Ինչպես ասել է Սոկրատը<< Դաստիարակությունը դժվար գործ է,և նրա պայմանների բարելավումը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտականություններից մեկն է,որովհետև չկա ավելի կարևոր բան,քան ինքն իրեն և իր մերձավորներին կրթելը:>>
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.
Collapse
X
-
- Մեջբերում
Comment
-
Երբեմն մտնում ես դասարան և առնչվում այն երևույթի հետ, որ որևէ աշակերտ նեղված է, վիրավորված: Ուսուցիչը անպայման պիտի պարզի, թե ինչ է եղել, ով է արդար, ով մեղավոր: Որովհետև հաճախ է լինում, երբ նեղացնում են թույլին, իսկ այսպես ասած «ուժեղի» ընկերները կամ ընկեր համարողները, կամ, որ ավելի վատ է, նրանից վախեցոցները մեղադրում են հենց տուժողին: Ցավով եմ առնչվել նման երևույթների հետ, հաճախ վերհանել ճշմարտությունը՝ դրանով մղելով ազնվության ու մարդկային արժեքների գնահատման: Երբեմն նույնիսկ տուժող անմեղն է լռում, որ թույլ ու դավաճան չհամարեն: Այդպես որոշ երեխաներ կարողանում են նույնիսկ դասղեկներին ապակողմնորոշել: Այսպիսի երևույթները ազդում են դասարանի որակի և աշակերտների հոգեբանության, նույնիսկ ճշմարտության ճանաչողության վրա:
- Մեջբերում
Comment
-
Ուսուցիչը ազնվություն պիտի սերմանի առաջին հերթին իր օրինակով: Նա երբեք պիտի աչառու չլինի որևէ աշակերտի նկատմամբ: Արդարամտությունը այնպիսի հատկանիշ է, որ հարկավոր է գուրգուրել, անազնվությունը այպանել է պետք: Ուսուցիչը շատ է առնչվում աշակերտական վարքի այդպիսի դրսևորումների հետ և երբեք չպիտի աչք փակի, անտեսի դրանք: Չպատժված արարքը ամենաթողություն և վիրավորվածություն է ծնում:
- Մեջբերում
Comment
Comment