Հայտարարություն

Collapse
No announcement yet.

«ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ» թեմայի դասավանդումը

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ» թեմայի դասավանդումը

    Հարգելի′ գործընկերներ, հայ ժողովրդի պատմության դժվարին պահին է առաջացել Հայկական հարցը և այնուհետև մի սերնդից փոխանցվելով մյուսին` հասել մինչև մեր օրերը: Այսօր ավելի քան արդիական է, որպեսզի սովորողները կարողանան հասկանալ Հայկական հարցի էությունը, միջազգայնացման գործընթացը, համեմատել լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկները, համեմատել կնքված պայմանագրերը, բացատրել պետությունների շահերը, դասեր քաղել դրանից, փորձեն առաջադրել Հայկական հարցի լուծման տարբերականեր: Ձեզ եմ ներկայացնում 8-րդ դասարանում «Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայով դասի ընթացքը / պլանավորում ,սահքահանդես/ և արդյունքները։
    Դասավանդման ընթացքում կիրառվել են ավանդական և ժամանակակից մի շարք մեթոդներ: Հատուկ ուշադրության է արժանացել հայրենասիրական դաստիարակության խնդիրը։
    Էլեկտրոնային պաշարների շտեմարան. դասագրքեր, առարկայական ծրագրեր, մեթոդական նյութեր, կրթական փաստաթղթեր և այլն

  • #2
    Հարգելի′ գործընկերներ, հաշվի առնելով թեմայի կարևորությունը և արդիականությունը՝ ակնկալում եմ լսել ձեր տեսակետները 8-րդ դասարանում «Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայի դասավանդման վերաբերյալ:

    Comment


    • #3


      ԿԻց ներկայացնում եմ «Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայով դասի սահքահանդեսը (slide show):
      Էլեկտրոնային պաշարների շտեմարան. դասագրքեր, առարկայական ծրագրեր, մեթոդական նյութեր, կրթական փաստաթղթեր և այլն
      Վերջին խմբագրողը՝ Թելունց; 15-11-21, 15:50.

      Comment


      • #4
        Հարգելի Թելունց հայոց պատմության այս դժվարին պայմաններում արդիական թեմա եք առաջադրել: Մեջբերում եմ հայ նշանավոր ազգային, հոգևոր գործիչ Խրիմյանի արդիական խոսքերը: «...Հայստանցիներ սիրեցեք երկաթը, ձեր փրկությունը երկաթով կլինի:»

        Comment


        • #5
          Հայրենասիրությունը ժառանգաբար մեզ փոխանցված արժեքներից է, որը բնութագրվում է որպես անհատի նվիրում՝ ի բարօրություն հայրենիքի:
          Տիկին Թելունց, Ձեր օրինակելի այս դասը ևս մեկ անգամ փաստում է, որ հայրենիքի գոյության համընդհանուր պայման է համարվում հայրերասիրությունը, միասնականությունը, խորագետությունը... և որ ամենակարևորն է այս դասից պետք է քաղել պատմության դասեր և երբեք չմոռանալ, որ Հայկական հարցն առաջացել է այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը զրկվել էր իր հայրենիքում սեփական ազգային, անկախ, միացյալ և ամբողջական պետականություն ունենալու հնարավորությունից։ Միշտ պետք է հիշենք այս խոսքերը՝ Չկան հայերը, չկա Հայկական հարցը․

          Comment


          • #6
            Հարգելի Ռիմա Խանզադյան, շնորհակալ եմ քննարկմանը մասնակցելու համար, համամիտ եմ Ձեզ հետ, այսօր շատ արդիական են Մկրտիչ Խրիմյանի խոսքերը, իրավացի էր նաև Գարեգին Սրվանձտյանցը, նրա կարծիքով՝ «Հայաստանի մեջ է բուն Հայկական խնդիրը, և Պեռլինի մէջ կորոնենք զայն»: Անհրաժետ է հայ նշանավոր գործիչների կողմից Բեռլինի կոնգրեսից քաղած դասերի օրինակով սովորողների մեջ ամրապնդել այն միտքը, որ խնդրագրերով ու աղերսներով ժողովուրդը չի կարող փրկվել, հայությունն իր փրկությունը կարող է ձեռք բերել միայն զինված պայքարով, հույսը սեփական ուժերի վրա դնելով:
            Սովորողները պետք է կարողանան գիտակցել իրենց դերը որպես Հայկական հարցի պահանջատիրոջ:

            Comment


            • #7
              Հարգելի Հասմիկ Չախմախչյան, ուրախ եմ, որ միացել եք թեմայի քննարկմանը, համամիտ եմ Ձեզ հետ, որ Հայկական հարցի պատմությունից պետք է դասեր քաղել: Ինձ դուր եկավ հայրենասիրության Ձեր ձևակերպումը, սեփական հայրենիքում անկախ միացյալ ամբողջական պետականություն ունենալու անհրաժեշտության կարևորումը: Կուզենայի ներկայացնել հայրենասիրությունը Գ. Նժդեհի ձևակերպմամբ.«Հայրենասիրություն- մարդկային առաքինությունների թագն ու պսակն է դա: Մարդկային բարոյական հատկությունները իր մեջ միացնող այդ գերագույն առաքինությունն է ազգերի գոյության անհրաժեշտ պայմանը և անսպառ աղբյուրը նրանց ուժի և մեծության: Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ, ընկնում նրա պակասի պատճառով»: Կարծում եմ համամիտ եք, որ այսօր առավելապես պետք է կարևորել հայրենասիրական դաստիարակության խնդիրը:

              Comment


              • #8
                Թելունց-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի′ գործընկերներ, հայ ժողովրդի պատմության դժվարին պահին է առաջացել Հայկական հարցը և այնուհետև մի սերնդից փոխանցվելով մյուսին` հասել մինչև մեր օրերը: Այսօր ավելի քան արդիական է, որպեսզի սովորողները կարողանան հասկանալ Հայկական հարցի էությունը, միջազգայնացման գործընթացը, համեմատել լուծման ուղղությամբ իրականացված ձեռնարկները, համեմատել կնքված պայմանագրերը, բացատրել պետությունների շահերը, դասեր քաղել դրանից, փորձեն առաջադրել Հայկական հարցի լուծման տարբերականեր: Ձեզ եմ ներկայացնում 8-րդ դասարանում «Հայկական հարցի միջազգայնացումը» թեմայով դասի ընթացքը / պլանավորում ,սահքահանդես/ և արդյունքները։
                Դասավանդման ընթացքում կիրառվել են ավանդական և ժամանակակից մի շարք մեթոդներ: Հատուկ ուշադրության է արժանացել հայրենասիրական դաստիարակության խնդիրը։
                Հարգելի Թելունց, այս դժվար պահին շատ կարևոր և արդի թեմա եք ընտրել։ Սիրով կմասնակցեմ քննարկումներին։ Եթե պիտի մեռնենք, ապա թող այդ լինի սուրը մեր ձեռքին և կռվի դաշտում։ Անարգ կյանքից ավելի՝ ազատ կյանքն է գովելի։
                https://encyclopedia.am/pages.php?hId=1300

                Comment


                • #9
                  Հարգելի Լիլիթ, ուրախ եմ, որ միացել եք քննարկմանը, այո, Հայկական հարցի էությունը և՜ անցյալում, և՜ այժմ նույնն է՝ իր հայրենիքում՝ Հայկական լեռնաշխարհում, հայ ժողովրդի անկախ և ազատ ապրելու քաղաքական ու տարածքային պայմանների ստեղծումը: Իմ կարծիքով մեր ժողովրդի համար սեփական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու անհրաժեշտ պայմաններ պետք է ստեղծել նախ խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, միաժամանակ պատրաստ լինելով անհրաժեշտության դեպքում կռվի դաշտում հասնելու հաջողության: Նժդեհն ասում է.«Խաղաղություն ես ուզում՝ պատրաստվիր կռվի»- այս է օրվա հրամայականը:

                  Comment


                  • #10
                    Հարգելի Թելունց, այս դժվարին պայմաններում արդիական թեմա եք առաջադրել,սիրով միանում եմ քննարկմանը։
                    Համամիտ եք, որ այսօր առավելապես պետք է կարևորել հայրենասիրական դաստիարակության խնդիրը:
                    Ժամանակակից պայմաններում Հայկական հարցը ընկալվում է որպես ամբողջ աշխարհի հայության ձգտումը՝ վերականգնել պատմական արդարությունը, ստեղծել իրական պայմաններ հայ ազգի համախմբման, սփյուռքահայերի ազգային ինքնության պահպանման, Պատմական Հայաստանի միավորման համար։ Ըստ ռազմական պատմաբան, ռազմաքաղաքական վերլուծաբան գնդապետ Մնացական Ռ․ Խաչատրեանի՝ Հայկական հարցն ունի հետևեալ հստակ ձևակերպումը․ «Հայկական հարցը Հայկական Ազատ, Անկախ, Ազգային պետականութեան վերստեղծումն է Հայաստանի բոլոր պատմական տարածքների վրա»։Շնորհակալություն։

                    Comment


                    • #11
                      Հարգելի Թելունց, թեման իրոք շատ հետաքրքիր է և արդիական, դասը հագեցած է ավանդական և ժամանակակից մեթոդներով: Ես որպես մանկավարժ շատ եմ կարևորում դասի պլանավորումը: 10 փուլից կազմված Ձեր դասի պլանը օրինակելի է ոչ միայն «Պատմություն» առարկայի համար, այլ կարելի է կիրառել նաև այլ առարկաներից օրինակելի դասեր պլանավորելիս՝ հստակ ներկայացնելով դասի փուլերը,ուսուցչի գործունեությունը, աշակերտի գործունեությունը: Այսպիսի պլանավորումը ավելի իրատեսական կդարձնի դասի ընթացքում ուսուցչի կողմից իր առջև դրված նպատակների իրականացումը: Շնորհակալություն:

                      Comment


                      • #12
                        Հարգելի Սոնիտա, Դուք ճիշտ նկատեցիք, դասի պլանավորման վրա իսկապես մեծ աշխատանք է կատարվել, համագործակցել եմ մեթոդիստ-մանկավարժների հետ, պլանը օրինակելի է, կարելի է կիրառել այլ առարկաներից դասերի պլանավորման համար, հաշվի առնելով յուրաքանչյուր առարկայի առանձնահատկությունը:

                        Comment


                        • #13
                          Հարգելի Ջուլիա, ուրախ եմ,որ միացել եք քննարկմանը և կարևորում եք հայրենասիրական դաստիարակության խնդիրը: Հայ ժողովուրդը իր ողջ պատմության ընթացքում դժվար ժամանակների պակաս չի ունեցել, բայց կարողացել է հաղթահարել և դուրս գալ ծանր իրավիճակներից իր հայրենասիրության, անձնվեր պայքարի շնորհիվ: Մեր պատմության այդպիսի դժվարին պահին է առաջացել Հայկական հարցը և մի սերնդից փոխանցվելով մյուսին՝ հասել մինչև մեր օրերը: Այսօր ներկա սերունդը պարտավոր է Հայկական հարցի լուծման համար գործադրել բոլոր ջանքերը. հաջողության չհասնելու դեպքում այն պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին: Հաղթում է այն ժողովուրդը, որը հավատում է իր ապագային:
                          Վերջին խմբագրողը՝ Թելունց; 25-11-21, 00:54.

                          Comment


                          • #14
                            Հարգելի Թելունց, իրոք, դասի պլանավորման վրա շատ մանրակրկիտ և հիմնավոր աշխատանք եք կատարել՝ մանրամասն ներկայացնելով յուրաքանչյուր փուլում ուսուցչի և աշակերտների գործունեությունը, ապահովելով սահուն անցումը մի փուլից մյուսին՝ հասնելով դասի տրամաբանական ավարտին: Համոզված եմ, որ այսպիսի համակարգված պլանով դասը շատ արդյունավետ կլինի:

                            Comment


                            • #15
                              Հարգելի Hasmela, համամիտ եմ Ձեզ հետ, որ դասի հիմնավոր պլանավորումը անչափ կարևոր է դասի արդյունավետության ապահովման համար: Ուրախ կլինեմ, եթե իմ գործընկերները կիրառեն այն իրենց գործունեության ընթացքում:
                              Շնորհակալություն քննարկմանը միանալու համար:

                              Comment

                              Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                              Working...
                              X

                              Debug Information