Շատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:
Հայտարարություն
Collapse
No announcement yet.
Դասախոսներ ստիպողաբար գիրք են վաճառում
Collapse
X
-
Շատ տարածված է այդ տարբերակը բուհերում, որն ինձ համար խիստ տհաճ է: Գիրք շատ եմ սիրում և շատ եմ գնում, բայց ուսումնական հաստատւթյունը վերածել շուկայի՝ամոթ է… իսկ ամենացավալին այն է, երբ վաճառում են որևէ ծանոթ մարդու գիրք՝ նրան լավություն անելու համար և համաձայնում, որ մի գիրքը գնեն 2 հոգով: Պետք է վերահսկողություն հաստատել բուհերում՝այս երևույթը վերացնելու համար:
Comment
-
ԱՌԱՆՑ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ
ՄարինեՀ-ի խոսքերից Նայել գրառումըՇատ ուսանողներ հայտնում են, որ իրենց դասախոսները իրենց հեղինակային գրքերն են վաճառում համալսարաններում, և եթե ուսանողը չի գնում այդ գիրքը, որոշակի վերաբերմունքի է արժանանում դասախոսի կողմից` թե գնահատականի տեսքով, թե պարզապես դիտողության: Կուզեի լսել ուսանողների և դասախոսների կարծիքը սրա մասին: Նախապես շնորհակալ եմ:Լավագույն ընկերները նրանք են, ովքեր ամեն անգամ գլխի են ընկնում, երբ դու նրանց կարիքն ունես:
Comment
-
Մի դասախոս ունեի, ով սեփական գիրքը վաճառում էր և ուսանողին գնահատում` ըստ վերցրած օրինակների թվի: Երբ ըմբոստացա, թե նույն գրքից 4-6 օրինակ ինչ եմ անելու, անամոթաբար հայտարարեց, որ ես կարող եմ այն թեկուզև զուգարանում օգտագործել, իրեն դա բոլորովին չի հետաքրքրում: Արդյունքում... նա այլևս չի դասախոսում մեր բուհում:
Comment
-
Կրթությամբ պիտի զբաղվեն նվիրյալները
Ափսոսում եմ, որ թեկուզ մեկ դասախոս կարող է իր այդ տգեղ վարքով վարկաբեկել ոլորտում աշխատող բազում նվիրյալների պատիվը, գիտեք ես կամաչեեմ իմ գիրքն առաջարկել գնել ոչ միայն իմ ուսանողներին այլ պարզապես որևէ մեկին: Համենայն դեպս ես էդպիսի ցասախոս չեմ ունեցել, ԵՊՀ-ն գոնե իմ սովորելու տարիներին հիմնվում էր դասական տեխնիկական գրքերի վրա... ու վատ չէր կազմակերպվում ուսուցումը...Ես ունեմ լավ հիշողություններ...
Comment
-
As the title said, it is a scam that students pay so much money for school only to be forced to buy a textbook written by the person they are already paying to teach them.
Edit: this has nothing to do with buying books. It has to do with buying the professors book. You want to teach from your own book, great. You wrote it so you have the rights to give it out for free. Don't charge your students an extra $120 for the book YOU wrote when it's blatantly obvious you're profiting off us.
Comment
-
Չեմ ուզում խոսել երևույթի բացասական դրսևորումների մասին, երբ պարտադրում են ինչ-որ խմբաքանակ /մեծապատիվ մուրացկանուոյու՞ն, դժվար թե/ , այլ այն մասին, որ դասախոսը տքնելով ու չարչարվելով, հաճախ իր սուղ միջոցներով գիրք է հրատարակում, որը, իհա՛րկե, առաջին հերթին ուղղված է ուսանողներին, ամենաառաջինը՝ իր ուսանողներին: Երբ գիրք չի լինում, ի՞նչ է անում ուսանողը. մի՞թե չի գնում կամ գոնե ճարում, չի՞ երազում, որ լինի հակասություններից զերծ մի գիրք, որը ընդունելի լինի իր և իր դասախոսի համար: Ինչ լինի, սովոր ենք դժգոհելու: Մի միլիոն վճարող և վճարունակ ուսանողը կամ նրա ծնողը ինչպե՞ս կարող են դժգոհել, բողոքել /ամոթ է/, որ մի հինգ հազար ամենաշատը/ պիտի վճարեն Ուսուցչին /դե, նրանից գնեն այն գիրքը, որից պիտի սովորեն/: Սա չգիտեմ ինչ է կոչվում:
Comment
Comment