Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Ազգային ինքնության ձևավորման և հանդուրժողականության հիմնախնդիրները ավագ դպրոցում

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • [QUOTE=Karine1;n162150]
    Karine1-ի խոսքերից Նայել գրառումը
    Այժմ,առավել քան երբևէ,աշխարհը,երկրագունդը կարիք ունի հանդուրժողականության։Այժմ մարդկության առջև ծառացած են բազում հիմնախնդիրներ․համավարակ,պատերազմներ,բնապահպանական հիմնախնդիր ևայլն։Մարդիկ պետք է գիտակցեն ժամանակի հրամայականը,դրանց լուծման մեջ համատեղ հանդես գալու անհրաժեշտությունը։Իսկ,որ ավելի կարևոր է յուրաքնչյուր մարդ հասկանա,որ ամեն մեկի մասնակցությունը այդ խնդիրների լուծման մեջ անգնահատելի մեծ կարող է լինել։


    Այո, համամիտ եմ։ Քանի որ COVID- ի դեպքերը ամբողջ աշխարհում դեռ շատ են, որի արդյունքում սրվում է լարվածությունը մարդկանց և ազգերի միջև, հանդուրժողականությունն այժմ ավելի քան երբևէ հրատապ է անհրաժեշտ: Ի աջակցություն ՄԱԿ-ի Հանդուրժողականության միջազգային օրվա՝ Համաշխարհային Խաղաղության և Սիրո դաշնությունը (FOWPAL) հյուրընկալել է վիրտուալ ֆորում 2020 թվականի նոյեմբերի 16-ին, որտեղ բանախոսները կիսվել են իրենց անձնական փորձով, մտքերով և առաջարկություններով՝ հանդուրժողականության կարևոր առաքինությունը խթանելու համար:
    http://www.fowpal.org/news/internati...and-conscience

    Comment


    • [QUOTE=arhalouys;n162170]
      Karine1-ի խոսքերից Նայել գրառումը
      Այո, համամիտ եմ։ Քանի որ COVID- ի դեպքերը ամբողջ աշխարհում դեռ շատ են, որի արդյունքում սրվում է լարվածությունը մարդկանց և ազգերի միջև, հանդուրժողականությունն այժմ ավելի քան երբևէ հրատապ է անհրաժեշտ: Ի աջակցություն ՄԱԿ-ի Հանդուրժողականության միջազգային օրվա՝ Համաշխարհային Խաղաղության և Սիրո դաշնությունը (FOWPAL) հյուրընկալել է վիրտուալ ֆորում 2020 թվականի նոյեմբերի 16-ին, որտեղ բանախոսները կիսվել են իրենց անձնական փորձով, մտքերով և առաջարկություններով՝ հանդուրժողականության կարևոր առաքինությունը խթանելու համար:
      http://www.fowpal.org/news/internati...and-conscience
      Հարգելի Արշալույս,անշուշտ շատ կարևոր մեջբերում էր․ևս մեկ անգամ ՄԱԿ-ը աշխարհի մարդկանց,հասարակությունների,պետությունների համար կարևորում է հանդուրժողականության,համագործակցության և խաղաղ գոյակցության գաղափարը։
      Դասարանում սովորողների մոտ այս որակների զարգացման համար կառաջարկեմ մի քանի վարժություն,որոնք կօգնեն ավելի հետաքրքիր դասն անցկացնել,ինչպես նաև նպատակային զարգացնել արժեքային համակարգը։

      <<ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ>>
      ԱՆՎԱՆՈՒՄ <<ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ>>
      Նպատակը ․Օգնել գիտակցել,որ կոնֆլիկտային իրավիճակում սխալ վարքագիծը կարող է անդառնալի հետևանք ունենալ կոնֆլիկտի բոլոր կողմերի համար։
      ․Կարևորել կոնֆլիկտի այլընտրանքային լուծման հնարավորությունները
      ․Ժամանակին կանխելու հնարավորությունները
      Տևողությունը 40 ր կամ ըստ հայեցողության
      Դիդակտիկ պարագաներ Հովհ․Թումանյանի <<Մի կաթիլ մեղր>> ստեղծագործությունը․գրքային կամ ձայնագրությունը
      թուղթ,գրիչ
      Ընթացքը Մտքերի տարափ․
      Սովորողները թվարկում են այն հեքիաթները,պատմվածքները,որ իրենք գիտեն։Բացատրում են,թե ըստ իրենց ինչ խտացումներ են դրանք։առանձնացնել այն հեքիաթները,որոնցում անխոհեմ պահվաքի կամ վարքագծի պատճառով ընկել են ընդհարումների մեջ։
      Այնուհետև երեխաների օգնությամբ ներկայացվում է <<>Մի կաթիլ մեղըը>՝հարց հղելով դասարանին։
      ․․Ձեր կարծիքով պատերազմի լուրջ պատճառ կա"ր այս իրավիճակում։

      ․ Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից
      ․ ինչպե՞ս

      Դասարանը բաժանվում է խմբերի,յուրաքանչյուր խմբին տրվում է հանձնարարություն հեքիաթի ցանկացած հատվածից շարունակել ։Խմբերը պետք է առաջարկեն հեքիաթի շարունակության իրենց տարբերակը,որում հերոսների խելամիտ քայլերի ու վարքագծի արդյունքում ,փոխզիջման տարբերակով հնարավոր է դառնում խուսափել պատերազմից և հասնել խաղաղ ավարտի։
      Վերջում խմբերը դասարանին են ներկայացնում իրենց առաջարկ,տարբերակները։
      Արդյունք Այս համագործակցային վարժությունը նպաստում է խնդիրների լուծելու,համեմատելու,որոշում կայացնելու հմտությունների զարգացմանը։
      Նպաստում է ստեղծագործական,քննադատական մտածողության զարգացմանը։
      Զարգացնում է համատեղ որոշում կայացնելու կարողությունը։
      Զարգացնում է գրավոր և բանավոր խոսքը։

      Comment


      • [QUOTE=Karine1;n162182]
        arhalouys-ի խոսքերից Նայել գրառումը

        Հարգելի Արշալույս,անշուշտ շատ կարևոր մեջբերում էր․ևս մեկ անգամ ՄԱԿ-ը աշխարհի մարդկանց,հասարակությունների,պետությունների համար կարևորում է հանդուրժողականության,համագործակցության և խաղաղ գոյակցության գաղափարը։
        Դասարանում սովորողների մոտ այս որակների զարգացման համար կառաջարկեմ մի քանի վարժություն,որոնք կօգնեն ավելի հետաքրքիր դասն անցկացնել,ինչպես նաև նպատակային զարգացնել արժեքային համակարգը։

        <<ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ>>
        ԱՆՎԱՆՈՒՄ <<ՈՉՆՉԻՑ ՄԵԾ ԱՂՄՈՒԿ>>
        Նպատակը ․Օգնել գիտակցել,որ կոնֆլիկտային իրավիճակում սխալ վարքագիծը կարող է անդառնալի հետևանք ունենալ կոնֆլիկտի բոլոր կողմերի համար։
        ․Կարևորել կոնֆլիկտի այլընտրանքային լուծման հնարավորությունները
        ․Ժամանակին կանխելու հնարավորությունները
        Տևողությունը 40 ր կամ ըստ հայեցողության
        Դիդակտիկ պարագաներ Հովհ․Թումանյանի <<Մի կաթիլ մեղր>> ստեղծագործությունը․գրքային կամ ձայնագրությունը
        թուղթ,գրիչ
        Ընթացքը Մտքերի տարափ․
        Սովորողները թվարկում են այն հեքիաթները,պատմվածքները,որ իրենք գիտեն։Բացատրում են,թե ըստ իրենց ինչ խտացումներ են դրանք։առանձնացնել այն հեքիաթները,որոնցում անխոհեմ պահվաքի կամ վարքագծի պատճառով ընկել են ընդհարումների մեջ։
        Այնուհետև երեխաների օգնությամբ ներկայացվում է <<>Մի կաթիլ մեղըը>՝հարց հղելով դասարանին։
        ․․Ձեր կարծիքով պատերազմի լուրջ պատճառ կա"ր այս իրավիճակում։

        ․ Հնարավո՞ր էր խուսափել պատերազմից
        ․ ինչպե՞ս

        Դասարանը բաժանվում է խմբերի,յուրաքանչյուր խմբին տրվում է հանձնարարություն հեքիաթի ցանկացած հատվածից շարունակել ։Խմբերը պետք է առաջարկեն հեքիաթի շարունակության իրենց տարբերակը,որում հերոսների խելամիտ քայլերի ու վարքագծի արդյունքում ,փոխզիջման տարբերակով հնարավոր է դառնում խուսափել պատերազմից և հասնել խաղաղ ավարտի։
        Վերջում խմբերը դասարանին են ներկայացնում իրենց առաջարկ,տարբերակները։
        Արդյունք Այս համագործակցային վարժությունը նպաստում է խնդիրների լուծելու,համեմատելու,որոշում կայացնելու հմտությունների զարգացմանը։
        Նպաստում է ստեղծագործական,քննադատական մտածողության զարգացմանը։
        Զարգացնում է համատեղ որոշում կայացնելու կարողությունը։
        Զարգացնում է գրավոր և բանավոր խոսքը։
        Շնորհակալություն, նպատակային վարժություններ են։ Ինքս շատ կարևորում եմ կոնֆլիկտների և սթրեսների հաղթահարման կարողության ու հմտության ձևավորման հարցում ուսուցչի անձնական օրինակը։

        Comment


        • Դեռահասի անձի ձևավորման գործում իրենց դերն ունեն նաև հեռուստատեսությունն ու համացանցը։ընտանիքն ու դպրոցը այլ արժեքներ են կարևորում,իսկ վիրտուալ տարածքում այլ։
          Պետք է գտնել օպտիմալ միջոց այս աններդաշնակ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար։

          Comment


          • Уважаемые коллеги основные задачи медиаобразования заключаются в том, чтобы подготовить новое поколение к жизни в современных информационных условиях, к восприятию различной информации, научить человека понимать ее, осознавать последствия ее воздействия на психику.
            За последние 40 лет в мире было проведено более 1000 исследований, посвященных влиянию телевидения и кинематографа на детей. Исследования проводились во многих странах мира, среди мальчиков и девочек, принадлежащих к различным расам, национальностям и социальным группам. Тем не менее, результаты исследований были практически идентичны: агрессия на экране делает детей более агрессивными по отношению к людям, животным и к неодушевленным предметам.
            Американская Академия Педиатрии (American Academy of Pediatrics) опубликовала четыре фундаментальных вывода из этих исследований.

            Во-первых, дети, которые смотрят много передач, содержащих сцены насилия, воспринимают насилие, как легитимный способ разрешения конфликтов.

            Во-вторых, просмотр сцен насилия делает человека более беззащитным к насилию в реальной жизни.

            В-третьих, чем больше ребенок видит сцен насилия на экране, тем больше шансов, что он станет жертвой насилия.

            В-четвертых, если ребенок отдает предпочтение просмотру телепрограмм, содержащих сцены насилия, существует значительно большая вероятность, что он вырастет агрессивным человеком и даже может совершить преступление.

            Таким образом, исходя из всего вышесказанного можно сделать вывод о том, что телевидение не только дает определенную информацию, но и показывает варианты действий, ребенок может их либо отвергать, основываясь на своих моральных убеждения, а может и принимать как легитимные с точки зрения морали. Представляется широкий выбор действий, нужно только научиться выбирать правильный.

            Comment


            • [QUOTE=arhalouys;n162210][QUOTE=Karine1;n162182]

              Շնորհակալություն, նպատակային վարժություններ են։ Ինքս շատ կարևորում եմ կոնֆլիկտների և սթրեսների հաղթահարման կարողության ու հմտության ձևավորման հարցում ուսուցչի անձնական օրինակը։[/QUOTEՀ
              Հարգելի Արշալույս,Ներկայացված վարժության հեղինակներն են Ռուզաննա Մելյանը և Վարուժան Ավանեսյյանը։Ձեռնարկը կոչվում է<<Ուսուցման և ուսումնառության խաղեր>>։Այս շարքի վարժությունները կիրառելի են և շատ արդյունավետ։Ես ինքս հաճախ եմ կիրառում,երբեմն որոշակի փոփոխություններով։
              Կարող եմ հավաստել,որ արժե կիրառել հատկապես ավագ դասարաններում։

              Comment


              • Շնորհակալություն

                Comment


                • Зогранян С.А.-ի խոսքերից Նայել գրառումը
                  Դեռահասի անձի ձևավորման գործում իրենց դերն ունեն նաև հեռուստատեսությունն ու համացանցը։ընտանիքն ու դպրոցը այլ արժեքներ են կարևորում,իսկ վիրտուալ տարածքում այլ։
                  Պետք է գտնել օպտիմալ միջոց այս աններդաշնակ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար։

                  Հարգելի Սուսաննա,այո հեռուստատեսությունն ու համացանցը մեծ դեր ունեն արդի հասարակության կարծիքի ու մտածելակերպի ձևավորման վրա։Այտեղ սովորողը հանդիպում է և դրական,և բացասական հերոսների,որոնց թվացյալ ամենակարողությունը կարող է գայթակղիչ թվալ նրան;Սովորույթի ուժով ընտանիքում շարունակվող արժեքները կարող են բավականին ամուր լինել,բայց և անչափահասը կարող է դրանք համարել հնացած՝ստացած նոր ինֆորմացիայի մեջ փնտրել նորն ու ժամանակակիցը։Նոր հերոսները և գրավիչ են թվում։Այս հերոսների հետ նա փորձում է համեմատվել,նույնացվել և ընդօրինակել նրանց ոչ ցանկալի վարքագիծը։
                  Այստեղ մեծ հնարավորություն ունի դպրոցը։Հայոց լեզու,գրականություն,օտար լեզուներ,պատմություն,հասարակագիտություն ,հայոց եկեղեցու պատմություն առարկաների դասվանդումը մեծ հնարավորություն է տալիս սովորողների արժեքները ճանաչել և տալ զարգացման ճիշտ ուղղություն։Նա շատ նուրբ ու հմուտ կերպով օգնում է սովորողին կողմորոշվել,ո՞րն է բարին,որ՞ն է ազնիվը,ինչ է արդարամտությունը,արժանապատվությունը․ազգային արժեքը և այլն։

                  Comment


                  • Зогранян С.А.-ի խոսքերից Նայել գրառումը
                    Դեռահասի անձի ձևավորման գործում իրենց դերն ունեն նաև հեռուստատեսությունն ու համացանցը։ընտանիքն ու դպրոցը այլ արժեքներ են կարևորում,իսկ վիրտուալ տարածքում այլ։
                    Պետք է գտնել օպտիմալ միջոց այս աններդաշնակ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու համար։
                    Այս հարցին անդրադառնալով ասեմ,որ ուսուցչին կարող է օգտակար լինել խաղը։Խաղերը կարող են լինել բաց հարցերի ևփակ հարցերի ընդգրկմամբ։Առաջին դեպքում սվորողը հստակ գիտե,թե իրենից ինչ են պահանջում,իսկ փակ հարցերի դեպքում միայն դասավանդողը գիտե,թե ինչ է ինքը ցանկանում ստանալ ,կամ լսել։

                    Comment


                    • Karine1-ի խոսքերից Նայել գրառումը

                      Այս հարցին անդրադառնալով ասեմ,որ ուսուցչին կարող է օգտակար լինել խաղը։Խաղերը կարող են լինել բաց հարցերի ևփակ հարցերի ընդգրկմամբ։Առաջին դեպքում սվորողը հստակ գիտե,թե իրենից ինչ են պահանջում,իսկ փակ հարցերի դեպքում միայն դասավանդողը գիտե,թե ինչ է ինքը ցանկանում ստանալ ,կամ լսել։
                      Ներկայացնում եմ մի խաղ,վարժություն,որը կարող է օգնել դասավանդողին ճանաչել երեխաներին,սովորողների օգնում է ճանաչել միմյանց։

                      ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆ <<ԻՆՔՆԱՆԿԱՐ>>
                      Անվանումը ԻՆՔՆԱՆԿԱՐ ինչ է անում դասավանդողը
                      Նպատակը Հնարավոր դարձնել դասավանդողին ճանաչել սովորողներին,սովորողներին ճանաչել մեկմեկու։Ստեղծել ջերմ մթնոլորտ։Ձևավորոլ ինքնարտահայտման,ինքնադրսևորման հմտություն
                      Պարագաներ Թուղթ,գունավոր մատիտներ կազմակերպչական
                      Տևեղությունը 20 րոպե
                      Ընթացքը Սովորողներին տրվում է 10 րոպե,որ նկարեն,թե ինչ են սիրում անել։Ապա դասարանում շրջելով նրանք միմյանց ցույց են տալիս,իրենց նկարած նկարները։
                      Դասավանդողը քաջալերում է երեխաներին քննարկել այս կամ այն աշխատանքը,նախասիրությունը։Երեխաները քննարկում են այս կամ այն նախասիրությունը,զբաղմունքը։
                      Վերջում ընդհանուր սվորողները քննարկում են բոլոր զբաղմունքները,հետաքրքրությունները։
                      Եթե կան ավելի առանձնահատուկ կամ բացառիկ նախասիրություններ,դրանց քննարկման համար տրվում է լրացուցիչ ժամանակ։
                      Շրջում է երեխաներին,քաջալերում է զրուցել՝հետևելով էթիկայի նորմերի պահպանմամաբ
                      Արդյունք 1․Օտարոտիության զգացման հաղթահարում,
                      2․ջերմ միջավայրի ստեղծում,
                      3․հնարավորություն է տալիս պարզել սովորողների
                      նախասիրությունները,,հետաքրքրությունները,
                      4․նպաստում է հաղորդակցության հմտությունների ձևավորմանը
                      ։
                      Ամփոփում է աշխատանքը

                      Comment


                      • Սյուզաննա Հովսեփյան-ի խոսքերից Նայել գրառումը
                        Շնորհակալություն
                        Հարգելի Սյուզաննա,ես եմ շնորհակալ,որ Դուք կիսվում եք Ձեր փորձով ու հմտությամբ՝հետաքրքիր ու արժեքավոր դարձնելով մեր քննարկումները։

                        Comment


                        • Հարգելի գործընկերներ,վերը նշել էի,որ ազգային ինքնության ձևավորման համար առանձնապես մեծ դեր կարող են ունենալ հումանիտար առարկաները։Ես կառանձնացնեմ պատմության դասավանդումը։Այն դասավանդողից,սովորողից պահանջում է ոչ միայն գիտելիքներ,փաստեր,թվեր,իրադարձություններ։
                          Պատմությունը սովորելու հասկանալու համար շատ կարևոր է վերլուծել,համադրել,անցկացնել սեփական մտածողության միջով և նոր հանգել այս կամ այն եղրակացության։
                          Ասեմ ինչու եմ ես կարևորում քղղադատաբար մոտենալու փաստը։
                          Պատմությունը ինքնին քաղաքականացված գիտություն է,և եթե սովորողի մոտ չկա վերլուծաբար,քննադատաբար մոտենալու կարողություն,ապա նա չի կարող վստահ գտնել իրականի ու մտացածինի տարբերությունը։
                          Առանձնապես մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկտի պատճառով,խեղաթյուրվում է իրական պատմությունը։Փորձենք առանց գիտելիքների,առանց ազգային ինքնագիտակցույան ընկնել տեղեկատվական հորձանուտը։
                          Մենք չենք կարող գտնել իրական ճշմարտությունը։
                          Ուրեմն անչափ կարևոր են մեր դասագրքերի բովանդակության հստակությունը,,դասավանդողի անհատական մոտեցումները,ուղղորդող դերը արժեքային համակարգի ձևավորման ,ազգային ինքնության շեշտադրման մեջ։


                          ։По истечении менее чем 100 лет история государства («отечества» или «нации») стала привычным, обязательным учебным предметом в средних школах и ВУЗах. Сегодня без этой дисциплины трудно представить социализацию современного человека. Обычно принято считать, что содержание, методология и концептуальное оформление этой образовательной дисциплины не должно вызывать серьезных споров. Однако представление об истории как объективной науке, повествующей «как все было на самом деле», постоянно подвергается сомнению. Допущение о существовании однозначных и бесспорных трактовок тех или иных исторических фактов подвергается критике со стороны представителей как научного сообщества, так и общественности. Мы становимся свидетелями появления новых интерпретаций, казалось бы, давно детально описанных и известных «исторических фактов»

                          (Проблемы И Перспективы Подготовки Учебников И Преподавания Истории Н էջ 32)

                          Comment


                          • Ազգային ինքնության ձևավորման,հանդուրժողականության դրսևորման մեջ կարևոր դեր ու նշանակություն ունի ինքնաճանաչողությունը։Այն անգնահատելի է արժեքային համակարգի կայուն ու հաստատուն ամբողջություն ունենալու գործում։Ինքնաճանաչողությունը սկսվում է սեփական երկրի,պատմության,բնակավայրի,ազգային երգ ու պարի,հոգևոր ու նյութական մշակույթի ճանաչողությամբ։
                            Այն կարող է իրականացվել էքսկուրսիաների,թանգարանների այցելության,տարբեր հետազոտությունների միջոցով։
                            Մենք դպրոցում աշակերտների հետ հիմա իրականացնում ենք հետազոտական աշխատանք սեփական բնակավայրի մասին տեղեկությունների հավաքելով։Երեխաներն ունեն պատրաստած տեսանյութ
                            ։https://l.facebook.com/l.php?u=https...dhIRATePnxGiOk

                            Comment


                            • Ռոզա Գրիգորյան-ի խոսքերից Նայել գրառումը
                              Մենք գիտենք, որ ազգի ինքնությունը ձևավորվում է անհատների ինքնության հիման վրա։
                              Ինչպե՞ս կարող ենք ֆիքսել անհատական մտածողության դրսևորումները կոլեկտիվ արտահայտմամբ։
                              Հարգելի Ռոզա,շատ կարևոր հարցի եք անդրադառնում։Այո հաճախ,կամ գրեթե միշտ մարդիկ անդրադառնում են վերացական,կոլեկտիվ հատկանիշների,բնութագրում դրանով հասարակությունը։Բայց ոչ միշտ է,որ այդ բարձրագոչ ազգային,հայրենասիրական,մարդասիրական գաղափարները իրենց դրսևորումներն են գտնում անհատական վարքի դրսևորումներում։
                              Ուզում եմ անդրադառնալ մեր պատմիչներից Կիրակոս Գանձակեցուն։Չարմաղանի հարձակման ժամանակ Անի քաղաքը լեցուն էր հարստությամբ ուպաշտպանված շատ ամուր պարիսպներով։<<Հազար ու մի եկեղեցիների քաղաքն>> ըստ պատմիչի այնքան էր հարստացել,որ մարդիկ ամբարտավան էին դարձել,իսկ ամբարտավանությունը կորստի է մատնում։Չարմաղանի բանագնացներին սպանելուց հետո,նրանք ստիպված էին պայքարել կատաղած թշնամու բանակների դեմ։Քաղաքաի իշխանավորներից ոմանք դուրս կանչեցին քաղաքի բնակիչներին,վստահեցնելով,որ ոչ մի վտանգ չկա և հանձնեցին թաթարներին։Կոտորվել էին ծեր,երեխապատանի,մանուկ,քահանա ու եկեղեցու սպասավոր։
                              Ահա մի դրվագ,երբ կոլեկտիվ ,վերացական գաղափարները դառնում են ոչինչ,կա միայն անհատական դրսևորում։Կարծում եմ իրավիճակներն են,որ ի ցույց են դնում մեզանից յուրաքանչյուրի և ազգային մտածելակերպի,և այլ ազգերի նկատմամբ հարգանքի դրսևորումները։
                              ԿԻՐԱԿՈՍ ԳԱՆՁԱԿԵՑԻ <<հԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ>>էջ 186
                              Մեկ այլ դրվագում նա պատմւոմ է թաթարների մասին <<Ուտելիս համահավասար բաժանում էին տերերին և ծառաներին․․․,եթե մեկը իրենց ուտելիք էր բերում,նախ բերողին էին տալիս ուտելու ու խմելու,որպեսզի մահադեղերից չվնասվեն,գողությունը ատում էին ․․․>>։/էջ195-197/։
                              Կարող ենք այստեղից եզրակացություն անել,որ թեկուզ հայերին կոտորողների մասին է խոսքը,բայց և դրական գծերը պետք է նշենք։Ինչու մենք անընդհատ փորձում ենք հպարտանալ մեր ժողովրդի իմաստնությամբ ու փառքով,բայց չենք կարևորում համամարդկանին արժեքները,դրանցից վերցնելով դրականը,և ընդհակառակը՝հրաժարվել վատ սովորություններից։
                              Կարծում եմ ամեն պարագայում պետք է կանգ առնենա ամեն մեկի անհատական հատկանիշների վրա,որովհետև ազգային ինքնությունը ձևավորվում է հենց անհատտերի ինքնությամ հիման վրա։Անհատը համայնքը,ազգը ․այս աստիճանական զարգացումով է տեղի ունենում հոգեկերտվածքի ձևավորումը։

                              Comment


                              • arhalouys-ի խոսքերից Նայել գրառումը

                                Շնորհակալություն, հետաքրքիր էր։
                                Շնորհակալ եմ

                                Comment

                                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                                Working...
                                X

                                Debug Information