Հայտարարություն

Collapse
No announcement yet.

Աղետներ,որ սպառնում են մարդկությանն ու ողջ երկրագնդին

Collapse
X
  •  
  • Զտիչ
  • Ժամանակ
  • Դիտել
Clear All
նոր գրառումներ

  • AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարգելի գործընկերներ,ցանկանում եմ քննարկման ներկայացնել << Աղետներ,որ սպառնում են մարդկությանն ու ողջ երկրագնդին>> թեման։
    Ցավոք վերջին տարիներին մարդկությունը ականատես է եղել ու զգում է կլիմայի փոփոխության՝գլոբալ տաքացման դաժան հետևանքները,սկսած 2020թվականից ողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսը,մեկը մյուսին հաջորդող բնական աղետները՝հրդեհներ,երկրաշարժեր,փոթորիկներ ու ցունամիներ,տարբեր երկրների միջև ընթացող պատերազմները,քաղցրահամ ջրի պակասը,սննդային կասկածելի հավելումների անկառավարելի աճը ու էլի շատ ու շատ պատուհասներ,որոնք սպառնալիքի տակ են դրել և մարդկության,և Երկիր մոլորակի գոյությունը։
    Կփորձեմ քննարկումների միջոցով ներկայացնել դրանցից յուրաքանչյուրը,միասին ուղիներ փնտրել հնարավոր եղած ու նոր սպառնացող աղետներից զերծ մնալու համար։
    Ակնկալում եմ ակտիվ քննարկում,քանի որ թեմա արդիական է ու խիստ մտահոգիչ։

    11.jpg
    Ողջունելի է, երբ կան մասնագետներ, ովքեր ահազանգում են , բարձրացնում են ցավոտ թեմաներ, որոնց համար պատասխանատու ենք յուրաքանչյուրս:
    Հարգելիս, թեման արդիական է, մեծ սիրով կմասնակցեմ քննարկումներին
    Արմուշիկ
    Սկսնակ մասնակից
    Վերջին խմբագրողը՝ Արմուշիկ; 13-06-22, 00:03.

    Comment


    • Հարգելի՜ Ալինա, մեծ հետաքրքրությամբ եմ հետևում քննարկումներին,ուզում եմ նշել,որ անչափ հետաքրքիր ու բովանդակային պատասխաններ եք տալիս մեզ հետաքրքրող հարցերին։

      Comment


      • Baghiyan Karine-ի խոսքերից Նայել գրառումը
        Հարգելի Ալինա, ինձ հետաքրքիր է, թե ինչ վիճակում են երկրագնդի ջրային պաշարները։ Հաճախ են շոսում խմելու ջրի պաշարների սպառման վտանգի մասին։
        Քաղցրահամ ջրի սակավությունը համաշխարհային խնդիր է: Քաղցրահամ ջրային պաշարների հիմնական աղբյուրներն են գետերը, լճերը և ճահիճները: Քաղցրահամ ջրային պաշարների շուրջ մեկ երրորդը կենտրոնացած է Հարավային Ամերիկայում, չորրորդ մասը՝ Ասիայում, իսկ հետխորհրդային երկրները կազմում են մի փոքր ավելի՝ 20%-ը: Եվ միայն մոտ 2%-ը կենտրոնացած է Միջին Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: Երկրագնդի բնակչության թիվն օրեցօր աճում է, և դրան զուգահեռ աճում է ջրի պահանջարկը: Օրինակ՝ Եվրոպան կազմում է աշխարհի բնակչության 20% -ը, մինչդեռ ջրային պաշարներն ընդամենը 7% են:
        Քաղցրահամ ջրի սակավությանը նպաստել են ոչ միայն բնական գործոններն, այլև մարդու գործունեությունը, որը հանգեցրել է ոչ միայն ջրային պաշարների կրճատմանն, այլև որակի վատթարացմանը: Որքան շատ է աղտոտված շրջակա միջավայրն, նույնքան աղտոտված են ջրային պաշարները: Էկոլոգիական խնդիրները փոխկապակցված են՝ ջրային գործոնի առկայությունն ուղղակիորեն կապված է նաև կենդանական աշխարհի շատ տեսակների գոյության հետ:
        Հայաստանը զբաղեցնելով 29,743 քառ. կմ տարածք՝ ունի քաղցրահամ ջրերի մեծ պաշար: Մակերևույթով հոսող ջուրը 2018 թ-ին կազմել է ընդհանուր ջրային պաշարի կեսից ավելին: Չնայած բնությունը շռայլ է գտնվել մեր նկատմամբ, այդուհանդերձ դրա պահպանության և ջրի անխնա օգտագործման հետևանքով տարեց տարի կորցնում ենք ջրի զգալի քանակություն:
        Ջրի ներկայիս սպառման պայմաններում Հայաստանի ջրային ռեսուրսները բավարար են ներքին կարիքների համար: Նշենք, որ օգտագործվող ջրի մոտ 80%-ից ավելին ուղղվում է ոռոգմանը և միայն 5-6%-ն է օգտագործվում խմելու և կենցաղային նպատակներով:
        Ըստ որոշ փորձագիտական գնահատականների` մինչև 2050 թ.-ը Հայաստանի ջրային պաշարները կնվազեն 20-25%-ով՝ կապված կլիմայի փոփոխության և տեղումների նվազման հետ:
        Ինչ վերաբերում է կլիմայական գործոնի ուղղակի ազդեցությանը, ապա ներկա դրությամբ մասնագետներն արդեն արձանագրել են ավելի քան 1 աստիճանով ջերմաստիճանի բարձրացում, ինչն անհետևանք չի եղել մակերևույթային ջրերի համար: Կլիմայի փոփոխության հետևանքով գետային ավազանները դարձել են սակավաջուր, որոշ վտակներ՝ նույնիսկ չորացել են:
        55.jpg16.jpg

        Comment


        • Հարգելի՛ Ալինա,շատ հոգեհարազատ թեմաներ են մեր կոլեգաները քննարկում,իսկ կարող եք ասել ածխածնային հետքի մասին։

          Comment


          • gayanebekchyan-ի խոսքերից Նայել գրառումը
            Հարգելի՛ Ալինա,շատ հոգեհարազատ թեմաներ են մեր կոլեգաները քննարկում,իսկ կարող եք ասել ածխածնային հետքի մասին։
            Հարգելի Գայանե,շնորհակալություն հետաքրքիր հարցի համար և քննարկումներին ակտիվ մասնակցության համար,սիրով կպատասխանեմ։

            Comment


            • gayanebekchyan-ի խոսքերից Նայել գրառումը
              Հարգելի՛ Ալինա,շատ հոգեհարազատ թեմաներ են մեր կոլեգաները քննարկում,իսկ կարող եք ասել ածխածնային հետքի մասին։
              Ածխածնի հետքը օգտագործվում է ապրանքների և ծառայությունների գործունեությունից մարդկանց կողմից արտանետվող ջերմոցային գազերի արտանետումները չափելու համար: Այն ցուցանիշ է, որը կարող է օգտագործվել որպես շրջակա միջավայրի վրա ազդեցության չափում ։ Այս փոփոխականի մոնիտորինգը կարևոր է դարձել գլոբալ տաքացման և կլիմայի փոփոխության վրա ունեցած ազդեցության շնորհիվ:
              Տարբեր միջազգային պայմանագրերում արդյունաբերական երկրները ստանձնել են պարտավորությունները հասնելու արտանետումների կրճատմանը ՝ առաջիկա տարիներին մոլորակի ջերմաստիճանի աղետալի բարձրացումից խուսափելու համար:
              Ածխածնի հետքը հաշվարկելու համար կան տարբեր մեթոդներ: Այսօր ամենատարածված մեթոդները հաշվի են առնում արտանետումները, որոնք տեղի են ունենում արտադրանքի ողջ ցիկլի ընթացքում ՝ հումքի ստացումից մինչև դրա վերջնական հեռացում:
              Ածխածնի հետևանքների գլոբալ կրճատումը պահանջում է ինտեգրված մոտեցում, որը համատեղում է էներգիայի սպառման նվազեցումը, վերջնական օգտագործման ոլորտներում ջերմոցային գազերի ինտենսիվության նվազումը (տրանսպորտ, արդյունաբերություն, բնակավայր և այլն), էներգիայի մատակարարում, զուտ արտանետումների կրճատում և ածխածնի լվացարանների ուժեղացում:
              Արեգակնային ճառագայթումը բաղկացած է բարձր հաճախականության ալիքներից, որոնք հեշտությամբ անցնում են մթնոլորտով: Երկրի մակերեսը կլանում է արեգակնային էներգիան և վերարտադրում այն ​​ավելի ցածր հաճախականության ալիքների տեսքով, որոնք կլանվում և վերարտադրվում են ջերմոցային գազերով: Մթնոլորտում ալիքների այս պահպանումն առաջացնում է Երկրի ջերմաստիճանի դանդաղ աճ:Ջերմոցային գազերն այն գազային բաղադրիչներն են, որոնք ներծծում են ինֆրակարմիր ճառագայթումը և կրկին արտանետում են դրանք:

              11.jpg
              AlinaHakobyan75
              Ավագ մասնակից
              Վերջին խմբագրողը՝ AlinaHakobyan75; 23-06-22, 22:19.

              Comment


              • AlinaHakobyan75-ի խոսքերից Նայել գրառումը
                Հարգելի գործընկերներ,ցանկանում եմ քննարկման ներկայացնել << Աղետներ,որ սպառնում են մարդկությանն ու ողջ երկրագնդին>> թեման։
                Ցավոք վերջին տարիներին մարդկությունը ականատես է եղել ու զգում է կլիմայի փոփոխության՝գլոբալ տաքացման դաժան հետևանքները,սկսած 2020թվականից ողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսը,մեկը մյուսին հաջորդող բնական աղետները՝հրդեհներ,երկրաշարժեր,փոթորիկներ ու ցունամիներ,տարբեր երկրների միջև ընթացող պատերազմները,քաղցրահամ ջրի պակասը,սննդային կասկածելի հավելումների անկառավարելի աճը ու էլի շատ ու շատ պատուհասներ,որոնք սպառնալիքի տակ են դրել և մարդկության,և Երկիր մոլորակի գոյությունը։
                Կփորձեմ քննարկումների միջոցով ներկայացնել դրանցից յուրաքանչյուրը,միասին ուղիներ փնտրել հնարավոր եղած ու նոր սպառնացող աղետներից զերծ մնալու համար։
                Ակնկալում եմ ակտիվ քննարկում,քանի որ թեմա արդիական է ու խիստ մտահոգիչ։

                11.jpg
                Հարգելի՛ Ալինա, շատ կարևոր և մտահոգիչ թեմա եք ընտրել, սիրով կհետևեմ։

                Comment

                Ներեցեք, դուք իրավասու չեք դիտել այս էջը:
                Working...
                X

                Debug Information