գիտելիքներ նաև իր երկրի և ուսումնասիրվող լեզուների երկրների և դրանց մշակույթների մասին: Հանրակրթական առարկաների (հայոց լեզու, գրականություն և օտար լեզուներ) ուսուցումը պետք է հիմնվի ընդհանուր հայեցակարգային դրույթների վրա, մշակվեն չափորոշիչներ` հաշվի առնելով նաև միջառար­կա­յական կապերի շեշտադրումը: Լեզուների ուսուցումը պետք է նպաստի և՛ մայրենի, և՛ օտար լեզուներով հաղորդակցական մշա­կույթի ձևավորմանն ու զարգացմանը, լեզվաբանական գիտելիքների ձեռքբերմանը, լեզվա­տրա­մա­բանական մտահորիզոնի ընդլայնմանը։
    Վերջին խմբագրողը՝ Ազատուհի Քոչարյան; 14-11-21, 13:07.

  • #2
    Քննարկման արդի թեմա եք ընտրել, հարգելի Ազատուհի: Ողջունում եմ: Առնվազն մեկ օտար լեզվի իմացությունն անչափ կարևոր է, իսկ մի քանիսի իմացությունն, ըստ իս, փայլուն առավելություն: Միջազգային հարթակներում շփման առաջնային լեզվի՝ անգլերենից զատ, կարևորում եմ նաև հարևան երկրների լեզուն իմանալը: Լեզուն սովորելիս՝ ակամայից ծանոթանում ենք տվյալ երկրրի մշակույթի որոշ տարրերին, որն էլ նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը, զարգացմանը՝ նպաստելով ցանկացած իրավիճակում ճիշտ կողնորոշվելու վրա:

    Comment


    • #3
      Մառա Առաքելյան-ի խոսքերից Նայել գրառումը
      Քննարկման արդի թեմա եք ընտրել, հարգելի Ազատուհի: Ողջունում եմ: Առնվազն մեկ օտար լեզվի իմացությունն անչափ կարևոր է, իսկ մի քանիսի իմացությունն, ըստ իս, փայլուն առավելություն: Միջազգային հարթակներում շփման առաջնային լեզվի՝ անգլերենից զատ, կարևորում եմ նաև հարևան երկրների լեզուն իմանալը: Լեզուն սովորելիս՝ ակամայից ծանոթանում ենք տվյալ երկրրի մշակույթի որոշ տարրերին, որն էլ նպաստում է նոր գիտելիքների ձեռքբերմանը, զարգացմանը՝ նպաստելով ցանկացած իրավիճակում ճիշտ կողնորոշվելու վրա:
      Շնորհակալություն գրառման համար, ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է ձեզ, համատեղ աշխատելով կբացահայտենք բոլոր լեզուների, առարկաների յուրացման համար ընդհանուր խնդիրները, առանց­քային բաղադրիչներն ու դրանց լուծումները։
      Վերջին խմբագրողը՝ Ազատուհի Քոչարյան; 11-11-21, 18:48.

      Comment


      • #4
        Առանձնակի կարևորվում են ուսուցման ժամանակակից, այլընտրանքային մեթոդներն ու գործընթացները, որոնք ոչ միայն ձևավորում և զարգացնում են սովորողների լեզվական, հաղորդակցական կարողությունները, այլև կյանքի կոմպետենցիաները` քննական մտածողությունը, ստեղծագործ մտածողությունը, հավասարակիցների հետ համագործակցելու/փոխգործակցելու կարողությունները, սովորել սովորելը (learning to learn), ինչպես նաև ուսումնառության գործընթացում առկա դժվարություններն ինքնուրույն հաղթահարելու կարողությունները (learner autonomy):
        Օտար լեզուների փաստացի գիտելիքները միջոց են դառնում ուսումնա­սիրվող այլ առարկաների բովանդակության յուրացման համար։ Նման մոտեցման շնորհիվ դասավանդվող մյուս առարկաների միջոցով ապահովվում է օտար լեզվի առավել խորը յուրացումը։ Այս մոտեցման շնորհիվ մայրենի և օտար լեզուներով նույն նյութի զուգահեռ դասավանդումը դառնում է միասնական անընդհատ գործընթաց։ Ընդ որում, նման համաժամանակյա դասընթացները մեծացնում են սովորողների շահագրգռվածությունը՝ օտար լեզուն կիրառելով միմյանց հետ խնդիրներ քննարկելու համար:
        Վերջին խմբագրողը՝ Ազատուհի Քոչարյան; 11-11-21, 18:47.

        Comment


        • #5
          Մեր ժամանակներում ՏՀՏ-ները մուտք են գործում մարդու կենսագործունեության բոլոր, այդ թվում նաև` դպրոցական ոլորտ։ Տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործումն օտար լեզուների դասերին նպաստում է ուսուցման արդյունավետությանը, մեծացնում է սովորողների անհատական լեզվական կարողությունները, ճանաչողությունը, այլընտրանքային և փոխկապակցված մեթոդների կիրառման հնարավորու­թյունները։ Այս իրավիճակում ուսուցիչը դադարում է գիտելիքների հաղորդման միակ աղբյուրը լինելուց, քանի որ սովո­րողն ինքը պետք է կողմնորոշվի համացանցում և իր պահանջմունքներին համապատասխան աղբյուրներ գտնի: Կրթա­կան հա­մա­կար­գում լայն կի­րա­ռու­թյուն են ստա­ցել սոցիալական ցանցերը , որոնք հնա­րա­վո­րու­թյուն են տա­լիս ստեղ­ծելու ու­սում­նա­կան հաս­տա­տու­թյան կր­թա­կան կայքը, անցկացնելու հե­ռա­վար պա­րապ­մունք­ներ, հան­դի­­պում­ներ, գի­տա­ժո­ղով­ներ, խորհրդատվություններ՝ հետա­դարձ կա­պի ապա­հով­մամբ: Կար­ևոր է նոր ուղ­ղու­թյան՝ մեդիակրթու­թյան (media education) ի հայտ գա­լը, որն օգ­նում է սո­վո­րող­նե­րին՝ ու­սում­նա­սի­րելու զանգ­վա­ծային հա­ղոր­դակցու­թյան (մա­մու­լի, հե­­ռուս­տա­տե­սու­թյան, ռա­դիո­յի, կի­նոյի, համացանցի և այլն) օրի­նա­չա­փու­թյուն­նե­րը, ազ­դե­ցու­թյան մե­խա­նիզմ­նե­րը և դրանց վատ ազդեցությունից պաշտ­պան­վե­լու մի­ջոց­­նե­րը:
          Օտար լեզուների ուսուցման և ուսումնառության գործընթացում անհրաժեշտ է հաշվի առնել ժամանակակից թվային տեխնոլոգիաների ուսուցողական ներուժն ու գործառույթները.
          Ուսումնական գործընթացի թվայնացում, այսինքն՝ հագեցնել ուսումնական գործընթացը բազմա­զան միջոցներով` համապատասխանեցնելով ժամանակակից թվային տեխնո­լո­գիաների հնարավորություններին։
          Վերջին խմբագրողը՝ Ազատուհի Քոչարյան; 11-11-21, 20:43.

          Comment


          • #6
            Անկասկած անհնար է պատկերացնել մի ոլորտ, որտեղ ՏՀՏ-ներն իրենց դրական ազդեցությունը չունենան՝ առավել ևս՝ դասապրոցեսում: Լեզվի ուսուցման ժամանակլավագույն օգնություն են հանդիսանում տեքստեր թարգմանող ծրագրերը, հավելվածները, տեքստային խմբագրիչները, որոնք սխալների ուղղումներ կատարելու օգնող ֆունկցիա ունեն, էլոկտրոնային գրադարանները, լինգաֆոնային լսարանները և այլն: Առանձնակի տեղ ունեն ուսումնական հարթակները, որտեղ միմյանց հետ լավագույնս համագործակցում են տարբեր երկրների դպրոցերի աշակերտներ՝ լավացնելով լեզվական իրենց գիտելիքները:

            Comment


            • #7
              Այո, համամիտ եմ հարգելի Մառա։ Բնականաբար, լեզվի և ցանկացած առարկայի ուսուցման մեջ հնարավոր չէ օգտվել բացառապես մեկ տիպի ռազմավարությունից, բայց հնարավոր է սահմանել դրանց հարաբերակցությունը և որոշել գերակա ռազմավարությունները,հագեցնել ուսումնական գործընթացը բազմա­զան միջոցներով` համապատասխանեցնելով ժամանակակից թվային տեխնո­լո­գիաների հնարավորություններին։

              Ցանցային հաղորդակցություն և համագործակցություն (հեռավար ուսուցման, առցանց նախագծերի, հետազոտական աշխատանքների, փորձի փոխանակման, խորհրդակցությունների, տեսաժողովների և այլնի հնարավորություն)։
              Սովորողների հաղորդակցական, այդ թվում՝ միջմշակութային կարողությունների անհրաժեշտ ունակությունների ձևավորում։
              Համակարգչային և տեղեկատվական գրագիտություն. տարբեր աղբյուրներից տեղեկատ­վու­թյուն հայթայթելու, ժամանակակից համակարգչային տեխնոլոգիաներով այն մշակելու, դասակարգելու, պահպանելու և աշխարհի ցանկացած անկյուն փոխանցելու հնարավորություններ:
              Լեզվական հաղորդակցությանբնական մթնոլորտի ստեղծում:
              Հետադարձ կապի բազմազան հնարավորությունների իրացում։
              Թվարկված գործառույթները նպաստում են սովորողների խմբի և նրանցից յուրաքանչյուրի ուսման շահագրգռվածության (մոտիվացիա), հետաքրքրության, ակտիվության աճին, զբաղվածությանը և նյութի անհատական ընկալմանն ու յուրացմանը:
              Դպրոցում օտար լեզուների ուսուցման համակարգն արմատական փոփոխու­թյուններ է կրում։ Ժամանակակից կրթական հարացույցին համապատասխան կրթական համակարգը պետք է հիմնվի այնպիսի փոխկապակցված գերակայող գործոնների վրա, ինչպիսիք են.
              • հասարակության սոցիալական պատվերը,
              • լեզվաքաղաքականության գերակա սկզբունքները,
              • հաղորդակցական և միջմշակութային մոտեցումների փոխկապակցված լինելը,
              • վերիրական և նոր տեխնոլոգիաներին ուսուցողական գործառույթով օժտելը,
              • յուրաքանչյուր սովորողի անհատական առանձնահատկություններն ու հետաքրքրությունները հաշվի առնելը,
              • տեղեկատվություն հայթայթելը և հաղորդակցվելը,
              • սովորելը, գնահատելը, ինքնագնահատելը և այլն։



              Comment


              • #8
                Օտար լեզուների ուսուցման նպատակների և խնդիրների իրականացման համար պետք է հիմնվել այնպիսի համակարգի վրա, որտեղ որպես լեզուների ուսուցման վերջնարդյունք դիտարկվում են կարողություններն ու հմտությունները։ Այս տեսանկյունից նպատակահարմար է.
                • վերանայել օտար լեզուների ուսուցման գործընթացը՝ սկսած չափորոշիչ­ներից մինչև ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնական նյութեր և դասապլաններ:
                • նպաստել օտար լեզուների` մասնավորապես այն­պի­սի լեզուների, որոնք անգլերենի անհամաչափ տարածման հետևանքով դուրս են մղվում հանրակրթության համակարգից (օրինակ՝ գերմա­նե­րեն, ֆրանսերեն)
                • կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) բարձրացնել օտար լեզուների ուսուցման որակը, այդ թվում` նաև միջազգային հավաստա­գրման ենթակա լեզուների ուսուցանման որակը,
                • պահպա­նել լեզվակրթության շրջանակներում լեզուների զուգամերձության սկզբունքը, միասնական մոտեցում ցուցաբերել օտար լեզուների դասա­վանդ­­մանը,
                • օտար լեզուների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սովորողների ուսումնական հիմնարար կարողությունների ձևավորմանը, որն էական է բոլոր առարկաների համար և կնպաստի միջառարկայական ինտեգրմանը,
                • որպես լեզվակրթության նպատակ դիտարկել ոչ միայն գիտելիքների, կարողու­թյունների, հմտությունների ձեռքբերումը, այլ նաև յուրաքանչյուր նոր լեզվի յուրացման արդյունքում լեզվական փորձի ընդլայնումը։

                Comment


                • #9
                  Շատ արդիական թեմա եք քննարկում, հարգելի Ազատուհի։
                  Օտար լեզուներ սովորելու համար կան տարբեր միջոցներ ՏՀՏ-ների կիրառությամբ, տարբեր թարգմանիչներ, տեսադասեր, որոնք աշակերտների սովորելու ցանկությունը խթանող դեր պետք է ունենան։ Եթե տարիներ առաջ մենք բառարանների թերթերն էինք թերթում, անգլերենի տեքստերը թարգմանելու համար, հիմա աշակերտները ավելի դյուրին ՏՀՏ միջոցներ գիտեն, երկար բարակ տեքստեր թարգմանելու համար։ Բայց ,ցավոք սրտի , դրանով չի բարելավվում օտար լեզվի իմացությունը։
                  Վերջին խմբագրողը՝ Լիլիթ Չատինյան; 14-11-21, 13:48.

                  Comment


                  • #10
                    Ազատուհի Քոչարյան-ի խոսքերից Նայել գրառումը
                    Օտար լեզուների ուսուցման նպատակների և խնդիրների իրականացման համար պետք է հիմնվել այնպիսի համակարգի վրա, որտեղ որպես լեզուների ուսուցման վերջնարդյունք դիտարկվում են կարողություններն ու հմտությունները։ Այս տեսանկյունից նպատակահարմար է.
                    • վերանայել օտար լեզուների ուսուցման գործընթացը՝ սկսած չափորոշիչ­ներից մինչև ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնական նյութեր և դասապլաններ:
                    • նպաստել օտար լեզուների` մասնավորապես այն­պի­սի լեզուների, որոնք անգլերենի անհամաչափ տարածման հետևանքով դուրս են մղվում հանրակրթության համակարգից (օրինակ՝ գերմա­նե­րեն, ֆրանսերեն)
                    • կրթական համակարգի բոլոր աստի­ճաններում (նախադպրոցական, դպրո­ցական, բուհական) բարձրացնել օտար լեզուների ուսուցման որակը, այդ թվում` նաև միջազգային հավաստա­գրման ենթակա լեզուների ուսուցանման որակը,
                    • պահպա­նել լեզվակրթության շրջանակներում լեզուների զուգամերձության սկզբունքը, միասնական մոտեցում ցուցաբերել օտար լեզուների դասա­վանդ­­մանը,
                    • օտար լեզուների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել սովորողների ուսումնական հիմնարար կարողությունների ձևավորմանը, որն էական է բոլոր առարկաների համար և կնպաստի միջառարկայական ինտեգրմանը,
                    • որպես լեզվակրթության նպատակ դիտարկել ոչ միայն գիտելիքների, կարողու­թյունների, հմտությունների ձեռքբերումը, այլ նաև յուրաքանչյուր նոր լեզվի յուրացման արդյունքում լեզվական փորձի ընդլայնումը։
                    Շատ արդիական թեմա եք քննարկում, հարգելի Ազատուհի։Անկասկած անհնար է պատկերացնել մի ոլորտ, որտեղ ՏՀՏ-ներն իրենց դրական ազդեցությունը չունենա;

                    Comment


                    • #11
                      Հարգելի Ազատուհի շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում։ Օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է արդի ժամանակաշրջանում։ Բայց ամենակարևորը այդ կարևորության գիտակցականությունն է, որ երեխաները իրենք գիտակցեն, որ դա իրենց անհրաժեշտ է, ինչի շնորհիվ նրանք կսկսեն շատ ավելի հետաքրքրված լինել և սովորել։
                      Արդի ժամանակաշրջանում իմ կարծիքով պետք է կարևորվել ոչ միայն անգլերենը և ռուսերենը, այլ նաև մեր թշնամի երկրների լեզուների իմացությունը։ Դրանց իմացությունը կհանգեցնի նաև տեղեկատվական դաշտում առաջխաղացումների։ Իհարկե այդ ամենին, իմ կարծիքով, մենք կհասնենք միայն այն ժամանակ, երբ երեխաների գիտակցականությանը հասցնենք դրա կարևորությունը և արդիականությունը։

                      Comment


                      • #12
                        Լիլիթ Չատինյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շատ արդիական թեմա եք քննարկում, հարգելի Ազատուհի։
                        Օտար լեզուներ սովորելու համար կան տարբեր միջոցներ ՏՀՏ-ների կիրառությամբ, տարբեր թարգմանիչներ, տեսադասեր, որոնք աշակերտների սովորելու ցանկությունը խթանող դեր պետք է ունենան։ Եթե տարիներ առաջ մենք բառարանների թերթերն էինք թերթում, անգլերենի տեքստերը թարգմանելու համար, հիմա աշակերտները ավելի դյուրին ՏՀՏ միջոցներ գիտեն, երկար բարակ տեքստեր թարգմանելու համար։ Բայց ցավոք սրտի դրանով չի բարելավվում օտար լեզվի իմացությունը։
                        Շնորհակալ եմ , հարգելի Լիլիթ գրառման համար, և մասնակցության։ Համամիտ եմ , որ ՏՀՏ գործիքները օգնում են շատ ու մեծ է նրանց դերը ամենուր։ Այո, բայց օտար լեզվում թարգմանության համար հատկապես, նրա դերակատարությունը քիչ է, քանի որ կատարվում են հիմնականում միայն բառացի թարգմանություներ։Այս խնդիրը պահանջում է առանձնահատուկ խորը մոտեցում և լուծում:
                        Այն է, թարգմանության ուսուցման նախնական մակարդակը դեռ պետք է ձևավորվի ԲՈՒՀ -երում, պետք է նպատակաուղղված լինի ուսանողների մոտ թարգմանչական որակների, այն է` թարգմանչական գործունեության իրականացման համար անհրաժեշտ կարողությունների և գիտելիքների ձևավորմանը:

                        Comment


                        • #13
                          Ալլա Ղալայան-ի խոսքերից Նայել գրառումը
                          Հարգելի Ազատուհի շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում։ Օտար լեզուների իմացությունը շատ կարևոր է արդի ժամանակաշրջանում։ Բայց ամենակարևորը այդ կարևորության գիտակցականությունն է, որ երեխաները իրենք գիտակցեն, որ դա իրենց անհրաժեշտ է, ինչի շնորհիվ նրանք կսկսեն շատ ավելի հետաքրքրված լինել և սովորել։
                          Արդի ժամանակաշրջանում իմ կարծիքով պետք է կարևորվել ոչ միայն անգլերենը և ռուսերենը, այլ նաև մեր թշնամի երկրների լեզուների իմացությունը։ Դրանց իմացությունը կհանգեցնի նաև տեղեկատվական դաշտում առաջխաղացումների։ Իհարկե այդ ամենին, իմ կարծիքով, մենք կհասնենք միայն այն ժամանակ, երբ երեխաների գիտակցականությանը հասցնենք դրա կարևորությունը և արդիականությունը։
                          Ուրախ եմ , որ թեմա հետաքրքրել է ձեզ, հարգելի Ալլա։ Իսկապես լեզուների իմացությունը 21րդ դարում հաջողության հասնելու կարևոր բանալիներից է, ժամանակի պահանջ։ Եվ հատկապես այդ հարցում առավել ու հույժ անհրաժեշտ գործիք ՝ թշնամու լեզվի իմացությունը։

                          Comment


                          • #14
                            Հասմիկ Նահապետյան-ի խոսքերից Նայել գրառումը

                            Շատ արդիական թեմա եք քննարկում, հարգելի Ազատուհի։Անկասկած անհնար է պատկերացնել մի ոլորտ, որտեղ ՏՀՏ-ներն իրենց դրական ազդեցությունը չունենա;
                            Շնորհակալ եմ, հարգելի Հասմիկ, որ մեր քննարկումը հետաքրքրել է Ձեզ, միշտ նման համագործակցությունները լինում են առավել արդյունավետ։

                            Comment


                            • #15
                              Քանի որ խոսվեց թարգմանությունից, բնական է, որ մեր կրթական համակարգում կատարվող փոփոխությունները չեն կարող շրջանցել նաև թարգմանությունը՝ որպես ուսումնական ոլորտ: Կյանքն առաջադրում է բազմաթիվ նոր խնդիրներ, որոնք չեն կարող լուծվել ավանդական մոտեցումներով: Ներկայացնեմ այդ խնդիրներից մի քանիսը՝ փորձելով ուրվագծել նաև լուծման հնարավոր տարբերակները: Հաճախ ենք խոսում արհեստավարժ թարգմանիչների պահանջարկի աճի և համապատասխան մասնագետներ պատրաստող ուսումնական հաստատությունների թվի զգալի աճի մասին: Սակայն այս դեպքում, որպես կանոն, շրջանցվում է այն հանգամանքը, որ չունենք թարգմանության դասախոսներ պատրաստող բուհեր, կամ ուսուցիչներ ու հատկապես դասաժամեր՝ նախատեսված թարգմանության ուսումնասիրության և դրա զարգացման համար, այսինքն՝ մարդիկ, ովքեր առավելապես պատրաստված են թարգմանության ոլորտում աշխատելու համար, այսօր նախընտրում են աշխատել ըստ մասնագիտության: Եվ դա հասկանալի է. թարգմանիչների աշխատանքի վարձատրության պայմաններն այժմ ավելի լավ են, քան օտար լեզվի դասախոսներինը, ուսուցիչներինը։
                              Կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումները հանգեցնում են թե՛ թարգմանաբանության, թե՛ թարգմանության ուսուցման ոլորտներում մեթոդների, ձևերի, ընթացակարգերի, ռազմավարությունների վերագնահատման, վերանայման: Անհրաժեշտ է թարգմանության ուսուցման գործընթացում հաշվի առնել լեզվաբանության, լեզվադիդակտիկայի, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ոլորտներում տեղի ունեցող զարգացումները, կիրառել ժամանակակից ուսուցման, տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ, որոնք ոչ թե հակասում, այլ բխում են ավանդական դիդակտիկական, լեզվադիդակտիկական սկզբունքներից:Թարգմանության ցանկացած ռազմավարություն ուսուցանելիս անհրաժեշտ է հաշվի առնել այդ փաստը այն առումով, որ կոնցեպտը ներակա ներկայացնում է տվյալ ժողովրդի մտածողության կարծրատիպերը: Կազմելով մտածելակերպի «ֆրեյմի» կամ մտահորիզոնի մի մասը` կոնցեպտները ներկայացնում են լեզվամտածողության կոնկրետ, առարկայական տարբեր ոլորտներ: Փաստորեն, թարգմանելով որևէ տեքստ մեր որևէ օտար լեզվի դասագրքերից, մենք մեկնաբանում ենք տվյալ ժողովրդի մտածելակերպին բնորոշ որևէ կարծրատիպային իրադրություն: Օրինակ` եթե մենք թարգմանում ենք անգլիական հարսանիքին վերաբերող որևէ տեքստ, պետք է մենթալ մակարդակում յուրացրած լինենք «հարսանիք» հասկացույթը այն առումով, որ այն բովանդակային շատ բնութագրերով տարբերվում է հայկական հարսանիքից:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information